21.9 C
Yerevan

Հավա­սա­րակշռման Մասին

Ամե­նա­լա­վը աշխարհում չկա, ամեն կողմն ունի իր առա­վե­լություններն ու թերություննե­րը, դա չէր նշա­նա­կե­լու, որ պետք է միայն ռուսա­կան զենքով ու մտա­ծո­ղությամբ սահմա­նա­փակվե­լու:

Մեր Ուղին

Հայաստանն ու Հունաստա­նը ստո­րագրել են ռազմա­կան համա­գործակցության նոր ծրա­գիր, որը ենթադրե­լու է համա­տեղ 21 միջո­ցա­ռում: Այս մասին գրել է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը:

Պետք է նշել, որ Հայաստան-Հունաստան կապե­րը նոր բան չեն և ռազմա­կան գործակցության ոլորտը ևս նորություն չէ, թեև հասա­րա­կությունն ամեն անգամ այնպի­սի զարմանք է ապրում, որ կարծես դա որևէ աննա­խա­դեպ պատմա­կան նորություն լինի: Իհարկե համա­գործակցությունը շատ կարև­որ է, հատկա­պես, որ հունա­կան բանա­կը այսօր բավա­կան ժամա­նա­կա­կա­կից զինա­տե­սակնե­րով հագե­ցած, արևմտյան պլատֆորմով զարգա­ցած բանակ է: 

Այստեղ կարև­որ է ոչ այնքան հենց հունա­կան կողմի հետ գործարքը, որքան ընդհանրա­պես գործարքը ոչ ռուսնե­րի հետ: Այսինքն միա­կողմա­նիության սահմաննե­րից դուրս գալու խնդիրն է, որ շատ երկար ժամա­նակ խեղդում է Հայաստա­նը: Նույնիսկ եթե ռուսա­կան բանա­կա­յին հայե­ցա­կարգը լիներ աշխարհում ամե­նա­լա­վը, իսկ ամե­նա­լա­վը աշխարհում չկա, ամեն կողմն ունի իր առա­վե­լություններն ու թերություննե­րը, դա չէր նշա­նա­կե­լու, որ պետք է միայն ռուսա­կան զենքով ու մտա­ծո­ղությամբ սահմա­նա­փակվե­լու:

Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի, և միշտ էլ ունե­ցել է, մյուսնե­րի հետ ևս որո­շա­կի հարա­բե­րություններ հաստա­տե­լու: Հարա­բերվե­լու բոլո­րի հետ: Ոչ այնքան ծայրա­հեղ մոտե­ցումով, որքան որ տրա­մադրված են հայ քաղա­քա­կան դաշտի որոշ ներկա­յա­ցուցիչներ, այսինքն շատ արագ վռնդել ռուսնե­րին, մտնել ՆԱՏՕ, ստա­նալ գերժա­մա­նա­կա­կից զենքեր ու ապա­հով ապրել(ինքն հասկա­նա­լի է, որ այդ ամե­նը արագ անելն անհնար է ու միա­ժա­մա­նակ երկու նապաստա­կի հետև­ից վազե­լով կարե­լի է երկուսին էլ կորցնել), բայց այն հնա­րա­վո­րություն է տալիս գոնե հավա­սա­րակշռման քաղա­քա­կա­նություն սկսել: Այնպես, որ ոչ Արևմուտքը հիասթափվի մեր դանդաղկո­տությունից, ոչ էլ ռուսնե­րը խանդեն: 

Իսկ դա ոչ միայն հնա­րա­վոր է, այլև անհրա­ժեշտ: Չեզոք Հայաստա­նը, որի մասին շատերն են երա­զում, հնա­րա­վոր է, բայց միայն այն պարա­գա­յում, երբ Հայաստա­նը խոսի բոլո­րի, այլ ոչ թե մեկուսա­նա և չշփվի ոչ ոքի հետ:

Մեր Ուղին

Առա­ջարկում ենք կարդալ Հակոբ Բադալյա­նի հոդվա­ծը հայ-հունա­կան ռազմա­կան համա­գործակցության մասին՝

Հայաստանն ու Հունաստա­նը ստո­րագրել են ռազմա­կան գործակցության նոր ծրա­գիր, որը ենթադրե­լու է 21 համա­տեղ միջո­ցա­ռում՝ 15‑ը Հունաստա­նում և 6‑ը Հայաստա­նում: Միջո­ցա­ռումնե­րի ծրա­գի­րը բազմա­զան է, մարտա­կան պատրաստա­կա­նության հարցե­րից, մինչև ռազմակրթություն:

Հայ-հունա­կան ռազմա­կան գործակցությունն ունի ավե­լի քան երկու տասնամյա­կի պատմություն և այն արժե­քա­վոր է ոչ միայն երկկողմ իմաստով, այլ նաև այն հանգա­մանքի բերումով, որ Հունաստա­նը ՆԱՏՕ անդամ է: Ըստ այդմ, Հունաստա­նի հետ Հայաստա­նի ռազմա­կան գործակցությունը անվտանգության հարցե­րում բարձրա­գույն ստանդարտնե­րի տիրա­պե­տող դաշինքի հետ աշխա­տանքա­յին առնչության կարև­որ մի խողո­վակ է, ինչը հույժ անհրա­ժեշտ է հայկա­կան բանա­կի համար: Դրա անհրա­ժեշտությունը չափա­զանց մեծ է առա­վել ևս այսօր, երբ կան մի շարք իրո­ղություններ, որոնք պայմա­նա­վորված են ոչ միայն 44-օրյա պատե­րազմով և դրա ցավա­գին հետև­անքով, այլ նաև ուկրաի­նա­կան պատե­րազմով, որտեղ գործնա­կա­նում ակնա­ռու է ռազմա­կան կառա­վարման և կառուցվածքի այսպես ասած սովե­տա-ռուսա­կան մոդե­լի տապա­լումը:

Ռուսաստանն ինքը տարբեր մակարդակնե­րում գործնա­կա­նում ընդունում է այդ տապա­լումը և ուկրաի­նա­կան պատե­րազմը դիտարկում նաև «դաս սերտե­լու» տրա­մա­բա­նության շրջա­նա­կում: Բայց, դա իհարկե Ռուսաստա­նի գործն ու խնդիրն է, իսկ Հայաստանն ունի իր ցավա­գին դասե­րը և մոդե­լա­յին առումով սովե­տա­ռուսա­կան ռազմա­կա­ռա­վարման և կառուցվածքի տապա­լում էր նաև 44-օրյա պատե­րազմը, որում հայկա­կան զինուժը փաստա­ցի բախվեց ըստ էության եվրաատլանտյան ստանդարտնե­րով ձևա­վորված ռազմուժի, իհարկե ոչ միայն ադրբե­ջա­նա­կան զինուժի, այլ գործնա­կա­նում անմի­ջա­կա­նո­րեն նաև թուրքա­կան մասնակցության, նաև իսրա­յե­լա­կան աջակցության մասնակցությամբ: Միով բանիվ, խորքա­յին ռեֆորմա­ցիա­յի հրա­մա­յա­կա­նի առաջ գտնվող հայկա­կան զինուժի համար հույժ կարև­որ են բարձր անվտանգա­յին ստանդարտներ տնօ­րի­նող ուղղության՝ եվրաատլանտյան ուղղության հետ աշխա­տանքա­յին փոխհա­րա­բե­րության բազմա­զան խողո­վակնե­րը: Ընդ որում, այստեղ հարկ է առանձնացնել և ընդգծել, որ խնդի­րը պետք է դնել անմի­ջա­կան քաղա­քա­կան դաշտից դուրս, ու նաև այդ տեսանկյունից է կարև­որ Հունաստա­նի հետ երկկողմ գործակցության խողո­վա­կը:

Այսինքն, ՆԱՏՕ ստանդարտնե­րի հետ աշխա­տանքը Հայաստա­նը չի դիտարկում և չպետք է դիտարկի աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման կամ ընտրության համա­տեքստում: Եվ ոչ այն պատճա­ռով, որ կա Ռուսաստա­նի խանդի խնդիր:

Առա­ջին հերթին, կա համաշխարհա­յին պատե­րազմ, որը աշխարհա­քա­ղա­քա­կան իմաստով դեռ շատ վերա­փո­խումներ է բերե­լու բոլոր ուղղություննե­րով, ըստ այդմ մտնել մեծ անո­րո­շություննե­րի դաշտ, Հայաստա­նին բոլո­րո­վին պետք չէ: Փոխա­րե­նը, կա հայ-հունա­կան երկկողմ գործակցության բազմա­զան ու հարուստ օրա­կարգը և դրա­նով ձևա­վորվող՝ բարձր անվտանգա­յին ստանդարտնե­րի հետ մասնա­գի­տա­կան աշխա­տանքի, այդ կերպ Հայաստա­նի ԶՈՒ որա­կա­կան և կառուցվածքա­յին ռեֆորմա­ցիա­յի խնդրում կարև­որ աշխա­տանքա­յին հնա­րա­վո­րությունը: Հայաստա­նի համար ներկա­յումս դա է գերխնդի­րը՝ քաղել համաշխարհա­յին արդյունա­վետ փորձից առա­վե­լա­գույնը, պաշտպա­նա­կան սեփա­կան խնդիրնե­րում կարո­ղունա­կությունը բարձրացնե­լու և ըստ այդմ արդեն հետա­գա ռազմա-քաղա­քա­կան զարգա­ցումնե­րում դիվա­նա­գի­տա­կան կշիռն ավե­լացնե­լու համար:

Աղբյուրը՝

https://www.1in.am/3248849.html

Առնչվող Հոդվածներ