27.6 C
Yerevan

Մենք Ոչ Ոքի Վասա­լը Չենք

Ընդդի­մա­խոսնե­րի մի մեծ մասը մեծ արա­գությամբ Արցա­խը կհանձնի ադրբե­ջանցի­նե­րին, որպեսզի իրենց արածնե­րի հետքը չերևա։ Եթե Արցա­խը տրվի ադրբե­ջանցի­նե­րին, ապա այդ հանցա­գործություններն էլ կթաղվեն ու այլևս չեն հետաքննվի։

Սամվել Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նը տեսա­կա­պով զրուցել է Արցա­խում գտնվող Միասնա­կան հայրե­նիք կուսակցության նախա­գահ Սամվել Բաբա­յա­նի հետ։

Զրույցի ընթացքում Սամվել Բաբա­յա­նը ներկա­յացրել է իր տեսա­կետներն առ այն, թե ինչ վիճա­կում է գտնվում Լաչի­նի վիճա­կը և ինչ գործո­ղություններ է պետք ձեռնարկել առա­վե­լա­գույնս արդյունք ունե­նա­լու համար։

Սամվել Բաբա­յա­նը նախ անդրա­դարձավ ճանա­պարհ, թե միջանցք բառե­րին՝ նշե­լով, որ եթե հայե­րը ժամա­նա­կին մտա­ծեին, այլընտրանքա­յին ճանա­պարհներ կառուցեին, ապա այսօր  այդ իրա­վի­ճա­կը չէր ստեղծվի, որ մենք ստիպված սպա­սեինք ադրբե­ջա­նա­կան բարյացկա­մությա­նը։ Ին վերա­բերվում է Արցա­խում զարգա­ցումնե­րին, մասնա­վո­րա­պես Ռուբեն Վարդանյա­նի գործունեությա­նը, ապա Բաբա­յանն ասաց, որ Վարդանյա­նի ձախո­ղումը լրիվ բնա­կան է։ Նա չկա­րո­ղա­ցավ և չէր էլ կարո­ղա­նա­լու, քանի որ այստեղ եկել էր հատուկ կարգադրությամբ և ծրագրով։ Եթե մարդը անկախ չէ իր գործո­ղություննե­րում, ապա չի կարող որևէ բան հաջո­ղել։

Սամվել Բաբա­յանն ասաց, որ ադրբե­ջանցի­նե­րի հետ այսօր պետք է երես առ երես բանակցել և ոչ թե ՀՀ‑ն, ՀՀ‑ն արդեն խոսել է, այլ հենց Արցա­խը պիտի խոսի ադրբե­ջանցի­նե­րի հետ։ Արցա­խը ոչ ոքի վասա­լը չէ, ծառան չէ ու ինքը կարող է ապա­հո­վել իրեն և՛ տնտե­սա­պես, և՛ ռազմա­պես։ ԻՍկ այն, որ այսօր ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը շատ հարցե­րում միացյալ են, դա ակնա­ռու է։ Ադրբե­ջանցի­նե­րը փակում են ճանա­պարհը, իսկ ռուսնե­րը, որ պիտի հսկեին, ոչինչ չեն կարո­ղա­նում կամ չեն ուզում անել։

Սամվել Բաբա­յա­նը նաև անդրա­դարձավ այն բանին, որի իրեն հարյուր օր է պետք Արցա­խում արդյունա­վետ փոփո­խություննե­րի հասնե­լու համար։ Բայց քաղա­քա­կան ընդդի­մությունը ամեն ինչ կանի, որ ինքը իշխա­նության չգա, որովհետև, երբ եկավ, ապա հարցեր է տալլու, դատա­խա­զություն նյութեր է ուղարկե­լու և շատ մարդիկ, ովքեր հիմա ընդդի­մա­խո­սե­լով են զբաղված, ոչ մի հարցի պատասխան չեն կարո­ղա­նա­լու տալ։ Ինքը հստակ հարցնե­լու է, թե ուր են տոննա­նե­րով ոսկին, չժանգոտվող պողպա­տը, պղինձը, հարցնե­լու է, թե այսքան տարի անվե­րա­դարձ սկզբունքով ում են տրվել հարյուրա­վոր միլիոննե­րի հասնող վարկե­րը, որոնց հետքն էլ չի երև­ում։

Ընդդի­մա­խոսնե­րի մի մեծ մասը մեծ արա­գությամբ Արցա­խը կհանձնի ադրբե­ջանցի­նե­րին, որպեսզի իրենց արածնե­րի հետքը չերևա։ Եթե Արցա­խը տրվի ադրբե­ջանցի­նե­րին, ապա այդ հանցա­գործություններն էլ կթաղվեն ու այլևս չեն հետաքննվի։ Հենց այդ պատճա­ռով էլ խանգա­րում են իրեն և չեն ցանկա­նում, որպեսզի անկախ մարդ լինի Արցա­խում իշխա­նություն, ով ի վիճա­կի կլի­նի ինքնուրույն աշխա­տե­լու և իրա­վի­ճա­կը շտկե­լու։ Ինքը, ի տարբե­րություն շատե­րի, չի փախել, Երև­ա­նում չի հաստատվել, շարունա­կում է ապրել ու աշխա­տել Արցա­խում։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ