21.4 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

Մաս 3‑րդ՝ հարցազրույց ճարտա­րա­գետ Նվարդ Մանասյա­նի հետ

Կա ակնհայտ լարվա­ծություն տարբեր համայնքնե­րում, որտեղ հին ու նոր նորմե­րի կրողնե­րը մի կողմից կարև­ո­րում են հայի հետ ամուսնա­նա­լը, մյուս կողմից այդ սպա­սումը թուլա­նում է ու այն հասել է պարի­տե­տա­յին արտա­հայտման: Ուծացման օրի­նա­չա­փությունը շատ ավե­լի լուրջ փաստա­ցի լարում է քան խոսակցություննե­րը Սփյուռքի ու ՀՀ‑ի միջև, մեդիա­նե­րով ուռճացրած փսեվդոի­րա­դարձություննե­րը:

Նվարդ Մանասյան

Ինքնության խնդիրնե­րի մասին հաճախ է պետք խոսել

  1. Հայաստա­նում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։

Տարբեր մասնա­գետներ կարող են տարբեր բացատրություններ տալ կախված նաև իրենց գիտա­կան ոլորտի ուսումնա­սի­րության առարկա­յից, բայց մինչ այդ արժի նայել թվե­րին և արձա­նագրել, որ արտա­գաղթը չդա­դա­րող չի եղել: ՄԱԿ‑ի բնակչության վիճա­կագրությունը, որը հիմնված է ազգա­յին վիճա­կագրության վրա, 1950-ականնե­րից հետո հիմնա­կա­նում արձա­նագրել է ներգաղթ մինչև 1968 թիվը ներառյալ: Իմ կյանքի ընթացքում՝ 80-ականնե­րին, երբ դպրո­ցա­հա­սակ երե­խա էի, Հայաստա­նից հեռա­նում էին նախկին ներգաղթյալներն ու իրենց ժառանգնե­րը, հիմնա­կա­նում ուղև­որվե­լով օվկիա­նո­սից այն կողմ: 1989 թվա­կա­նից ի վեր մինչև հրա­դա­դա­րի կնքումը Հայաստան էին ներգաղթում հիմնա­կա­նում Ադրբե­ջա­նից և Լեռնա­յին Ղարա­բա­ղից տեղա­հանվածնե­րը, որոնց մի ստվար մասը հրա­դա­դա­րից հետո հեռա­ցավ Հայաստա­նից: 2000-ականնե­րին, մինչև 2008‑ը էլի նկատվում էր ներգաղթի համեստ միտում: Դրա­նից հետո արտա­գաղթը շարունակվեց, սակայն որքան էլ տարօ­րի­նակ հնչի անգամ համա­վա­րա­կը ու 44-օրյա պատե­րազմը ու դրան հաջորդած երկու տարի­նե­րը չահագնացրին այդ միտումը՝ այն 50-ականնե­րից ի վեր արձա­նագրված ամե­նա­փոքր ցուցա­նիշն ունի: Ես չեմ ուզում խորա­նալ քաղա­քա­կան կամ սոցիալ-տնտե­սա­կան պատճա­ռա­հետև­անքա­յին կապե­րի կամ այս կամ այն կուսակցության կառա­վարման տարի­նե­րին դափնի­ներ վերագրե­լու մակե­րե­սա­յին վերլուծություննե­րի մեջ: Ինձ համար մեկ բան ակնհայտ է, որ ինքնության վտանգի դեպքում՝ պատե­րազմից հետո Հայաստա­նում ամե­նա­փոքր թվերն են արձա­նագրվել: Պատկե­րացրեք, եթե մենք որպես պետություն կարո­ղա­նա­յինք, ոչ թե վտանգի դեպքում, ղողանջնե­րի ներքո մոբի­լի­զացվել, որպես հակազդում մեր ինքնությա­նը նետած մարտահրա­վե­րին, այլ այս երկար ու ձիգ անկա­խության տարի­նե­րի ընթացքում մշա­կութա­յին, կրթա­կան գործընթացնե­րի միջո­ցով ձևա­վո­րեինք գրա­վիչ հայկա­կա­նություն, որպես ինքնություն: Ես վստահ եմ, որ հիմա ոչ թե կխո­սեինք արտա­գաղթի ամե­նա­փոքր միտումնե­րի մասին, այլ հաճույքով կհետև­եինք կայուն աճող թվե­րին: Հայ լինե­լը և Հայաստա­նում ապրե­լը կլի­ներ գրա­վիչ ոչ թե հիմնա­կա­նում սոցիալ տնտե­սա­կան հիմանվորմամբ, այլ մշա­կութա­յին՝ պատկա­նե­լության առանձնա­հատկությամբ, որից հնա­մե­նի հնա­մա­շության հոտ չէր գա: 

  1. 2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։

Թվերն այլ բան են փաստում: Ես միգրա­ցիա­յով չեմ զբաղվում ու խորքա­յին հարցազրույցնե­րի մասին վերլուծություննե­րի չեմ հանդի­պել: Քանա­կա­կան տվյալներն ասում են, որ հիմա մենք ավե­լի քիչ ենք հակված հեռա­նալ Հայաստա­նից: Դա ենթադրում եմ, հակազդում է նետված մարտահրա­վե­րին: Մենք կարծում եմ ավե­լի շատ սովո­րել ենք դիմա­կա­յել ու ադապտացվել քան հարմա­րեցնել ու փոխվել: Մեր ինքնությունն ըստ իս կարծր է, բայց ուժեղ չէ: 

  1. Մշտա­պես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։

Սփյուռքը մեկը չէ, թե իր արտա­գաղթի ժամա­նա­կագրությամբ, թե տեղի հիշո­ղությամբ ու ինքնությամբ, թե նոր տեղում ադապտա­ցիա­յի իր մեխա­նիզմնե­րով: Իհարկե խոսակցություննե­րը շատ են, բայց լուրջ ուսումնա­սի­րություննե­րը՝ քիչ: Այդ իմաստով շատ կարև­որ է ծանո­թա­նալ 2018-ին մի շարք երկրնե­րում հայկա­կան համայնքնե­րում հանրա­յին կարծի­քի գնա­հատմա­նը, որը ֆինանսա­վորվել է Գյուլբեկյան հիմնադրա­մի և համա­կարգվել Օքսֆորդի համալսա­րա­նի արև­ե­լա­գի­տության դպրո­ցի դասա­խոս Հրաչ Չիլինգիրյա­նի կողմից: Հետաքրքրա­կան է, որ հարցվածնե­րի մեծ մասը մտա­հո­գիչ է համա­րում Մերձա­վոր Արև­ելքում հայկա­կան համայնքնե­րի վտանգվա­ծությունը և ըստ այդմ կարծես թե, ըստ վերլուծության եզրա­հանգումնե­րի կա ցանկություն ուշադրությունը սևե­ռե­լու դեպի այդ համայնքնե­րը: Այս վերաի­մաստա­վո­րումը կարև­որ է և կարծում եմ պիտի նաև արժա­նա­նա հայկա­կան պետության ուշադրությա­նը: Մեկ այլ խնդիր է հավա­նա­բար մեր հնա­ցած քարտե­զը: Հետա­զո­տության արդյունքում պարզ է դառնում, որ հարցվածնե­րի երկու-երրորդը որևէ հայկա­կան քաղա­քա­կան կուսակցության չի հարում: Շաբա­թա­կան կամ ամսա­կան հաճա­խա­կա­նությամբ հայկա­կան եկե­ղե­ցի էին այցե­լում քսան տոկո­սից պակաս հատվա­ծը, չնա­յած մեծա­մասնության համար ամուսնության ծիսա­կա­տա­րությունը հայկա­կան եկե­ղե­ցում կարև­որվել էր: Սա էլ խոսում է թուլա­ցած կապե­րի մասին: Հայկա­կան ցանցը ու դրա մասին մեր պատկե­րա­ցումնե­րը /որն ավե­լի վտանգա­վոր է/ հնա­ցել են, դրանք պիտի նորոգվեն, իսկ դա ահռե­լի աշխա­տանք ու ջանք է պահանջում՝ այդ թվում հայկա­կան պետության անա­չառ աջակցությամբ:

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։

Իսկ ինչու՞ պիտի համա­ձայնության գան ցանկա­ցած հարցում: Այդ տարբե­րությունը գիտակցել ու դրա ուժը կարև­ո­րել է պետք: Նախորդիվ նշել էի, որ մենք կարծր, բայց թույլ ինքնության կրողներ ենք, որովհետև չափից ավե­լի ենք հակված սոցիա­լա­կան նորմա­վորմա­նը, փոխա­րե­նը հարմա­րեցնե­լուն ու փոխվե­լուն: Հարցվածնե­րի մեծ մասը նշել էր, որ կարև­ո­րում է Հայաստան իր այցե­լությունը: Սա հնա­րա­վո­րություն է պետա­կան քաղա­քա­կա­նության միջո­ցով համա­տեքստից համա­տեքստ ապա­հո­վել հաղորդակցություննե­րի հնա­րա­վո­րություններ, որոնք այլա­պես անհնար կլի­նեին կամ սեփա­կան համա­տեքստում՝ միայն կոնֆլիկտա­յին դրսև­ո­րում կունե­նա­յին, իսկ այստեղ կարող են դառնալ տարբե­րությունը որպես նոմե­րի կակոֆո­նիա օգտա­գործող ու դրանց կոշտուկնե­րից՝ կարծրա­տի­պե­րից ու ինքնության կարծրա­ցումից ազատվե­լու միջոց: 

  1. ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Ես չգի­տեմ, անձամբ ես վստա­հում եմ: Ինձ համար վստա­հության այլ ցուցիչներ են գործում: Դրանք սկսում են մանրուքնե­րից, օրի­նակ՝ եթե ուշա­ցավ, վստա­հել չարժի: Հետո մեկս մյուսի մասին բազում մտա­ծա­ծին պատումներ ենք լսել, հավա­նա­բար ժամա­նակն է դրանք քանդել: Առա­ջին քայլը, հավա­նա­բար, կսկսեի լեզվից: Հաճախ լեզվի առանձնա­հատկություննե­րի նկատմամբ ունենք կանխա­կալ պատկե­րա­ցումներ, ինչը նաև զուգորդվում է լեզվի՝ մեր լեզունե­րի վատ իմա­ցությամբ: 

  1. ՀՀ-Սփյուռք հարա­բե­րություննե­րում ժամա­նակ առ ժամա­նակ առա­ջա­ցող լարվա­ծությունը ի՞նչ պատճառնե­րով է առա­ջա­ցել և ի՞նչ հետև­անքներ է թողնում ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Ես կխուսա­փեի այդքան մոնո­լիտ պատկե­րա­ցումից: Ինձ համար չկա սփյուռք, կան ամե­րի­կա­հա­յեր, եգիպտա­հա­յեր, ֆրանսա­հա­յեր, լիբա­նա­նա­հա­յեր, կանա­դա­հա­յեր և այլն: Իրենց հավա­նա­բար որոշ վերա­ցա­կան բնութագրիչներ միա­վո­րում են, օրի­նակ՝ Հայաստա­նում չեն ապրում, կրում են առնվազն երկու ինքնություն՝ հայկա­կանն ու տվյալ երկրի­նը և այլն: Ես կխուսա­փեմ Հայաստա­նից դուրս ապրող հայե­րին համա­հարթեցնել: Օրի­նակ, պարզվում է, որ մարսելցի հայե­րը ավե­լի սերտ կապեր ունեն միմյանց հետ, իսկ բոստո­նիք՝ ոչ: Ենթադրում եմ մենք ծուռ հայե­լի­նե­րի աշխարհում ենք դիտարկումներ ու եզրա­հանգումներ անում: Այդ ո՞ր սուբյեկտնե­րի միջև եղած հարա­բե­րություննե­րում են նկատվել լարվա­ծություններ: Ի տարբե­րություն կա ակնհայտ լարվա­ծություն տարբեր համայնքնե­րում, որտեղ հին ու նոր նորմե­րի կրողնե­րը մի կողմից կարև­ո­րում են հայի հետ ամուսնա­նա­լը, մյուս կողմից այդ սպա­սումը թուլա­նում է ու այն հասել է պարի­տե­տա­յին արտա­հայտման: Ուծացման օրի­նա­չա­փությունը շատ ավե­լի լուրջ փաստա­ցի լարում է քան խոսակցություննե­րը Սփյուռքի ու ՀՀ‑ի միջև, մեդիա­նե­րով ուռճացրած փսեվդոի­րա­դարձություննե­րը՝ օրի­նակ դեսպա­նին հետապնդող երի­տա­սարդի տեսքով դեռևս լարվա­ծություն չէ: Մենք ավե­լի լուրջ մարտահրա­վերնե­րի հետ ենք առե­րեսվել, բայց հրա­ժարվում ենք նայել դրանց աչքե­րին: 

  1. Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ ՀՀ‑ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։

Նորից հղվե­լով հարցումնե­րից կարե­լի է ասել, որ շատերն են այցե­լել կամ այցե­լե­լու Հայաստան, բայց դա դեռ չի ենթադրում հայրե­նա­դարձություն: Արտա­գաղթի վրա սևե­ռումը համա­րում եմ ուռճացված, քանի որ այն ածանցյալ փոփո­խա­կան է, որի դրդա­պատճառնե­րը ունեն սոցիալ տնտե­սա­կան, քաղա­քա­կան, բայց ամե­նա­կարև­ո­րը ինքնության՝ մշա­կութա­յին նորմա­տիվ բաղադրիչ: Արժի ավե­լի հաճախ խոսել ինքնության խնդիրնե­րի մասին, թե Հայաստա­նում, թե հայկա­կան տարբեր համայնքնե­րում, որտեղ ուշացման վտանգն արդեն շատ արդիա­կան է, իսկ լեզուն դեռևս վերջին մնա­ցած ամրանն է, որից հրվե­լով կարե­լի է մտա­ծել ինքնության արդիա­կա­նացման մասին:

  1. Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։

Չգի­տեմ:

  1. ՀՀ-ից արտա­գաղթող և ՀՀ վերա­դարձող հայե­րը սովո­րա­բար ի՞նչ հիմնա­կան խնդիրնե­րի են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավե­լի բարդ նոր միջա­վայրին հարմարվե­լը։

Այդ հայե­րը տարբեր են, ունեն տարբեր նպա­տա­կադրումներ, սոցիա­լա­կան հմտություններ, կապի­տալ ու կապեր, հետև­ա­բար և մարտահրա­վերներն են տարբեր, ընդհանրացնե­լը բավա­կա­նին դժվար կլի­նի: 

  1. Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։

Հայկա­կան համայնքնե­րում հայկա­կան ինքնության կարողնե­րը /քանի որ արմատնե­րով հայկա­կան ընտա­նի­քից լինե­լը նշվել էր որպես հայկա­կա­նության առա­ջին բնւթագրիչ/ շուտով կկանգնեն ուծացման լուրջ խնդրի առջև, երբ խառը ամուսնություննե­րի կարև­ո­րությունը թուլա­նա կեսից ավե­լիի մոտ: Մոտա­վո­րա­պես, վեցից տասը տարի­նե­րի ընթացքում այդ թվե­րը կարող են փոխվել այնքան, որ դառնան անշրջե­լի: Սա է սփյուռքի՝ հայկա­կան համայնքնե­րի նվա­զե­լու հիմնա­կան օրի­նա­չափ վտանգը, եթե չհաշվենք հայե­րի հեռա­ցումը Մերձա­վոր Արև­ելքից: 

  1. Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

Չեմ հետև­ել, չգի­տեմ:

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը շատե­րի համար ամփոփվում են Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մին ամեն տարի կատարվող նվի­րատվություննե­րի սահմաննե­րում։ Արդյո՞ք միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­կան է, թե իրա­կա­նում դա էլ իր տեսա­կի խնդիր է։

Սա մի լավ օրի­նակ է, թե ինչպես կարող են տեսլա­կան ունե­ցող անձինք նախա­ձեռնել Համա­հայկա­կան նման կառույցի հիմնադրումն ու շարունա­կա­կան գործառնությունը, որը շատ հայե­րի համար ինքնության հավաստման դրև­ո­րումնե­րից մեկն է դարձել, եթե ոչ՝ միա­կը: Քննա­դա­տե­լու փոխա­րեն արժի մտա­ծել նմա­նա­տիպ կազմա­կերպա­կան կառույցնե­րի ու խմբե­րի մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են գրա­վիչ մնալ, լինել այս կամ այն ինքնությունն ունե­ցող հայի կամ հայկա­կան արմատնե­րով անձի կամ հայե­րե­նը, հայկա­կան մշա­կույթը սիրող անձի համար: 

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ‑ը և Սփյուռքը միմյանց համար։

Ես ՀՀ‑ի սուբյեկտին աղոտ նույնա­կա­նացնում եմ, ՀՀ քաղա­քա­ցին է իր բազմաբնույթ հետաքրքրություննե­րով ու նպա­տակնե­րով, բայց Սփյուռքի դեպքում սուբյեկտը պարզ չէ: Փոխա­րե­նը կան տարբեր սուբյեկտներ, թե ՀՀում, թե հայկա­կան տարբեր համայնքնե­րում կամ այդ երկրնե­րում, որոնք կարող են միա­վորվել միևնույն հետաքրքրություննե­րի շուրջ և նոր ցանցեր կամ կառույցներ ձևա­վորվել: 

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համա­հայկա­կան մասշտա­բով ունեն մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սություն և նպա­տակ։

Ոչ, և Փառք Տիրո­ջը:

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի ձեր իդեա­լա­կան մոդե­լը։

Եթե կարճ, և որպեսզի չհոգնեցնեմ, բազմամշա­կութայնության հարմա­րե­ցումն է ու ինքնա­զարգա­ցումը թարգմանչաց ավանդույթի միջո­ցով: 

Նվարդ Մանասյան՝ Քաղա­քա­յին Ծրագրա­վորման Ճարտարագետ/Կանանց Իրա­վունքնե­րի Պաշտպան

Առնչվող Հոդվածներ