27.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Որպես հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության կարգա­վորման փոխա­դարձ երաշխիք՝ Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի կառա­վա­րություննե­րը պետք է օգտա­գործեին իրենց ազդե­ցությունը այլ շրջաննե­րում բախումնե­րը դադա­րեցնե­լու համար։ Մասնա­վո­րա­պես, Ադրբե­ջա­նը պետք է նպաստեր Երեւա­նի նահանգում թաթա­րա­կան ապստամբության դադա­րեցմա­նը, իսկ Հայաստա­նը՝ Զանգե­զուրում։

Փարի­զի վեհա­ժո­ղո­վի կողմից Հայաստա­նի բարձրա­գույն կոմի­սար նշա­նակված ամե­րի­կա­ցի գնդա­պետ Հասքե­լը 1919 թվա­կա­նի օգոստո­սի վերջին մեկնում է Բաքու, հանդի­պում Ադրբե­ջա­նի վարչա­պետ Նասիբ Բեկ Ուսուբբե­կո­վի հետ, որից հետո ներկա­յացնում է հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­սություննե­րի կարգա­վորման իր ծրա­գի­րը։

Նա այնքան վստահ էր, որ կարգա­վորման ամե­րիկյան տարբե­րա­կը հայկա­կան կողմն անվե­րա­պա­հո­րեն ընդունե­լու է, որ ուղարկել էր փաստաթղթի երկու օրի­նակ.

«Ձեզ եմ ուղարկում վերը նշված պայմաննե­րի երկու օրի­նակ, որպեսզի Դուք ստո­րագրեք մեկը եւ անհա­պաղ հետ ուղարկեք՝ Ձեր ստո­րագրությամբ հաստա­տե­լով Հայաստա­նի կառա­վա­րության հավա­նությունը։ Մյուս օրի­նա­կը կմնա Ձեր մոտ՝ ի գիտություն։ Հարգանքով՝ Հասքել։ 1 սեպտեմբե­րի, 1919թ. Թիֆլիս»։

Կարգա­վորման ամե­րիկյան տարբե­րա­կը նախա­տե­սում էր Շարուր-Դարա­լագյա­զում եւ Նախի­ջեւա­նում չեզոք գոտի ստեղծել։ Հասքե­լը նշում էր, որ այդ որո­շումը ձեռք է բերվել «Ադրբե­ջա­նի վարչա­պե­տի հետ քննարկման արդյունքում»։ Հերթա­կան չեզոք գոտու ղեկա­վա­րությունը ենթարկվե­լու էր ամե­րիկյան նահանգա­պե­տին, որին նշա­նա­կե­լու էր Հասքե­լը։ Տեղա­կան իշխա­նությունը լինե­լու էր թաթա­րա­կան՝ բացա­ռությամբ այն շրջաննե­րի, որտեղ հայկա­կան բնակչությունը մեծա­մասնություն էր։ Ուշագրավ է, որ շրջաննե­րի ընտրությունը վերա­պահված էր նահանգա­պե­տին։ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը չեզոք գոտուց անհա­պաղ պետք է հեռացնեին զորքե­րը եւ առանց ամե­րիկյան նահանգա­պե­տի համա­ձայնության իրա­վունք չունեին զորք տեղա­կա­յել չեզոք գոտում։ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը չեզոք գոտուց պետք է հետ կանչեին իրենց գործա­կալնե­րին եւ «այլ անձանց», որոնք «գրգռում էին տեղա­կան բնակչությա­նը»։ Պետք է հեռացվեին նաեւ «ուրիշ կառա­վա­րություննե­րի գործա­կալնե­րը, որոնք համակրում են կողմե­րից մեկին»։ Կարե­լի է ենթադրել, որ այդ կետով նկա­տի էր առնվում թուրքա­կան գործա­կալնե­րին ու սպա­նե­րին, որոնք ակտի­վո­րեն մասնակցում էին հայ-ադրբե­ջա­նա­կան բախումնե­րին։ Չեզոք գոտու պաշտոնյա­նե­րին նշա­նա­կե­լու էր ամե­րի­կա­ցի նահանգա­պե­տը եւ ցանկա­ցած պահի նրանց ազա­տե­լու իրա­վունք էր ունե­նա­լու։

Որպես հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության կարգա­վորման փոխա­դարձ երաշխիք՝ Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի կառա­վա­րություննե­րը պետք է օգտա­գործեին իրենց ազդե­ցությունը այլ շրջաննե­րում բախումնե­րը դադա­րեցնե­լու համար։ Մասնա­վո­րա­պես, Ադրբե­ջա­նը պետք է նպաստեր Երեւա­նի նահանգում թաթա­րա­կան ապստամբության դադա­րեցմա­նը, իսկ Հայաստա­նը՝ Զանգե­զուրում։

Համա­ձայնագրի 11-րդ եւ 15-րդ կետե­րը վերա­բե­րում էին երկա­թուղա­յին հաղորդակցությա­նը։

Շարուր-Դարա­լագյա­զով եւ Նախի­ջեւա­նով դեպի պարսկա­կան սահման անցնող երկա­թուղին պետք է վերա­կանգնվեր եւ անհա­պաղ բացվեր։ Այն միացվե­լու էր հայկա­կան երկա­թուղա­յին ցանցին, որի վերահսկո­ղությունն իրա­կա­նացնե­լու էր ամե­րիկյան կողմը։ Նոր կառուցվող Բաքու-Ջուլֆա երկա­թուղին անցնե­լու էր Ադրբե­ջա­նի կառա­վա­րության բացարձակ տնօ­րի­նությա­նը, եւ ոչ ոք իրա­վունք չէր ունե­նա­լու միջամտե­լու կառուցմա­նը։

Թեեւ համա­ձայնա­գի­րը վերա­բե­րում էր Նախի­ջեւա­նի սահմա­նին չեզոք գոտի ստեղծե­լուն, անդրա­դարձ կար նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան խառը բնակչությա­նը։ Այսպես՝ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը համա­ձայնում էր բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը հատկացնել Ադրբե­ջա­նի տարածքում հայ փախստա­կաննե­րի վերա­դարձի համար։ Միա­ժա­մա­նակ, ամե­րիկյան նահանգա­պե­տի որոշմամբ Բոյուք-Վեդիի թաթա­րա­կան բնակչությունը պետք է տեղա­փոխվեր չեզոք գոտու այլ շրջան։ Հայաստա­նի եւ չեզոք գոտու սահմա­նա­յին գիծը Գայլի Դրունքն էր։

Մեծ դժգո­հություն

Հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության կարգա­վորման ամե­րիկյան տարբե­րա­կը մեծ դժգո­հություն է առա­ջացնում հայկա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շրջա­նա­կում։ Սեպտեմբե­րի 5‑ին Հայաստա­նի խորհրդա­րա­նը քննում է Հասքե­լի ներկա­յացրած համա­ձայնա­գի­րը։ Նախքան քննարկումը, վարչա­պետ Խատիսյա­նը ներկա­յացնում է իրադրությունը բախումնե­րի շրջաննե­րում եւ ասում, որ Շարուր-Նախի­ջեւա­նի եւ Բոյուք-Վեդիի հատվածնե­րում զինա­դա­դա­րը պայմա­նա­վորված է Հասքե­լի Ադրբե­ջան այցե­լությամբ։ Ավե­լին՝ նա նշում է, որ ամե­րի­կա­ցի­նե­րը ստա­ցել են ռազմա­կան գործո­ղություններն ու ապստամբություննե­րը դադա­րեցնե­լու Ադրբե­ջա­նի համա­ձայնությունը, ինչը նշա­նա­կում էր, որ Ադրբե­ջանն արդեն անթա­քույց ընդունում էր, որ թաթա­րա­կան ապստամբության իրա­կան կազմա­կերպիչն է։

«Հայաստա­նի կառա­վա­րությունը պատասխա­նել է, որ Հայաստա­նը Ադրբե­ջա­նին պատե­րազմ չի հայտա­րա­րել եւ նրա­նից պատե­րազմի հայտա­րա­րություն չի ստա­ցել։ Բայց որովհե­տեւ Ադրբե­ջա­նը ընդունում է, որ Նախի­ջեւա­նում եւ Շարուրում Հայաստա­նի դեմ առա­ջա­ցած զինվո­րա­կան գործո­ղություններն ու ապստամբությունն ինքը կարող է դադա­րեցնել, որի մասին արել է համա­պա­տասխան կարգադրություններ, ուստի Հայաստա­նը, որպես պաշտպանվող կողմ, կարող է դադա­րեցնել հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րը դեպի Հայաստա­նի այն մասե­րը, որ ապստամբել են ու ենթարկվել թուրք-ադրբե­ջա­նա­կան ուժե­րի ներխուժմա­նը, որի համար կառա­վա­րությունը արել է կարգադրություններ եւ ընդունում է զինա­դա­դա­րը»,- խորհրդա­րա­նում հայտա­րա­րել էր Խատիսյա­նը։

Ինչ վերա­բե­րում էր ճեզոք գոտուն, ապա, ըստ Հայաստա­նի վարչա­պե­տի, գնդա­պետ Հասքե­լի բարձրացրած բոլոր հարցե­րը «մնում են առկախ (բաց) եւ ենթա­կա են գնդա­պետ Հասքե­լի եւ Հայաստա­նի կառա­վա­րության միասնա­կան քննության եւ որոշման»։

Խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ Հասքե­լի առա­ջարկը կառա­վա­րության ձախողման հետեւանք է։ Սոցիալ-հեղա­փո­խա­կան Խոնդկարյանն ասում է, որ Հայաստա­նը պետք է հրա­ժարվի արտա­քին ուժե­րի վրա հենվե­լու ռազմա­վա­րությունից։ Ըստ նրա՝ անկա­խության հռչա­կումից հետո դաշնա­կիցնե­րը որեւէ դրա­կան քայլ չէին արել՝ ի նպաստ հայ ժողովրդի։

«Մի շաբաթ առաջ գնդա­պետ Հասքե­լը խանդա­վառ ցույցե­րի առարկա էր դառել այս շենքում պառլա­մենտի եւ հայ ժողովրդի կողմից։ Մի շաբաթ առաջ այս ամբիո­նից հայտա­րա­րեց՝ իրեն համար կասկա­ծից դուրս է, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը խախտել է Հայաստա­նի սահմաննե­րի վերա­բերմամբ Անգլիա­յից ստա­ցած հրա­հանգնե­րը, որ վերջին բոլոր դեպքե­րի հեղի­նա­կը Ադրբե­ջանն է, եւ խոստա­ցավ անձնա­կան պատասխա­նատվության կանչել այն բանի համար վերջի­նիս կառա­վա­րությա­նը։ Իսկ այժմ՝ մի շաբաթ հետո, այցե­լե­լով Բաքու եւ առանց նույնիսկ Երեւան վերա­դառնա­լու եւ մեր կառա­վա­րության կարծի­քը լսե­լու, նստած Թիֆլի­սում ուղարկում է Հայաստա­նի կառա­վա­րությանն ի գործադրություն այնպի­սի հրա­հանգներ, որոնցից պարզ հետեւում է, որ այդ պատասխա­նատվությունը այժմ նա ձգում է Հայաստա­նի կառա­վա­րության վրա»,- ասում էր Խոնդկարյա­նը։

«Ինչ տվին մեզ այս տարվա ընթացքում իրար հետեւից Հայաստան եկող դաշնա­կիցնե­րը, չեզոք զոնա­նե­րի այս սիրա­հարնե­րը։ Եկան անգլիա­ցիք եւ հազիվ երկու շաբաթ անց՝ ստեղծե­ցին չեզոք հողա­շերտը մեր եւ Վրաստա­նի միջեւ, եկավ ամե­րի­կա­ցին, որ նշա­նակված է Հայաստա­նի գերա­գույն կոմի­սար եւ նրա առա­ջին խոսքը եղավ նոր չեզոք հողա­շերտի մասին։ Ինչ է առա­ջարկում այժմ մեզ գնդա­պետ Հասքե­լը — ստեղծել մի շարք հողա­շերտեր մեր եւ մեր հարեւաննե­րի միջեւ, որ այդպի­սով չորս կողմից օղակված Հայաստա­նի պաշա­րումը լրիվ դառնա»,- եզրա­փա­կել էր ելույթը Արշամ Խոնդկարյա­նը։

Դաշնա­կիցնե­րի եւ, մասնա­վո­րա­պես, Հասքե­լի առա­ջարկից խորա­պես դժգոհ էին նաեւ քաղա­քա­կան մյուս ուժե­րը, այդ թվում՝ Դաշնակցությունը։ Իր հուշե­րում Սիմոն Վրացյա­նը գրում է, որ Հասքե­լը «յուրացրել էր ադրբե­ջա­նա­կան տեսա­կե­տը» եւ Շարուր-Դարա­լագյա­զը, Նախի­ջեւա­նը, ինչպես նաեւ Զանգե­զուրը համա­րում էր վիճե­լի տարածքներ։

«Հայաստա­նի գերա­գույն կոմի­սա­րը» Ղարա­բաղ-Զանգե­զուրն էլ տալիս էր Ադրբե­ջա­նին։ Ու հասկա­նա­լի է այն զարմանքն ու ցասումը, որ պատեց ամենքին Երեւա­նում, երբ ստացվեց Հասքե­լի կարգադրությունը՝ «առանց դանդա­ղե­լու ստո­րագրել եւ հետ ուղարկել» պայմա­նա­գի­րը։ Չկա­մություն ու թշնա­մանք փնտրե­լը Հասքե­լի քայլի մեջ անտե­ղի էր, իհարկե, այնքան բաց էր կատարված խաղը»,- գրում է Վրացյա­նը։

«Եկվո­րը գնա­ցող է նաեւ»

Հասքե­լի ներկա­յացրած պայմա­նա­գի­րը հայ հանրության շրջա­նում դաշնա­կից պետություննե­րից հուսա­խա­բություն առա­ջացրեց, որն աստի­ճա­նա­բար արտա­հայտվեց ոչ մեկի վրա հույս չդնե­լու սկզբունքով։ Իշխա­նա­կան մամուլը գրում էր, որ հայ ժողո­վուրդը պետք է հրա­ժարվի արտա­քին ուժե­րին ապա­վի­նե­լու քաղա­քա­կա­նությունից։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 9 սեպտեմբե­րի, 1919թ., թիվ 138

«Մի անգամ ընդմիշտ պետք է ընդունենք ու գործենք այնպես եւ այն համո­զումով, թե ոչ մի արտա­քին ուժ չկա, որ մենք այսուհե­տեւ մեր հայրե­նի­քի եւ մեր բախտի տերն ու կռողն ենք։ Եկվորնե­րի կրունկնե­րը … շուտ են դառնում մեզ եւ այդու լքում մեր կորո­վը, անվստա­հության թույնը ներսրսկում մեր գործոն կամքի մեջ։ Եկվո­րը գնա­ցող է նաեւ, մանա­վանդ ոչ միջազգայնո­րեն եւ ոչ ռեալ տեսա­կե­տից նոքա նույնքան եւ էլ ավե­լի թույլ են, քան մենք, եթե լինենք հաստա­տա­կամ, մեր ուժե­րի պարզ ու անվե­րա­պահ գնա­հա­տությամբ առաջնորդվենք։ Ոչ ոք կարող է հասկա­նալ մեզ, մեր տրա­գիկ ներկա կացությամբ»։

Ըստ Վրացյա­նի՝ Հասքե­լի որոշման համար էական նշա­նա­կություն էր ունե­ցել ինչպես Ադրբե­ջա­նի կառա­վա­րության, այնպես էլ Հայաստա­նի տարբեր շրջաննե­րի մահմե­դա­կան բնակչության միություննե­րի ու խորհուրդնե­րի ներկա­յացրած բողոքնե­րը։ Մասնա­վո­րա­պես, «Հարավ-արեւմտյան Ադրբե­ջա­նի» ներկա­յա­ցուցիչնե­րը Հասքե­լին էին հանձնել մի հուշա­գիր, որտեղ հղում անե­լով սեփա­կան ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու ժողո­վուրդնե­րի իրա­վունքնե­րի դրույթի վրա՝ հայտա­րա­րում էին, որ Վեդի-Բասա­րի, Միլիստա­նի, Շարուրի, Նախի­ջեւա­նի եւ Օրդուբա­դի շրջաննե­րը իրենց համա­րում են Ադրբե­ջա­նի անբա­ժա­նե­լի մասը եւ պահանջում «Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունից եւ Անդրկովկա­սի գերա­գույն կոմի­սա­րից, որ այլեւս չենթարկվեն Հայաստա­նին»։ Հակա­ռակ դեպքում խոստա­նում էին զենքը ձեռքին մեռնել։

Շուտով Հասքե­լին համանման դիմում են ներկա­յացնում նաեւ «Երեւա­նի նահանգի վաղե­մի թուրք բնա­կիչնե­րը»՝ ասե­լով, որ Երեւա­նի նահանգում հայե­րը իբրեւ թե ոչնչացրել են 88 մահմե­դա­կան գյուղ, այրել 1920 տուն, սպա­նել 131 970 մարդ։

Բանակցություններ Հասքե­լի հետ

Չնա­յած հիասթա­փությա­նը՝ Հայաստա­նի կառա­վա­րությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում Հասքե­լի որո­շումը փոխե­լու համար։ 1919թ. սեպտեմբե­րի 6–14‑ը Թիֆլի­սում Հասքե­լի հետ բանակցություններ են վարում վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը եւ Ռուբեն Տեր-Մինասյա­նը։ Խատիսյա­նը վեց հանդի­պում է ունե­նում Հասքե­լի հետ։ Նույն օրե­րին Թիֆլիս է ժամա­նում նաեւ Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ուսուբբե­կո­վը։

Նա համա­ձայնում է որոշ փոփո­խություններ անել համա­ձայնագրում եւ նոր տարբե­րակ է ներկա­յացնում։ Նախի­ջեւա­նը եւ Դարա­լագյա­զը դառնա­լու էին նահանգա­պե­տություն, որի ղեկա­վա­րին նշա­նա­կե­լու էր Հասքե­լը։ Ամբողջ իշխա­նությունը կենտրո­նա­ցած էր լինե­լու տեղա­կան խորհուրդնե­րի ձեռքին, իսկ նահանգա­պետն ունե­նա­լու էր միայն վերահսկե­լու լիա­զո­րություն։

Նահանգա­պե­տության տարածքում կիրառվե­լու էր ադրբե­ջա­նա­կան թղթադրա­մը, ինչը նշա­նա­կում էր, որ այդ շրջաննե­րում իշխա­նությունը գրե­թե ամբողջո­վին լինե­լու էր ադրբե­ջանցի­նե­րի ձեռքին։ Հատուկ հողա­շերտ էր հատկացվե­լու Բաքու-Ջուլֆա երկա­թուղու կառուցման համար։ Բնակչությունը չէր զինա­թափվե­լու։ Ուսուբբե­կո­վի առա­ջարկը չի ընդունվում ինչպես հայե­րի, այնպես էլ Հասքե­լի կողմից։

Ուսուբբե­կո­վը շուտով եւս մեկ տարբե­րակ է ներկա­յացնում, որի համա­ձայն Դարա­լագյա­զը անցնում էր Հայաստա­նին, որի դիմաց Ադրբե­ջա­նը ստա­նա­լու էր Ագուլիս-Օրդուբադ հատվա­ծը։ Սա նույնպես մերժվում է։

Երկա­րա­տեւ քննարկումնե­րից հետո Հասքե­լը կազմում է նոր համա­ձայնա­գիր, որի հիմնա­կան դրույթներն էին. Զանգե­զուրի կարգա­վի­ճա­կը չէր փոփոխվում, Դարա­լագյա­զը անցնում էր հայե­րին, Շարուր-Նախի­ջեւա­նում ստեղծվում էր չեզոք գոտի եւ ամե­րիկյան նահանգա­պե­տություն, Հայաստա­նի սահմաննե­րը հասնում են մինչեւ Գայլի Դրունք, Բոյուք-Վեդին պետք է զինա­թափվեր։

1919թ. հոկտեմբե­րի վերջին Նախի­ջեւա­նի նահանգա­պետ է նշա­նակվում ամե­րիկյան բանա­կի գնդա­պետ Դեյլին։

Հայաստա­նի հանդեպ դաշնա­կից պետություննե­րի գործե­լա­կերպի վերա­բերյալ ուշագրավ դիտարկում է արել Ալեքսանդր Խատիսյա­նը.

«Պատմա­կան վերլուծությունեն պարզ կերեւա, որ Դաշնա­կիցնե­րը եկան Կովկաս ոչ թե կովկասյան ժողո­վուրդնե­րու սիրուն համար եւ հեռա­ցան այնտե­ղեն ոչ թե թշնա­մութե­նե դրդված։ Հաշի­վը բերավ զանոնք մեզ մոտ. այդ հաշի­վը չարդա­րա­ցավ, եւ անոնք հեռա­ցան՝ թողնե­լով մեզ ամե­նադժվա­րին րոպեին, միանգա­մայն անօգնա­կան եւ մենակ։ Այդ եղավ անոնց դերը»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ