21.4 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

Մաս 6‑րդ «Մեր Ուղի­նի» հարցազրույցը քաղա­քա­կան-հասա­րա­կա­կան գործիչ Միքա­յել Հարա­պետյա­նի հետ

Առա­ջին հերթին մեզ անկեղծություն է պետք. հայաստանցին պարտա­վոր է խոստո­վա­նել ու հրա­ժարվել իր ագա­հությունից, իսկ սփյուռքա­հա­յը պարտա­վոր է խոստո­վա­նել ու հրա­ժարվել իր դերա­սա­նությունից: 

Միքա­յել Հայրա­պետյան

Անկեղծ Երազ, Անկեղծ Ցանկություն, Անկեղծ Նվի­րում

  1. Հայաստա­նում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։
  • Ժողո­վուրդնե­րի գաղթե­րը պատմության ընթացքում երբեք չեն դադա­րել: Դրանք պայմա­նա­վորված են եղել բնա­կան աղետնե­րով և պատե­րազմնե­րով, կենսա­կան տարածքնե­րի որոնմամբ և արժե­քա­յին ճգնա­ժա­մե­րով: Հայե­րիս պարբե­րա­կան գաղթե­րի մասին հիշա­տա­կումնե­րը սկսվում են դեռևս պատմության արշա­լույսից. այդ մասին բազմա­թիվ գիտա­կան հետա­զո­տություններ կան: Հայաստա­նից մեծա­ծա­վալ արտա­գաղթը երբեք չի դադա­րել նաև խորհրդա­յին ժամա­նակնե­րում, թեև դրան զուգա­հեռ եղել է նաև ներգաղթ: Անկա­խության առա­ջին տարի­նե­րին արտա­գաղթը հիմնա­կա­նում պայմա­նա­վորված էր սոցիա­լա­կան կացութաձևի արմա­տա­կան փոփո­խությամբ առաջ եկած գործազրկությամբ և աղքա­տությամբ, պատե­րազմա­կան վիճա­կի բերած անա­պա­հո­վության զգա­ցո­ղությամբ և Մարդու արժա­նա­պատվությունը չհարգե­լով: Ընդ որում՝ 1990-ականնե­րին խոշոր արտա­գաղթեր եղան նախկին ԽՍՀՄ բոլոր հանրա­պե­տություննե­րից:
  1. 2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։
  • Երկրից հեռա­նա­լու ձգտումն ուժե­ղա­ցել է միայն սոցիա­լա­կան որոշ խմբե­րի մեջ: Սովո­րա­կան ժողո­վուրդը, պայմա­նա­վորված պատե­րազմա­կան արհա­վիրքով կամ ընկճվա­ծությամբ, ամենև­ին արտա­գաղթե­լու մղում չունի. նրա­նից հատվածներ կարտա­գաղթեն ճիշտ նույն չափով ու պատճառնե­րով, ինչ մինչ այժմ է եղել՝ գործազրկություն, մարդկա­յին արժա­նա­պատվության նսե­մա­ցում: Այլա­պես, հայրե­նա­հա­յությունը գաղթա­կա­նի հոգի չունի:
  1. Մշտա­պես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։
  • Բռնի գաղթե­րի և ինքնա­կամ արտա­գաղթե­րի միջո­ցով առա­ջա­ցած սփյուռքը միշտ էլ դատա­պարտված է եղել ձուլման, անհե­տացման: Մի քանի սերնդի ընթացքում արտա­գաղթածնե­րը ուծացվել են, իսկ գաղութը շարունա­կել է գործել բացա­ռա­պես բնօրրա­նից նոր եկողնե­րի հաշվին, որոնք էլ իրենց հերթին ձուլվե­լով՝ տեղը թողել են ավե­լի նորեկնե­րին: Բնօրրանն է սփյուռքի միակ արյունա­տար անո­թը: Վնասն էլ հենց այն է, որ մշտա­պես արյունա­հո­սել է Հայաստա­նը՝ նվա­զեցնե­լով իր քանա­կը բուն Հայրե­նի­քում: Մի պահ եղավ, որ Երկրից այնքան հայ հեռա­ցավ Միջերկրա­կա­նի ափ՝ Կիլի­կիա, որ կարճ ժամա­նակ անց այնտեղ նույնիսկ հայկա­կան պետություն ստեղծվեց: Նույնը կարող էր լինել աշխարհի ինչ-որ անկյունում, եթե մեր նորանկախ երկի­րը զորեր ուղղորդել օրի­նա­չափ արտա­գաղթը, չթողներ ինքնա­հո­սի: Սփյուռքը, որպես այդպի­սին, միասնա­կան օրգա­նիզմ չէ. միանգա­մայն տարբեր վիճակներ ու խնդիրներ ունեն, ասենք, արգենտի­նա­հայ մարող համայնքը և բեյրութա­հայ տոկուն համայնքը, դրանք էլ իրենց հերթին ամենև­ին նույն խնդիրնե­րը չունեն մյուսնե­րի, ասենք, հարա­վա­յին Ռուսաստա­նի կամ արևմտյան Ուկրաի­նա­յի համայնքնե­րի հետ: Այսինքն՝ միասնա­կան ալգո­րիթմ չկա. այստեղ ցանցա­յին մտա­ծո­ղություն է պետք, ցանցա­յին լուծումներ են պետք, որի ուղե­ղա­յին կենտրո­նը կարող է լինել ամե­նա­հա­յա­հոծ տարածքը՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, որն օժտված է բարձրա­գույնով՝ պետա­կա­նությամբ: Իրա­րից տարբերվող հայ գաղութնե­րը միայն մեկ խնդրով են նույնա­կան՝ ազգա­յին լեզվի պահպանման խնդրով:
  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։
  • Դա ամենև­ին խնդիր չէ: Չէ՞ որ լեզվա­կան տարբեր մշա­կույթներ ունե­ցող հարա­զատ եղբայրներն ու նրանց զավակնե­րը համա­ձայնության գալիս են մանա­վանդ ընդհա­նուր ծնողնե­րի հարցում, եթե անգամ եղբայրնե­րից մեկն իր զավակնե­րի հետ ապրում է ԱՄՆ-ում, մյուսը՝ Ռուսաստա­նում, իսկ ծնո­ղը՝ Հայաստա­նում: Ընդհա­նուր գործունեության դաշտի համար ցանկության դեպքում միշտ էլ լավա­գույն ու բազմա­պի­սի լուծումներ կգտնվեն. օրի­նակ՝ Հայաստա­նում Համայնքնե­րի պալատ ստեղծելն ու դրան որոշ լիա­զո­րություններ վերա­պա­հե­լը լուծումնե­րից մեկն է: Մեկ ուրիշ լուծում գտնվեց մեր պետության արշա­լույսին՝ «Հայաստան» համա­հայկա­կան հիմնադրա­մը, որը, ցավոք, բավա­կա­նին անա­չառ չգործեց: Մենք, թեև չորս աթոռնե­րի միջև կիսված, սակայն ունենք մեկ ընդհանրա­կան եկե­ղե­ցի, որի գործունեության արդիա­կա­նա­ցումը կարող է միանգա­մայն անսպա­սե­լի արդյունքներ տալ: 150 տարի առաջ, երբ մեր բնօրրա­նը մասնատված էր երեք կայսրություննե­րի միջև, Եկե­ղե­ցին գիտեր, թե որտեղ և ինչի կարիք կար, ու կարող էր, ասենք, պոլսե­ցի Աճառյա­նին ուղարկել ուսուցչության՝ մեկ՝ Իրան, մեկ՝ Էջմիա­ծին, մեկ՝ Շուշի: Իսկ այս տեխնո­լո­գիա­նե­րի դարում արդյունքներ չգրանցե­լը միայն մեր ինֆանտի­լության ցուցի­չը կարող է լինել:
  1. ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։
  • Փոխվստա­հության բացա­կա­յության կամ նվազ լինե­լու մեջ մեղքի մեծա­գույն բաժի­նը մերն է՝ հայաստանցի­նե­րինս: Մենք, որպես խորհրդա­յին դաստիա­րա­կություն ստա­ցած «գող-փախցնողներ», վատ վարվե­ցինք սփյուռքի մեր քույր-եղբայրնե­րի օժանդա­կության հետ: Բայց նաև որո­շա­կի մեղքի բաժին ունի սփյուռքը, որը միանգա­մայն անհիմն պատկե­րա­ցում ուներ Հայաստա­նի բնակչության մասին, որին համա­րեց ցածրա­կարգ ցնցո­տիա­վոր ու կոմունիստա­բար վայրի: Բայց արդեն անցել է 30 տարի. կարե­լի է լուծել վստա­հության կենսա­կան խնդի­րը: Ժամա­նա­կին լուսա­հո­գի Սարգիս Հացպանյանն այդ մասին հրա­շա­լի հեռուստա­հա­ղորդում ունե­ցավ. ես էլ տեքստը հրա­պա­րա­կե­ցի առանձին գրքույկով: Հացպանյանն, օրի­նակ, կոնկրետ համայնքի միջո­ցով կոնկրետ գործեր էր անում Հայաստա­նում: Այդ կոնկրե­տությունն առայժմ լավա­գույն միջո­ցը կարող է լինել: Հեծա­նիվ հայտնա­գործե­լու դժվա­րության առջև չենք, թեև վատ չէր լինի տեխնո­լո­գիա­նե­րի ներկա պայմաննե­րում այս հարցում գյուտեր անե­լը: Սակայն, առա­ջին հերթին մեզ անկեղծություն է պետք. հայաստանցին պարտա­վոր է խոստո­վա­նել ու հրա­ժարվել իր ագա­հությունից, իսկ սփյուռքա­հա­յը պարտա­վոր է խոստո­վա­նել ու հրա­ժարվել իր դերա­սա­նությունից: Այսինքն՝ անկեղծ լինենք – ուզո՞ւմ ենք հայ մնալ, թե՞ ոչ, ուզո՞ւմ ենք մրցունակ ազգ լինել, թե՞ խառնվե­լով համաշխարհա­յին հոսքին՝ ապրել ընդա­մե­նը «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ով: Ունե՞նք ազգա­յին ընդհանրա­կան երազ (ոչ իռա­ցիո­նալ ու դերա­սա­նա­կան մղձա­վանջ՝ «Սասունն ու Վանը հայկա­կան հող ա»), թե՞ արդեն չունենք: Պատասխա­նել է պետք այս հարցե­րին, և ամենև­ին դերա­սա­նություն չանե­լով:
  1. ՀՀ-Սփյուռք հարա­բե­րություննե­րում ժամա­նակ առ ժամա­նակ առա­ջա­ցող լարվա­ծությունը ի՞նչ պատճառնե­րով է առա­ջա­ցել և ի՞նչ հետև­անքներ է թողնում ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Սփյուռքի վրա։
  • Անշուշտ, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվնե­րից առա­ջի­նը քաղա­քակրթա­կանն է, երկրորդը, թերևս, մեր 200-ամյա ռուսա­կան հոգե­կերտվածքին՝ խաբեությա­նը, դաժա­նությա­նը հարմարված լինե­լը: Սուբյեկտիվն էլ այն է, որ մեր առա­ջին իշխա­նություննե­րը մի քիչ կոշտ ձևով պատասխա­նե­ցին սփյուռքի անունից հանդես եկող քաղա­քա­կան ուժին, որն անհիմն հավակնություն ուներ բոլո­րիս իշխա­նը դառնա­լու: Հետև­անքն այսօրվա փոխանվստա­հությունն է, մեր ազգա­յին հզոր պաշա­րի չնչին տոկոսն անգամ օգտա­գործե­լու անկա­րո­ղությունն է: Մենք այստե­ղից պարտա­վոր ենք դեպի սփյուռք Հոգու արյունա­տար թթվածնա­յին անոթ լինել սփյուռքի համար. չլի­նեն Հայաստանն ու Հայաստա­նում ապրող հայե­րը, չի՛ լինի սփյուռքը: Սփյուռքն էլ պետք է գտնի այն բանաձևը, թե ինչպես է այդ հոգև­ո­րը առարկա­յացնում: Առանց սփյուռքի Հայաստա­նը կլի­նի՝ գուցեև աշխարհում փոքր-ինչ նվազ ձայնով, իսկ առանց Հայաստա­նի՝ սփյուռքը մեկ-երկու տեղում գուցեև պահպանվի ընդա­մե­նը, ասենք, ասո­րա­կան համայնքի պես՝ անա­ռա­գաստ ու անհե­ռանկար:
  1. Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ ՀՀ‑ն և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։
  • Համա­միտ չեմ, թե արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը: Հայաստանն ավե­րել կարող է միայն մեր անբա­րո­յա­կա­նությունը, մեր կեղծա­վո­րությունը: Եվ զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձությունն էլ եթե երբևէ լինի, ապա կարող է լինել միայն բարո­յա­կան արժեքնե­րի խորը գիտակցության պայմաննե­րում: Այլա­պես չեք կարող բացատրել, թե ինչու այսօրվա ոչ քաղցած, որո­շա­կի հարմա­րա­վե­տություն ունե­ցող Հայաստան զլա­նում են գալ, հակա­ռա­կը՝ հեռա­նում են, մինչդեռ 1918թ.-ից սկսյալ՝ կարող էր Փարի­զից Հայրե­նիք գալ Զապել Եսա­յա­նը, Պոլսից՝ Հրաչյա Աճառյա­նը, Պետերբուրգից՝ Ալեքսանդր Թամանյա­նը, ԱՄՆ-ից՝ Վահան Թոթո­վենցը, Իտա­լիա­յից՝ Կոստան Զարյա­նը… Նրանց ոչ ոք չէր խաբել ու բերել, ինչպես 1946-ին բոլշև­իկներն անում էին մեր գաղթա­կա­նության հետ: Ուրեմն ա՛յլ տեղ է պետք փնտրել պատճա­ռը: Այլ տեղի անունն է՝ Անկեղծ Երազ, Անկեղծ Ցանկություն, Անկեղծ Նվի­րում: Եթե այսօր անգամ երա­զը, ցանկությունն ու նվի­րումը կան, ապա, միևնույնն է, բացա­կա­յում է Անկեղծ‑ը: Բացա­կա­յում է, քանի որ բացա­կա­յում են Անկեղծ Քաջազնունին, Անկեղծ Մյասնիկյա­նը, թեև բոլորն էլ փորձե­ցին և փորձում են կեղծա­վո­րա­բար կապկել նրանց:
  1. Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։
  • Ցանկություննե­րը հենց այնպես չեն առա­ջա­նում: Սփյուռքում ծնված, ասենք, իմ կամ Ձեր եղբո­րորդին ուզե­նա իսկ՝ չի կարող այնպես խորից ցանկա­նալ Դադի վանքը կամ հայկա­կան ծիրա­նը, ինչպես Երկրում ծնված եղբայրը, որը, ինչպես Չարենցը կասեր, երկնա­յին մի առնչության պատմություն է ունե­ցել դրանց հետ: Պատա­հա­կան չէ, որ Սփյուռքում սկիզբ առավ գրա­կա­նության մի տեսակ, որ կոչվեց «Կարո­տի գրա­կա­նություն»: Բայց Կարո­տի գրա­կա­նությունն այդպես էլ մարեց՝ այդ առնչությունն ունե­ցածնե­րի սերնդի հետ: Հաջորդ սերունդը լավա­գույն դեպքում կարող էր տալ ԱՍԱԼԱ‑ի տղա­ներ, Արցախյան պատե­րազմի 14 սփյուռքա­հայ զինվոր ու հրա­մա­նա­տար: Այնպես որ, առաջնա­յին խնդի­րը ոչ թե ցանկությունն է, այլ ցանկություն առա­ջացնո­ղը, ինչը վատա­գույնս են անում թե՛ մեր պետությունը, թե՛ սփյուռքյան մեր կուսակցություննե­րը: Ձեր հարցադրումը խորքա­յին մեկ այլ երես էլ ունի – հայրե­նա­դարձությունը թվա­յին ու ցանցա­յին նոր ժամա­նակնե­րում միանգա­մայն այլ կերպ պետք է սահմա­նել, մինչդեռ մենք դեռ չենք գիտակցել նորո­վի սահմա­նե­լու հրա­մա­յա­կա­նը:
  1. ՀՀ-ից արտա­գաղթող և ՀՀ վերա­դարձող հայե­րը սովո­րա­բար ի՞նչ հիմնա­կան խնդիրնե­րի են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավե­լի բարդ նոր միջա­վայրին հարմարվե­լը։
  • Երե­խա­յի՝ նոր կյանքի ծնունդն իսկ դժվա­րություննե­րի ու ցավի է բախվում: Եթե ուզում ենք չբախվել ցավի, ապրել բամբա­կի մեջ, ապա շատ արագ դառնանք ամե­րի­կա­ցի, ֆրանսիա­ցի, ռուս… Թուրքից պահանջում ենք, որ առե­րեսվի իր պատմությա­նը՝ ցավեցնե­լով ինքն իրեն, իսկ մենք չե՞նք ուզում առե­րեսվել իր խնա­յո­ղություննե­րը Հայաստան ուղարկած սփյուռքա­հա­յի տխուր հայացքին, որը տեսնում է, թե ինչպես են ամե­րիկյան հեռուստա­տե­սությամբ ցույց տալիս Հայաստա­նի ինչ-որ գյուղից ելած պաշտոնյա Գագիկ Խաչատրյա­նի հարյուր միլիոններ արժե­ցող առանձնա­տունը, կամ որը տեսնում է, թե ինչպես սովալլուկ բազմանդամ ընտա­նիքնե­րի առկա­յությամբ տասնյակ հազա­րա­վոր դոլա­րա­նոց մեքե­նա­ներ ունեն հաստա­փոր ու կրկնակզակ պաշտոնյա­նե­րը, գենե­րալնե­րը, սրի­կա­նե­րը: Եթե սփյուռքա­հայ իմ քույրերն ու եղբայրնե­րը չեն ուզում առնչվել այդ ցավին, այդ խնդրին, այդ կեղծի­քին ու սովե­տա­բար փչա­ցածնե­րին ուղղված չվստա­հող հայացքը տարա­ծում են նաև Մեղրիից մինչև Նոյեմբերյան ապրող ողջ ժողովրդիս վրա, որի զավակնե­րից շատե­րը սոված են քնում, որի զինվո­րը սահմա­նին բաց երկնքի տակ ու հողին է քնում, որի զինվո­րը խորովվում է զորա­նո­ցի անվան տակ հատկացված հյուղա­կում, ուրեմն մի տիե­զե­րա­կան անարդա­րություն կա թե՛ սփյուռքա­հա­յի այդ հայացքի մեջ, թե՛ որդուն կորցրած հայաստանցու տրտունջի մեջ, որ չի հասկա­նում սփյուռքա­հա­յի ցավն ու տարա­կուսանքը: Մենք զլա­նում ենք միմյանց ցավը հասկա­նալ. նույնիսկ կեղծ է դառնում միայն մեզ հատուկ ամե­նա­հոգև­որ խոսքը՝ Ցավդ տանեմ: Ոչինչ չի՛ փոխվե­լու, եթե հեռուստաէկրաննե­րից հայե­րեն բառե­րով շարունա­կի հնչել թուրքա­կան երգը, մի՞թե թուրքի երգը պահե­լու համար մեր ծաղիկ սերունդը դրվեց հողը: Ոչինչ չի՛ փոխվե­լու, եթե  էկրա­նից ճշմարտության անունից շարունա­կեն բարբա­ջել անա­ռակ որդու վերա­դարձի համար զոհա­բերված եզան պարարտությամբ որո­վայնա­միտ ծախունե­րը: Չկա՛ առանձին վերցրած միջա­վայր – միջա­վայրը մե՛նք ենք ստեղծում. խնդի­րը բարո­յա­կան միջա­վայր ստեղծելն է: Եթե ստեղծենք բարո­յա­կան միջա­վայր, ապա մերօրյա Աճառյաններն ու Թամանյաննե­րը միմյանց հերթ չեն տա Երկիր վերա­դառնա­լու: Մինչդեռ այսօր Հայրե­նի­քը դեռևս շարունա­կում ենք դարձնել «պերճ արո­տա­վայր ցոփ հարուստնե­րի», ինչպես Իսա­հակյա­նը կասեր:
  1. Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։
  • Տեսա­նե­լի ապա­գա­յում նման բան լինել չի կարող, ուստի անի­մաստ համա­րում այդ մասին խոսք ասե­լը:
  1. Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։
  • Վատ, շատ վատ եմ գնա­հա­տում: Այս աստի­ճա­նի երբեք չէր հասել բևե­ռա­ցումը, երբ իշխա­նությունն իր բացա­ռիկ իրա­վունքը համա­րեց տեսա­կա­վո­րել համայն հայությա­նը, թեև ուժե­ղը, հայրը լինե­լով՝ ի՛նքը պետք է ըմբռնո­ղը, զիջո­ղը, հաշտեցնո­ղը, առա­ջին նախընթաց քայլն անո­ղը լիներ: Զզվե­լի է այդ գավա­ռա­կան զոռբա­յությունը: Մյուս կողմից՝ նույնքան զզվե­լի է նեղա­ցածնե­րի բանա­կի հարձա­կո­ղա­կա­նը պետության դեմ – այնքան խորը չեն, որ օրվա իշխա­նությունը՝ անցո­ղի­կը, չշփո­թեն պետության՝ անանց արժե­քի հետ: Մենք այս պահին կազմա­քանդվող օրգա­նիզմ ենք, ցավոք, իսկ Վաղվա տերն Աստված:
  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը շատե­րի համար ամփոփվում են Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մին ամեն տարի կատարվող նվի­րատվություննե­րի սահմաննե­րում։ Արդյո՞ք միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­կան է, թե՞ իրա­կա­նում դա էլ իր տեսա­կի խնդիր է։
  • Անշուշտ, ֆինանսա­կա­նը խնդիր է, բայց մենք մեր ազգա­յին էությունից արդեն իսկ հեռա­նում ենք, եթե չենք ընդունում, որ նյութից առաջ քայլում են գաղա­փարն ու Հոգին: Ասված է՝ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ կլի­նեն ձեր սրտե­րը»: Երբ մեր մտքե­րում մեր մեծա­գույն գանձը դառնա մեր Երկի­րը, այդ ժամա­նակ նյութի խնդի­րը կլուծվի ինքնա­բե­րա­բար: Այլա­պես, ուզում եք՝ հարյուր հատ համա­հայկա­կան հիմնադրամ ստեղծեք, ոչինչ շոշա­փե­լի չի ստացվե­լու: Վատ, շատ վատ, անհո­գի պետա­կա­նա­վա­րումը ոչ միայն սփյուռքին է օտա­րել Հայրե­նի­քից, այլև Հայաստա­նի քաղա­քա­ցուն, որն իր երկրում մի տեսակ ներքին էմիգրանտ է դարձել:
  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ‑ը և Սփյուռքը միմյանց համար։
  • Պիտի որպես սեփա­կան ընդունեն միմյանց ցավը, հոգսը, այսինքն՝ անկեղծ լինեն:
  1. Արդյո՞ք ՀՀ‑ն և Սփյուռքը համա­հայկա­կան մասշտա­բով ունեն մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սություն և նպա­տակ։
  • Լավ չեմ հասկա­նում ծամոն դարձված «գաղա­փա­րա­խո­սություն» ասվածն այս պարա­գա­յում: Խնդի­րը շատ պարզ է՝ ուզու՞մ ենք որպես հա՛յ մարդ ապրել, թե՛ կարև­ո­րը միայն ապրելն է: Ահա Ձեզ և գաղա­փա­րա­խո­սություն – եթե ուզում ես որպես հայ մարդ ապրել, ապա արա այն, ինչն ինքդ կհա­մա­րես, որ ամրացնում է ու հաստա­տուն է դարձնում հայ մարդ մնալդ: Խոսիր հայե­րեն, կրթվիր հայե­րեն, օգնիր չքա­վոր հայրե­նակցիդ, պաշտպա­նիր երկիրդ, երբ դրա անհրա­ժեշտությունը կլի­նի: Ու վերջ: Սրա­նից դուրս «մեկ ընդհա­նուր» կամ «ազգա­յին» գաղա­փա­րա­խո­սություն ասվա­ծը համա­րում եմ խնդի­րը լղո­զե­լու աչքա­կա­պություն, խնդիրն այլ տեղ տանե­լու մանի­պուլյա­ցիա: Հրանտ Մաթև­ոսյա­նը լավ է ասում. «Ի՜նչ եք կպել գիտա­հե­տա­զո­տա­կան-միտա­հե­տա­զո­տա­կան, տղերքը սոված էին՝ մորթե­ցինք կերանք»: Ես պետք է հայե­րեն ստո­րագրեմ ոչ թե այն պատճա­ռով, որ հայրե­նա­սեր եմ կամ հարգում եմ Մեսրոպ Մաշտո­ցի հիշա­տա­կը, այլ որովհետև ուզում եմ տեսակս չփո­խել՝ լինել բնա­կան: Ես պետք է բանա­կում ծառա­յեմ ոչ թե այն պատճա­ռով, որ հայրե­նա­սեր եմ կամ Գարե­գին Նժդեհն ինձ ամո­թանք կտար, այլ որովհետև ուզում եմ բնա­կան լինել, իսկ բնության մեջ յուրա­քանչյուր առողջ արա­րած օժտված է հիմնա­կան՝ ինքնա­պահպանման բնազդով: Ես ուզում եմ առողջ ապրել՝ տեսակս չփո­խել. և վերջ: Հոգև­ո­րի փոխելն ավե­լի վատ է, քան նույնիսկ սեռա­փո­խությունը: Մնա­ցա­ծը քրդի լոլո է:
  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի Ձեր իդեա­լա­կան մոդե­լը։
  • Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի իդեա­լա­կան մոդե­լը, ըստ իս, այն է, որն ունեն հրեա­նե­րը: Մենք սովո­րել գիտե՞նք, թե՞ Խորե­նա­ցու ասած աշա­կերտն ենք՝ «Սովո­րե­լու մեջ ծույլ, սովո­րեցնե­լու մեջ՝ փութա­ջան»:

Միքա­յել Հայրա­պետյան՝ Քաղաքական/Հասարակական Գործիչ

Առնչվող Հոդվածներ