17.2 C
Yerevan

Ի՞նչ Են Անե­լու Ադրբե­ջանն Ու Իրա­նը

Ադրբե­ջանն այսօր որդեգրել է հետևյալ մարտա­վա­րությունը՝ սողա­ցող պատե­րազմ, փոքր էսկա­լա­ցիա­ներ, ինչի հետև­անքով նա թեկուզ քիչ, բայց նորա­նոր պատե­րազմներ է վերցնում թե՛ Հայաստա­նի Հանրա­պե­տությունից և թե՛ Արցա­խի այն հատվա­ծից, որը գտնվում է ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լության մանդա­տի ներքո։

Սուրեն Սուրենյանց

Լայնա­մասշտաբ պատե­րազմի դեպքում Ադրբե­ջա­նը մեծ քաղա­քա­կան գին կվճա­րի, իսկ Իրա­նը կփորձի հնա­րա­վո­րինս հեռու մնալ

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է «Դեմոկրա­տա­կան այլընտրանք» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, ակտի­վո­րեն քննարկվում է «Ստրատֆոր» վերլուծա­կան կենտրո­նի զեկույցը, որում փորձա­գետնե­րը նշում են, որ Ադրբե­ջա­նը Ղարա­բա­ղում կամ Հայաստա­նի սահմաննե­րին լայնա­ծա­վալ նոր ռազմա­կան գործո­ղություննե­րի չի գնա, քանի որ իր նպա­տակնե­րին հասնում է փոքր քայլե­րով, իսկ Իրա­նը, չնա­յած մտա­հոգված է առևտրա­յին ուղի­ներ կորցնե­լու հեռանկա­րից, հակա­մարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։ Կիսու՞մ եք այս գնա­հա­տա­կաննե­րը։

-Հենց ձեր լրատվա­մի­ջո­ցին տված իմ բազմա­թիվ հարցազրույցնում ես գրե­թե նույն շեշտադրումնե­րով կանխա­տե­սումներ եմ արել։ Ակնհայտո­րեն Ադրբե­ջա­նին մեծ պատե­րազմ պետք չէ, որովհետև ինքը լոկալ էսկա­լա­ցիա­նե­րով, սողա­ցող պատե­րազմի մարտա­վա­րությամբ իր բանակցա­յին դիրքերն ուժե­ղացնե­լու խնդիր ունի։ Այսինքն՝ չկան հիմքեր ենթադրե­լու, որ Ադրբե­ջա­նը լայնա­մասշտաբ պատե­րազմ է հրահրե­լու։ Եվ ոչ թե այն պատճա­ռով, որ չի կարող՝ ուժա­յին առա­վե­լությունը, ցավոք սրտի, իրենցն է, պարզա­պես պատե­րազմի համար միայն ուժա­յին դիսբա­լանսը բավա­րար չէ։ Բաքուն հաշվարկում է նաև միջազգա­յին խաղա­ցողնե­րի արձա­գանքը, նաև այն գինը, որ պետք է վճա­րի հնա­րա­վոր մեծ պատե­րազմի դեպքում։ Բնա­կա­նա­բար՝ այդ բոլոր գործոննե­րը հաշվի առնե­լով, ընտրում է այն մարտա­վա­րությունը, որն իրեն առա­վե­լա­գույն օգուտ կտա, ավե­լի քիչ իմի­ջա­յին հարվածներ կհասցնի։

-Իսկ ո՞րն է այդ գինը, որ լայնա­մասշտաբ գործո­ղություննե­րի դեպքում Ադրբե­ջա­նը կվճա­րի։

-Լայնա­մասշտաբ պատե­րազմի դեպքում միջազգա­յին արձա­գանքն ու ներգրավվա­ծությունն ավե­լի մեծ է լինում, ինչի պատճա­ռով, բնա­կա­նա­բար, պատե­րազմ սանձա­զերծո­ղը որո­շա­կի քաղա­քա­կան գին է վճա­րում։ Ադրբե­ջանն այսօր որդեգրել է հետևյալ մարտա­վա­րությունը՝ սողա­ցող պատե­րազմ, փոքր էսկա­լա­ցիա­ներ, ինչի հետև­անքով նա թեկուզ քիչ, բայց նորա­նոր պատե­րազմներ է վերցնում թե՛ Հայաստա­նի Հանրա­պե­տությունից և թե՛ Արցա­խի այն հատվա­ծից, որը գտնվում է ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լության մանդա­տի ներքո։ Այդ մարտա­վա­րության պարա­գա­յում, մենք ինչպես տեսնում ենք, Ադրբե­ջա­նը որևէ լուրջ միջազգա­յին հակազդե­ցության չի հանդիպում։Այսինքն՝ ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լությունը չի դիմադրում (պատճառնե­րի մասին շատ ենք խոսել), արևմուտքից չեն հետև­ում պատժա­մի­ջոցներ։ Տեսնում ենք նույնիսկ, որ միջազգա­յին օրա­կարգում Լաչի­նի միջանցքի հարցը մոռացվել է, համե­նայնդեպս կա այդպի­սի տպա­վո­րություն։ Այս մարտա­վա­րությունը Ադրբե­ջա­նին բերում է մաքսի­մալ դիվիդենտներ.անընդհատ լարվա­ծության մեջ պահել Հայաստա­նը, Արցա­խը, պարբե­րա­բար ստրա­տե­գիա­կան նշա­նա­կության նոր տարածքներ վերցնել իր վերահսկո­ղության տակ, ինչն անխուսա­փե­լիո­րեն բերում է բանակցա­յին գործընթա­ցում Ադրբե­ջա­նի դիրքե­րի ուժե­ղացմա­նը։

Ինչ վերա­բե­րում է Իրա­նին, ապա ես դարձյալ համա­ձայն եմ զեկույցում հնչած գնա­հա­տա­կաննե­րի հետ՝ այո՛, Իրա­նը մեր բնա­կան դաշնա­կիցն է սկզբունքա­յին մի շարք հարցե­րում, այդ թվում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման հարցե­րում։ Այդ մասին Թեհրա­նը բազմիցս ասել է։Սակայն այստեղ շատ կարև­որ մի հանգա­մանք կա՝ արդյոք Իրա­նը ինքնուրույն ռեսուրսներ ունի պատե­րազմի մեջ ներգրա­վե­լու համար։ Ես այս հարցում փոքր ինչ թերա­հա­վատ եմ։ Իրա­նը ձգտե­լու է հնա­րա­վո­րինս հեռու մնալ պատե­րազմից, քանի դեռ պատե­րազմն իր տարածք չի մտել։

-Այսինքն Իրա­նից հնչող շոյող հայտա­րա­րություննե­րը գործնա­կան դրսև­ո­րումներ չե՞ն ունե­նա։

–Պետք է ռեալ ու պրագմա­տիկ դատենք, թե որ երկրի աջակցությունն իրա­կա­նում ինչպես կարող է դրսև­որվել։ Պետք է հասկա­նալ՝ որտեղ է սկսվում իրա­կան քաղա­քա­կա­նության գիծը և որտեղ է շարունակվում հռե­տո­րա­բա­նությունը։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ