20 C
Yerevan

Դաստիա­րա­կություն Անկա­խության Գաղա­փա­րով

Սակայն մտա­հո­գիչ է լինում պարա­գան՝ եթէ չկայ կամ բացա­կա­յում է կամ թէ մշուշի մէջ է մեզ մօտ «համազգա­յին (միասնա­կան միա­տարր) նպա­տակ», (այն ինչ լաւա­պէս ունեն մեր թշնա­մի­նե­րը):

Հենրիկ Խալո­յան

Վերանկա­խութեան սերնդնե­րի դաստիա­րա­կութեան թէմաով մտո­րումներ՝

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ 70 ԱՄԵԱԿ-ին նւիրւած երդման արա­րո­ղութեա­նը, բոլո­րը և նրանք որոնք սկաուտա­կան անցեալ էին ունցել կատա­րե­ցին ՈՒԽՏԻ ՎեՐԱ­ԿԱնԳՆմԱն խօստում՝

«Ուխտում եմ կրկին,
յանուն սրբութեան հայ ժողովրդի՝ Աստծուս, Ազգիս և Հայրե­նի­քիս՝ զօրա­վիգ լինել վերանկա­խութեան նոր սերնդին, մնալ անսա­սան և հաւա­տա­րիմ մեր երդմա­նը. պայքա­րել՝ հայ ազգի արդար իրաւունքնե­րի վերա­կանգնման և անկախ պետա­կա­նութեան հզօ­րացման ի խնդիր»:

Բոլոր սկաուտնե­րը մի գուցէ նախկի­նում ևս տարբեր առիթնե­րով՝ ինչպէս Մայի­սի 28‑ի կամ ցեղասպա­նութեան ամեակնե­րին և այլն «Ուխտի խօսք» են կատա­րել. սակայն Հայաստա­նի անկա­խութիւնից յետոյ, ու ներկայ մեր ազգա­յին և համա­հայկա­կան իրա­կա­նութեան լոյսի ներքոյ՝ որ անհրա­ժեշտ է դաստիա­րա­կել յաղթա­նա­կի սերունդ, այս «Ուխտի խօսք»ը իր էութեամբ և բովանդա­կութեամբ ինքնա­տիպ էր և արժէ­քաւոր, ներկայ երկու սերունդնե­րի համար. մանաւանդ եթէ ազգո­վին պատրաստ կլի­նենք մեր օրե­րին համա­պա­տասխան՝ նոր հայացքով կատա­րել մեր ազգա­յին հաւա­քա­կան պարտքը՝ յանուն մեր ապա­գա­յի յաղթա­նակնե­րի, ազգա­յին աժէքնե­րի և միջազգա­յին արժա­նի­քի վերա­կանգնման և իրա­կա­նացման:

Ահա մտա­հո­գող թէման՝
Դա փաստ է, որ մերօ­րեայ իրա­կա­նութեամբ՝ այսինքն վերանկա­խութեան 30 տարի­նե­րից յետոյ, չի կարող սերնդնե­րի դաստիա­րա­կութիւնը՝ նպա­տակնե­րը, հայեացքը կամ ուղե­գի­ծը նոյնը լինի ի՛նչ անցեալ դարում էր, նամա­նաւանդ սփիւռքեան իրա­կա­նութեան համա­պա­տասխան, այսինքն հայա­պահպանման (կամ ինչպէս մենք դաստիա­րակւե­ցինք ) նոյնիսկ ազատ անկախ և միա­ցեալ հայրե­նիք կերտե­լու երա­զանքով տոգորւած սերունդնե­րի դաստիա­րա­կութիւնը. այն որ փորձւեց դաստիա­րա­կել հիմա­կա­նում սփիւռքում,առանց ժամա­նա­կա­կից իրո­ղութեան փոփո­խութեան: Ուստի, ներկայ սերնդի դաստիա­րա­կութեան՝ մեթո­դա­բա­նութեան, բովանդա­կութեան ու նպա­տակնե­րը և էութիւնը լուրջ քննրկման արժա­նի է. սկսած սփիւռքից մինչ հայաստան, և դա աւե­լին ակներև դարձաւ 2020 ‑ի մեր պատմա­կան պարտութիւնից յետոյ, ու յատկա­պէս նրա­նից յետոյ երբ մեր մէջքը ուղղե­լու և վերա­կանգնման ի խնդիր նկա­տե­ցինք մեր դառը իրա­կա­նութիւննե­րը, որ մեզ մօտ բազում են փարա­դոքսնե­րը կամ հակա­սութիւննե­րը՝ հին և նոր սերնդի, պարտւա­ծի ու յաղթա­նա­կի հոգե­բա­նութեան, իդէա­լիզմի ու ռէա­լիզմի հայեացքնե­րը…
Կամ մեզ պէս փոքր ազգի համար «Ուժ»-ի հասկա­ցութեան նոր գոծօննե­րի և չափա­նիշնե­րի վրա­սահմանման անհրա­ժեշտութիւնը:
Ահա այն թէման որ հասա­րա­կա­կան աշխա­տանք տանող և նոր սերնդնե­րի հետ աշխա­տողնե­րը՝ իրա­տես լինե­լու պարա­գա­յին կը հաստա­տեն դա, որ այսօր թեման ոչ թէ այլևս հայա­պահպա­նումն է այլ պետա­կա­նա­մէտ ու պետա­կա­նա­շի­նութեա­նը պատրաստ և փոքր ազգի, փոքր հայրե­նի­քը համա­հայկա­կան ներուժով հզօ­րացնե­լու նպա­տա­կադրումը. և դրան հաւա­տով լծւած ու իհարկէ ատակ և ներգործօն սերնդի գիտա­յեն կրթա-դատիա­րա­կութիւնն ու գործնա­կան պատրաստութիւնը… Նպտակներ՝ որ պիտի կարև­ո­րել:
Ներկայ օրե­րում անհրա­ժեշտ է լուրջ մասնա­գի­տա­կան քննարկման ենթարկել և դրա արդիւնքում, վերա­նա­յել սխալնե­րը՝ ու նոր և իրա­տես ծրագրե­րի մշակման հիմք ծառա­յեցնել ինքը նոր սերնդի նորօ­րեայ տեսա­կը:
Սակայն մտա­հո­գիչ է լինում պարա­գան՝ եթէ չկայ կամ բացա­կա­յում է կամ թէ մշուշի մէջ է մեզ մօտ «համազգա­յին (միասնա­կան միա­տարր) նպա­տակ», (այն ինչ լաւա­պէս ունեն մեր թշնա­մի­նե­րը) և ինչպէս անցեա­լում չյաջղե­ցինք մեր աշխարհացրիւ իրա­վի­ճա­կը վերա­ծե­լու ազգա­յին ներգործօն ուժի, դեռ վերջին երկու տարում նկա­տե­լի է «Ազգ-Պետութիւն» հասկա­ցութան ամրա­կուռ ձևաւորման և հզօ­րացման փոխա­րէն, առաւել տիրա­կան են դառնում տեղայնա­կան մտո­րումնե­րը և նպա­տակնե­րը: Այսպի­սով հարցը աւե­լին է բարդա­նում և պահանջում՝ մատաւո­րա­կա­նութեան ներգործօն և սթափ քայլին, այս կարև­որ հարցում:

Գրա­ռումը՝ Հենրիկ Խալո­յանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ