27.3 C
Yerevan

Ռուսա­կան Կայսե­րա­կան Արկա­ծախնդրությունը

Մաս I

Այս ինչին ակա­նա­տես ենք, պատմա­կան զարմա­նա­լի զուգա­դի­պությամբ եղել է նաև մեզա­նից գրե­թե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920–21 թթ.-ին:

Հրանտ Տեր-Աբրա­համյան

Ուկրաի­նա­կան պատե­րազմի մեկ տարին: Հայացք Հայաստա­նից

Փետրվա­րի 24-ին լրա­նում է Ուկրաի­նա­կան պատե­րազմի մեկ տարին:

Ի՞նչ սովո­րեցրեց, և ի՞նչ տվեց մեզ այդ մեկ տարին:

Նախ՝ ուկրաի­նա­կան պատե­րազմի բնույթը:

Ուկրաի­նա­կան պատե­րազմը և 2020- թվա­կա­նիb աշնան այսպես կոչված 44-օրյա պատե­րազմն Արցա­խում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատե­րազմներ են, այլ մեկ մեծ պատե­րազմի երկու տարբեր ճակատներ:

Այս պնդումն, իհարկե, կարող է տարօ­րի­նակ թվալ:

Իրա­կա­նությունը, սակայն այն է, որ ցանկա­ցած պատե­րազմի էությունը որոշվում է նրա քաղա­քա­կան իմաստով:

Թե՛ Ուկրաի­նա­կան, թե՛ այսպես կոչված 44-օրյա պատե­րազմի քաղա­քա­կան իմաստը մեկն է՝ ռուսա­կան գերիշխա­նության վերա­կանգնման փորձը հետսո­վե­տա­կան տարածքում, որի ժամա­նա­կը հասունա­ցել էր ըստ Ռուսաստա­նի ղեկա­վա­րության հաշվարկնե­րի՝ 2010-ականնե­րի աշխարհա­կարգա­յին ճգնա­ժա­մի պայմաննե­րում:

Չի եղել ոչ ու չկա զուտ հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմ կամ Ղարա­բա­ղի պատե­րազմ:

Հենց դրա համար էլ պարտվել ենք պատե­րազմը, որ մեր քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը չի հասկա­ցել, թե ի՛նչ պատե­րազմ է վարում:

Իհարկե, պարտության այլ՝ շատ տարբեր պատճառներ կան: Բայց հիմնա­կանն ու հիմնա­րա­րը՝ քաղա­քա­կանն է:

Մեր ղեկա­վա­րությունն, իրոք անկեղծ մտա­ծել է (անկեղծն, ի դեպ, այս դեպքում՝ մեղմա­ցուցիչ հանգա­մանք է), որ հարցը Ղարա­բաղն է և հայ-ադրբե­ջա­նա­կան է: Ու շատ անկեղծ հավա­տա­ցել են, որ Ղարա­բա­ղի կորստից հետո, գալու է խաղա­ղության դարաշրջան: Հիմա էլ նույնիսկ մտա­ծում են, որ եթե Ղարա­բա­ղից հրա­ժարվեն ու ասեն 29 հազար քառա­կուսի կիլո­մետր Հայաստան, կարող են հասնել խաղա­ղության: Սա տեղի ունե­ցո­ղի քաղա­քա­կան բնույթի չհասկա­նա­լու արդյունք է: Այդպես են հասկա­ցել ու հասկա­նում, որովհետև քաղա­քա­կան ուսուցիչնե­րը նրանց այդպես են ուսուցա­նել, իսկ սեփա­կան տեսա­լա­կաններ այս հարցում չկա:

Բնա­կա­նա­բար ոչ ոք չի ժխտում Ադրբե­ջա­նի ռևանշիզմի և Արցա­խի խնդրի դերը պատե­րազմը սանձա­զերծե­լու հարցում: Բայց դրանք գործիք ու առիթ են ավե­լի մեծ և էական նպա­տա­կի:

Պատե­րազմը հնա­րա­վոր դարձավ միայն այն ժամա­նակ, երբ Ադրբե­ջա­նի ռևանշի ձգտումը համընկավ ռուսա­կան կայսե­րա­կան քաղա­քա­կա­նության նոր փոի­լի հետ:

2020 թվա­կա­նի պատե­րազմի գլխա­վոր իմաստն ու նպա­տա­կը հենց ռուսա­կան կայսե­րա­կան ձգտումն էր:

Հենց սա է, ի դեպ, պատճա­ռը, որ պատե­րազմը Հայաստա­նի դեմ փաստա­ցի շարունակվում է, և «խաղա­ղության դարաշրջանն» այդպես էլ չի գալիս: Ինտենսիվ ռազմա­կան գործո­ղություններ չկան, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ թշնա­մա­կան գործո­ղություննե­րը Հայսստա­նի դեմ, այդ թվում զինված գործո­ղություննե­րի միջո­ցով շարունակվում են: Դա հնա­րա­վոր է միայն, եթե կա ավե­լին քան զուտ Արցա­խի հարց: Եվ սա, թե՛ ռուսնե­րի համար, թե՛ Ադրբե­ջա­նի թուրքե­րի համար: Հենց դրա համար էլ ասում ենք՝ անկա­խության, այլ ոչ թե 44-օրյա պատե­րազմ էր և է՛: Հենց դրա համար էլ նաև էապես կեղծ է «Ղարա­բաղյան խնդրի» կարգա­վո­րում հղացքը՝ չկա ոչ մի առանձին ղարա­բաղյան հարց, որը կարող է լուծվել: Կա և եղել է առնվազն՝ ռուս-հայ-ադրբե­ջա­նա­կան հարց:

Պատա­հա­կան չէ, անշուշտ, որ Ուկրաի­նա­կան պատե­րազմից ուղիղ երկու օր առաջ 2022‑ի փետրվա­րի 22-ին ստո­րագրվեց Դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին հռչա­կա­գի­րը Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև:

Դրա ստո­րագրման պահին ոչ ոք, առա­վել ևս ստո­րագրող կողմե­րը, բնավ չէին ենթադրում, որ ուկրաի­նա­կան պատե­րազմը կտևի մեկ տարի: Կիևը պետք է «երեք օրում» գրավվեր, Ուկրաի­նա­յում հռչակվեր նոր՝ ռուսա­մետ կառա­վա­րություն, որը դաշինք էր կնքե­լու Ռուսաստա­նի հետ՝ այս կամ այն ձևա­չա­փով: Սրա­նից հետո, ռուսնե­րը դառնա­լու էին Այսրկովկաս ու արդեն տարբեր ձևա­չա­փի նոր դաշինքներ էին կնքվե­լու այստեղ: Ռուս-ադրբե­ջա­նա­կա­նը սրա նախերգանքն էր:

Պատա­հա­կան չէ նաև, որ ուկրաի­նա­կան պատե­րազմի առա­ջին փուլում՝ 2022‑ի մարտին Հայաստա­նում «հանկարծա­կի» վերածնունդ ապրեց Միութե­նա­կան պետության թեման, որը հետո նույնքան «հանկարծա­կի» մարեց, այն բանից հետո երբ պարզ դարձավ, որ արագ հաղթա­նակ ռուսնե­րը չեն տանե­լու, և որ առա­վել ևս մեծ քաղա­քա­կան նպա­տա­կը՝ Կիևի գրա­վումն ու Ուկրաի­նա­յում նոր կառա­վա­րության ձևա­վո­րումը անհա­սա­նե­լի են, և մնում է կենտրո­նա­նալ միայն Դոնբա­սի և Ազովյան ծովա­փի գրավման և պահպանման վրա:

Ոչինչ, սակայն,  նոր չէ լուսնի տակ:

Այս ինչին ակա­նա­տես ենք, պատմա­կան զարմա­նա­լի զուգա­դի­պությամբ եղել է նաև մեզա­նից գրե­թե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920–21 թթ.-ին:

Այն ժամա­նակ էլ Ռուսա­կան կայսրության փաստա­ցի վերա­կանգնումը՝ Սովե­տա­կան Ռուսաստան անվան տակ ընթա­նում էր երկու ճակա­տով՝ արևմտյան, և հարա­վա­յին:

Արևմուտքում Ռուս-լեհա­կան պատե­րազմն էր, որն ընթա­նում էր այդ թվում Ուկրաի­նա­յի տարածքում: Այս պատե­րազմն իր կարև­ո­րա­գույն փուլ մտավ 1920-ին: Խաղա­ղությունը կնքվեց 1921‑ի մարտի 18-ին, բայց ակտիվ ռազմա­կան գործո­ղություննե­րը փաստա­ցի ամփոփվե­ցին 1920‑ի օգո­սո­տո­սին: Ռուսնե­րը կարո­ղա­ցան գրա­վել Ուկրաի­նա­յի մեծ մասը, բայց Լեհաստան ներխուժե­լուց պարտություն կրե­ցին: Այս՝ «ոչ ոքի» արդյունքով էլ ավարտվեց պատե­րազմը:

Սրան զուգա­հեռ ռուսնե­րը սկսել էին Այսրկովկա­սի վերագրա­վումը՝«Արև­ելքի ազա­տագրման և հեղա­փո­խության» անվան տակ: 1920‑ի ապրի­լին ռուսնե­րը մտան Ադրբե­ջան: Ադրբե­ջա­նում մեծ ազդե­ցություն ունե­ցող Մուսթաֆա Քեմա­լը կազմա­կերպեց, որպեսզի Ադրբե­ջանն առանց դիմադրության ընկնի ռուսնե­րի ձեռքը, որի դիմաց նա ակնկա­լում էր ռուսնե­րի օգնությունը՝ զենքով և փողով:

Բայց հենց նույն 1920‑ի ապրի­լին սկսվեց լեհե­րի ակտիվ գործո­ղություններն ուկրաի­նա­կան ճակա­տում, որով Այսրկովկա­սի հարցը ժամա­նա­կա­վոա­պես երկրորդա­կան է դառնում Մոսկվա­յի համար, և Ադրբե­ջա­նից հետո՝ Հայաստա­նի և Վրաստա­նի արագ գրավման ծրա­գի­րը ժամա­նա­կա­վո­րա­պես հետաձգվում է:

Լեհա­կան բանա­կը՝ ուկրաի­նա­կան ազգայնա­կաննե­րի աջակցությամբ մտավ Կիև: Սրա­նով սկսվեց ռուս-լեհա­կան պատե­րազմի վերջին՝ առա­վել վճռա­կան փուլը: Հակա­հարձակման անցնե­լով՝ ռուսնե­րը հետ մղե­ցին լեհե­րին դեպի Վարշա­վա: Բայց 1920‑ի օգոստո­սի 12–25-ին տեղի ունե­ցած Վարշա­վա­յի ճակա­տա­մարտում լեհե­րը հաղթա­նակ տարան, որը հայտնի է որպես «Վիսլա­յի» հրաշք՝ Վիսլա գետի անունով: Սրա­նով ակտիվ գործո­ղություններն ավարտվե­ցին, և սկսվեց խաղաղ պայմա­նագրի նախա­պատրաստումը: Դրա արդյունքնե­րով՝ Ուկրաի­նան դարձավ սովե­տա­կան, իսկ Լեհաստա­նը մնաց անկախ:

Արևմտյան ճակա­տի խաղա­ղե­ցումից հետո է, որ ռուսնե­րը կրկին ակտիվ գործո­ղություննե­րի են դիմում մեր տարա­ծաշրջա­նում: Քեմա­լը ստա­նում է խոստա­ցած օգնությունը՝ զենքով և փողով 1920‑ի սեպտեմբե­րին: Նույն ամսին տեղի է ունե­նում Արև­ելքի ժողո­վուրդնե­րի համա­գումա­րը Բաքվում:

Նույն ասմվա վերջին սկսվում է Քեմա­լի հարձա­կումը Հայսստա­նի վրա՝ ռուս-թուրքա­կան համա­տեղ ծրագրի շրջա­նակնե­րում, որն ավարտվում է Հայաստա­նի պարտությամբ, ապա և Հայաստա­նի սովե­տա­կա­նացմամբ:

1921‑ի մարտի 16-ին՝ Լեհաստա­նի հետ Ռիգա­յում խաղա­ղության կնքումից երկու օր առաջ կնքվում է ռուս-թուրքա­կան Մոսկովյան պայմա­նա­գի­րը, որով որոշվուն են նաև Հայստա­նի սահմաննե­րը:

Այսպես՝ այն ժամա­նակ էլ զուգա­հեռ ընթա­ցան, և հանգուցա­լուծման հասան անվա­նա­պես երկու տարբեր պատե­րազմներ, որոնք քաղա­քա­կան էությամբ միևնույն պատե­րազմն էին՝ երկու ճակա­տով:

Մեր ժամա­նակնե­րում դեպքե­րը զարգա­ցան թեև նույն սցե­նա­րով, բայց 100 տարի առաջվա­նից առայժմ տարբեր սյուժեով:

Շարունա­կե­լի

Հրանտ Տեր-Աբրա­համյան,

«Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նություն

Հոդվա­ծը՝ vishapaqakh.am կայքից։

Առնչվող Հոդվածներ