20.4 C
Yerevan

Դաշնակցության Առա­ջացման Պատմա­կան Պայմաննե­րը Եւ Նրա Բնութա­գի­րը. Գարե­գին Նժդեհ

Մաս Ա

Անհնա­րին է զուգա­հեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնա­կան եւ այժմյան ղեկա­վարնե­րի, այն ժամա­նակվա հայդուկնե­րի ու հետո եկած մաուզե­րիստնե­րի միջեւ‘ առանց հիա­նա­լու առա­ջիննե­րով եւ‘ խորա­պես նողկա­լու վերջիննե­րից: Իսկա­պես, ի՞նչ համե­մա­տություն կարող է լինել Նիկոլ Դումա­նի եւ ավա­զակ Դրո­յի, լեգենդար Սերո­բի ու մորթա­պաշտ Տեր-Մինասյա­նի (Ռուբեն փաշա) միջեւ:

1. XIX դարի երկրորդ կեսե­րին արեւմտա­հա­յերն ապրե­ցին իրենց պատմության առա­վել տագնա­պա­լից ժամա­նա­կաշրջա­նը: Լինե­լով դատա­պարտված պարբե­րա­բար ստրկացման, բռնի մահմե­դա­կա­նացման եւ ֆիզի­կա­կան ոչնչացման‘ նրանք վերածվել էին անպաշտպան եւ անօգնա­կան ստրուկնե­րի, որոնց հրե­շա­վոր սուլթա­նա­կա­նությունը զրկել էր ապրե­լու տարրա­կան իրա­վունքնե­րից, ունեցվածքից ու մարդկա­յին արժա­նա­պատվությունից:

Եվրո­պան ու քաղա­քա­կիրթ մարդկությունը ոչ միայն ոչ մի օգնություն չցուցա­բե­րե­ցին, այլեւ նույնիսկ հանդես չեկան բարո­յա­կան վրդովմունքի սովո­րա­կան արտա­հայտություննե­րով:

Այսպի­սի քաղա­քա­կան իրադրությունում հայե­րին մնում էր երկուսից մեկը. կա՛մ հարմարվել‘ գոյա­տեւե­լու համար, կա՛մ ապստամբել: Նրանք ընտրե­ցին վերջին ճանա­պարհը: Հայե­րը նույնպես ստիպված եղան գնալ հեղա­փո­խա­կան ուղիով, որով մոտ անցյա­լում գնա­ցել էին թուրքա­կան լծի դառնությունը ճաշա­կած բոլոր ժողո­վուրդնե­րը:

Այդ ժամա­նա­կա­հատվա­ծում գերիշխում էր «աշխարհին ղեկա­վա­րում է կարծի­քը» տեսա­կե­տը:

Այդ ժամա­նակվա Եվրո­պան ազա­տության ձգտող ժողո­վուրդնե­րից պահանջում էր «հավելյալ արյուն»‘ միակ ապա­ցույցը նրա, որ տվյալ ժողո­վուրդն արժա­նի է ավե­լի լավ ճակա­տագրի: Եվ հայ ժողո­վուրդը կտրեց իր զարկե­րա­կը: Սկսվեց հայ ազա­տագրա­կան շարժումը‘ որպես պատմա­կան պահի պահանջ:

2. Արեւմտա­հա­յե­րի հեղա­փո­խա­կան շարժմա­նը շուտով միա­ցավ ռուսա­հա­յե­րի համալսա­րա­նա­կան ուսա­նո­ղությունը: Անցած դարի 90-ական թվա­կաննե­րին առա­ջա­ցավ Դաշնակցություն կուսակցությունը. այն ստեղծե­ցին Քրիստա­փոր Միքա­յելյա­նը, Ռոստոմ Զորյա­նը եւ Սիմոն Զավարյա­նը: Նրանք սկզբում ուզում էին իրա­կա­նացնել Դաշնակցության հեղա­փո­խա­կան նախորդնե­րի‘ արմե­նա­կաննե­րի ու հնչակյաննե­րի համա­տեղ գոյակցությունը, որոնց գործունեությունը կրում էր անջատ բնույթ: Նրանք փորձե­ցին ստեղծել հայ ժողովրդի‘ գոյություն ունե­ցող բոլոր ազա­տագրա­կան ուժե­րի միություն: Սակայն, դա չհա­ջողվեց, եւ, այդպի­սով, Դաշնակցությունը, փոխա­րեն դառնա­լու հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցություն (միություն), մնաց որպես հայ հեղա­փո­խա­կան դաշնակցություն:

Իր գոյության սկզբում այս կազմա­կերպությունը բնույթով առա­վե­լա­պես հեղա­փո­խա­կան, մարտա­կան եւ ազգա­յին էր: Այդպի­սին նա մնաց մինչ 1907թ.: Նրա ծրագրա­յին խնդիրնե­րը որքան համեստ էին, այնքան եւ հասկա­նա­լի‘ արեւմտա­հա­յե­րի կյանքի, ունեցվածքի ու պատվի ապա­հո­վում. այլ կերպ ասած‘ բարե­նո­րո­գումներ:

Նա որպես մարտա­վա­րա­կան զենք ընդունեց հայդուկա­յին հարձա­կումնե­րը, ահա­բեկչությունը եւ քարոզչությունը: Առա­վել գործող էր նրա ահա­բեկչա­կան զենքը: Կարճ ժամա­նա­կում նա իր ակտի­վում ունե­ցավ որոշ արգա­սա­վոր արդյունքներ. օրի­նակ‘ Օտո­մանյան բանկի գրա­վումը Ստամբուլում, Խանա­սո­րի արշա­վանքը, սուլթան Աբդուլ Համի­դի վրա մահա­փորձը եւ այլն:

«Հայկա­կան պայքա­րը ցնցել է Եվրո­պա­յի հասա­րա­կա­կան կարծիքը»,գրում էին ֆրանսիա­կան թերթե­րը սուլթա­նի դեմ մահա­փորձի առթիվ:

Դաշնակցությունը վճռա­կա­նո­րեն հանդես եկավ նաեւ այն օրե­րին, երբ ցարա­կան կառա­վա­րությունը պատրաստվում էր բռնագրա­վել եկե­ղե­ցա­կան ունեցվածքը: Նա փրկիչ դեր խաղաց հայ-թաթա­րա­կան ընդհա­րումնե­րի ժամա­նակ, երբ ցարիզմը ազգա­միջյան երկպա­ռա­կություններ հրահրե­լով‘ փորձում էր անդրկովկասյան աշխա­տա­վո­րա­կան զանգվածնե­րին հեռու պահել մոտե­ցող ռուսա­կան հեղա­փո­խության մասնակցությունից:

Հեղա­փո­խա­կան հայդուկը կոփվեց հեղա­փո­խա­կան պայքա­րում ու դարձավ անձնվի­րության եւ անձնա­զո­հության մարմնա­վո­րում: Առա­ջին շրջա­նի հայդուկնե­րին կարե­լի է դնել մեր դասա­կան հայրե­նա­սերնե­րի կողքին‘ չմե­ղանչե­լով մեր հերո­սա­կան անցյա­լի դեմ:

Ոչ պակաս հեղի­նա­կություն էին վայե­լում հայ մտա­վո­րա­կան հեղա­փո­խա­կաննե­րը‘ ժողովրդի վիշտը կիսող նրա զավակնե­րը: Նրանց, ինչպես նաեւ հայդուկնե­րի համար ազգա­յին գործը սուրբ էր, որին ծառա­յե­լը նրանք համա­րում էին պարտք ու պատիվ:

Իր առա­ջին շրջա­նի ժողովրդա­կա­նության ու հերո­սա­կա­նության համար Դաշնակցությունը պարտա­կան էր հենց այդ երկու կարգի հեղա­փո­խա­կաննե­րին, որոնց առկա­յությունը պայմա­նա­վորված էր Դաշնակցության հիմնա­դիրնե­րի բնութագրե­րի արտա­կարգ բարո­յա­կա­նությամբ: Նրանք իրա­կա­նում մեծություններ էին‘ հայտնի իրենց կենցա­ղի համարյա զինվո­րա­կան խստությամբ, ուղիղ նայում էին վտանգի աչքե­րին, վայե­լում անվի­ճե­լի հեղի­նա­կություն: Նրանց համար գերա­գույն օրենք էր անձնա­զո­հությունը: Նրանք բոլորն էլ չունեին անձնա­կան կյանք եւ մահա­ցան վտանգնե­րով լի հեղա­փո­խա­կան պայքա­րի դիրքե­րում:

Անհնա­րին է զուգա­հեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնա­կան եւ այժմյան ղեկա­վարնե­րի, այն ժամա­նակվա հայդուկնե­րի ու հետո եկած մաուզե­րիստնե­րի միջեւ‘ առանց հիա­նա­լու առա­ջիննե­րով եւ‘ խորա­պես նողկա­լու վերջիննե­րից: Իսկա­պես, ի՞նչ համե­մա­տություն կարող է լինել Նիկոլ Դումա­նի եւ ավա­զակ Դրո­յի, լեգենդար Սերո­բի ու մորթա­պաշտ Տեր-Մինասյա­նի (Ռուբեն փաշա) միջեւ:

3. Սակայն, կուսակցության հիմնա­դիրնե­րի մահը եւ բարձրա­գույն կուսակցա­կան մտա­վո­րա­կա­նության‘ տեսա­բաննե­րի ու ղեկա­վարնե­րի ոչնչա­ցումը (հայոց մեծ ողբերգության օրե­րին‘ Ստամբուլում եւ Թուրքա­հա­յաստա­նում) հոգե­պես գլխա­տե­ցին Դաշնակցությա­նը, որն անճա­նա­չե­լիության աստի­ճան այլա­սերվեց:

Նոր ղեկա­վա­րության հոգեւոր աղքա­տությունը շուտով իր կնի­քը դրեց Դաշնակցության դեմքին ու գործունեությա­նը: Լինե­լով փոքր տրա­մա­չա­փի բարո­յա­կան մարդիկ‘ նոր ղեկա­վարնե­րը եղան անարժան ու անհա­վա­տա­րիմ իրենց առաջնորդնե­րին, որոնց համար կյանքի հիմնա­կան սկզբունքը, ինչպես պատմա­կան անցյա­լում, այնպես էլ իրենց ապրած օրե­րին, եղավ գաղա­փարնե­րի սրբությունը, որին նվի­րե­ցին իրենց եւ հենց այդ վեհ գաղա­փարնե­րով էլ ձեռնա­մուխ եղան հայ ազա­տագրա­կան շարժմա­նը:

Նոր ղեկա­վարնե­րը հեղա­փո­խա­կան շարժումն առաջնորդե­լու իրենց անկա­րո­ղությանն ավե­լացրին նաեւ կեղծ բարե­պաշտա­կան (երկե­րե­սա­նության) հոգե­բա­նությունը, որի հետեւանքով Դաշնակցությունում այլեւս հմուտ ղեկա­վա­րություն երեւան չեկավ: Նրա բյուրոն ոչ մի անգամ չկանգնեց պահի բարձունքին: Գաղա­փա­րա­կան առաջնորդնե­րի գործի շարունա­կողնե­րը դարձան միջակ շեֆե­րը:

Դաշնակցությունը դարձավ «շեֆա­կան» կուսակցություն, եւ, քանի որ «շեֆա­կա­նությունը», հայտնի հոգե­բա­նա­կան օրենքնե­րի համա­ձայն, միշտ հանգեցնում է «թայֆա­կա­նության», դրա­նով Դաշնակցությունը կորցրեց իր գաղա­փա­րա­կան եւ կազմա­կերպա­կան միասնությունն ու միա­ձույլ բնութա­գի­րը: Միասնա­կան Դաշնակցությունը դադա­րեց գոյություն ունե­նալ. առա­ջա­ցան Դաշնակցություններ, տեղի ունե­ցավ խորը պառակտում:

[շարունա­կե­լի]

Նյութի աղբյուրը՝

Աղբյուրը՝ Տեր-Հարությունյան Գ., թարգմա­նություն ռուսե­րե­նից, հունվար, 1947թ, Հայկա­կան ՍՍՀ ՊԱն ներքին բանտ

Առնչվող Հոդվածներ