21.9 C
Yerevan

ՀԱՊԿ֊ի Լուկա­շենկոն Սպառնում Է

Արդյո՞ք Հայաստա­նը պատրաստ է դիրքո­րոշվել ուկրաի­նա­կան կոնֆլիկտի իմաստով, եթե ՀԱՊԿ‑ն էլ այսպես ասած Հայաստա­նի համար նախընտրե­լի տարբե­րա­կով դիրքո­րոշվի հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հանդեպ:

Հակոբ Բադալյան

Լուկա­շենկոն խորհե­լու առիթ է տալիս. ՀԱՊԿ ծուղա՞կ, թե՞ հնա­րա­վո­րություն

Մինսկում տեղի է ունե­ցել Բելա­ռուսի նախա­գա­հի և ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղար Իմանգա­լի Տասմա­գամբե­տո­վի հանդի­պումը: Բելա­ռուսը ներկա­յումս ՀԱՊԿ նախա­գա­հող երկիրն է: ՀԱՊԿ ԳՔ հետ հանդիպմա­նը Լուկա­շենկոն խոսել է կազմա­կերպության անդամնե­րի միջև խնդիրնե­րը լուծե­լու անհրա­ժեշտության մասին: «ՀԱՊԿ‑ը բավա­կան մարտահրա­վերներ ունի։ Մենք համարձակվե­ցինք մեր նախա­գա­հության ծրագրում ներա­ռել և փորձել լուծել այն խնդիրնե­րը, որոնք մենք ունենք հատկա­պես ՀԱՊԿ անդամ պետություննե­րի սահմաննե­րում: Դուք լավ գիտեք և՛ Կովկա­սը, և՛ Կենտրո­նա­կան Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնա­րա­վո­րինս համախմբել ՀԱՊԿ‑ն այս դժվա­րին ժամանակներում»,-ասել է Լուկա­շենկոն Իմանգա­լի Տասմա­գամբե­տո­վի հետ կայա­ցած հանդիպման ժամա­նակ։

Լուկա­շենկոն արել է նաև այլ հայտա­րա­րություն, կապված ուկրաի­նա­կան զարգա­ցումնե­րի և ՀԱՊԿ քաղա­քա­կա­նության հետ, որը թերևս պետք է դիտարկել մարտահրա­վե­րի տրա­մա­բա­նության շրջա­նա­կում: Մասնա­վո­րա­պես, Բելա­ռուսի նախա­գա­հը խոսել է, թե «կգա ժամա­նա­կը, և այն հեռու չէ, տառա­ցիո­րեն վաղը, և այն կպա­հանջի դիրքո­րոշվել, զբա­ղեցնել որո­շա­կի դիրք…: Ես չեմ ասում ազգա­յին շահե­րի դեմ, և այլն, բայց մեր դաշնակցա­յին թերություննե­րով հանդերձ մեզ հարկ կլի­նի հստակ դրսև­ո­րել մեր քաղա­քա­կա­նությունը, մեր գիծը, որպեսզի գործենք միա­սին»:

Լուկա­շենկոն հայտա­րա­րել է, թե նրանք, ովքեր կարծում են, թե Ուկրաի­նա­յի և ՌԴ կոնֆլիկտը իրենց չի վերա­բե­րում, չեն կարող մնալ մի կողմ քաշված: Այդ համա­տեքստում էլ նա կոչ է արել լուծել ՀԱՊԿ ներքին խնդիրնե­րը:

Թվում է, թե Լուկա­շենկո­յի հայտա­րա­րություննե­րը ուրվագծում են նաև Հայաստա­նի արդա­րա­ցի պահանջնե­րի հանդեպ ի վերջո դիրքո­րոշվե­լու հարցադրում: Մյուս կողմից սակայն, ավե­լի խորքա­յին մակարդա­կում առա­ջա­նում է հարց՝ իսկ արդյո՞ք Հայաստա­նը պատրաստ է դիրքո­րոշվել ուկրաի­նա­կան կոնֆլիկտի իմաստով, եթե ՀԱՊԿ‑ն էլ այսպես ասած Հայաստա­նի համար նախընտրե­լի տարբե­րա­կով դիրքո­րոշվի հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հանդեպ: Անկասկած է, որ սա շատ բարդ խաղ է, որը կարող է Հայաստա­նի համար վերածվել նույնիսկ ծուղա­կի: Այն դեպքում, երբ Հայաստա­նին ուկրաի­նա­կան պատե­րազմի առումով թերևս հարկ է ամրա­նալ մի դիրքում՝ այսպես ասած չեզո­քության, հավա­սա­րակշիռ հեռա­վո­րության, եթե անգամ այդ ձևա­կերպումնե­րի հարա­բե­րա­կան, որո­շա­կիո­րեն պայմա­նա­կան իմաստով: Լուկա­շենկո­յի հայտա­րա­րություններն առնվազն ստի­պում են խորհել այդ հարցադրման շուրջ, ՀԱՊԿ համա­տեքստում մեր գործո­ղություննե­րը մշա­կե­լիս և հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հարցում ՀԱՊԿ մասնակցության կամ դիրքա­վորման հարցե­րը քննարկե­լիս: Ավե­լին, այսօր այդ դիրքա­վո­րումը Հայաստա­նի համար թերևս ավե­լի շուտ կարև­որ փաստարկ է ուկրաի­նա­կան պատե­րազմի հանդեպ մեր պետա­կան դիրքա­վորման կարև­որ նրբե­րանգի հարցում, քան կարող էր լինել հնա­րա­վո­րություն հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության պարա­գա­յում, հաշվի առնե­լով նաև ՀԱՊԿ անդամնե­րի հարա­բե­րությունը Ադրբե­ջա­նի հետ: Այդ առումով, երբ Հայաստա­նի համար չկա ՀԱՊԿ դեմ դուրս գալու և այդ կազմա­կերպությունից տարանջատվե­լու հարց դնե­լու քաղա­քա­կան և անվտանգա­յին նպա­տա­կա­հարմա­րություն, թերևս առա­վել արդյունա­վետ և օպտի­մալ է ներկա­յիս իրա­վի­ճա­կը, որքան էլ այն պարունա­կում է ճգնա­ժա­մա­յին տարրեր, որոնց արմատնե­րը գործնա­կա­նում շատ ավե­լի խորն են, քան այսօրվա զարգա­ցումնե­րը, և ըստ այդմ պահանջում են բոլո­րո­վին այլ դիտարկումներ՝ ռազմա­վա­րա­կան հեռանկա­րում անե­լիքնե­րը մշա­կե­լու համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ