16.5 C
Yerevan

Նոր Կոնֆլիկտ Կբռնկվի՞

2023 թվա­կա­նի մարտին Վաշինգտո­նում կայա­ցած ամե­րի­կա-իսրա­յե­լա­կան ռազմա­վա­րա­կան խորհրդատվա­կան խմբի հանդի­պումից հետո կողմե­րը խոստա­ցան ուժե­ղացնել միջո­ցա­ռումնե­րի համա­կարգումը, որպեսզի թույլ չտան Իրա­նին միջուկա­յին զենք ստա­նալ և հետա­գա­յում զսպել Իրա­նի թշնա­մա­կան գործո­ղություննե­րը տարա­ծաշրջա­նում:

Ալեքսանդր Ցինկեր

Իսրա­յե­լը ոչ մի բանի առաջ կանգ չի առնե­լու, որպեսզի թույլ չտա Իրա­նին զանգվա­ծա­յին ոչնչացման զենք ձեռք  բերել. Ցինկեր

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Իսրա­յե­լի Կնե­սե­տի նախկին պատգա­մա­վոր, Իսրա­յել-Հայաստան միջխորհրդա­րա­նա­կան բարե­կա­մա­կան խմբի հիմնա­դիր Ալեքսանդր Ցինկե­րը։

-Պարոն Ցինկեր, Իրա­նի և Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը վերջին շրջա­նում կտրուկ վատթա­րա­ցել են։ Կարե­լի է ասել՝ Թեհրա­նի դժգո­հության վերջին ակտը Իսրա­յե­լում Բաքվի դեսպա­նա­տան բացումն էր, ինչպես նաև Բայրա­մո­վի լռության պայմաննե­րում Իրա­նի դեմ համա­տեղ առճա­կատման մասին Իսրա­յե­լի ԱԳ նախա­րա­րի հայտա­րա­րությունը։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում իրա­վի­ճա­կը, Ադրբե­ջա­նը կգնա» Իրա­նի դեմ, իր տարածքնե­րը կտրա­մադրի՞ Իսրա­յե­լին Իրա­նի դեմ գործո­ղություննե­րի համար։

-Իսկա­պես վերջին շրջա­նում  Իրա­նի և Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը չեն կարող բարե­կա­մա­կան  համարվել։ Դրանք վատթա­րա­ցան հատկա­պես Իսրա­յե­լում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան բացումից հետո։ Իրա­նի ԱԳՆ ներկա­յա­ցուցի­չը Բաքվից բացատրություններ է պահանջել Ադրբե­ջա­նի և Իսրա­յե­լի միջև «ռազմա­վա­րա­կան գործընկե­րության նոր փուլի» մասին հայտա­րա­րություննե­րի առնչությամբ, որի նպա­տա­կը, ինչպես ինքն է պնդում, «միասնա­կան հակաի­րա­նա­կան ճակատ» ստեղծելն է։

Դժվար է ասել, թե ապա­գա­յում ինչպես կզարգա­նան երկու հարև­ան շիա երկրնե­րի հարա­բե­րություննե­րը։ Ճիշտ է, Իսրա­յե­լում Ադրբե­ջա­նի վերջերս նշա­նակված դեսպան Մուխթար Մամե­դո­վը շտա­պել է բոլո­րին վստա­հեցնել, որ Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կին (Ցախա­լու) կարգելվի օգտա­գործել Ադրբե­ջա­նը  որպես լիցքա­վորման բազա Իրա­նի վրա հարձակման ժամա­նակ։

-Մամուլում հայտնվեց Լապշի­նի այն հրա­պա­րա­կումը, որ Ադրբե­ջա­նի ԱԳՆ կայքում նշված հասցեում դեսպա­նա­տուն չկա։ Տեղե­կություն ունե՞ք, արդյոք իսրա­յե­լա­կան ԶԼՄ-ներում լուսանկարներ  հայտնվե՞լ են։

-Որքան  ես եմ տեղյակ, Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տունը տեղա­կայվե­լու է Թել Ավի­վի ամբարտա­կի  հատվա­ծում։ Այժմ այդ տարածքը վերա­նո­րոգվում է՝ ապա­գա­յում այնտեղ դեսպա­նա­տուն տեղա­կայման համար։ Իսկ իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցներն  այլ անե­լիքներ ունեն, երկրում շատ ավե­լի արդիա­կան իրա­դարձություններ կան, քան Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան լուսանկարնե­րը։

-Կարո՞ղ է Ադրբե­ջանն օգտվել իրա­վի­ճա­կից և չստա­նա­լով թուլա­ցած Ռուսաստա­նի բավա­րար աջակցությունը, Հայաստա­նի և Ղարա­բա­ղի դեմ նոր ռազմա­կան գործո­ղություննե­րի համար հենվել Իսրա­յե­լի վրա։

-Դա կախված է նրա­նից, թե ինչ նկա­տի ունեք «աջակցություն» և «հենվել» բառերն օգտա­գործե­լով: Իսրա­յե­լը երբեք ուղղա­կիո­րեն չի մասնակցում արտա­քին պատե­րազմնե­րին, բայց լինե­լով զենքի խոշոր արտա­հա­նողնե­րից մեկը՝ տարբեր երկրնե­րի, այդ թվում՝ Ադրբե­ջա­նին է մատա­կա­րա­րում ռազմա­կան արտադրանքի տարբեր տեսակներ։

Հնդկա­կան զինտեխնի­կա­յի գնման պայմա­նա­գիր կնքե­լով՝ Հայաստա­նը Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմում Հնդկաստա­նի «աջակցության վրա՞ է հենվում»։

Խոսե­լով Հարա­վա­յին Կովկա­սում Իսրա­յե­լի նպա­տակնե­րի մասին՝ հարկ է նշել հետևյա­լը. Իսրա­յե­լը ոչ մի բանի առաջ չի կանգնի՝ Իրա­նին թույլ չտա­լու զանգվա­ծա­յին ոչնչացման զենք ձեռք բերել, որն ուղղա­կիո­րեն կսպառնա հրեա­կան պետությա­նը։ Բացի այդ, եթե Իրա­նը միջուկա­յին զսպող միջոց ձեռք բերի, Իսլա­մա­կան Հանրա­պե­տության իշխա­նություննե­րը միայն կուժե­ղացնեն իրենց ակտի­վությունը՝ աջակցե­լով ահա­բեկչա­կան կազմա­կերպություննե­րին, ինչպի­սիք են «Հեզբոլլա­հը» և «Համա­սը»։

– Իսրա­յե­լի և ԱՄՆ‑ի միջև կա՞ տարա­ձայնություն Իրա­նին հարվա­ծե­լու հարցում։ Կարո՞ղ է Նեթանյա­հուն ինքնուրույն գնալ դրան, միգուցե՝ լուծե­լու ներքին հարցե­րը, որոնք այժմ կան երկրում։

-Իրա­նի վրա հարձա­կումը Իսրա­յե­լում չի կարող դիտարկվել որպես ներքա­ղա­քա­կան խնդիրնե­րի լուծման համար սանձա­զերծված «փոքր հաղթա­կան պատե­րազմի» տարբե­րակ։ Ուստի առաջնա­յին խնդիրն է դաշնա­կիցնե­րի և առա­ջին հերթին ԱՄՆ‑ի հետ միա­սին հակազդել միջուկա­յին ծրագրի զարգացման Թեհրա­նի ծրագրե­րին։

2023 թվա­կա­նի մարտին Վաշինգտո­նում կայա­ցած ամե­րի­կա-իսրա­յե­լա­կան ռազմա­վա­րա­կան խորհրդատվա­կան խմբի հանդի­պումից հետո կողմե­րը խոստա­ցան ուժե­ղացնել միջո­ցա­ռումնե­րի համա­կարգումը, որպեսզի թույլ չտան Իրա­նին միջուկա­յին զենք ստա­նալ և հետա­գա­յում զսպել Իրա­նի թշնա­մա­կան գործո­ղություննե­րը տարա­ծաշրջա­նում: Իսկ ԱՄՆ ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Ջեյք Սալի­վա­նը վերա­հաստա­տեց նախա­գահ Բայդե­նի անվե­րա­պահ նվիրվա­ծությունը Իսրա­յե­լի անվտանգությա­նը, ինչպես արտա­հայտված է ԱՄՆ-Իսրա­յել ռազմա­վա­րա­կան գործընկե­րության վերա­բերյալ Երուսա­ղե­մի համա­տեղ հռչա­կագրում։

Առնչվող Հոդվածներ