27.6 C
Yerevan

Լավրովյան Տարածքա­յին Խաղը Եւ 5‑րդ Շարասյունը

Ռուսա­կան հանրա­հայտ թակարդն է գործում՝ ինքը ստեղծում է կոնֆլիկտը, և դրա­նով փորձում իր բռի մեջ հավա­քել հակա­մարտող ուժե­րին։

Ռոբերտ Անանյան

ՀՀ-ին օկուպանտ կոչե­լու օրը Լավրովն սպառնա­ցել էր նաև Մոլդո­վա­յին՝ ընդդեմ նրա ինքնիշխա­նության և անկա­խության բաց սպառնա­լիքներ տեղա­ցել։ Եվ ահա՝ դրա­նից երկու շաբաթ անց Մոլդո­վա­յում հակա­կա­ռա­վա­րա­կան բողո­քի ակցիա­նե­րով ոտքի ելան պրո­ռուսա­կան ուժե­րը։ Լոզունգնե­րի մեջ են ՌԴ-ին միա­նա­լու, երկիր ռուսա­կան ուժեր հրա­վի­րե­լու կոչեր։ Կարճ ասած՝ երկիր կորցնե­լու իսկա­կան փառա­տոն են հայտա­րա­րել Մոլդո­վա­յի պրո­ռուսա­կան ուժե­րը։

Ընդ որում՝ Մայա Սանդուի կառա­վա­րության դեմ բողո­քի ակցիա­ներ գենե­րացնե­լու նպա­տա­կով ՌԴ‑ն և Մոլդո­վա­յի ռուսա­մետ ուժե­րը համա­հունչ են գործել՝ նախ ՌԴ‑ն կրճա­տել է Մոլդո­վա­յին առաքվող գազի ծավա­լը, գազի գինը աճել է, ինչից հետո ռուսա­մետ Սոր կուսակցությունը ավտո­բուսնե­րով Մոլդո­վա­յի ԱԺ‑ի շենքի մոտ է տեղա­փո­խել հազա­րա­վոր ցուցա­րարնե­րի։ Նրանք կառա­վա­րության դեմ բողո­քել են գազի, սննդամթերքի թանկա­ցումից։ Այսինքն՝ ՌԴ‑ն ստեղծել է պրոբլեմ, որն օգտա­գործել է պրո­ռուսա­կան ընդդի­մությունը կառա­վա­րության դեմ բողո­քի գործո­ղություններ գենե­րացնե­լու նպա­տա­կով։

Լավրո­վը Սանդուին անվա­նել էր ամեն ինչի ընդունակ նախա­գահ, նկա­տի ունե­նա­լով՝ Մոլդո­վան ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրե­լը, և իհարկե՝ ինչպես Ուկրաի­նա­յի պարա­գա­յում, կասկա­ծի տակ էր դրել Սանդուի ընտրվե­լու լեգի­տի­մությունը։ Ըստ պուտինյան տրա­մա­բա­նության՝ եթե պետությունը չի ղեկա­վա­րում պրոկրեմլյան գործիչ, ուրեմն՝ արևմուտքն ապօ­րի­նի է նրան իշխա­նության բերել։ Մոլդո­վա­յի նախա­գա­հը քաղա­քա­ցի­նե­րին զգուշացրել է ռուսա­կան դիվերսանտնե­րի հավա­նա­կան ներթա­փանցման վտանգի մասին։

Այդպի­սի մի կասկա­ծե­լի խումբ արդեն չեզո­քացվել է՝ Մոլդո­վա արգելվել է նրանց մուտքը։ Այդ դիվերսանտնե­րի մասին տեղե­կությունը Ուկրաի­նա­յի հետա­խուզությունն էր Քիշնև­ին տրա­մադրել։ Հետաքրքիր է, որ Լավրո­վը գովել է Մոլդո­վա­յի նախկին իշխա­նություննե­րին, թե նրանք ուզում էին, որ Մերձդնեստրը մնա Մոլդո­վա­յի կազմում, իսկ ահա Սանդուն չի ուզում, և ձգտում է դեպի արևմուտք։ Ծանոթ դիսկուրս է չէ՞։

Տեսեք ռուսա­կան անա­մո­թության աստի­ճա­նը՝ ՌԴ‑ն Մերձդնեստրը կտրել է Մոլդո­վա­յից, խոչընդո­տում է միացմա­նը և մեղադրում է Մոլդո­վա­յի իշխա­նությա­նը, որ նրանք չեն ցանկա­նում վերա­միա­վո­րում և դավա­ճա­նել են Մոլդո­վա­յի ազգա­յին շահե­րը՝ շարժվում են արևմուտք։ Եվ եթե չշարժվեին դեպի արևմուտք, գուցե Մերձդնեստրը իրենց մնար։ Լավրովն օրերս դժգո­հել է, որ 5+1 բանակցա­յին ֆորմա­տը՝ Մերձդնեստրի հարցով, ուր արևմուտքն է, Մոլդո­վան, Մերձդնեստրը և ՌԴ‑ն, դարձել է անարդյունա­վետ արևմուտքի ձեռքով։ Ծանո՞թ համե­մա­տություն է։

Ռուսա­կան հանրա­հայտ թակարդն է գործում՝ ինքը ստեղծում է կոնֆլիկտը, և դրա­նով փորձում իր բռի մեջ հավա­քել հակա­մարտող ուժե­րին։ Կհի­շեք՝ 2014-ին Ուկրաի­նան պարտվեց և երկրի տարածքնե­րը զավթեց ՌԴ‑ն, քանի որ Կրեմլը տասնամյակնե­րով գործա­կալներ էր ներդրել անվտանգա­յին, պետա­կան ղեկա­վարման օղակնե­րում, որոնք ճգնա­ժա­մա­յին պահին անցան ՌԴ‑ի կողմը և աջակցե­ցին ռուսա­կան զավթմա­նը։ Այդպի­սի ուժ է Մոլդո­վա­յում Սոր կուսակցությունը, որի անդամնե­րը օրերս կայա­ցած բողո­քի ակցիա­յի ժամա­նակ բղա­վում էին ՌԴ-ին միա­նա­լու և ռուսնե­րին երկիր հրա­վի­րե­լու կոչեր։

Ըստ իս, առա­ջի­կա­յում այսպի­սի սցե­նար կարող է նաև Հայաստա­նում բեմա­կա­նացվել, եթե փորձ արվի Արևմուտքի ուղղությամբ շարժվել, կամ նման ամբի­ցիա­նե­րի մասին հայտա­րարվի։ Հայաստան գազի մատա­կա­րա­րարման խոչընդոտ արդեն իսկ ստեղծել է ՌԴ‑ն՝ կրճա­տե­լով ներկրման ծավա­լը։ Գուցե գազա­տա­րի խցա­նում վերացնե­լը ռուսնե­րը ձգեն ամիսնե­րով՝ քանի չի ավարտվել ՀՀ-ում գազի պահեստա­յին պաշա­րը, որին հաջորդի լարվա­ծություն և գազա­յին ճգնա­ժամ։ ՌԴ‑ի հաշվարկը ՀՀ‑ի մասով դա կարող է լինել։ Այստեղ հիշում ենք ՀՀ նախկին իշխա­նություննե­րին՝ երկուսին էլ, որոնք համա­տեղ ջանքե­րով ռուսա­կան գազի այլընտրանք Իրա­նի խողո­վա­կը վաճա­ռե­ցին հենց ՌԴ-ին՝ ում գազա­յին ճնշումից պիտի փրկեր այդ խողո­վա­կը։ ՀՀ ներկա իշխա­նությունը կաշվից դուրս գալով՝ պետք է հաղթա­հա­րի այս խոչընդո­տը և ՀՀ‑ի գազա­յին երա­կը վերա­կանգնի։

ՌԴ‑ի վերահսկո­ղության տակ գտնվող քաղա­քա­կան ուժե­րը, գործիչնե­րը, ուժա­յին կառույցնե­րում գործա­կալնե­րը պետք է մեկուսացվեն և վնա­սա­զերծվեն՝ ամե­նա­կոշտ մեթոդնե­րով։ Իհարկե՝ եթե նրանք որո­շեն գործել որպես ռուսա­կան 5‑րդ շարասյուն և կասկա­ծի տակ դնել ՀՀ անկա­խությունը, այն զոհա­բե­րել ՌԴ-ին։ Եթե կվճռեն հավա­տա­րիմ մնալ ՀՀ ինքնիշխա­նության և ժողովրդա­վա­րա­կան ապա­գա­յի հեռանկա­րին, և կդրսև­որվեն՝ իբրև ՀՀ‑ի պետա­կան շահերն սպա­սարկող քաղա­քա­կան ուժեր, դա արդեն լրիվ այլ, դրա­կան դրսև­ո­րում կլի­նի և կարծում եմ՝ քաղա­քա­ցի­նե­րի կողմից կգնա­հատվի։ Իսկ եթե ոչ, ամեն դեպքում՝ որո­շեն տրո­յա­կան ձիու դեր կատա­րել, նրանց չեզո­քացնե­լու համար այսօրվա­նից օրենսդրա­կան բազա է անհրա­ժեշտ ստեղծել, մոտա­վոր այն սցե­նա­րով, ինչ Ուկրաի­նա­յում Մեդվեդչուկի և մնացյալ օլի­գարխնե­րի վնա­սա­զերծման պարա­գա­յում եղավ։

Հեշտ ժամա­նակներ չեն սպասվում, բայց ոչ ոք մեզ չի խոստա­ցել, որ հեշտ է լինե­լու։ Անկախ քաղա­քա­կան տարա­ձայնություննե­րից, իրար նկատմամբ սերե­րից և ատե­լություննե­րից, այսօր՝ առա­վել քան երբևէ, ՀՀ պետա­կա­նության շուրջ պետք է համախմբվեն քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան ուժե­րը։ Գերխնդիր է՝ պահպա­նել հայկա­կան անկախ պետա­կա­նությունը, որից հետո ինչքան կուզեք՝ օրի­նա­կան մեթոդնե­րով պայքա­րեք իշխա­նության համար։ Առա­ջին տեղում պետք է ՀՀ‑ի պետա­կա­նությունը լինի, որն ապա­հո­վե­լուց հետո նոր միայն՝ մնացյալ հարցե­րին անցնել։

Մեկնա­բա­նության հատվա­ծում տեղադրում եմ Մոլդո­վա­յում պրո­ռուսա­կան ուժե­րի հանրա­հա­վա­քի մասին ռեպորտա­ժի հղումը։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ