16.5 C
Yerevan

«Պետություն» Բառի Իմաստն Ու Արժե­քը

Մեր սխալնե­րը պիտի սթա­փեցնեն մեզ, այլ ոչ թե ավե­լի կոտրեն, տանեն ինքնաոչնչացման ճանա­պարհով։ Եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, և չմնալ մեծ պետության մեջ ազգա­յին փոքրա­մասնության գաղութի բնակչի մակարդա­կի վրա, պետք է սթափվենք և վերա­փո­խենք մեր մտա­ծո­ղությունը։

Ռոբերտ Անանյան

Երա­նի, ինչ-որ մի պահից սկսած՝ այլա­սերված չլի­ներ հայրե­նա­սի­րություն արժե­քը, և կորցրած չլի­ներ իր ուղիղ, օգտա­կար իմաստը։ Ես սիրում եմ օգտա­գործել՝ պետությունա­սի­րություն բառը, որը քաղա­քա­ցու առաջ կոնկրետ պարտա­վո­րություն է դնում՝ պետություն կառուցե­լու։

Հայրե­նա­սեր կարող է լինել նաև ամե­րիկյան, ասիա­կան մայրցա­մա­քում ապրող հայը, որը ուրիշ պետության քաղա­քա­ցի է և չունի Հայաստան պետությունը կառուցե­լու նպա­տակ, մոտի­վա­ցիա։ Նա հարկեր է վճա­րում ուրիշ պետությա­նը, ընտրում է ուրիշ պետության ղեկա­վա­րին, մասնակցում է ուրի­շի ներքա­ղա­քա­կան կյանքին, տնտե­սա­պես հարստացնում է ուրի­շին։ Տարին մեկ՝ 100 դոլա­րա­նոց նվի­րատվությունը պատմա­կան հայրե­նի­քին հաշիվ չէ։ Զբո­սաշրջա­յին այցն էլ, լավա­գույն դեպքում, տնտե­սա­կան փոքր խթան կդառնա։

Տաքարյունությունը, մանկամտությունը, ձևա­խեղված պատկե­րա­ցումնե­րը՝ պետության, ժողո­վուրդնե­րի միջև հարա­բե­րություննե­րի մասին, երբ միա­ձուլվում են իրար, ստացվում է այլատյա­ցություն։ Այլըատյա­ցությունը հիվանդություն է, որը միայն և միայն վնա­սում է դրա­նով տառա­պող ժողովրդին։ Պետությունա­սի­րությունը ենթադրում է Հայաստա­նի նկատմամբ սիրո էներգիան ուղղել ստեղծա­րա­րության, օգտա­կա­րության ուղղությամբ, երբ դու լինե­լով ասենք՝ ՏՏ մասնա­գետ, ստեղծում ես տեխնո­լո­գիա­կան լուծում, որը աջակցում է քո պետության անվտանգության կառուցմա­նը։

Դա բարձրացնում է քո պետության որա­կը, դարձնում է ռազմա­կան տեսանկյունից ավե­լի ուժեղ, տնտե­սա­պես ավե­լի զարգա­ցած, արդիա­կան, մրցակցա­յին, ըստ այդմ նաև՝ հակա­ռա­կորդ պետությունը զգուշա­նում է հարձակվել քեզ վրա։ Որովհետև դու կառուցել և կայացրել ես պետություն, որի ողնա­շա­րը ջարդե­լը անհնար է, կամ էլ պատե­րազմ սկսելն այնպի­սի վնասներ կհասցնի հակա­ռա­կորդին, որ դրա սանձա­զերծումը միանշա­նակ ձեռնտու չի լինի։

Պետության կառուցման այսօ­րի­նակ մոտի­վա­ցիան և ջանքն է, որ իմ կարծի­քով՝ հայրե­նա­սի­րության իրա­կան և նախնա­կան իմաստն է եղել։ Բայց երբ պոպուլիզմն է գլուխ բարձրացնում հայրե­նա­սի­րություն բառի կողքին, դու դառնում ես այլատյաց։ Երբ քո հասա­րա­կությանն սկսում է կարծիք թելադրել անհաշվարկ, մանկա­միտ և տաքարյուն զանգվա­ծը, դա խոցե­լի է դարձնում քեզ՝ ոչնչացնել ցանկա­ցո­ղի առաջ։ Այսպի­սի մարդու քայլե­րը չունեն վերջնա­կան հաշվարկ, թե տաքգլխությունը, արկա­ծախնդրությունը ի՞նչ հետև­անք է ունե­նա­լու պետության համար։ Ինչո՞ւ դա չի հաշվվում, քանի որ նրանք գործում են որևէ մեծ պետության կազմում գտնվող ազգա­յին փոքրա­մասնություն գաղութի բնակչի հոգե­բա­նությամբ։

Սա այն վիճակն է, երբ մարդու համար բացա­կա­յում է պետությունը՝ որպես կառուցվածք, տարածք, որտեղ ինքը ապրում է, և ի վերջո՝ որպես կյանքի նպա­տակ։ Ինչո՞ւ, որովհետև դու արդեն առաջնորդվում ես ոչ թե տրա­մա­բա­նությամբ և սառը հաշվարկնե­րով, պետությանդ օգտա­կար արտադրանք տալու տրա­մա­բա­նությամբ, այլ քեզ ղեկա­վա­րում է տաքգլխությունը, անկա­ռա­վա­րե­լի ատե­լությունը՝ քեզ ոչնչացնել ցանկա­ցո­ղի հանդեպ։ Երբ դու ատե­լություն ունես, դու կույր ես, անհաշվարկ, հեշտ կառա­վա­րե­լի։ Թշնա­մանքի զգա­ցո­ղությունը մշտա­պես այլոց ձեռքին գործիք է, որ քեզ կառա­վա­րեն։ Ինչո՞ւ, որովհետև վարքդ կանխա­տե­սե­լի է, ուրեմն՝ կստեղծվեն նաև քեզ կառա­վա­րե­լու գործիքներ։ Քեզ կնե­րարկեն անհասնե­լի գաղա­փարներ և երա­զանքներ։ Քեզ կթվա, որ քո կյանքը նվի­րում ես դրանց հասնե­լուն, սակայն դա աշխա­տանք է զրո արդյունքով։ Կկորցնես, ժամա­նակ, էներգիա և կստա­նաս զրո արդյունք։ Այսինքն՝ կկորցնես ունե­ցածդ, որն արդեն ունակ չես պահել։

Մեծ պետության կազմում գտնվող ազգա­յին փոքրա­մասնության գաղութի բնա­կի­չը չունի պարտա­կա­նություն այն տարածքի նկատմամբ, որտեղ ինքը ապրում է, քանի որ դա իրե­նը չէ։ Եվ քանի որ դա տարածք է ընդա­մե­նը, ոչ թե պետություն, ինքը հպա­տակ է, տեր չէ։ Ինքը գործոն չէ, այլ օբյեկտ է։ Դու կարող ես լինել պետության ֆորմալ քաղա­քա­ցի, բայց ապրել գաղութի բնակչի հոգե­բա­նությամբ։ 1990-ականնե­րից մինչև վերջին շրջա­նը, ցավոք, չդարձան գաղութի բնակչի հոգե­բա­նությունից՝ անկախ պետության քաղա­քա­ցու հոգե­բա­նության տրանսֆորմա­ցիա­յի տարի­ներ։

Էլի­տա­նե­րը, եթե նույնիսկ ունեին անկախ պետություն կառուցե­լու սկզբնանպա­տակ, իրենց վերա­դարձրին հպա­տա­կի, գուբերնիա­յի կառա­վա­րի­չի հոգե­բա­նությունը և գործե­լաո­ճը։ Հռչա­կել անկա­խության մասին, դեռ չի նշա­նա­կում՝ դառնալ անկախ պետություն։ Մենք չենք գիտակցել, որ դա տեղի չի ունե­ցել։ Դու չես կարող լինել անկախ պետություն, և գաղութա­րա­րին հանձնել քո ռազմա­վա­րա­կան բոլոր օբյեկտնե­րը և քաղա­քա­կան էլի­տա­ներդ ներքա­ղա­քա­կան հարցե­րում դատա­վոր բերեն Տիզբո­նի արքա­յին։ Եթե պետա­կան միա­վորն ինքն իր ուժե­րով ունակ չէ պաշտպա­նել իր սահմաննե­րը, ուրեմն՝ բացա­կա­յում է պետությունը։ Մեզ մոտ կտրվել է անկա­խություն կառուցե­լու թելը հենց այն պահից սկսած, երբ հռչակվել է անկախ պետություն։ Պետա­կան ինստի­տուտնե­րի և դրանց իմաստնե­րի այլա­սե­րումնե­րը մեծ և փոքր ուժգնության դրսև­ո­րումնե­րով սկսվել են 1991-ից և չեն դադա­րել։

Լուծումը՝ բուժումն է, կրթության միջո­ցով, հասա­րա­կությա­նը ապա­գա­յի ճիշտ, տեսա­նե­լի և չափե­լի մոտի­վա­ցիա տալն է։ Բայց նախ անհրա­ժեշտ է, որպեսզի պետա­կան այրե­րը, քաղա­քա­կան դասը հիվանդոտ չլի­նեն, այլ նրանց առաջնորդի առողջ տրա­մա­բա­նությունը։ Քանի դեռ մենք չենք վերա­փո­խել մեր մտա­ծո­ղությունը, մենք խարխա­փե­լու ենք գաղութի բնակչին հատուկ դրսև­ո­րումնե­րի ձեռքին։ Միայն մտա­ծո­ղության էվոլյուցիա ապրե­լով՝ կստեղծենք պետություն, նրա ամե­նա­կարև­որ ինստի­տուտը՝ քաղա­քա­ցի։

Պետություն բառը պետք է լցվի իմաստով և բովանդա­կությամբ։ Եթե դա տեղի չունե­ցավ, կամ կրկին կեղծ հայրե­նա­սի­րությունը կենտրո­նում դրվեց, այս ժողովրդի տառա­պանքնե­րը շարունակվե­լու են։ Մեր սխալնե­րը պիտի սթա­փեցնեն մեզ, այլ ոչ թե ավե­լի կոտրեն, տանեն ինքնաոչնչացման ճանա­պարհով։ Եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, և չմնալ մեծ պետության մեջ ազգա­յին փոքրա­մասնության գաղութի բնակչի մակարդա­կի վրա, պետք է սթափվենք և վերա­փո­խենք մեր մտա­ծո­ղությունը։ Այլ ճանա­պարհ՝ չծնկե­լու, չկա։

Կենացնե­րին, տեսա­րաննե­րին չհա­վա­տաք։

Իմ այս գրա­ռումից հետո եթե ձեզ մոտ ծնվե­ցին հարցեր, կարծում եմ, պատասխաններ կգտնեք, եթե կարդաք նաև Ռաֆա­յել Իշխանյա­նի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվա­ծը։ Նա շատ մանրա­մասն է գրել, պատմա­կան օրի­նակնե­րով։ Գտեք մեկնա­բա­նության հատվա­ծում։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ