27.3 C
Yerevan

Օրենքը Եվ «Թագա­վոր Տղան» Անհա­մա­տե­ղե­լի Են

Չարժե՞, որ Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը տվյալ քաղա­քա­կան մանդատ տալու հարցը սառեցնի՝ մինչեւ գործի դատաքննությունը կավարտվի։

Մուղնի

Մամուլը եւ ֆեյսբուքը քննարկում են «գերկա­րեւոր հարցը»՝ ընդդի­մությունը «վերցնի՞ մանդատնե­րը, թե՞ ոչ»։ Իսկ իրա­վա­պահ մարմիննե­րը հերթա­կան հաղորդագրությունն են ուժգին տարա­ծում, որ պատգա­մա­վո­րության թեկնա­ծուներ են կալա­նա­վորվել, կաշառք տալու-ստա­նա­լու կասկա­ծանքով նոր քրեա­կան գործեր են հարուցվել։ Խոսքը տասնյակ անձանց, հարյուրից ավե­լի քրեա­կան գործե­րի մասին է։ Եւ ոչ ոք հարց չի բարձրացնում․ «Իսկ եթե կուսակցոության կամ դաշինքի պատգա­մա­վո­րության թեկնա­ծուն կաշառք տալու մեղադրանքով կալա­նա­վորվել է, չարժե՞, որ Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը տվյալ քաղա­քա­կան մանդատ տալու հարցը սառեցնի՝ մինչեւ գործի դատաքննությունը կավարտվի»։

Օրենքի գերա­կա­յության երկրում ԿԸՀ‑ն այդպես էլ կվարվեր։ Բայց Հայաստա­նի Ընտրա­կան օրենսգիրքը իրա­վա­կան նման կարգա­վո­րում, կարծես, չի նախա­տե­սում։ Եւ ստացվում է, որ մի քաղա­քա­կան ուժի նախընտրա­կան ցուցա­կի երկրորդ դեմքը «պետա­կան դավա­ճա­նության» մեղադրանքով կալա­նա­վորված է, իսկ կուսակցությունը պետք է մանդատ ստա­նա, մտնի խորհրդա­րան եւ վարչա­պե­տի իմպիչմենտի գործընթաց սկսի։

Կամ ինչպե՞ս կարող է կուսակցությունը զերծ լինել կաշառք տալուց, եթե ԱԺ պատգա­մա­վո­րության նրա թեկնա­ծուն «կաշա­ռա­տու է»։

Իհարկե, անմե­ղության կանխա­վարկա­ծը սրբո­րեն պետք է հարգվի։ ԿԸՀ‑ն նրան մանդատ կտա, երբ դատա­րա­նը կապա­ցուցի, որ նա «անմեղ է»։ Բայց մինչ այդ նրա գործընկերնե­րը չեն կարող ԱԺ ամբիո­նից խոսել օրի­նա­կա­նության եւ ժողովրդա­վա­րության մասին։ Ավե­լին, իրա­վունքի ուժի գերա­կա­յության երկրում դատա­րա­նը, քանի դեռ ընթա­նում է կաշառք տալու գործե­րով դատաքննություն, քաղա­քա­կան այդ ուժի հրա­պա­րա­կա­յին գործունեությունը կսա­ռեցներ։

Հեշտ է ասել «պետության համը բերաննե­րում կմնա», դժվար է իրա­կա­նում օրենքի եւ արդա­րության «դիկտա­տուրա» հաստա­տել, որովհե­տեւ Հայաստա­նի հանրությունը դեռ «թագա­վոր տղա­յի պաշտա­մունք» ունի։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ