17.2 C
Yerevan

Պետք Է Նոր Գործիքներ Գտնել

Հայաստա­նը պարզա­պես չունի պետք եղած չոր ուժը՝ Ադրբե­ջա­նի հետ լայնա­մաշտաբ բախումնե­րու գնա­լու, կամ այն սանձե­լի դարձնե­լու համար, և Ադրբե­ջա­նը գիտակցում է այդ իրա­կա­նությունը։

Վիգեն Հովսեփյան

ՌԴ‑Ն Ի ՎԻՃԱԿ ՉԷ ՕԳՆԵԼ ՀՀ-ԻՆ ԵՒ ԱՐՑԱԽԻՆ, ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԵՒ ԻՐԱՆՆ ԵՆ․ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏ

Շուտով կլրա­նա 4‑րդ ամի­սը, ինչ Ադրբե­ջանն ապօ­րի­նա­բար շրջա­փա­կել է Լաչի­նի միջանցքը, 120․000 արցախցի­նե­րի ենթարկե­լով հումա­նի­տար աղե­տի՝ նրանց նկատմամբ իրա­կա­նացնե­լով էթնիկ զտման և ցեղասպան քաղա­քա­կա­նություն։ Բաքուն շարունա­կում է ոչ միայն անտե­սել համաշխարհա­յին հանրության դապարտող կոչերն ու չկա­տա­րել Հաա­գա­յի միջազգա­յին դատա­րա­նի պահանջը, այլև նոր սադրանքնե­րի է դիմում ԼՂ-ում և Հայաստա­նում։ Իրա­վի­ճակն իրա­պես օրհա­սա­կան է, իսկ փորձա­գետնե­րը չեն բացա­ռում նոր էսկա­լա­ցիա­յի հավա­նա­կա­նությունը՝ հաշվի առնե­լով Ադրբե­ջա­նի դրսև­ո­րած առա­վե­լա­պաշտա­կան քաղա­քա­կա­նությունը։

Ի՞նչ զարգա­ցումներ սպա­սել առա­ջի­կա­յում և որո՞նք են ստեղծված բարդ իրա­վի­ճա­կից դուրս գալու ողջա­միտ ելքե­րը:

«Հրապարակ»-ի զրուցա­կիցն ամե­րի­կա­հայ հասա­րա­կա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյանն է։

  • Ադրբե­ջա­նը շարունա­կում է շրջա­փակված պահել Լաչի­նի միջանցքը, անտե­սում է միջազգա­յին հանրության կոչերն ու պահանջնե­րը, դիմում է ռազմա­կան նոր սադրանքնե­րի, զուգա­հե­ռա­բար մեղադրե­լով, թե Հայաստանն, իբր, իր զինված ուժե­րը դուրս չի բերում Լեռնա­յին Ղարա­բա­ղից և խոչընդո­տում է խաղա­ղության գործընթա­ցին։ Բաքվի բացա­հայտ անպատժե­լիության այս հորձանքի դեմն ինչպե՞ս առնել։

 — Եթե կար ժամա­նակ, երբ պարզ չէր թե ինչպի­սի՞ լծակնե­րով պետք է ստեղծված իրա­վի­ճա­կը լուծել, հիմա արդեն շատ հստակ է, որ միմիայն լուրջ միջազգա­յին ճնշումնե­րի միջո­ցով է, որ կարե­լի է առաջխա­ղա­ցում արձա­նագրել։ 

Հայաստա­նը պարզա­պես չունի պետք եղած չոր ուժը՝ Ադրբե­ջա­նի հետ լայնա­մաշտաբ բախումնե­րու գնա­լու, կամ այն սանձե­լի դարձնե­լու համար, և Ադրբե­ջա­նը գիտակցում է այդ իրա­կա­նությունը։ Ադրբե­ջա­նը նաև գիտե, թե Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Ռուսաստա­նը ներկա աշխարհա­քա­ղա­քա­կան և տնտե­սա­կան իրա­վի­ճակնե­րի մեջ անհա­վա­նա­կան է, որ հակադրվի իրեն՝ հօգուտ Հայաստա­նի։ 
Հետև­ա­բար, Հայաստա­նին մնում է նախա­ձեռնել այնպի­սի անկանխա­տե­սե­լի միջոցներ եւ ճնշումներ, որոնք վերո­հիշյալ սցե­նա­րի մեջ կկա­րո­ղա­նան հավելյալ ազդե­ցիկ միջազգա­յին ուշադրութիւն հրա­վի­րել Լաչի­նի շուջ։ Այլա­պես, այս մաշեցման քաղա­քա­կա­նությունը կշա­րունակվի՝ աղե­տա­լի հետև­անքնե­րով։

  • Արցա­խում ադրբե­ջա­նա­կան զինուժը վերջին օրե­րին ինտենսի­վո­րեն և պարբե­րա­բար խախտում է հրա­դա­դա­րի ռեժի­մը, կրա­կում է խաղաղ բնա­կիչնե­րի վրա, տարածքա­յին և դիրքա­յին առաջխա­ղա­ցում գրանցում որո­շա­կի հատվածնե­րում։ Հընթացս, Ալիևը Բաքու է հրա­վի­րում Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ այսպես կոչված վերաինտերգրման հարցեր քննարկե­լու համար։ Այս շանտա­ժի ու վերջնագրի պայմաննե­րում, ինչպիսի՞ն պետք է լինեն հայկա­կան կողմի, այդ թվում՝ պաշտո­նա­կան Երև­ա­նի ու Ստե­փա­նա­կերտի գործո­ղություննե­րը։
  • Ինչպես արդէն ակնարկե­ցի, Ադրբե­ջա­նի ծրա­գի­րը մաշեցման քաղա­քա­կա­նությունն է, Արցա­խի և, ինչու չէ, նաև Հայաստա­նի բնա­կիչնե­րի հաշվին։ Իրենց քայլե­րը լավ ծրագրված և ոչ շատ ծանր գին պահանջող քայլեր են։ Միակ ելքը՝իրավիճակի վրա աննա­խընթաց ու հավելյալ միջազգա­յին հետաքրքրություն հրա­վի­րելն է, ինչը ինքն իր մեջ կարող է որոշ ռիսկեր պահանջել, սակայն միակ ձևն է մաշեցնող ընթացքից դուրս գալու համար։
  • Նոր էսկա­լա­ցիա­յի վերա­հաս վտանգի մասին շատ է խոսվում, ընդ որում՝ միջազգա­յին փորձա­գետնե­րի, ԱՄՆ‑ի, ՌԴ‑ի և այլ երկրնե­րի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի մակարդա­կով։ Ադրբե­ջա­նի ագրե­սիան զսպե­լու համար ԵՄ‑ն քաղա­քա­ցիա­կան առա­քե­լություն է տեղա­կա­յել ՀՀ-ում, իսկ ՀԱՊԿ‑ն հայտա­րա­րել է նման առա­քե­լություն ուղարկե­լու մտադրության մասին։ Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան․ ըստ ձեզ, այս բևեռնե­րից որի՞ն պետք է, ի վերջո, ապա­վի­նի Հայաստա­նը՝ իր անվտանգա­յին շահե­րից ելնե­լով։
  • Չնա­յած որ Հայաստա­նի նման սահմա­նա­փակ ուժի և համեստ կարո­ղա­կա­նությամբ պետության համար «կամ-կամ»-ի քաղա­քա­կա­նությունն այդքան էլ ճիշտ չէ՝ իր դաշնա­կիցնե­րին կամ գործընկերնե­րին ճշտե­լու ընթացքին, այսուա­մե­նայնիվ, պետք է հասկա­նալ, թե ո՞ր պետութիւննե­րը ներկա­յումս ունեն հարկ եղած լծակնե­րը Ադրբե­ջա­նի վրա ճնշում բանեցնե­լու, ու նաև՝ ո ՞ր պետություններն են պատրաստ «գին» վճա­րե­լու նման ճնշում բանեցնե­լու համար։ 

Ներկա իրա­վի­ճա­կում Ռուսաստա­նը ոչ ի վիճա­կի է, ոչ էլ պատրաստա­կամ իր առա­քե­լություննե­րը  ծախսե­լու՝ հօգուտ Հայաստա­նին կամ Արցա­խին։ Հետև­ա­բար, մնում են Արևմուտքը և Իրա­նը, որոնցից յուրա­քանչյուրը իր շահե­րից ելնե­լով շահագրգռված է հօգուտ հայկա­կան կողմի՝ թեկուզ սահմա­նա­փակ ճնշումներ բանեցնե­լու։ Անշուշտ երկուսի պարա­գա­յում էլ ակնկա­լիքներ կան, որոնք պետք է բավա­րարվեն Հայաստա­նի կողմից։ Կգտնվի՞ բավա­կա­նա­չափ քաղա­քա­կան կամք՝ նման քայլեր վերցնե­լու. այդ արդեն կախված է ՀՀ իշխա­նություննե­րից։

Զրուցեց՝ Արա Ալո­յա­նը
 

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/72dbfd912f880467b857714fa4e5cee2

© 2008 — 2021 «Հրա­պա­րակ օրա­թերթ»

Առնչվող Հոդվածներ