Հայաստան

Մենք Ոչ Ոքի Վասալը Չենք

Ընդդիմախոսների մի մեծ մասը մեծ արագությամբ Արցախը կհանձնի ադրբեջանցիներին, որպեսզի իրենց արածների հետքը չերևա։ Եթե Արցախը տրվի ադրբեջանցիներին, ապա այդ հանցագործություններն էլ կթաղվեն ու այլևս չեն հետաքննվի։

Սամվել Բաբայան

Պետրոս Ղազարյանը տեսակապով զրուցել է Արցախում գտնվող Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

Զրույցի ընթացքում Սամվել Բաբայանը ներկայացրել է իր տեսակետներն առ այն, թե ինչ վիճակում է գտնվում Լաչինի վիճակը և ինչ գործողություններ է պետք ձեռնարկել առավելագույնս արդյունք ունենալու համար։

Սամվել Բաբայանը նախ անդրադարձավ ճանապարհ, թե միջանցք բառերին՝ նշելով, որ եթե հայերը ժամանակին մտածեին, այլընտրանքային ճանապարհներ կառուցեին, ապա այսօր  այդ իրավիճակը չէր ստեղծվի, որ մենք ստիպված սպասեինք ադրբեջանական բարյացկամությանը։ Ին վերաբերվում է Արցախում զարգացումներին, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, ապա Բաբայանն ասաց, որ Վարդանյանի ձախողումը լրիվ բնական է։ Նա չկարողացավ և չէր էլ կարողանալու, քանի որ այստեղ եկել էր հատուկ կարգադրությամբ և ծրագրով։ Եթե մարդը անկախ չէ իր գործողություններում, ապա չի կարող որևէ բան հաջողել։

Սամվել Բաբայանն ասաց, որ ադրբեջանցիների հետ այսօր պետք է երես առ երես բանակցել և ոչ թե ՀՀ-ն, ՀՀ-ն արդեն խոսել է, այլ հենց Արցախը պիտի խոսի ադրբեջանցիների հետ։ Արցախը ոչ ոքի վասալը չէ, ծառան չէ ու ինքը կարող է ապահովել իրեն և՛ տնտեսապես, և՛ ռազմապես։ ԻՍկ այն, որ այսօր ռուսներն ու ադրբեջանցիները շատ հարցերում միացյալ են, դա ակնառու է։ Ադրբեջանցիները փակում են ճանապարհը, իսկ ռուսները, որ պիտի հսկեին, ոչինչ չեն կարողանում կամ չեն ուզում անել։

Սամվել Բաբայանը նաև անդրադարձավ այն բանին, որի իրեն հարյուր օր է պետք Արցախում արդյունավետ փոփոխությունների հասնելու համար։ Բայց քաղաքական ընդդիմությունը ամեն ինչ կանի, որ ինքը իշխանության չգա, որովհետև, երբ եկավ, ապա հարցեր է տալլու, դատախազություն նյութեր է ուղարկելու և շատ մարդիկ, ովքեր հիմա ընդդիմախոսելով են զբաղված, ոչ մի հարցի պատասխան չեն կարողանալու տալ։ Ինքը հստակ հարցնելու է, թե ուր են տոննաներով ոսկին, չժանգոտվող պողպատը, պղինձը, հարցնելու է, թե այսքան տարի անվերադարձ սկզբունքով ում են տրվել հարյուրավոր միլիոնների հասնող վարկերը, որոնց հետքն էլ չի երևում։

Ընդդիմախոսների մի մեծ մասը մեծ արագությամբ Արցախը կհանձնի ադրբեջանցիներին, որպեսզի իրենց արածների հետքը չերևա։ Եթե Արցախը տրվի ադրբեջանցիներին, ապա այդ հանցագործություններն էլ կթաղվեն ու այլևս չեն հետաքննվի։ Հենց այդ պատճառով էլ խանգարում են իրեն և չեն ցանկանում, որպեսզի անկախ մարդ լինի Արցախում իշխանություն, ով ի վիճակի կլինի ինքնուրույն աշխատելու և իրավիճակը շտկելու։ Ինքը, ի տարբերություն շատերի, չի փախել, Երևանում չի հաստատվել, շարունակում է ապրել ու աշխատել Արցախում։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *