Սակայն մտահոգիչ է լինում պարագան՝ եթէ չկայ կամ բացակայում է կամ թէ մշուշի մէջ է մեզ մօտ «համազգային (միասնական միատարր) նպատակ», (այն ինչ լաւապէս ունեն մեր թշնամիները):
Հենրիկ Խալոյան
Վերանկախութեան սերնդների դաստիարակութեան թէմաով մտորումներ՝
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ 70 ԱՄԵԱԿ-ին նւիրւած երդման արարողութեանը, բոլորը և նրանք որոնք սկաուտական անցեալ էին ունցել կատարեցին ՈՒԽՏԻ ՎեՐԱԿԱնԳՆմԱն խօստում՝
«Ուխտում եմ կրկին,
յանուն սրբութեան հայ ժողովրդի՝ Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս՝ զօրավիգ լինել վերանկախութեան նոր սերնդին, մնալ անսասան և հաւատարիմ մեր երդմանը. պայքարել՝ հայ ազգի արդար իրաւունքների վերականգնման և անկախ պետականութեան հզօրացման ի խնդիր»:
Բոլոր սկաուտները մի գուցէ նախկինում ևս տարբեր առիթներով՝ ինչպէս Մայիսի 28-ի կամ ցեղասպանութեան ամեակներին և այլն «Ուխտի խօսք» են կատարել. սակայն Հայաստանի անկախութիւնից յետոյ, ու ներկայ մեր ազգային և համահայկական իրականութեան լոյսի ներքոյ՝ որ անհրաժեշտ է դաստիարակել յաղթանակի սերունդ, այս «Ուխտի խօսք»ը իր էութեամբ և բովանդակութեամբ ինքնատիպ էր և արժէքաւոր, ներկայ երկու սերունդների համար. մանաւանդ եթէ ազգովին պատրաստ կլինենք մեր օրերին համապատասխան՝ նոր հայացքով կատարել մեր ազգային հաւաքական պարտքը՝ յանուն մեր ապագայի յաղթանակների, ազգային աժէքների և միջազգային արժանիքի վերականգնման և իրականացման:
Ահա մտահոգող թէման՝
Դա փաստ է, որ մերօրեայ իրականութեամբ՝ այսինքն վերանկախութեան 30 տարիներից յետոյ, չի կարող սերնդների դաստիարակութիւնը՝ նպատակները, հայեացքը կամ ուղեգիծը նոյնը լինի ի՛նչ անցեալ դարում էր, նամանաւանդ սփիւռքեան իրականութեան համապատասխան, այսինքն հայապահպանման (կամ ինչպէս մենք դաստիարակւեցինք ) նոյնիսկ ազատ անկախ և միացեալ հայրենիք կերտելու երազանքով տոգորւած սերունդների դաստիարակութիւնը. այն որ փորձւեց դաստիարակել հիմականում սփիւռքում,առանց ժամանակակից իրողութեան փոփոխութեան: Ուստի, ներկայ սերնդի դաստիարակութեան՝ մեթոդաբանութեան, բովանդակութեան ու նպատակները և էութիւնը լուրջ քննրկման արժանի է. սկսած սփիւռքից մինչ հայաստան, և դա աւելին ակներև դարձաւ 2020 -ի մեր պատմական պարտութիւնից յետոյ, ու յատկապէս նրանից յետոյ երբ մեր մէջքը ուղղելու և վերականգնման ի խնդիր նկատեցինք մեր դառը իրականութիւնները, որ մեզ մօտ բազում են փարադոքսները կամ հակասութիւնները՝ հին և նոր սերնդի, պարտւածի ու յաղթանակի հոգեբանութեան, իդէալիզմի ու ռէալիզմի հայեացքները…
Կամ մեզ պէս փոքր ազգի համար «Ուժ»-ի հասկացութեան նոր գոծօնների և չափանիշների վրասահմանման անհրաժեշտութիւնը:
Ահա այն թէման որ հասարակական աշխատանք տանող և նոր սերնդների հետ աշխատողները՝ իրատես լինելու պարագային կը հաստատեն դա, որ այսօր թեման ոչ թէ այլևս հայապահպանումն է այլ պետականամէտ ու պետականաշինութեանը պատրաստ և փոքր ազգի, փոքր հայրենիքը համահայկական ներուժով հզօրացնելու նպատակադրումը. և դրան հաւատով լծւած ու իհարկէ ատակ և ներգործօն սերնդի գիտայեն կրթա-դատիարակութիւնն ու գործնական պատրաստութիւնը… Նպտակներ՝ որ պիտի կարևորել:
Ներկայ օրերում անհրաժեշտ է լուրջ մասնագիտական քննարկման ենթարկել և դրա արդիւնքում, վերանայել սխալները՝ ու նոր և իրատես ծրագրերի մշակման հիմք ծառայեցնել ինքը նոր սերնդի նորօրեայ տեսակը:
Սակայն մտահոգիչ է լինում պարագան՝ եթէ չկայ կամ բացակայում է կամ թէ մշուշի մէջ է մեզ մօտ «համազգային (միասնական միատարր) նպատակ», (այն ինչ լաւապէս ունեն մեր թշնամիները) և ինչպէս անցեալում չյաջղեցինք մեր աշխարհացրիւ իրավիճակը վերածելու ազգային ներգործօն ուժի, դեռ վերջին երկու տարում նկատելի է «Ազգ-Պետութիւն» հասկացութան ամրակուռ ձևաւորման և հզօրացման փոխարէն, առաւել տիրական են դառնում տեղայնական մտորումները և նպատակները: Այսպիսով հարցը աւելին է բարդանում և պահանջում՝ մատաւորականութեան ներգործօն և սթափ քայլին, այս կարևոր հարցում:
Գրառումը՝ Հենրիկ Խալոյանի ֆեյսբուքյան էջից։