21.9 C
Yerevan

Թուրքիան Մնում Է Թուրքիա, Անկախ Նրա­նից Ազգայնա­կան Է, Թե Իսլա­միստա­կան

Շատերն այն կարծի­քին են, որ եթե Էրդո­ղա­նը հաղթի, ապա Արևմուտքը պատասխան է պահանջե­լու նրա­նից՝ ռուսնե­րի հետ աշխա­տե­լու, Ռուսաստա­նին օգնե­լու հարցով և քանի որ հենց Արևմուտքն էլ հանդի­սա­նում է Թուրքիա­յի ռազմատնտե­սա­կան ամե­նա­խո­շոր դոնո­րը, ապա Թուրքիա­յում գուցե ցանկա­նան «ազատվել» Էրդո­ղա­նից և փորձել նոր էջ բացել Թուրքիա­յի քաղա­քա­կան պատմության մեջ;

Ռուբեն Սաֆրաստյան

«Ազա­տությունն» իր կիրակնօրյա եթե­րում հյուրընկա­լել էր նաև արև­ե­լա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նին; Զրուցել են Թուրքիա­յում սպասվող ընտրություննե­րի մասին; 

Ռուբեն Սաֆրաստյա­նը նշեց, որ երկրա­շարժը բավա­կան լուրջ փոփո­խություններ է առա­ջացրել Թուրքիա­յում՝ ինչպես տնտե­սա­կան, այնպես էլ քաղա­քա­կան առումով; Թուրքիա­յում մեծ սկանդալ էհա­սունա­ցել կապված անո­րակ շինա­րա­րության հետ, որի պատճա­ռով երկրա­շարժից ստացված զոհե­րի թիվն անհա­մե­մատ ավե­լի մեծ է եղել; Նաև կա տնտե­սա­կան ծանր վնաս, որն իր հերթին թեթև չի անդրա­դառնա­լու Թուրքիա­յի վրա; Վնա­սի վերա­կանգնման աշխա­տանքնե­րի համար կպա­հանջվի անհա­վա­տա­լի խոշոր գումար, որը Թուրքիան միայնակ չի կարող տալ և հավա­նա­բար այնտեղ կսկսի գործել ամե­րիկյան կապի­տա­լը;

Եթե երկրա­շարժից առաջ գործող նախա­գահ Էրդո­ղա­նի շանսերն անհա­մե­մատ մեծ էին, ապա հիմա միանգա­մայն խառնաշփոթ վիճակ է և հնա­վա­րո չէ ասել, թե այդ պայարն ինչով կավարտվի: Սաֆրաստյա­նը նշեց, որ հիմա էլ կան որոշ հարցումներ հաշվարկներ, բայց դրանք մեծ մասամբ քաղա­քա­կան պատվերներ կատա­րող են ու մինչև քսան տոկո­սի տարբե­րություններ են տալիս, այնպես որ ընտրություննե­րի մասին քիչ թե շատ որո­շա­կի հավա­նա­կա­նության պատկեր կարե­լի է ստա­նալ ոչ ավե­լի շուտ, քան ընտրություննե­րի մեկնարկից երկու շաբաթ առաջ;

Ինչպես մեկնա­բա­նեց Ռ. Սաֆրաստյա­նը, Թուրքիա­յում չկա քաղա­քա­կան որևէ որո­շա­կիություն; Խայտաբղետ թուրքա­կան հասա­րա­կությունն ունի իրեն բնո­րոշ քաղա­քա­կան դաշտ; Թեև երկրա­շարժը շատ բան է փոխել, բայց  այնպես չէ, որ Էրդո­ղա­նը դարձել է զրո; Թուրքիա­յում հիմա էլ մեծ խմբեր կան, որոնք ինչ էլ լինի, Էրդո­ղա­նին են քվեարկելու;Այդ խմբերն իրենց մեջ ներա­ռում են թուրքա­կան հասա­րա­կության հիմնա­կա­նում չկրթված, պահպա­նո­ղա­կան-իսլա­միստ հատվա­ծը; Այդ խմբե­րը քիչ թիվ չեն կազմում և Էրդո­ղա­նի հիմնա­կան հենա­րա­նը նրանք են; 

Ինչ վերա­բերվում է ընդդի­մությա­նը, ապա այն  ևս որո­շա­կի միա­հա­մուռ չէ; Ընդդի­մա­դիր դաշինքը բաղկա­ցած է հինգ կուսակցությունից և վերջերս նրանց հարա­բե­րություննե­րում որո­շա­կի ճգնա­ժամ էր նկատվում; Այդ ճգնա­ժա­մը լուծվեց ի հաշիվ նրա, որ ընդդի­մության նախա­գա­հի թեկնա­ծուն խոստա­ցավ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում հաղթե­լուց հետո դաշինքի կուսակցություննե­րի ղեկա­վարնե­րին նշա­նա­կել փոխնա­խա­գահ; Դրան գումա­րած Անկա­րա­յի և Ստամբուլի քաղա­քա­պե­տե­րը, որոնք ևս ընդդի­մա­դիր են, Թուրքիան կունե­նա յոթ փոխնա­խա­գահ: 

Եթե Էրդո­ղա­նի կուսակցությունը հենվում է իսլա­միստ-պահպա­նո­ղա­կաննե­րի վրա, ապա ընդի­մությունը ևս ունի իր խաղա­քարտե­րը; Դրա­նից  ամե­նա­կարև­որնե­րից է այն, որ ընդդի­մա­դիր դաշինքը կարո­ղա­ցել է համա­ձայնության գալ Թուրքիա­յում ավանդա­բար խնդրա­հա­րույց քրդա­կան կուսակցության հետ գալ, ինչը էակա­նո­րեն բարե­լա­վել է նրանց դիրքե­րը;

Թուրքա­կան քաղա­քա­կան դաշտի տարօ­րի­նա­կություննե­րից մեկն էլ այն է, որ թե՛ իշխա­նությունը, թե՛ ընդդի­մությունը շատ հաճախ դաշինք են հաստա­տում հակա­ռակ ճամբա­րի կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ; Այսպես օրի­նակ, Էրդո­ղա­նը դաշինքի մեջ է եղել ազգայնա­կան կուսակցության հետ:

Ընդդի­մության և իշխա­նության առաջնորդնե­րի հաշվով ևս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Էրդո­ղա­նը բավա­կան հայտնի հռե­տոր է և շատ լավ է կարո­ղա­նում հանդես գալ զանգվածնե­րի առաջ, նա կարո­ղա­նում է համո­զել զանգվածնե­րին; Բայց Էրդո­ղա­նի անունը նաև խառնված է բավա­կան սկանդա­լա­յին, աղմկոտ կոռուպցիոն և քաղա­քա­կան դեպքե­րի հետ; Էրդո­ղա­նին շատե­րը բռնա­պետ են համա­րում և հատկա­պես բավա­կան վիճե­լի է դարձել նրա հաղթա­նա­կը արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րը վատացնե­լու առումով; Շատերն այն կարծի­քին են, որ եթե Էրդո­ղա­նը հաղթի, ապա Արևմուտքը պատասխան է պահանջե­լու նրա­նից՝ ռուսնե­րի հետ աշխա­տե­լու, Ռուսաստա­նին օգնե­լու հարցով և քանի որ հենց Արևմուտքն էլ հանդի­սա­նում է Թուրքիա­յի ռազմատնտե­սա­կան ամե­նա­խո­շոր դոնո­րը, ապա Թուրքիա­յում գուցե ցանկա­նան «ազատվել» Էրդո­ղա­նից և փորձել նոր էջ բացել Թուրքիա­յի քաղա­քա­կան պատմության մեջ;

Ընդդի­մա­դիր Քեմալ ՔըլըչԴա­րօղլուն համարվում է բավա­կան հետաքրքիր դեմք թուրքա­կան քաղա­քա­կան դաշտում; Նա այն եզա­կի գործիչնե­րից է, որի անունը երբեք չի շոշափվել կասկա­ծե­լի, մութ գործարքնե­րում, կոռուպցիոն սկանդալնե­րում ու քրեա­կան որևէ հարցում: ՔըլըչԴա­րօղլուն այս առումով մեծ համակրանք է վայե­լում: Քըլըչդա­րօղլուն նաև ավե­լի լիբե­րալ և ապակրո­նա­կան հայացքներ ունի և հավա­բա­նար վայե­լում է նաև Արևմուտքի, մասնա­վո­րա­պես ԱՄՆ բարյացկա­մությունը, ինչը նշա­նա­կում է, որ նրա հաղթա­նա­կից հետո Թուրքիա­յում կուժե­ղա­նա արևմտյան ազդե­ցությունը ի հակադրություն ռուսա­կա­նի: Նրա խնդիրնե­րից էլ այն են, որ իշխա­նա­կան շրջա­նակներց հաճախ տեղե­կություններ են շրջա­նառվում առ այն, որ նրա մայրը ազգությամբ հայ է, իսկ դա Թուրքիա­յում կարող է փչացնել ցանկա­ցած քաղա­քա­կան կարիե­րա; Բացի դրա­նից Քըլըչդա­րօղլուն նաև անփորձ է զանգվածներ հետ աշխա­տե­լու առումով;

Այսպես թե այնպես մենք տեսնում ենքխիստխայտաբղետ մի իրա­վի­ճակ, երբ այս պահին  անհնար է, որևէ հստակ բան ասել:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ անկախ նրա­նից, թե Թուրքիա­յում կհաղթեն քեմա­լիստ-ազգայնա­կաննե­րը, թե իսլա­միստ-պահպա­նո­ղա­կաննե­րը, Թուրքիան շարունա­կե­լու է Հայաստա­նի նկատմա­մաբ իր քաղա­քա­կա­նությունը: Միակ տարբե­րությունն այն է, որ քեմա­լիստնե­րը գուցե ավե­լի ճկուն մոտե­նան հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման այն հարցե­րին, որոնց հանդեպ Էրդո­ղա­նը շատ կտրուկ և կոպիտ է: Հայաստանն այսպես թե այնպես պիտի հաշվիառնի այդ ամե­նը; Հայաստա­նը տնտե­սա­կան առումով գրա­վիչ չէ Թուրքիա­յի համար, ռազմա­կան առումով վտանգ չի ներկա­յացնում, այնպես, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցում թե՛ քեմա­լա­կաննե­րը, թե՛ իսլա­միստնե­րը Հայաստա­նից որո­շա­կի գին են ակնկա­լում ստա­նալ:

Ինչ կկա­տարվի ընտրություննե­րում, դեռևս դժվար է ասել, բայց մենք պատրաստ պիտի լինենք բոլոր հնա­րա­վոր ելքե­րին, որովհետև դրանցից ամեն մեկը իր տեսա­կի խնդիրներ ու բարդություններ է առա­ջադրե­լու Հայաստա­նի առջև;

Աղբյուրը՝

Ռ. Սաֆրաստյա­նի հետ հարցազրույցը՝ 32;45 –ից:

Առնչվող Հոդվածներ