24.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ուսա­նողներն ակնկա­լում էին, որ պետությունը ֆինանսա­կան հնա­րա­վոր աջակցություն պետք է տրա­մադրի ուսա­նողնե­րին, քանի որ ստեղծված ծանր սոցիա­լա­կան պայմաննե­րում նրանք հարկադրված են աշխա­տել, ինչը խանգա­րում է ուսումնա­ռությա­նը։

Հանրա­պե­տություն

Առա­ջին Հանրա­պե­տության պատմության ամե­նաուշագրավ դրվագնե­րից մեկը համալսա­րա­նի հիմնադրումն էր շրջա­փակման, սովի, պատե­րազմի ու ավե­րա­ծության պայմաննե­րում։

Հայաստա­նում համալսա­րան հիմնադրե­լու որո­շումը ՀՀ կառա­վա­րությունն ընդունել էր դեռեւս 1919թ. մայի­սի 16-ին, սակայն քննարկումնե­րը սկսվել էին դեռեւս անկա­խության հռչա­կումից առաջ։

1909–1918թ. Թիֆլի­սում գործում էին Կանանց բարձրա­գույն կուրսե­րը՝ բանա­սի­րա­կան եւ ֆիզի­կա­մա­թե­մա­տի­կա­կան բաժանմունքնե­րով։ 1918թ. հունի­սին կուրսե­րը վերանվանվե­ցին Թիֆլի­սի ռուսա­կան, իսկ հոկտեմբե­րին՝ Անդրկովկասյան մասնա­վոր համալսա­րա­նի։ Այստեղ սովո­րում էր շուրջ 1700 ուսա­նող, որոնցից մոտ 700‑ը հայ էր։

Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տության ստեղծումից հետո, երբ պատե­րազմներն ու տնտե­սա­կան դժվա­րություննե­րը չէին ավարտվում, համալսա­րա­նի դասա­խոսնե­րը ֆինանսա­կան օգնության խնդրանքով դիմում են Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդին։ Ազգա­յին խորհուրդը դիմումն ուղարկում է Հայաստա­նի կառա­վա­րությա­նը։ Վերջինս հրա­ժարվում է գումար տրա­մադրել ֆինանսնե­րի բացա­կա­յության պատճա­ռով։ Անդրկովկասյան համալսա­րա­նին հրա­ժարվում է օգնել նաեւ Վրաստա­նի կառա­վա­րությունը, քանի որ 1918թ. փետրվա­րին հիմնադրվել էր Թիֆլի­սի վրա­ցա­կան համալսա­րա­նը։

Ջամալյա­նի նամա­կը

1918թ. հոկտեմբե­րի սկզբին Վրաստա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան հավա­տարմա­տար Արշակ Ջամալյա­նը Արտա­քին գործե­րի նախա­րա­րությա­նը հայտնում էր, որ Անդրկովկա­սի համալսա­րա­նի խորհուրդը խնդրում է գոնե 25 հազար ռուբլի հատկացնել, որպեսզի ուսումնա­կան հաստա­տությունը չփակվի։

Միա­ժա­մա­նակ Ջամալյա­նը հայտնում էր, որ շուրջ 1500 ուսա­նող չի ցանկա­նում ուսումը շարունա­կել վրա­ցա­կան համալսա­րա­նում, իսկ Ռուսաստան մեկնե­լու հնա­րա­վո­րություն չունի։ Նա նաեւ միջնորդում էր, որ Հայաստա­նը ֆինանսա­կան օգնություն ցուցա­բե­րի.

«Հրա­վի­րում եմ Ձեր ուշադրությունը այն հանգա­մանքի վրա, որ մենք հնա­րա­վո­րություն չունենք եւ երեւի երկար ժամա­նա­կով հնա­րա­վո­րություն չենք ունե­նա մեր սեփա­կան համալսա­րա­նը ունե­նա­լու, մինչդեռ որոշ քանա­կության երի­տա­սարդնե­րի բարձրա­գույն կրթություն ստա­նա­լը պետա­կան անհրա­ժեշտություն է։ Տալով Անդրկովկա­սի համալսա­րա­նին 25 հազար ռուբլի նպաստ, մենք կդժվա­րացնենք այդ հաստա­տության զավթումը վրա­ցի­նե­րի կողմից»։

Բաքու, թե՞ Երեւան

Համալսա­րան հիմնե­լը ենթադրում էր բավա­րար թվով մասնա­գետնե­րի, ուսա­նողնե­րի, ուսումնա­մե­թո­դա­կան ձեռնարկնե­րի, շենք-շինություննե­րի առկա­յություն: Այդ ամե­նը Հայաստա­նում չկար։ Տասնամյակներ շարունակ հայ երի­տա­սարդնե­րը հիմնա­կան կրթությունը ստա­ցել էին արտա­սահմանյան բուհե­րում՝ գլխա­վո­րա­պես ռուսաց լեզվով։ Հանրա­յին կրթության նախա­րար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյա­նը նշում էր, որ «գիտա­կան, համալսա­րա­նա­կան մշակված լեզվի չգո­յությունը, մայրե­նի լեզվով գիտա­կան անհրա­ժեշտ ձեռնարկնե­րի բացա­կա­յությունը, հայ գիտա­կան պատրաստված դասա­խո­սող ուժե­րի սահմա­նա­փակ թիվը, առեւտրի եւ արդյունա­բե­րության կանգ առած վիճա­կը թույլ չեն տալիս կազմա­կերպե­լու համալսա­րա­նա­կան հիմնարկություններ՝ լաբո­րա­տո­րիա, կլի­նի­կա եւ կաբի­նետ՝ հայկա­կան համալսա­րան ստեղծե­լու միտքը ներկա ժամա­նա­կում դարձնում են անի­րա­գործե­լի եւ ցնո­րա­կան»։ Փոխա­րե­նը, ըստ Մելիք-Ղարագյոզյա­նի, կարե­լի էր Երեւան տեղա­փո­խել Անդրկովկասյան համալսա­րա­նը, որն ուներ ուսումնա­մե­թո­դա­կան անհրա­ժեշտ պարա­գա­նե­րը։ Հանրա­յին կրթության նախա­րա­րը կառա­վա­րությա­նը տեղե­կացնում էր, որ քննարկվում է համալսա­րա­նը Եկա­տե­րի­նո­դար տեղա­փո­խե­լու տարբե­րա­կը, որտեղ ֆինանսա­կան մեծ միջոցներ էին հատկացվել պոլի­տեխնի­կում հիմնադրե­լու համար։

Թիֆլի­սի Անդրկովկասյան համալսա­րա­նը Բաքու տեղա­փո­խե­լու պատրաստա­կա­մություն էին հայտնում նաեւ ադրբե­ջանցի­նե­րը: Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը խոստա­նում էր ապա­հո­վել անհրա­ժեշտ պայմաննե­րը եւ բարձր վարձատրությունը։ Սակայն համալսա­րա­նի ուսա­նողնե­րը չէին ցանկա­նում տեղա­փոխվել Բաքու, քանի որ այնտեղ հայե­րի նկատմամբ հալա­ծանքներ էին սկսվել։

Երկար քննարկումներ

Համալսա­րա­նի բացման հարցում հաջորդ կարեւոր մտա­հո­գությունն ուսա­նողնե­րի թիվն էր եւ դասա­խո­սա­կան կազմի վարձատրությունը. կարո՞ղ էր արդյոք Հայաստա­նը ապա­հո­վել պատշաճ թվով ուսա­նողներ։

Անդրկովկասյան մասնա­վոր համալսա­րա­նի եկա­մուտը տարե­կան շուրջ 900 հազար ռուբլի էր, որից մոտ 800 հազա­րը ուսա­նողնե­րի վարձն էր։ Երեւան տեղա­փոխվե­լու դեպքում ուսա­նողնե­րի թիվն ակնհայտո­րեն նվա­զե­լու էր։ Բացի այդ, համալսա­րա­նի դասա­խոսնե­րը Թիֆլի­սում մասնա­վոր դասեր էին տալիս, ինչը քիչ թե շատ բարե­լա­վում էր նրանց սոցիա­լա­կան դրությունը։ Երեւան տեղա­փոխվե­լու դեպքում դասա­խո­սա­կան կազմը չէր կարող հավելյալ վարձատրություն գտնել։ Մտա­հո­գություն կար նաեւ, որ Թիֆլի­սից տեղա­փոխված դասա­խոսնե­րը Ռուսաստա­նում քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ավարտից եւ իրադրության բարե­լա­վումից հետո կարող են հեռա­նալ։

Այս համա­տեքստում քննարկվում էր համալսա­րա­նի փոխա­րեն միջնա­կարգ դպրոցնե­րի ու աշա­կերտնե­րի թիվն ավե­լացնե­լու տարբե­րա­կը։ Ի վերջո բուռն քննարկումնե­րի արդյունքում որոշվում է, որ համալսա­րա­նը, այնուա­մե­նայնիվ, պետք է հիմնադրվի։ Ուսա­նողնե­րի նվա­զա­գույն թիվը սահմանվում է 200‑ը։

1919թ. մայի­սին համալսա­րա­նի բացումը հնա­րա­վոր չեղավ, եւ հիմնա­կան պատճա­ռը անհրա­ժեշտ շենքե­րի բացա­կա­յությունն էր։ Նախա­պես քննարկվում էր, որ ապա­գա համալսա­րա­նին տրա­մադրվե­լու է նախկին սեմի­նա­րիա­յի շենքը, սակայն այն տրված էր Ամե­րիկյան նպաստա­մա­տույց կոմի­տեին, եւ այնտեղ հայ որբեր էին ապրում։ Համալսա­րա­նի գյուղատնտե­սա­կան եւ բնա­գի­տա­կան բաժանմունքի աշխա­տանքնե­րի համար տարածք էր նախա­տեսվում հատկացնել Սարդա­րի այգում (այժմյան Գինու եւ կոնյա­կի գործա­րաննե­րի միջեւ ընկած տարածքում)։

1919թ. հուլի­սին Հայաստա­նի կառա­վա­րության որոշմամբ Երեւա­նի համալսա­րա­նի տեսուչ է նշա­նակվում իրա­վա­գի­տության պրոֆե­սոր Յուրի Ղամբարյա­նը։ Նույն ամսին Թիֆլի­սում՝ Ղամբարյա­նի տանը, պրոֆե­սոր Դավիթ Զավրյա­նի նախա­գա­հությամբ տեղի է ունե­նում հանդի­պում մի խումբ ուսա­նողնե­րի հետ, որոնք տեղե­կություններ էին ցանկա­նում ստա­նալ համալսա­րա­նի հիմնադրման մասին։ Ղամբարյա­նի հարցին, թե Թիֆլի­սի հայ երի­տա­սարդնե­րը կգա՞ն արդյոք Երեւան ուսա­նե­լու, երի­տա­սարդնե­րը պատասխա­նում են, որ եթե համալսա­րանն ունե­նա միջազգա­յին հեղի­նա­կություն ու գործակցություն եվրո­պա­կան եւ ռուսա­կան բուհե­րի հետ, ապա՝ այո։ Բացի այդ, ուսա­նողներն ակնկա­լում էին, որ պետությունը ֆինանսա­կան հնա­րա­վոր աջակցություն պետք է տրա­մադրի ուսա­նողնե­րին, քանի որ ստեղծված ծանր սոցիա­լա­կան պայմաննե­րում նրանք հարկադրված են աշխա­տել, ինչը խանգա­րում է ուսումնա­ռությա­նը։

Համալսա­րա­նի գործունեությունը պատշաճ ապա­հո­վե­լու համար անհրա­ժեշտ էր Երեւա­նում ունե­նալ ազատ բնա­կա­րաններ դասա­խոսնե­րին եւ ուսա­նողնե­րին տրա­մադրե­լու համար։ Համալսա­րա­նի հարցե­րով զբաղվող խորհուրդը նշում էր, որ ազատ բնա­կա­րաններ Երեւա­նում չկա­յին, սակայն հույս կար, որ մայրա­քա­ղա­քում հաստատված գաղթա­կաննե­րի՝ հայրե­նի տնե­րը վերա­դառնա­լուց հետո բնա­կա­րա­նա­յին հարցը հնա­րա­վոր կլի­ներ լուծել։ Կառա­վա­րությունը նաեւ հանձնա­րա­րում է դասա­խոսնե­րին տրա­մադրե­լու համար բնա­կա­րաններ բռնագրա­վել։

1919թ. հոկտեմբե­րի դրությամբ լուծված չէր բուն համալսա­րա­նի շենքի խնդի­րը. Ամե­րիկյան նպաստա­մա­տույց կոմի­տեն չէր ազա­տել տարածքը, իսկ գիմնա­զիա­յի շենքի վերա­նո­րո­գումը, որի մի մասը տրա­մադրվե­լու էր համալսա­րա­նին, ավարտված չէր։

Այդ պատճա­ռով հոկտեմբե­րի 16-ին Նիկոլ Աղբալյա­նի օգնա­կա­նը հարցում է անում Ալեքսանդրա­պո­լի Առեւտրա­կան դպրո­ցի վերա­տեսչին, թե քաղա­քում կա՞ն արդյոք ազատ բնա­կա­րաններ եւ ուսումնա­կան շինություններ։ Ի պատասխան՝ վերա­տե­սուչ Սարգսյա­նը հայտնում է, որ ուսումնա­րաննե­րի շենքե­րում ազատ տեղեր չկան, սակայն քաղա­քում կարե­լի է գտնել հարմա­րա­վետ բնա­կա­րաններ։ Ի վերջո որոշվում է համալսա­րա­նը ժամա­նա­կա­վո­րա­պես բացել Ալեքսանդրա­պո­լում, որն էլ տեղի է ունե­նում 1920թ. հունվա­րին։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ