14.7 C
Yerevan

Քաղա­քա­կան կոռուպցիա

Վ. Խաչատրյա­նը նաև նշեց, որ իրենք ևս իդեա­լա­կան չեն, որ հայ ժողո­վուրդը այնպես չէ, որ պիտի երջա­նիկ լինի, որ իրենք իշխա­նություն են: Իրենք ևս շատ հարցեր չեն կարո­ղա­նում լուծել այնպես, ինչպես պետք է, ունեն բազում թերություններ, բայց ի տարբություն նախորդնե­րի՝ ազնիվ են ու չեն խաբում, մարդկանց արկա­ծախնդրության չեն տանում:

Վիգեն Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում ՄԻՊ‑ի թեկնա­ծուի հետ կապված քննարկումնե­րի ժամա­նակ ելույթ ունե­ցավ նաև ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վիգեն Խաչատրյա­նը: Նա իր ելույթում շոշա­փեց ընդհա­նուր քննարկման մեջ տեղ գտած կոռուպցիա­յի թեման: Վիգեն Խաչատրյա­նը նշեց, որ մի լրատվա­կա­նում հանդի­պել մի այսպի­սի բնութագրման, որ կոռուպցիան Հայաստա­նում համա­կարգա­յին չէ, բայց համա­տա­րած է: Պատգա­մա­վո­րը շեշտեց, որ այդ խոսքե­րի մեջ տրա­մա­բա­նություն կա, որը հասկա­նալ ու ռեակ գնա­հա­տել է պետք: Այդ իսկ պատճա­ռով էլ իրենք ավե­լի անզի­ջում պետք է լինեն առա­ջին հերթին պետա­կան կառա­վարման համա­կարգում աշխա­տողնե­րի նկատմամբ, քանի որ ձուլը գլխից է հոտում:

Անդրա­դառնա­լով ՄԻՊ‑ի թեկնա­ծությա­նը, պատգա­մա­վորն այն կարծի­քը հայտնեց, որ ՄԻՊ‑ը պետք է նաև մեծ ուշադրություն դարձնի քաղա­քա­կան կոռուպցիա­յի վրա: Նա նշեց, որ Հայաստա­նում կուսակցա­կան-քաղա­քա­կան դաշտը դեռևս ձևա­վորված չէ, այդ իսկ պատճա­ռով էլ պատվեր վերցնող կուսակցություննե­րը  շատ են ու բնա­կա­նա­բար չեն կարող ապա­հո­վել այն միջա­վայրը, որում կկա­ռուցվի նորմալ պետություն: 

Հասա­րա­կությունը իրենցից արդյունքներ է սպա­սում: Կուսակցություննե­րի միակ իրա­կան ֆինանսա­վո­րո­ղը պիտի լինի ՀՀ քաղա­քա­ցին, քանի որ եթե ֆիանսա­վո­րո­ղը չեղավ ՀՀ քաղա­քա­ցին, այլ օտար մեկը, ապա այդ կուսակցություննե­րը պատուհաս են դառնում պետության համար: Եվ այստեղ առա­վել կարև­որ է, որ կուսակցություննե­րի ֆինանսա­կան կողմը թափանցիկ լինի: Հայաստա­նում կան դրսից ֆինանսա­վորվող կուսակցություններ, որոնք դրսի պատվերներ են կատա­րում, կան մեկ անձի կամ նեղ խմբի կողմից ֆինանսա­վորվող կուսակցություններ, որոնք այդ մեկ հոգու համար են աշխա­տում:

Շարունա­կե­լով իր խոսքը Վիգեն Խաչատրյա­նը նշեց, որ նախորդ իշխա­նություննե­րը պարզա­պես գնում էին կուսակցություննե­րին և վերջիններս դառնում էին պարզա­պես հաճա­խորդ, որոնք կատա­րում են իրենց տրված պատվերնե­րը: Հենց այդ պատճա­ռով էլ քննարկման ժամա­նակ, ինչպես նշեց Վ. Խաչատրյա­նը, դահլի­ճում բացա­կա­յում են Սերժ Սարգսյա­նի Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և Ռ. Քոչարյա­նի համար աշխա­տող ՀՅԴ‑ն: Որովհետև նրանց ֆինանսա­վո­րողնե­րին չի հետաքրքրում այն հարցե­րը, որ քննարկում են, որովհետև նրանց ֆինանսա­վո­րողնե­րին չի հետաքրքրում պետության շահե­րը, նրանք զբաղված են միայն իրենց անձնա­կան շահե­րով:

Վ. Խաչատրյա­նը նաև նշեց, որ իրենք ևս իդեա­լա­կան չեն, որ հայ ժողո­վուրդը այնպես չէ, որ պիտի երջա­նիկ լինի, որ իրենք իշխա­նություն են: Իրենք ևս շատ հարցեր չեն կարո­ղա­նում լուծել այնպես, ինչպես պետք է, ունեն բազում թերություններ, բայց ի տարբություն նախորդնե­րի՝ ազնիվ են ու չեն խաբում, մարդկանց արկա­ծախնդրության չեն տանում:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/100002003502272/posts/5996407003769357/

Առնչվող Հոդվածներ