16.5 C
Yerevan

Հայաստանն Ու Իրա­նը՝ Նույն Խնդրի Առաջ

Իրա­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ երբեք թույլ չի տալու միջազգա­յին սահմաննե­րի փոփո­խություն, և ուժեղ դիմադրե­լու է‘ տարա­ծաշրջա­նի գեո­պո­լի­տիկ փոփո­խություննե­րին, և դրանք համա­րում է իր կարմիր գիծը։ Պարզ է, որ այս պայմաննե­րում, երբ որ Իրանն ու Հայաստա­նը փոխկապված անվտանգության կենսա­կան խնդիրներ ունեն, եթե Հայաստա­նի անվտանգությունը խաթարվի, ապա Իրա­նի անվտանգությունն էլ է խաթարվում։ Այդ իսկ պատճա­ռով, Ադրբե­ջա­նի հարձակման դեպքում, Իրա­նը բնա­կան դաշնա­կից է, և երկու երկրնե­րի ընդհա­նուր շահերն ու անվտանգությունը պատրաստ է պաշտպա­նել։

Փույա Հոսսեի­նի

ԱԽ քարտուղա­րի այցը Թեհրան ցույց է տալիս, որ Հայաստանն ու Իրանն ունեն կենսա­կան անվտանգության միևնույն մտա­հո­գիչ խնդիրնե­րը

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է «Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրա­մի հիմնա­դիր Փույա Հոսսեի­նին (Իրան, Թեհրան):

-Պարոն Հոսսեի­նի, ինչպե՞ս եք գնա­հա­տում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի այցը Իրան և հանդի­պումն Իրա­նի Ազգա­յին անվտանգության գերա­գույն խորհրդի քարտուղար Ալի Շամխա­նիի հետ: Այս փուլում (Թեհրան-Բաքու լարվա­ծության ֆոնին) նման այցն ինչո՞վ է կարև­որ:

-Ներկա­յիս տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կում, Հայաստա­նի և Իրա­նի սերտ համա­գործակցությունը շատ կարև­որ էմեր երկու երկրների ընդհանուր անվտանգության և շահերի համար։ Այդ իսկ պատճառով, մեր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը լավագույնս կարող են մոտեցնել մեր երկու երկրների քաղաքականությունն ու ռազմավարությունը տարա­ծաշրջա­նում առկա մարտահրա­վերնե­րին, սպառնա­լիքնե­րին դիմադրե­լու համար։ Այս այցըԹեհրան-Բաքու և Բաքու-Երևան լարվածության ֆոնի վրա, ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն ունեն կենսական անվտանգության միևնույն մտահոգիչ խնդիրները։ Եվ Իրանի կողմից մեծապես կարևորվում է համագործակցությունը Հայաստանի հետ տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության ապա­հովման նպա­տա­կով։ Իրանն ու Հայաստա­նը դեմ են որևէ միջանցքի, որը Հայաստա­նում Հայաստա­նի վերահսկո­ղությունից դուրս կլի­նի, և կխախտի Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, սահմաննե­րի անձեռնմխե­լիությունը։

–Արդյոք Իրա­նը կարող է լինել Հայաստա­նի բնա­կան դաշնա­կի­ցը‘ ադրբե­ջա­նա­կան հնա­րա­վոր նոր ագրե­սիա­յի դեպքում:

– Իրա­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ երբեք թույլ չի տալու միջազգա­յին սահմաննե­րի փոփո­խություն, և ուժեղ դիմադրե­լու է‘ տարա­ծաշրջա­նի գեո­պո­լի­տիկ փոփո­խություննե­րին, և դրանք համա­րում է իր կարմիր գիծը։ Պարզ է, որ այս պայմաննե­րում, երբ որ Իրանն ու Հայաստա­նը փոխկապված անվտանգության կենսա­կան խնդիրներ ունեն, եթե Հայաստա­նի անվտանգությունը խաթարվի, ապա Իրա­նի անվտանգությունն էլ է խաթարվում։ Այդ իսկ պատճա­ռով, Ադրբե­ջա­նի հարձակման դեպքում, Իրա­նը բնա­կան դաշնա­կից է, և երկու երկրնե­րի ընդհա­նուր շահերն ու անվտանգությունը պատրաստ է պաշտպա­նել։

–Թեհրան – Բաքու հարա­բե­րություննե­րը կկարգավորվե՞ն, նախօ­րեին ԱԳ նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցն ի՞նչ նշա­նա­կություն ուներ, ի՞նչ զարգա­ցումներ եք կանխա­տե­սում:

– Այդ հեռա­խո­սազրույցը Իրա­նի կողմից ևս մի քայլ էրկառավարելի դարձնելու համար իրավիճակը երկու երկրների միջև և վերջին զարգացումները պայթյունավտանգ իրա­վի­ճա­կում։ Իսրա­յե­լը, Թուրքիան և այլ ուժե­րը հրահրում են Ադրբե­ջա­նինԻրանի դեմ, բախման մեջ ունենալով իրենց շահը և Իրանը ներքաշելով պատերազմի մեջ։ Վերջին զարգացումները սադրիչ ու դավադիր գործողություններ էին Իրանի դեմ, և Իրանը դա գիտակցում է։ Փորձում է չեզոքացնել դավադրությունները, բայց ո’չ իր շահերը և կարմիր գծերը անտեսելով։ Ադրբեջանն ու Իրանը ունեն երեք հիմնական հիմնահարց իրար մեջ, և մինչև դրանք չլուծվեն, դրական ու ստատիկ վիճակ այդ հարաբերություններում չի սպասվում։ Այդ հիմնահարցերն են 1. Իսրա­յե­լի ներկա­յությունը Ադրբե­ջա­նում, և իրենց հարա­բե­րություններն ու համա­գործակցությունը Իրա­նի դեմ։ 2. Ադրբե­ջա­նի նկրտումնե­րը, ծրագրե­րը Հայաստա­նի Սյունի­քի նկատմամբ ու այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» դավա­դիր ծրա­գի­րը։ 3. Պանթուրքիզմի գաղա­փա­րա­խո­սությունըԹուրքիայի ու Ադրբեջանի կողմից, և դրանից բխող բոլոր վտանգները Իրանի համար, նկատի ունենալով, որ Իրանի Ադրբե­ջա­նին ու Թուրքիա­յին սահմա­նա­կից շրջաննե­րը ազե­րիա­խոս բնակչություն ունեն, իսկ Ադրբե­ջանն ու Թուրքիան կարող են ազդե­ցություն ունե­նալ նշված բնակչության վրա։ Եվ Ադրբե­ջա­նում շիաա­կան համայնքի վրա բռնաճնշումնե­րը‘ Ադրբե­ջա­նի պետության կողմից։ Ժամա­նակ առ ժամա­նակ երկու երկրնե­րի հարա­բե­րություններն ու հակա­սություննե­րը թեժա­նում կամ մեղմա­նում են, մինչև նշված երեք հիմնա­հարցե­րը չլուծվեն։

Հոդված՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3253210.html

Առնչվող Հոդվածներ