21.4 C
Yerevan

Երրորդ Ո՞ւժ, Թե Հերթա­կան Կեղծ Դմիտրի

Բայց, առողջ ուժե­րի առա­ջին հատկա­նիշնե­րից մեկն էլ պետք է լինի այն, որ նրանք չեն սպա­սում, երբ իրենց ճանա­պարհ կտան «անա­ռողջ» կամ «սպառված» ուժե­րը: Շատ հաճախ ասե­լով առողջ ուժ, տարածված ընկա­լումնե­րում դրա հոմա­նիշն է ազնի­վը, նոր անունը, լավ ճառո­ղը, անկեղծը եւ այլն:

Հակոբ Բադալյան

«Ոչ թե հանուն այլ ընդդեմ» սկզբունքը հայկա­կան քաղա­քա­կան դաշտի հիմնասյունե­րից մեկն է: Որ քան էլ տհաճ է այդ խոստո­վա­նել, միևնույն է մենք ստիպված ենք լինում կրկին վերա­դառնալ զրո­յա­կան կետի, երբ ամեն ինչ պետք է նորից սկսել: 

Ընդհա­նուր առմա­մաբ Հայաստա­նում դեռ 90-ականնե­րից քարո­զարշավնե­րը ունե­ցել են ոչ միայն սեփա­կան կուսակցությունն ու քաղա­քա­կան դեմքե­րին գովե­լու սկզբունքը, այլև դրա­նից ոչ պակաս՝ սևացնե­լու և մրո­տե­լու հոգե­բա­նությունը: Նույնիսկ եղել են պահեր, երբ քարոզչությունը ոչ թե միտված է եղել սեփա­կան արժա­նիքնե­րը գովե­լուն, այլ հակա­ռա­կորդին սևը և վատը ներկա­յացնե­լուն: Այդպես իհարկե քաղա­քա­կան դաշտ ձևա­վո­րել չի ստացվի և ներքա­ղա­քա­կան լարված ճգնա­ժամն ու միմյանց վատա­բա­նե­լու քաղա­քա­կան գզվրտո­ցի պիկը եղավ 2018‑ը, երբ հեղա­փո­խության իրա­կա­նացման հաջո­ղություննե­րից մեկն էլ եղավ այդ պահին դեռևս ներկա, իսկ հիմա նախկին ռեժի­մի վատա­բա­նումը: Ընդ որում այդ վատա­բա­նումը ոչ թե արհեստա­կան հնարք էր, այլ այդ իսկ ռեժի­մի կողմից «վաստա­կած» պարգև:

Բայց ժամա­նակներն անցնում են, իսկ Հայաստա­նում շարունակվում է մեր քաղա­քա­կան «Ին ու Յանի» կռի­վը, սևի ու սպի­տա­կի պայքա­րը, ստվերնե­րի մենա­մարտը: 

Հիմա էլ ներկա­նե­րը նախկիննե­րին, իսկ նախկիննե­րը ներկա­նե­րին համա­րում են միանգա­մայն սպառված և անպետք երև­ույթներ: Եվ քաղա­քա­կան պայքարն էլ տարվում է դիմա­ցի­նին ոչնչացնե­լու սկզբունքով: Դեռևս 2021թ. արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ հասա­րա­կությունում առա­ջա­ցավ «երրորդ ուժի» անհրա­ժեշտության գաղա­փա­րը: Եկավ մի պահ, երբ բոլորն արդեն հոգնե­ցին ներկա­յից էլ, նախկի­նից էլ ու որևէ երրորդ ուժ էին փնտրում: Բայց այդ ուժը չկար, իսկ եթե կար էլ, ապա չափից ավե­լի թույլ էր որևէ կերպ աչքի ընկնե­լու համար: Այդ երրորդ ուժ ասվա­ծը դարձել էր ռուս ցար Իվան Ահե­ղի որդու Դմիտրիի պատմությունը, երբ նրա անհե­տա­նա­լուց հետո ով ասես, որ չէր ներկա­յա­նում ռուսա­կան արքունիք և պնդում, որ Դմիտրին ինքն է: Այդպես էլ արտա­հերթ ընտրություննե­րի ժամա­նակ զարմա­նա­լիո­րեն մեր քաղա­քա­կան «Դմիտրի­նե­րը» փորձե­ցին ապա­ցուցել, որ իրենք են երրորդ ուժը: Իհարկե ոչինչ էլ չստացվեց: Բայց այդ ըթացքում հասա­րա­կության մեջ տեղի ունե­ցավ կարծրա­ցում առ այն, որ թե՛ ներկա­նե­րը, թե՛ նախկիննե­րը բանի պետք չեն ու պետք է երրորդ մեկը լինի: 

Ենթադրենք, թե երրորդ մեկը հայտնվեց: Ւսկ ի՞նչ սկզբունքով է գալու նա: Առա­ջարկե­լու է սեփա­կան ճանա­պարհը, թե նա շարունա­կե­լու է ընդունված ավանդույթներն ու հերթա­կան անգամ փրկությունն առա­ջարկի մերժման սկզբունքով՝ սևացնե­լով թե՛ նախկիննե­րին, թե՛ ներկա­նե­րին:

Մեր Ուղին

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նի գրառմանն այդ թեմա­յով՝

Դուրս եկեք քաղա­քա­կա­նությունից, դուք սպա­ռել եք ձեզ, դուրս եկեք, թող առոջղ ուժե­րը գան, ասում է ԱԺ նախա­գա­հը խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը: 

Ներքա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նություն է, իհարկե, սա հասկա­նա­լի է, ընդդի­մությունն իշխա­նությանն է ասում՝ սպա­ռել եք, իշխա­նությունն էլ՝ նախկին իշխա­նություն-ընդդի­մությա­նը: 

Բայց, այս հարցը Հայաստա­նի համար անկյունա­քա­րա­յին է: Հայաստա­նի քաղա­քա­կան ներուժը չի կարող շոշա­փե­լիո­րեն ընդլայնվել, քանի դեռ այն պարփակված է նախկին եւ ներկա իշխա­նություննե­րի պայքա­րի միջեւ: Իսկ դա, ինչպես նախօ­րեի գրառման մեջ էի նկա­տել, որքան սուբյեյտիվ, նույնքան եւ գուցե նույնիսկ ավե­լի օբյեկտիվ մի իրո­ղություն է: Ու դրա­նից՝ որ օբյեկտիվ իրո­ղություն է, այն դառնում է ավե­լի խնդրա­հա­րույց: 

Բայց, առողջ ուժե­րի առա­ջին հատկա­նիշնե­րից մեկն էլ պետք է լինի այն, որ նրանք չեն սպա­սում, երբ իրենց ճանա­պարհ կտան «անա­ռողջ» կամ «սպառված» ուժե­րը: Շատ հաճախ ասե­լով առողջ ուժ, տարածված ընկա­լումնե­րում դրա հոմա­նիշն է ազնի­վը, նոր անունը, լավ ճառո­ղը, անկեղծը եւ այլն: 

Այսինքն, առա­վե­լա­պես զգա­յա­կան եւ ոչ չափե­լի կատե­գո­րիա­ներ: Ընդ որում, ոչ միայն պահանջարկն է դա, այլ նաեւ զգա­լիո­րեն աայդպի­սին են առա­ջարկնե­րը: Այսինքն, եթե նախկին եւ ներկա իշխա­նություննե­րը կառուցում են քաղա­քա­կան պայքա­րի տրա­մա­բա­նությունը՝ մեկը մյուսին վատը ասե­լու վրա, ապա նոր հայտե­րի գերակշռող մասն էլ կառուցված է՝ «երկուսն էլ բանի պետք չեն, երկուսն էլ վատն են» տրա­մա­բա­նության վրա: 

Դա չի կարող լինել նոր, դա չի կարող լինել առողջ: 

Նորն ու առողջը պահանջում են ոչ թե ավե­լի համո­զիչ եւ գրա­վիչ փաթեթ (փաթե­թը իհարկե միշտ էլ կարեւոր է), այլ ավե­լի համո­զիչ քաղա­քա­կան արդյունք: Ինչի՞ տեսքով կլի­նի դա, սա  արդեն քննարկե­լու հարց է, տարբե­րակնե­րը կարող են շատ լինել, ընդհուպ մեկնա­կետ կարող է լինել ասենք նոր որա­կի եւ բովանդա­կա­յին մի «կլոր սեղա­նի» ձեւա­չա­փը, բայց որը իսկա­պես գործնա­կան առումով կարտա­հայտի որա­կա­կան իր առա­վե­լությունը գոյություն ունե­ցող ձեւա­չա­փե­րի մեծա­մասնության նկատմամբ, այլ ոչ միայն անվա­նա­կան: 

Սրա պահանջարկն է գերակշռում Հայաստա­նի հանրության այն ավե­լի քան 50 տոկո­սի շրջա­նում, որը չի մասնակցում խորհրդա­րա­նի ընտրություննե­րին: Այս պահանջարկի արդյունա­վետ բավա­րարման հնա­րա­վո­րությունն ու հեռանկարն է Հայաստա­նի կայուն զարգացման գրա­վա­կա­նը:  

Աղբուրը՝

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/6185772404779842

Առնչվող Հոդվածներ