Ազատ բեմ

Քաղաքական կոռուպցիա

Վ. Խաչատրյանը նաև նշեց, որ իրենք ևս իդեալական չեն, որ հայ ժողովուրդը այնպես չէ, որ պիտի երջանիկ լինի, որ իրենք իշխանություն են: Իրենք ևս շատ հարցեր չեն կարողանում լուծել այնպես, ինչպես պետք է, ունեն բազում թերություններ, բայց ի տարբություն նախորդների՝ ազնիվ են ու չեն խաբում, մարդկանց արկածախնդրության չեն տանում:

Վիգեն Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի թեկնածուի հետ կապված քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա իր ելույթում շոշափեց ընդհանուր քննարկման մեջ տեղ գտած կոռուպցիայի թեման: Վիգեն Խաչատրյանը նշեց, որ մի լրատվականում հանդիպել մի այսպիսի բնութագրման, որ կոռուպցիան Հայաստանում համակարգային չէ, բայց համատարած է: Պատգամավորը շեշտեց, որ այդ խոսքերի մեջ տրամաբանություն կա, որը հասկանալ ու ռեակ գնահատել է պետք: Այդ իսկ պատճառով էլ իրենք ավելի անզիջում պետք է լինեն առաջին հերթին պետական կառավարման համակարգում աշխատողների նկատմամբ, քանի որ ձուլը գլխից է հոտում:

Անդրադառնալով ՄԻՊ-ի թեկնածությանը, պատգամավորն այն կարծիքը հայտնեց, որ ՄԻՊ-ը պետք է նաև մեծ ուշադրություն դարձնի քաղաքական կոռուպցիայի վրա: Նա նշեց, որ Հայաստանում կուսակցական-քաղաքական դաշտը դեռևս ձևավորված չէ, այդ իսկ պատճառով էլ պատվեր վերցնող կուսակցությունները  շատ են ու բնականաբար չեն կարող ապահովել այն միջավայրը, որում կկառուցվի նորմալ պետություն: 

Հասարակությունը իրենցից արդյունքներ է սպասում: Կուսակցությունների միակ իրական ֆինանսավորողը պիտի լինի ՀՀ քաղաքացին, քանի որ եթե ֆիանսավորողը չեղավ ՀՀ քաղաքացին, այլ օտար մեկը, ապա այդ կուսակցությունները պատուհաս են դառնում պետության համար: Եվ այստեղ առավել կարևոր է, որ կուսակցությունների ֆինանսական կողմը թափանցիկ լինի: Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող կուսակցություններ, որոնք դրսի պատվերներ են կատարում, կան մեկ անձի կամ նեղ խմբի կողմից ֆինանսավորվող կուսակցություններ, որոնք այդ մեկ հոգու համար են աշխատում:

Շարունակելով իր խոսքը Վիգեն Խաչատրյանը նշեց, որ նախորդ իշխանությունները պարզապես գնում էին կուսակցություններին և վերջիններս դառնում էին պարզապես հաճախորդ, որոնք կատարում են իրենց տրված պատվերները: Հենց այդ պատճառով էլ քննարկման ժամանակ, ինչպես նշեց Վ. Խաչատրյանը, դահլիճում բացակայում են Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը և Ռ. Քոչարյանի համար աշխատող ՀՅԴ-ն: Որովհետև նրանց ֆինանսավորողներին չի հետաքրքրում այն հարցերը, որ քննարկում են, որովհետև նրանց ֆինանսավորողներին չի հետաքրքրում պետության շահերը, նրանք զբաղված են միայն իրենց անձնական շահերով:

Վ. Խաչատրյանը նաև նշեց, որ իրենք ևս իդեալական չեն, որ հայ ժողովուրդը այնպես չէ, որ պիտի երջանիկ լինի, որ իրենք իշխանություն են: Իրենք ևս շատ հարցեր չեն կարողանում լուծել այնպես, ինչպես պետք է, ունեն բազում թերություններ, բայց ի տարբություն նախորդների՝ ազնիվ են ու չեն խաբում, մարդկանց արկածախնդրության չեն տանում:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/100002003502272/posts/5996407003769357/
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *