27.2 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

Մաս 1‑Հարցազրույց Հակոբ Բադալյա­նի Հետ

Եթե խոսենք մեկ նպա­տա­կի մասին, ապա դա թերեւս պետք է լինի հայկա­կան կենսունակ պետա­կա­նությունը, որպես նաեւա­րա­գո­րեն փոխվող աշխարհում սփյուռքի կենսունա­կության աղբյուր, հաշվի առնե­լով այն, որ մենք արդեն փաստո­րեն գործ ունենք սփյուռքի չորորդ, հինգե­րորդ սերնդի հետ, որի պարա­գա­յում պատմա­կան կամ գենե­տիկ, էթնո-հիշո­ղությունը դառնում է ավե­լի ու ավե­լի թույլ սնուցման աղբյուր:

Հակոբ Բադալյան

Չկա­պի­տա­լացնել Հայկա­կան Ներուժը Խորհրդա­ժո­ղովնե­րով

Մեր Ուղի­նը զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նի հետ:

1.Հայաստանում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։

Երեւույթն ըստ իս ունի պատճառնե­րի համա­խումբ, որի առնչությամբ թերեւս կա հանգա­մա­նա­լից գիտա­կան  հետա­զո­տա­կան աշխա­տանքի կարիք: Կարծում եմ պատճառնե­րի մեջ կա թե պատմա-հոգե­բա­նա­կան բաղադրիչ, թե ընթա­ցիկ սոցիալ-տնտե­սա­կան, նաեւ քաղա­քա­կան հանգա­մանքնե­րով թելադրվող շերտ: 

2.2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։

Կարծում եմ կա թե մեկը, թե մյուսը: Միա­ժա­մա­նակ, կա անո­րո­շություն ապա­գա­յի հանդեպ: 

3.Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։

Կարծում եմ այդ հարցի պատասխանն առա­վել ստույգ կլի­նի հենց սփյուռքյան շրջա­նա­կից: Կամ, առնվազն, եթե սփյուռքն ուսումնա­սիրված է հանգա­մա­նո­րեն: Կա իհարկե այսպես ասած հայա­պահպա­նության խնդի­րը, որը ըստ էության չպետք է դիտարկել լոկ էթնո-մշա­կութա­յին իմաստով: Եվ ավե­լին, «հայա­պահպա­նություն» հասկա­ցության առանցքա­յին իմաստ պետք է դիտվի Հայաստա­նի՝ հայկա­կան պետա­կա­նության հետ կապի պահպա­նությունը: Սա արդեն իր հերթին ենթադրում է բազմա­թիվ այլ ասպեկտներ եւ աշխա­տանքա­յին ուղղություններ:

4.Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։

Պետք է խոստո­վա­նենք ինքներս մեզ, որ՝ գործնա­կա­նում չեն կարող: Ըստ այդմ, մեր, նկա­տի ունեմ Հայաստա­նի հանրա­պե­տության եւ սփյուռքյան ակտիվ շրջա­նակնե­րի, հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան վերնա­խա­վե­րի խնդի­րը պետք է լինի բազմա­զա­նությունը համա­կարգե­լը, այլ ոչ թե դրա­նից մեկ կետ ստա­նա­լը: Օրի­նակ, վերեւի հարցի առումով, երբ նշե­ցի, որ կարեւո­րա­գույն խնդի­րը հայա­պահպա­նությունն է՝ Հայաստա­նի հետ կապի իմաստով, այստեղ պետք է նկա­տի առնել, որ այդ կապի ապա­հո­վումը կարող է տեղի ունե­նալ, եւ պետք է տեղի ունե­նա անկախ լեզվամտա­ծո­ղությունից, անկախ արժե­հա­մա­կարգա­յին ասպեկտնե­րից: Հետեւա­բար, Հայաստան-Սփյուռք կապի մեխա­նիզմնե­րը պետք է լինեն բազմա­զան, հաշվի առնե­լով հենց սփյուռքի բազմա­զա­նությունը: Համա­ձայնությունը թերեւս պետք է լինի այդտեղ՝ ընդունել միմյանց տարբե­րություննե­րը, ընդունել բազմա­զա­նությունն ու բազմա­շերտությունը, ընկա­լել, որ դա չեզո­քացնե­լը չի լինե­լու այլ բան, քան սիզի­փոսյան աշխա­տանք, ու խլե­լու է միայն ժամա­նակ եւ էներգիա, ու գալ բազմա­զան մեխա­նիզմնե­րի մշակման շուրջ համա­ձայնության: Գլխա­վորն այստեղ, ըստ իս, լինե­լու է մի մտայնության ձեւա­վո­րում՝ որ լինե­լով էապես տարբեր, մենք այդուհանդերձ առա­վել կենսունակ եւ ուժեղ կլի­նենք միմյանցով, եւ այդ ուժի կենտրո­նը կարող է լինել հայկա­կան պետա­կա­նությունը:

5.ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Ըստ իս, այստեղ մոդե­րա­տո­րի բարդ դերը պետք է ստանձնի պետությունը՝ հայկա­կան պետությունը: Փոխվստա­հության բացա­կա­յությունը ունի թերեւս տարբեր մակարդակնե­րում ընկած պատճառներ, սկսած անձնա­կան-խմբա­յին մտա­ծո­ղություն-հոգե­բա­նությունից, մինչեւ տնտե­սա­կան շահեր, նաեւ քաղա­քա­կան շահեր, ընդհուպ այն պետություննե­րի քաղա­քա­կա­նությամբ թելադրված, որոնցում գտնվում են հայկա­կան սփյուռքի համայնքնե­րը: Այստեղ է, որ կենտրո­նա­կան դերը հայկա­կան պետա­կա­նությանն է, որը գոյություն ունի միայն վերջին երեք տասնամյա­կում՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ միինչ այդ սփյուռքյան միջա­վայրը տարբեր պետա­կա­նություննե­րի շրջա­նա­կում ծավալվել է տասնամյակներ, թե դրա­կան, թե նաեւ վերը նկա­րագրված բացա­սա­կան հանգա­մանքնե­րով:

6.ՀՀ-Սփյուռք հարա­բե­րություննե­րում ժամա­նակ առ ժամա­նակ առա­ջա­ցող լարվա­ծությունը ի՞նչ պատճառնե­րով է առա­ջա­ցել և ի՞նչ հետև­անքներ է թողնում ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Կարծում եմ, որ պատճառնե­րի մի մեծ խումբ այն իրա­վի­ճա­կում է, որը նկա­րագրե­ցի նախորդ հարցի պատասխա­նում՝ մոտիվնե­րի առումով: Մյուս կողմից, լայն իմաստով, ըստ իս խնդրա­հա­րույցը լարվա­ծությունը կամ անհա­մա­ձայնություննե­րը չեն, այլ այն, որ չենք տիրա­պե­տում դրանց կառա­վարման ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմներ: Ի վերջո, անգամ մեկ առանձին պետության մեջ վերցրած հասա­րա­կություննե­րը միա­տար եւ բացարձակ փոխվստա­հող չեն, բայց այդ ամե­նը կարգա­վո­րե­լու եւ կառա­վա­րե­լու համար էլ ձեւա­վորվում են ինստի­տուտներ: Հայաստան-Սփյուռք հարա­բե­րությունն ունի դրանց կարի­քը, ինչը իհարկե շատ մեծ ծավա­լի եւ անընդհատ աշխա­տանք է:

7.Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ ՀՀ‑ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։

Ոչ, կարծում եմ չկա զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության պատրաստվա­ծություն եւ նախադրյալ, թե հոգե­բա­նա­կան, թե սոցիալ-տնտե­սա­կան առումով, ռեսուրսա­յին, ընդհուպ քաղա­քա­կան առումով:

8.Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։

Այստեղ խոսք չի կարող լինել հավա­քա­կան ցանկության մասին, որովհե­տեւ սա այն հարցն է, որ առա­վել քան անհա­տա­կա­նացված է, կախված բազմա­թիվ գործոննե­րից: Հավա­քա­կան ցանկություն, որպես այդպի­սին, կարծում եմ չկա եւ չի կարող լինել: Շերտա­յին ցանկություննե­րը պետք է ուսումնա­սիրվեն: Եվ ձեր նշած հարցի պատասխանն էլ թերեւս պետք է կազմվի սոցիո­լո­գիա­կան ուսումնա­սի­րության հիման վրա: Ընդ որում, հենց սա նաեւ նկա­տի ունեմ, երբ խոո­սում եմ Հայաստան-Սփյուռք փոխհա­րա­բե­րության ինստի­տուցիո­նալ վակուումնե­րի մասին:

9.ՀՀ-ից արտա­գաղթող և ՀՀ վերա­դարձող հայե­րը սովո­րա­բար ի՞նչ հիմնա­կան խնդիրնե­րի են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավե­լի բարդ նոր միջա­վայրին հարմարվե­լը։

Բավա­րար չաա­փով չեմ տիրա­պե­տում պատկե­րին, շատ թե քիչ ստույգ գնա­հատման համար:

10.Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։

Կարծում եմ բացարձակ ավե­լորդ է խոսել զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության մասին, ըստ այդմ չեմ տեսնում խիստ տեսա­կան հեռանկա­րի ուղղությամբ ներկա­յումս ծավալվե­լու անհրա­ժեշտություն:

11.Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

Չեմ հետեւել դրա աշխա­տանքին: Բայց կարծում եմ խորհրդա­ժո­ղովներն ավե­լի շատ ծառա­յում են իբրեւ ցուցա­նակ կամ հռչա­կա­գիր: Դրանք վատ չեն, կարեւոր են՝ բոլոր խնդիրնե­րով եւ սկանդալնե­րով հանդերձ, որոնց չլի­նե­լը շատ ավե­լի ցանկա­լի է, բայց գործնա­կա­նում խորհրդա­ժո­ղովնե­րով չէ, որ պետք է կապի­տա­լի­զացվի համա­հայկա­կան ներուժը:

12.Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը շատե­րի համար ամփոփվում են Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մին ամեն տարի կատարվող նվի­րատվություննե­րի սահմաննե­րում։ Արդյո՞ք միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­կան է, թե իրա­կա­նում դա էլ իր տեսա­կի խնդիր է։

Մեծա­գույն խնդիրնե­րից մեկն այն է, որ սփյուռքի ներուժի չափման միա­վոր շատ շատե­րը դիտարկում են հանգա­նակվող փողը, կամ պարզա­պես ՝ փողը, նյութա­կան աջակցությունը: Հեռու եմ այն մտքից, որ դա կարեւոր չէ: Բայց, դա վերջին հաշվով ավե­լի շուտ արդյունք է, եւ արդյունքնե­րից մեկը, որ կարող է լինել աշխա­տանքա­յին ինստի­տուցիո­նալ միջա­վայրե­րի զարգացման պարա­գա­յում: Միեւնույն ժամա­նակ, սփյուռքի ներուժը եւ արդյունա­վե­տությունը չպետք է չափվի լոկ փողով: Ավե­լին, կան թերեւս ոչ պակաս կարեւոր այլ բաղադրիչներ, այսպես ասած ոչ անմի­ջա­կան նյութա­կան: Սփյուռքը կադրեր են, փորձ՝ տարբեր ոլորտնե­րում, կապեր, հաղորդակցություն, գաղա­փարներ, միտք եւ այլն: 

13.Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ‑ը և Սփյուռքը միմյանց համար։

Նախ սովո­րեն խոսել միմյանց հետ վերքա­ղա­քա­կան լեզվով:

14.Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համա­հայկա­կան մասշտա­բով ունեն մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սություն և նպա­տակ։

Չունեն, եւ կարծում եմ պետք էլ չէ, որ ունե­նան, քանի որ ինչպես ավե­լի վերեւում անդրա­դարձանք՝ մենք գործ ունենք խիստ բազմաբնույթ եւ բազմա­շերտ երեւույթի հետ: Հետեւա­բար, եթե խոսենք մեկ նպա­տա­կի մասին, ապա դա թերեւս պետք է լինի հայկա­կան կենսունակ պետա­կա­նությունը, որպես նաեւա­րա­գո­րեն փոխվող աշխարհում սփյուռքի կենսունա­կության աղբյուր, հաշվի առնե­լով այն, որ մենք արդեն փաստո­րեն գործ ունենք սփյուռքի չորորդ, հինգե­րորդ սերնդի հետ, որի պարա­գա­յում պատմա­կան կամ գենե­տիկ, էթնո-հիշո­ղությունը դառնում է ավե­լի ու ավե­լի թույլ սնուցման աղբյուր:

15.Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի ձեր իդեա­լա­կան մոդե­լը։

Չկա, մոդե­լը անընդհատ աշխա­տանք է, այդ թվում ոչ թե իդեա­լա­կա­նի հասնե­լու, այլ միմյանց ոչ իդեա­լա­կա­նությունը ճանա­չե­լու եւ ընդունե­լու կարո­ղության հասնե­լու եւ կոնկրետ խնդրներ ու նպա­տակներ ձեւա­կերպե­լով հստակ ուղղություննե­րով աշխա­տե­լու համար:

Հակոբ Բադալյան/Քաղաքական Վերլուծա­բան

Առնչվող Հոդվածներ