15.8 C
Yerevan

Դաշնա­կա­ցությունը Ընդունեց, Որ Հայաստա­նում «Իշխա­նա­զավթում» Տեղի Չի Ունե­ցել

Թե ինչու՞ է ՀՅԴ Բյուրոն Ռոբերտ Քոչարյա­նին «զանց առել», առայժմ դժվար է կողմնո­րոշվել։

Վահրամ Աթա­նեսյան

ՀՅԴ Բյուրոն հունի­սի 12 ‑ին հրա­պա­րա­կել է թիվ 047 «Շրջա­բե­րա­կան», որտեղ որո­շա­կի նկա­տա­ռումներ եւ գնա­հա­տա­կաններ կան՝ կապված հունի­սի 7‑ին կայա­ցած՝ ՀՀ Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րի հետ։ Ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժի տրա­մա­բա­նությամբ ձեւա­կերպված այդ փաստա­թուղթը աչքի է զարնում երկու հանգա­մանքով։

Դաշնակցությունը նախընտրա­կան եւ հետըննտրա­կան իրա­վի­ճա­կում ներկա­յա­նում է որպես քաղա­քա­կան ինքնուրույն միա­վոր։ «Շրջա­բե­րա­կա­նում» ոչ մի խոսք չկա «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի մասին,  թեեւ ակնհայտ փաստ է, որ քարոզչության հիմնա­կան բեռը կրել է նա եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դաշինքի օգտին տված քվե­նե­րի առյուծի բաժի­նը «քոչարյա­նա­կան վաստակ է»։ Նման կարծիք ունե­նա­լու համար բավա­կան է հիշել, որ ավանդա­բար «դաշնակցա­կան կողմնո­րո­շում» ունե­ցող տասնյակ համայնքնե­րում «Հայաստան» դաշինքը ավե­լի քիչ ձայներ է ստա­ցել, քան նույնիսկ Երեւա­նում։ Թե ինչու՞ է ՀՅԴ Բյուրոն Ռոբերտ Քոչարյա­նին «զանց առել», առայժմ դժվար է կողմնո­րոշվել։

«Շրջա­բե­րա­կա­նի» երկրորդ ակնա­ռու, բայց արդեն հստակ արտա­հայտված դիրքո­րո­շումը վերա­բե­րում է քվեարկության արդյունքնե­րին։ ՀՅԴ Բյուրոն «Հայաստան» դաշինքի մասով արդյունք է ճանա­չել ԿԸՀ հրա­պա­րա­կած՜ «քվեարկության մասնակցած ընտրողնե­րի ձայնե­րի 9.93 տոկո­սը, կամ բացարձակ թվե­րով ավե­լի քան 145 հազար ձայնը, ինչը, հաշվի առնե­լով առկա պայմաննե­րը (ներառյալ նոր դերա­կա­տարնե­րի հրա­պա­րակ գալը եւայլն), բավա­կա­նին լավ արդյունք է»։ Ավե­լին, արձա­նագրվել է, որ այդ արդյունքնե­րը   «ընդհա­նուր առմամբ գոհա­ցուցիչ են»։

Քաղա­քա­կան այդ ընդգծումնե­րից հետեւում է, որ ՀՅԴ Բյուրոն հունի­սի 7‑ի քվեարկության արդյունքնե­րը ճանա­չում է։ 

«Շրջա­բե­րա­կա­նը» իշխա­նություննե­րին քննա­դա­տում է «վարչա­կան ռեսուրս կիրա­ռե­լու», «քարոզչա­կան զինա­նո­ցը ընտրողնե­րի կողմնո­րոշմա­նը ծառա­յեցնե­լու» համար, բայց «ընտրա­կեղծիքնե­րի» մասին ոչինչ չի ասում։

Հասկացվում է, որ Դաշնակցությունը պատրաստ է ԿԸՀ-ից ստա­նալ պատգա­մա­վո­րա­կան մանդատնե­րը եւ Ազգա­յին ժողո­վում կազմա­վո­րել առանձին խմբակցություն։ 

ՀՅԴ Բյուրոն ընդդի­մա­դիր մյուս ուժե­րին «կշտամբել է» նախընտրա­կան փուլում «ընդդի­մա­դիր լայն դաշտ ձեւա­վո­րե­լու» առա­ջարկությունը չընդունե­լու համար։ Դա նշաա­նա­կում է, որ «Հայաստան» դաշինքը հետընտրա­կան զարգա­ցումնե­րում գործե­լու է իր «տրա­մա­բա­նությամբ» եւ ինքնուրույն մարտա­վա­րությամբ։

ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը», անշուշտ, ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժի «նկա­տա­ռումնե­րի եւ գնա­հա­տա­կաննե­րի» նախնա­կան արձա­նագրում է եւ, բնա­կա­նա­բար, ունի նաեւ «պահանջված ձեւա­կերպումներ»։ Դա միանգա­մայն օրի­նա­չափ է։ Գլխա­վո­րը այն է, որ Դաշնակցությունը հավա­քա­կան ընդդի­մության ստա­ցած քվե­նե­րը ընտրություննե­րի միջո­ցով իշխա­նա­փո­խության հասնե­լու համար «բավա­րար»  չի ճանա­չել։ Այսինքն, Հայաստա­նում «իշխա­նա­զավթում» տեղի չի ունե­ցել։

Այս ելա­կե­տից Դաշնակցությունը եւ երկրորդ նախա­գահ Ռքբերտ Քոչարյա­նը կարող են Հայաստա­նի պետա­կան իմունի­տե­տի ամրապնդմա­նը դրա­կան նպաստ բերել։

Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝   ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԹԻՒ 047 12 ՅՈՒՆԻՍ, 2026 Թ.

Հ.Յ.Դ. ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Սիրե­լի՛ ընկերներ,

Հունի­սի 7‑ին կայա­ցած ՀՀ ԱԺ ընտրություննե­րի կապակցությամբ հարկ ենք համա­րում ձեր ուշադրությա­նը հանձնել որոշ նկա­տա­ռումներ եւ գնա­հա­տա­կաններ։

Ինչպես գիտեք, համա­պե­տա­կան ընտրություննե­րին մասնակցության հայտ էին ներկա­յացրել 19 քաղա­քա­կան ուժ, որոնցից մեկը հետա­գա­յում բացարկ ներկա­յացրեց։

Քաղա­քա­կան ուժե­րի եւ կուսակցություննե­րի դաշինքնե­րի համար սահմանված անցո­ղիկ շեմե­րը (համա­պա­տասխա­նա­բար 4 եւ 8 տոկոս) նկա­տի ունե­նա­լով, ընդդի­մա­դիր ձայնե­րի փոշիացման հնա­րա­վո­րությունը նվա­զա­գույնի հասցնե­լու եւա­ռա­վե­լա­գույն արդյունք ապա­հո­վե­լու նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ առա­ջա­տար ընդդի­մա­դիր ուժե­րը մասնակցե­ցին տարբեր ընտրա­կան միա­վո­րումնե­րով կամ դաշինքնե­րով, ինչը մեր գնա­հատմամբ կշռա­դատված եւ ճիշտ մոտե­ցում էր։

Հակա­ռակ մեր կուսակցության կողմից գործադրված ջանքե­րին՝ մյուս ընդդի­մա­դիրնե­րի կողմից քարոզչա­կան որոշ նկա­տա­ռումնե­րով՝ ընդդի­մա­դիր ուժե­րի միջեւ համա­գործակցության լայն դաշտ ձեւա­վո­րե­լու եւ ընտրա­կեղծիքնե­րի վերահսկման միասնա­կան մեխա­նիզմ որդեգրե­լու՝ մեր մոտե­ցումնե­րը ցանկա­լի արդյունք չտվե­ցին։

Ինչպես եւ ենթադրվում էր, իշխող վարչա­խումբը ընտրա­կան գործընթա­ցի ողջ ընթացքում գործեց առանց միջոցնե­րի մեջ խտրություն դնե­լու։ Իշխա­նա­կան համա­կարգի կողմից կազմա­կերպված զանգվա­ծա­յին ճնշումներն ու հետապնդումնե­րը աննա­խա­դեպ էին։ Նախընտրա­կան փուլն ուղեկցվեց ընդդի­մա­դիր թեկնա­ծունե­րի, նրանց համա­կիրնե­րի և թիմա­կիցնե­րի նկատմամբ թիրա­խա­վորված գործո­ղություննե­րով, սպառնա­լիքնե­րով, զանգվա­ծա­յին ապօ­րի­նի ձերբա­կա­լություննե­րով ու քրեա­կան հետապնդումնե­րով, այդ թվում՝ նաեւ քվեարկության օրը։

Լայնո­րեն կիրառվեց ողջ վարչա­կան ռեսուրսը՝ պետա­կան և համայնքա­յին լծակնե­րի ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչա­կան, վարչա­կան ողջ զինա­նո­ցը միտված էր ամեն կերպ սահմա­նա­փա­կե­լու քաղա­քա­կան մրցակցությունն ու ազդե­լու ընտրողնե­րի ազատ կամքի արտա­հայտության վրա։Նշված երև­ույթնե­րը իրենց էական ազդե­ցությունը ունե­ցան ընտրա­կան գործընթա­ցի և դրա արդյունքնե­րի վրա։ Այս ընտրություննե­րի ժամա­նակ էական գործոն էին նաեւ արտա­քին ուժի կենտրոննե­րի եւ ամե­նա­տարբեր դերա­կա­տարնե­րի բացա­հայտ եւ քողարկված միջամտություններն ու ազդե­ցություննե­րը։

Հատկանշա­կան է, որ չնա­յած Նիկոլ Փաշինյա­նի եւ նրա իշխա­նության նկատմամբ Արեւմուտքի բացա­հայտ կողմնա­պահ վերա­բերմունքին, ընտրություննե­րի միջազգա­յին դիտորդա­կան առա­քե­լության նախնա­կան եզրա­կա­ցության մեջ անգամ չեն կարո­ղա­ցել աչք փակել եւ համա­պա­տասխան արձա­նագրումներ չանել՝ որա­կե­լով դրանք որպես միջազգա­յին չափա­նիշնե­րին չհա­մա­պա­տասխա­նող։

Այդուհանդերձ, հակա­ռակ վերը նշված հանգա­մանքնե­րի, բոլոր դժվա­րություննե­րի, սահմա­նա­փա­կումնե­րի եւ խոչընդոտնե­րի՝ «Հայաստան» դաշինքը կարո­ղա­ցավ ստեղծված պայմաննե­րում իրա­կա­նացնել գնա­հա­տե­լի, որա­կա­պես մյուսնե­րից շահե­կա­նո­րեն տարբերվող եւ լավ կազմա­կերպված քարո­զարշավ։ Թե նախքան քարո­զարշա­վը եւ թե պաշտո­նա­կան քարո­զարշա­վի ընթացքում ահռե­լի աշխա­տանք կատարվեց ընտրարշա­վի պատշաճ կազմա­կերպման առումով։

Քարո­զարշա­վի ողջ ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը մեր ընկերնե­րը, թիմա­կիցներն ու համա­կիրնե­րը ամեն ջանք գործադրե­ցին ցանկա­լի արդյունք ապա­հո­վե­լու համար։ Քվեարկության արդյունքում «Հայաստան» դաշինքը ստա­ցավ քվեարկության մասնակցած ընտրողնե­րի ձայնե­րի 9.93 տոկո­սը, կամ բացարձակ թվե­րով ավե­լի քան 145 հազար ձայն, ինչը, հաշվի առնե­լով առկա պայմաննե­րը (ներառյալ նոր դերա­կա­տարնե­րի հրա­պա­րակ գալը եւայլն), բավա­կա­նին լավ արդյունք է։ Մեր արձա­նագրած արդյունքնե­րը թեեւ ընդհա­նուր առմամբ գոհա­ցուցիչ են, սակայն անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րած հավա­քա­կան ընդդի­մության արձա­նագրած ավե­լի քան 540 հազար ընդհա­նուր քվեն, ցավոք, բավա­րար չեղավ լուծե­լու իշխա­նա­փո­խության խնդի­րը։

Գործող իշխա­նություննե­րը վարչա­կան ռեսուրսնե­րի, սպառնա­լիքնե­րի, բռնաճնշումնե­րի, տարա­տե­սակ զեղծա­րա­րություննե­րի եւ ընտրա­խախտումնե­րի միջո­ցով կարո­ղա­ցան իրենց օգտին արձա­նագրել 49.8 տոկոս քվե, ինչը տոկո­սա­յին առումով նվազ է 2021‑ի ընտրություննե­րում իրենց ստա­ցա­ծից։ Այս քվեն թեեւ թույլ է տալիս մեծա­մասնություն ունե­նալ Ազգա­յին ժողո­վում եւ միանձնյա կառա­վա­րություն ձեւա­վո­րել, սակայն, ներկա վիճա­կի համե­մա­տությամբ, իշխա­նություննե­րը այլեւս չեն ունե­նա սահմա­նադրա­կան մեծա­մասնություն, ինչպես նաեւ՝ հնա­րա­վոր է անգամ չունե­նան ձայնե­րի 3/5։ Դա նշա­նա­կում է, որ իշխող վարչա­խումբը այլեւս չի ունե­նա ոչ միայն սահմա­նադրա­կան փոփո­խություններ նախա­ձեռնե­լու եւ «ալիեւյան նոր սահմա­նադրություն» պարտադրե­լու հնա­րա­վո­րություն, այլեւ չի կարող փոփո­խություններ կատա­րել սահմա­նադրա­կան կարեւոր օրենքնե­րում, ինչպես նաեւ կզրկվի մի շարք առանցքա­յին բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի (գլխա­վորդա­տա­խա­զի, դատա­վորնե­րի, պետա­կան անկախ մարմիննե­րի ղեկա­վարնե­րի) նշա­նակման մենաշնորհից։Այդուհանդերձ, իշխա­նություննե­րի վերարտադրությունը խիստ մտա­հո­գիչ է եւ հղի է պետա­կա­նության եւ ինքնիշխա­նության հիմքե­րի սասանման վտանգնե­րով։

Հնա­րա­վոր անցանկա­լի զարգա­ցումնե­րը կանխե­լու եւ դրանց դիմա­կա­յե­լու առումով խիստ կարեւոր է պատրաստ լինել պայքա­րի ցանկա­ցած սցե­նա­րի։

Այս հանգրվա­նում, սակայն, ընտրություննե­րի արդյունքնե­րի իրա­կան պատկե­րը պարզե­լու, ըստ անհրա­ժեշտության դրանց վիճարկման եւ իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տալու, ընտրություննե­րի արդյունքում քաղա­քա­կան նոր ստա­սուս քվո­յի հստա­կե­ցան հետ կապված հարցեր կան դեռ։

Ընդդի­մա­դիր գլխա­վոր ուժե­րի միջև առկա է մշտա­կան խորհրդակցություն՝ դիրքո­րո­շումնե­րը և աշխա­տանքնե­րը համադրե­լու նպա­տա­կով։

Արդեն իսկ ընթացքի մեջ է ընդդի­մա­դիր ուժե­րի ներկա­յացրած բողո­քարկման դիմումնե­րի հիման վրա վերա­հաշվարկը։ Հունի­սի 14-ին ընտրություննե­րի արդյունքնե­րի պաշտո­նա­կան հրա­պարկումից հետո տեղի ունե­ցած բազմա­թիվ խախտումնե­րի հիմքով դիմե­լու ենք նաեւ Սահմա­նադրա­կան դատա­րան վիճարկե­լու արդյունքնե­րը, պահանջե­լու դրանց չեղարկում եւ նոր ընտրություննե­րի նշա­նա­կում։

Ինչ վերա­բե­րում է մանդատնե­րը վերցնե­լու կամ դրանցից հրա­ժարվե­լու հարցին՝ այն պետք է լինի հիմնա­վորված եւ դիտարկվի հետա­գա պայքա­րի մարտա­վա­րության տրա­մա­բա­նության մեջ։ Ներկա­յումս կան բազմա­թիվ հանգա­մանքներ, որոնք կարոտ են քաղա­քա­կան եւ իրա­վա­կան համա­կողմա­նի քննարկման։ Այս մասին հավելյալ կիրա­զե­կենք։

Յաջողութիւ՛ն ձեր աշխա­տանքնե­րին։

Ընկե­րա­կան բարեւնե­րով՝

Հ.Յ.Դ. 

Առնչվող Հոդվածներ