14.7 C
Yerevan

Սահմա­նա­զա­տում Եւ Սահմա­նագծում

Հայաստա­նի սահմաննե­րի սահմա­նագծման եւ սահմա­նա­զատման գործընթա­ցի մասին, որը Պուտի­նի քավո­րությամբ եւ Նիկո­լի կամա­կա­տա­րությամբ տեղի է ունե­նում արդեն երկու տարի եւ որը գաղտնի է պահվում հայ ժողովրդից:

Սարո Սարո­յան

ՀՀ ԱԱԾ մարտի 30‑ի հաղորդագրության 1‑ին կիտում կարդում ենք.
ՙՙՀա­մա­ձայն 2022թ. օգոստո­սին ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի, 2023թ. ապրի­լի 1‑ից ԼՂ‑ն Հայաստա­նին կապող Լաչի­նի միջանցքը պետք է ավարտվի Կոռնի­ձո­րի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչի­նի միջանցքին կապող երթուղին ապրի­լի 1‑ից պիտի անցնի Կոռնի­ձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով՚՚:

Սա կարեւոր ինքնա­խոստո­վա­նանք է ՀՀ վարչախմբի կողմից առ այն, որ կուլիսնե­րում Բաքվի հետ եւ Կրեմլի քավո­րությամբ կայացվում են պայմա­նա­վորվա­ծություններ, որից տեղյակ չէ հայ ժողո­վուրդը: Սակայն, այստեղ կարեւոր մի դետալ կա, որը շատե­րը չեն նկա­տի: Այսօր հետա­դարձ հայացքով կարե­լի է պարզ տրա­մա­բա­նա­կան եզրա­հանգման գալ առ այն, որ եթե պայմա­նա­վորվա­ծություն է կայացվում 2023 թ. ապրի­լի 1‑ին իրա­կա­նացնել սահմաննե­րի փաստա­ցի դեմարկա­ցիա, ապա արդեն իսկ դելի­մի­տա­ցիան (սահմա­նանշումը քարտե­զի վրա) տեղի է ունե­ցել կա՛մ 2022թ. օգոստո­սին, կա՛մ դրա­նից առաջ: Ընդ որում, նշածս հանգա­մանքը ապա­ցուցվում է Կրեմլի ձեռնա­ծու ՀՀ ԱԱԾ հաղորդագրության 4‑րդ եւ 5‑րդ կետե­րի տվյալնե­րից.
ՙՙՏե­ղա­կայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզնե­րի տարընթերցումներ: Որոշ տեղե­րում ադրբե­ջա­նա­կան կողմը, չսպա­սե­լով նախա­պես պայմա­նա­վորված ճշգրտումնե­րին, սկսել է դիրքա­վորվել եւ իրա­կա­նացրել ինժե­նե­րա­կան աշխա­տանքներ:
Հայկա­կան կողմի հաշվարկնե­րով հինգ այդպի­սի կետ կա, որտեղ ադրբե­ջա­նա­կան կողմը սահմա­նից 100-ից 300 մետր ավե­լի առաջ է տեղա­կայվել: Այժմ պայմա­նա­վորվա­ծություն է ձեռբերվել, որ երկու կողմե­րի քարտե­զա­գիրնե­րը ճշգրտեն իրա­վի­ճա­կը՚՚:

Եթե քարտե­զա­գիրնե­րը կոնկրետ հողի վրա, թեկուզեւ հստակ նկրտումներ ցուցա­նե­լով միմյանց նկատմամբ, պետք է ճշգրտեն իրա­վի­ճա­կը, դա նշա­նա­կում է, որ կա երկու պետություննե­րի կոնկրետ դելիմտիա­ցիան ապա­հո­վող քարտեզ, որի դեմարկա­ցիան քարտե­զա­գիրնե­րի կողմից իրա­կա­նացնե­լիս իսկա­պես կարող են ծագել 100-ից 300 մետրա­նոց հստա­կե­ցումներ: Ուստի, արձա­նագրենք, որ ՀՀ ԱԱԾ‑ն վկա­յում է, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջեւ նախկի­նում արդեն իսկ տեղի է ունե­ցել դելի­մի­տա­ցիա, իսկ մարտի 30-ին սահմա­նի կոնկրետ մի՝ Տեղ-Կոռնի­ձոր հատվա­ծում տեղի է ունե­ցել դեմարկա­ցիա­յի գործընթաց:

Ես կարող էի այստեղ կանգ առնել ու շատ այլ մանրա­մասներ չասել, բայց գիտեմ, որ շատ նրբություններ Հայաստա­նում չեն հասկա­նում ոչ քաղա­քա­կան գործիչնե­րը, ոչ էլ անգամ քաղա­քա­կան վերլուծա­բաննե­րը, ուստի շարունա­կեմ:

Կա երկրորդ էական դետա­լը, որը պետք է մեր աչքի առաջ լինի: Օգոստո­սին ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծությա­նը հետեւել են սեպտեմբերյան դեպքե­րը, որը բերեց հսկա­յա­կան տարածքա­յին կորուստնե­րի հայկա­կան կողմից: Եթե ԱԱԾ‑ն վկա­յում է, որ օգոստո­սին եղել է պայմա­նա­վորվա­ծություն, իսկ դա, ինչպես ասվեց, սահմաննե­րի դելի­մի­տա­ցիա­յի գործընթաց է եղել, ապա սեպտեմբե­րին տեղի ունե­ցող դեպքե­րը երկու պատճա­ռա­բա­նությամբ կարող են բացատրվել: Այն է՝
1) կամ Ադրբե­ջա­նը խախտել է պայմա­նա­վորվա­ծությունը եւ դիմել զենքի, ուստի այդ դելի­մի­տա­ցիան առ ոչինչ պետք է համարվեր,
2) կամ ինչ տեղի է ունե­ցել սեպտեմբե­րին, դա օգոստոսյան կամ մինչ օգոստոսյան պայմա­նա­վորվա­ծություննե­րի տրա­մա­բա­նության մեջ է մտնում եւ սեպտեմբե­րին մենք կրկին գործ ենք ունե­ցել դեմարկա­ցիոն գործընթա­ցի հետ՝ հաշվի առնե­լով երկու պետություննե­րի միջեւ արդեն իսկ տեղի ունե­ցած սահմաննե­րի քարտե­զագրումը (դելի­մի­տա­ցիան):

Մարտի 30‑ի դեպքե­րը գալիս են վկա­յե­լու, որ ՀՀ վարչա­խումբը ընդունում է օգոստոսյան պայմա­նա­վորվա­ծություննե­րի իրա­վա­զո­րությունը եւ սեպտեմբերյան դեպքե­րը նրա համար պայմա­նա­վորվա­ծություննե­րը չեղարկե­լու հիմք չի դարձել: Ուստի այստեղ տրա­մա­բա­նությունը հուշում է, որ սեպտեմբե­րին եւս գործ ենք ունե­ցել կոնկրետ իրա­կա­նացվող դեմարկա­ցիոն գործընթա­ցի հետ: Ու քանի որ Ջերմուկի եւ Վարդե­նի­սի՝ Ադրբե­ջա­նին փոխանցվող տարածքնե­րը 100–300 մետրա­նոց ճշգրտումնե­րի անվան տակ հնա­րա­վոր չէր քողարկել, կոնկրետ լուծումը տրվել է ռազմա­կան գործո­ղություննե­րի միջո­ցով՝ հայ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնե­լու տարբե­րա­կով:

Կան նաեւ այլ դետալներ, որոնք պետք է նկա­տի ունե­նալ եւ որոնց մասին ես իմ հարցազրույցնե­րում խոսել եմ առնվազն վերջին մեկ տարում: Դեռեւս 2021 թ. դեպքե­րի ժամա­նակ շատե­րը տարա­կուսում էին, թե ինչպես ՀՀ բանա­կի զինվորնե­րին հրա­ման էր տրված դիրքե­րում ոչ մի դեպքում չկրա­կել, որի արդյունքում ադրբե­ջանցի­նե­րը հայկա­կան դիրքեր էին գրա­վում՝ ծեծե­լով, ստո­րացնե­լով հայ զինվորնե­րին ու ստի­պե­լով լքել իրենց դիրքե­րը: Շատե­րը չէին հասկա­նում, որ այդ ժամա­նակ եւս տեղի էր ունե­նում դեմարկա­ցիոն գործընթաց ու ՀՀ վարչա­խումբը կոնկրետ դիտա­վո­րությամբ ու ցուցումով էր, որ հրա­մա­յել էր զինվորնե­րին արգե­լել կրակ բացել թշնա­մու վրա: Այս գործընթա­ցը կանգ առավ Փառուխի դեպքե­րի արդյունքում, երբ Արցա­խի ՊԲ զինվորնե­րը դիմե­ցին զինված դիմադրությա­նը եւ այլեւս այդ մեթո­դա­բա­նությամբ անհնար դարձավ սահմաննե­րի դեմարկա­ցիան իրա­կանցա­նել:

Ռուս-թուրքա­կան տանդե­մի կողմից հարկ կար նոր մեթո­դա­բա­նությամբ շարժվել ՀՀ սահմաննե­րի դեմարկա­ցիան իրա­կա­նացնե­լիս եւ դա կոնկրետ արտա­հայտվեց ռազմա­կան գործո­ղություննե­րի միջո­ցով ուղղա­կիո­րեն տարածքներ գրա­վե­լու ձեւով: Այդ տանդե­մի կամա­կա­տար ՀՀ իշխա­նություննե­րը որքան էլ ցանկա­նա­յին թույլ չտալ ՀՀ սահմաննե­րի այդպի­սի վերա­ձեւումներ, կատարյալ կամա­զուրկ, վախկոտ ու տգետ իրենց էությամբ չէին կարող դրա դեմն առնել: Եւ 2022թ. օգոստոսն այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի կայացման կուլմի­նա­ցիան է եղել ու դրան հասել են՝ երկրում քաոս ստեղծե­լու վտանգը ՀՀ վարչախմբի գլխին կախե­լով: Օգոստո­սին, երբ նշվում է, որ կայացվել է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի դելի­մի­տա­ցիա­յի գործընթա­ցը, չմո­ռա­նանք, որ դրան նախորդել էր Երեւա­նում հանրա­յին վայրե­րում ռումբի տեղադրման մասին պարբե­րա­բար կրկնվող սպառնա­լիքնե­րի շարա­նը, որն ավարտվեց Սուրմա­լուի պայթյունով: Այդ պայթյունը դարձավ ՀՀ վարչախմբի կողմից ձեռքե­րը վեր բարձրացնե­լու ու Բաքվի հետ դելի­մի­տա­ցիա իրա­կա­նացնե­լու օպե­րա­ցիա: ՀՀ վարչա­պետն անձամբ ուղղորդեց քննությա­նը՝ պնդե­լով հրդե­հա­յին անվտանգության կանոննե­րը չպահպա­նե­լու հանգա­մանքը՝ թաքցնե­լու համար այն, ինչ տեղի էր ունե­նում Հայաստա­նի շուրջ զարգա­ցումնե­րի համա­տեքստում: Ամիսներ անց նույնը մենք կտեսնենք նաեւ Վարդե­նի­սի Ազատ գյուղում 15 զինվորնե­րի մահվան դեպքում…

Իհարկե տեղի ունե­ցող գործընթա­ցից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ նախորդ ամիսնե­րին հույս էին կապում, որ ԵՄ դիտորդնե­րի ներկա­յությամբ ռուս-թուրքա­կան տանդե­մը ի վիճա­կի չէր լինի կոնկրետ ռազմա­կան գործո­ղություննե­րի միջո­ցով դեմարկա­ցիա իրա­կա­նացնե­լու իր գործընթա­ցի շարունա­կությունն ապա­հո­վել: Բայց ինչպես տեսնում ենք, լուծումնե­րը միշտ գտնվում են, երբ պետության ղեկին են գտնվում ապազգա­յին, անսկզբունք, տգետ ու վախկոտ մարդիկ: Եթե ռազմա­կան ճանա­պարհով հնա­րա­վոր չէ սահմաննե­րի դեմարկա­ցիա իրա­կա­նացնել, կարվի մի գիշերվա ընթացքում՝ ռուսա­կան խաղա­ղա­պահ կոնտինգենտի հեռա­նա­լու ու ադրբե­ջանցի­նե­րի ոտքով անխո­չընդոտ առա­ջա­նա­լու ձեւով՝ հայկա­կան բանա­կի լուռ հայացքի ներքո եւ տվյալ տարածքի՝ ՀՀ ԱԱԾ իրա­վա­սության տակ գտնվե­լու վկա­յա­կոչմամբ:

Ի դեպ, ես բազմիցս նշել են, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի դեմարկա­ցիա­յի գործընթա­ցը բավա­կան մեծ բեռնվա­ծություն ունի, եւ դեռ պլա­նա­յին կարգով այդ լուծումնե­րը ռուս-թուրքա­կան տանդե­մի կողմից պետք է տրվեն Սյունի­քի տարբեր հատվածնե­րում, այդ թվում՝ Նախի­ջեւա­նի հետ սահմա­նին ու հատկա­պես Տիգրա­նա­շե­նի հատվա­ծում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի շատ հատվածնե­րում: Այդ ամե­նը թույլ չտա­լու մենք մի ճանա­պարհ ունենք ու դա կապված է ՀՀ վարչախմբի հեռացման հետ, քանզի մեր դեմ գործում են թշնա­մի պետություննե­րը՝ իրենց ռեսուրսնե­րով ու պետա­կան լծակնե­րով՝ ձեռքում ունե­նա­լով կամա­կա­տար Նիկո­լին ու նրա թիմին՝ տհասնե­րի երեւանյան մանկա­պարտե­զին: Հայ ժողո­վուրդը դրան դիմագրա­վել կարող է միայն համա­պա­տասխան ռեսուրսներ մոբի­լի­զացնե­լով ու պետա­կան լծակներ կիրա­ռե­լով: Խնդի­րը մեր անզո­րության մեջ է դեպի սեփա­կան կառա­վա­րողնե­րը, ոչ թե՝ թշնա­մին: Տհասնե­րի ու տգետնե­րի մի ամբողջ թիմ ամեն օր կարո­ղա­նում է ստեղծել կեղծ օրա­կարգեր՝ եթե­րը լցնե­լու համար: Լինեն սակուրա ծառեր, իրար վրա թքե­լու կամ իրար ծեծե­լու դեպքեր, մենք իրա­վունքն չունենք միայն դրանց վրա կենտրո­նացնել մեր ողջ ուշադրությունը: Արցա­խի անվտանգության ապա­հովման ու ապաշրջա­փակման, հայ-ադրբե­ջա­նա­կան շփման գծի կահա­վորման խնդիրնե­րը մեր ամե­նօրյա մտա­հո­գության առարկան պետք է լինեն, քանզի պատե­րազմը չի ավարտվել ու ռազմա­կան գործո­ղություններ դեռ շատ են լինե­լու՝ որքան էլ կեղծի ու խաբի սեփա­կան ժողովրդին ապազգա­յին ՀՀ վարչա­խումբը:

Գրա­ռումը Սարո Սարո­յանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ