17.2 C
Yerevan

Հերթա­կան Բարո­յա­կան Հաղթա­նա­կը

Միջա­դեպ, որը սակայն, լինե­լով զգա­յա­կան, մարդկա­յին տեսանկյունից միանգա­մայն հասկա­նա­լի և բացատրե­լի, անբա­ցատրե­լի է ռացիո­նա­լության, պրագմա­տիզմի, սառը հաշվարկի և մտքի ուժի տեսանկյունից, որովհետև այդ միջա­դե­պը ոչ թե մեզ է ուժե­ղացնում, այլ՝ մեր թշնա­մուն: Մեզ այն չի տալիս ոչինչ, իսկ թշնա­մուն, հակա­ռա­կորդին տալիս է առիթ:

Հակոբ Բադալյան

Բարո­յա­կան հաղթա­նա­կի՝ դարե­րի ծանր նստվածքը

Ապրի­լի 14-ին Երև­ա­նում տեղի ունե­ցավ ծանրա­մարտի Եվրո­պա­յի առաջնության բացման հանդի­սա­վոր արա­րո­ղությունը: Այն բավա­կա­նին տպա­վո­րիչ էր և կազմա­կերպիչնե­րին իսկա­պես հաջողվել էր ստա­նալ գեղե­ցիկ միջո­ցա­ռում, ինչը սակայն հյուրե­րի աչքում մթագնեց թերևս Ադրբե­ջա­նի դրոշն այրե­լու միջա­դե­պը: Այն իհարկե տեղի ունե­ցավ ուղիղ հեռարձակման պատկե­րից դուրս, սակայն հետո հայտնվեց միջա­դե­պը պատկե­րող մեկ այլ տեսագրություն, որը արա­գո­րեն շրջա­նառվեց համա­ցանցով: Երկրպա­գունե­րից մեկը մոտե­ցավ բեմին, վերցրեց դրոշն ու այրե­լով դուրս բերեց դահլի­ճից:

Անկասկած է, որ միջա­դե­պը ազդե­լու է Հայաստա­նի կազմա­կերպա­կան ջանքի գնա­հա­տա­կա­նի վրա և այն գործնա­կա­նում տապա­լե­լու է 2024 թվա­կա­նին ծանրա­մարտի աշխարհի առաջնությունն ընդունե­լու Հայաստա­նի հայտը: Համե­նայն դեպս, դա կլի­նի մեծ հարված Հայաստա­նի այդ հավակնությա­նը: Սակայն, խնդիրն այստեղ նույնիսկ դա չէ, թեև դա շոշա­փե­լի խնդիր է, որովհետև Ադրբե­ջանն օրի­նակ ահհռե­լի ջանքեր և ֆինանսներ է ներդնում, որպեսզի իր մոտ անցկացնի հնա­րա­վո­րինս շատ միջազգա­յին տարա­տե­սակ միջո­ցա­ռումներ, դրա­նով փորձե­լով ձևա­վո­րել որո­շա­կի վարկա­նիշ, հետո այն արդեն քաղա­քա­կան կապի­տա­լի­զա­ցիա­յի ենթարկե­լու համար: Այդ իսկ պատճա­ռով, օրի­նակ, Հայաստա­նի որևէ մասնակցության պարա­գա­յում ադրբե­ջանցի­նե­րը թույլ չեն տվել այդպի­սի միջա­դե­պեր: Ոչ թե որովհետև ավե­լի հանդուրժող են ու քաղա­քա­կիրթ, ամենև­ին, այլ որովհետև գտնվել են ավե­լի դիվա­նա­գետ, ավե­լի հեռա­տես, եթե կուզեք՝ խորա­մանկ, և թույլ չտա­լով այդպի­սի միջա­դեպ ոչ թե թույլ են տվել մտա­ծել, թե թույլ են, այլ հակա­ռա­կը՝ ձևա­վո­րել են որո­շա­կի ուժ: Ընդ որում, դժբախտա­բար, դրան կամա, թե ակա­մա մասնակցել ենք նաև մենք, օրի­նակ մասնակցե­լով Բաքվում տեղի ունե­ցած այսպես կոչված եվրո­պա­կան օլիմպիա­դա­յին՝ 2015 թվա­կա­նին, այն դեպքում, երբ քաղա­քա­կան մակարդա­կում Ադրբե­ջա­նը գնա­հա­տում էինք ահա­բեկչա­կան պետություն: Ընդ որում գնա­հա­տում էինք միանգա­մայն հիմնա­վոր, քանի որ Ադրբե­ջա­նը վարում էր հենց ահա­բեկչա­կան պետությա­նը բնո­րոշ քաղա­քա­կա­նություն, 2013–14 թվա­կաննե­րից արցախյան կարգա­վորման գործընթա­ցում վարե­լով մարդասպան շանտա­ժի դիվա­նա­գի­տություն: Եվ այդ պայմաննե­րում, Հայաստա­նը պաշտո­նա­կան լռության պայմաննե­րում Հայաստա­նի ԱՕԿ‑ի միջո­ցով կայացրեց Բաքվում անցկացվե­լիք եվրո­պա­կան առա­ջին օլիմպիա­դա­յին մասնակցե­լու որո­շում: Ի դեպ, դա բացատրվեց նրա­նով, որ այդ որոշման դիմաց, համաշխարհա­յին սպորտի ղեկա­վարնե­րը խոստա­ցել էին դիտարկել Հայաստա­նում միջազգա­յին խոշոր մրցումներ անցկացնե­լու հնա­րա­վո­րություն: Այդ շարքում դիտվեց նախորդ տարի անցկացված Եվրո­պա­յի առաջնությունը, որը անցավ առանց միջա­դե­պի, այն պարզ պատճա­ռով թերևս, որ Ադրբե­ջա­նը չմասնակցեց դրան:

Ծանրա­մարտի առա­ջությունը թերևս երկրորդ խոշոր մրցա­շարն էր, որ անցկացվում է Հայաստա­նում, և գուցե դառնա վերջի­նը՝ միջա­դե­պի հետև­անքով:

Միջա­դեպ, որը սակայն, լինե­լով զգա­յա­կան, մարդկա­յին տեսանկյունից միանգա­մայն հասկա­նա­լի և բացատրե­լի, անբա­ցատրե­լի է ռացիո­նա­լության, պրագմա­տիզմի, սառը հաշվարկի և մտքի ուժի տեսանկյունից, որովհետև այդ միջա­դե­պը ոչ թե մեզ է ուժե­ղացնում, այլ՝ մեր թշնա­մուն: Մեզ այն չի տալիս ոչինչ, իսկ թշնա­մուն, հակա­ռա­կորդին տալիս է առիթ: Միևնույն ժամա­նակ, մեզա­նից էլ խլում է առնվազն միջազգա­յին վարկի բաղադրի­չի տեսանկյունից ուժե­րի հավա­սա­րակշման հնա­րա­վո­րությունը, որը կարող է ծառա­յել նաև դիվա­նա­գի­տա­կան, քաղա­քա­կան նպա­տակնե­րի, առնվազն որպես տեսա­կան հնա­րա­վո­րություն: Մինչդեռ, միջա­դե­պը Հայաստա­նին զրկում է անգամ այդ հնա­րա­վո­րությունից, կրկնեմ՝ չտա­լով ոչ մի գործնա­կան բան և ընդա­մե­նը չլի­նե­լով այլ բան, քան «հուսա­հա­տության ճիչ», կամ մի փոքր «բարո­յա­կան հաղթա­նակ»: Մինչդեռ, մեր ուժը ոչ թե այդօ­րի­նակ լիցքե­րը կամ լիցքա­վո­րումներն են, այլ միտքը, հեռա­տե­սությունը, խորա­մանկությունը, աշխարհի հետ հարա­բերվե­լու հաշվարկա­յին հմտությունը, զգա­ցումնե­րը և զգացմունքնե­րը կառա­վա­րե­լու կարո­ղությունը: Այդպես են հաղթում թշնա­մուն կամ հակա­ռա­կորդին, ու այդպես են հասնում նրա հանդեպ ուժա­յին գերա­կա­յության: Ի դեպ, հենց այդ ամե­նի հանրա­գումարն էր նաև, որ մարտա­կան ուժին զուգա­հեռ, ապա­հո­վեց արցախյան առա­ջին պատե­րազմի և արախյան շարժման արդյունա­վե­տությունն ու հաջո­ղությունը: Այլա­պես, մեր զգա­յա­կան խոփը միշտ դեմ է առել քարին, մեզ պարգև­ե­լով բարո­յա­քա­րոզչա­կան հրճվանք, բայց գործնա­կա­նում դառնա­լով մեծ ինքնա­խա­բեություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ