15.1 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

ՀՀ դեսպաններն ու հյուպա­տոսնե­րը պետք է ճանաչեն/հավաքագրեն իրենց տարա­ծաշրջա­նի ներուժը, շփվեն իրենց շրջա­նի մշա­կութա­յին կենտրոննե­րի և գործա­րարնե­րի հետ ու անընդհատ հայրե­նա­դարձության կամ Հայաստան այցե­լության կոչ անեն ու տեղե­կացնեն թե հայրե­նի­քը մասնագիտական/ներդրումային ինչ կարիքներ ու հնա­րա­վո­րություններ ունի:

Հարութ Քալաջյան

Մաս տասնմե­կե­րորդ՝ «Մեր Ուղի­նի» հարցազրույցը հասա­րա­կա­կան գործիչ Հարութ Քալաջյա­նի հետ

Հայաստա­նը գրա­վիչ դարձնել ոչ միայն հայի, այլև օտա­րի համար

1. Պարոն Քալաջյան, Դուք, թեև հիմա բնակվում եք ՀՀ-ում, բայց երկար տարի­ներ եղել եք նաև Սփյուռքի բնա­կիչ: Որպես երկա­րամյա գործիչ, ի՞նչ կարող եք ասել Սփյուռքի և մասնա­վո­րա­պես Սփյուռքի երի­տա­սարդության մասին: 

-Երկար տարի­ներ ապրել ու գործել եմ Միջին Արև­ելքում, այնուհետև Կանա­դա­յում և հիմա՝ Հայաստա­նում։ Բավա­րա­րա­չափ ճանա­չում եմ սփյուռքը իր տարբեր ելև­էջնե­րով, գաղութա­յին յուրա­հատկություննե­րով և կարո­ղա­կա­նություննե­րով։ Այսօր, հետա­դարձ մտասև­ե­ռումով՝ կարող եմ կատա­րել մի ցավոտ հաստա­տում, որ հանձնա­ռու եւ որակյալ երի­տա­սարդության թվա­քա­նա­կը սփյուռքյան հասա­րա­կա­կան կառույցնե­րում հասել է չափա­զանց մտա­հո­գիչ աստի­ճաննե­րի։ Անցյա­լում ևս եղել են երի­տա­սարդության ներգրավման խնդիրներ, անցյա­լում ևս Սփյուռքը ազգա­յին հարցե­րում ինտեգրե­լու խնդիրներ են գրանցվել, բայց այսօր Սփյուռքը բավա­կան տարա­կույս վիճա­կում է, իր պատկե­րա­ցումնե­րը ազգա­յին հարցե­րի մասին ավե­լի լղոզված են, իսկ երի­տա­սարդությունն ավե­լի քիչ ներգրա­վում և մասնակցություն/տեղեկացվածություն ունի:

2. Ո՞րն եք համա­րում Ձեր նշած խնդիրնե­րի հիմնա­կան պատճա­ռը: Առա­վե­լա­պես երի­տա­սարդության մասնակցության և ներգրա­վա­ծության հարցե­րը: Ի՞նչն է նրանց խանգա­րում կամ հետ պահում ավե­լի ազգա­յին լինե­լուց:

- Այդ երև­ույթի գլխա­վոր պատճառնե­րից են ուղղորդող/կաղապարված ղեկա­վա­րություններն ու կանո­նադրություննե­րը, երի­տա­սարդության տագնապնե­րի եւ հետաքրքրություննե­րի նկատմամբ մակե­րե­սա­յին մոտե­ցումնե­րը և Հայաստա­նի իրա­կա­նության և արժեքնե­րին անտեղյակ կամ ապա­տե­ղե­կացված լինե­լը: Նաև պետության հետ գաղութա­յին տրա­մա­բա­նությամբ առնչվե­լու իրո­ղությունը։ Այդ ուղղորդվող ղեկա­վա­րություննե­րը չեն կարո­ղա­նում նորմալ, լուրջ և իրա­կան հայե­ցա­կարգ մտա­ծել, ինչի կարի­քը սփյուռքում շատ կա և արդեն տրա­մա­բա­նա­կան է, որ նման պայմաննե­րում Սփյուռքի երի­տա­սարդությունն առնչվում է անհասկա­նա­լի կանո­նադրություննե­րի, անհասկա­նա­լի նպա­տակնե­րի ու որ ավե­լի ցավոտ է՝ ոչ տրա­մա­բա­նա­կան պահվածքի: Այդ իրա­վի­ճակնե­րում չենք կարող մեղադրել երի­տա­սարդությա­նը, քանի որ վերջինս և՛ այնտեղ կայա­նա­լու կարիք ունի, և՛ միա­ժա­մա­նակ լավ հայ մնա­լու ներքին պահանջ: Բայց երբ դրսում ապրող հայ երի­տա­սարդությունը հայտնվում է նման լղոզված կազմա­կերպություննե­րի ձեռքում, որոնք դեռևս չեն հասկա­ցել պետության գոյության կարև­ո­րությունը և ՀՀ-ին վերա­բերվում են այնպես, ինչպես մի գաղթօ­ջա­խը՝ մյուսին, ապա նրանք կարող են լրիվ տրա­մա­բա­նո­րեն սխալ պատկե­րա­ցումնե­րի և թյուրի­մա­ցություննե­րի զոհ դառնալ, այդպի­սով և՛ թուլացնե­լով Սփյուռքի կարո­ղունա­կությունը, և՛ հայությունը: Կարծում եմ, որ նաև ՀՀ կողմից շատ մեծ ջանքեր պետք է ներդրվեն, որպեսզի կարո­ղունակ Սփյուռքա­հա­յը զգա հայկա­կան պետության շունչն իր թիկունքին, զգա նրա ներկա­յությունը:

3. Իսկ ինչպե՞ս է հնա­րա­վոր Ձեր նշած հարցե­րը լուծել, կամ գոնե լուծման հնա­րա­վոր տարբե­րակնե­րը մշա­կել: Միայն Սփյուռքն ինքն իր ուժե­րով զորո՞ւ է սթափվել, իրա­կա­նությա­նը նայել պարզ և հստակ աչքե­րով: Ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս:

-Այո՛, բավա­կան բարդ իրա­վի­ճակ է, բայց ես խորա­պես հավա­տում եմ, որ Սփյուռքի Հանձնա­կա­տա­րը կամ Նախա­րա­րը պետք է այն բնիկ սփյուռքա­հա­յը լինի, որ պետության իմաստի իր ամբողջա­կան ընկա­լումին առընթեր ունե­նա նաև սփյուռքի բազմա­շերտ ճանա­չո­ղությունը եւ գաղութնե­րը հայաստա­նացնե­լու, համախմբե­լու և գործընկե­րության սկզբունքով՝ միա­ժա­մա­նակ թե Հայաստա­նին և թե Սփյուռքին ծառա­յեցնե­լու նպա­տա­կադրումով, կրթա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին եւ բոլոր մնացյալ ոլորտնե­րում անխտիր։ Ինչպես արդեն նշե­ցի, այս առումով ՀՀ կողմից շատ լուրջ ջանքեր պիտի ներդրվեն, քանի որ հարցը ոչ թե միայն որևէ տեղա­յին մանր խնդրի է վերա­բերվում, այլ հայության, տարբեր երկրնե­րում գտնվող մեծ զանգվածնե­րի, որոնք գրե­թե մի-մի փոքր Հայաստա­նի ուժ ունեն: Ցանկա­լի չէ կորցնել նման ուժը, հատկա­պես հիմա, երբ Հայաստան պետության խնդիրնե­րը քառա­կի աճել ու ծանրա­ցել են:

4. Այսինքն ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ վերա­բերմունքը Սփյուռքի հանդեպ այդ առումով: Որևէ մեկ ընդհանրա­կան ծրագի՞ր, թե ավե­լի անհատական/տարածքային մոտե­ցում է պետք:

-Մեկ ընդհա­նուր ծրա­գի­րը վատ չի հնչում, բայց պետք է հասկա­նալ, որ Սփյուռքը միա­տարր մարմին չէ: Սփյուռքը ևս շատ բազմա­զան է՝ թե՛ իր հնա­րա­վո­րություննե­րով, թե՛ նաև իր տրա­մադրվա­ծությամբ ու հասկա­ցո­ղությունով: Կարծում եմ, որ ամե­նից առաջ ՀՀ դեսպաններն ու հյուպա­տոսնե­րը պետք է  ճանաչեն/հավաքագրեն իրենց տարա­ծաշրջա­նի ներուժը, շփվեն  իրենց շրջա­նի մշա­կութա­յին կենտրոննե­րի և գործա­րարնե­րի հետ ու անընդհատ հայրե­նա­դարձության կամ Հայաստան այցե­լության կոչ անեն ու տեղե­կացնեն թե հայրե­նի­քը մասնագիտական/ներդրումային ինչ կարիքներ ու հնա­րա­վո­րություններ ունի: Եթե դա իրա­կան դառնա, մենք նախ և առաջ կունե­նանք լուրջ ուսումնասիրություն/անալիզ, որը մեզ հնա­րա­վո­րություն կտա արդեն պրակտիկ առումով հասկա­նալ, թե ինչ է ներկա­յացնում Սփյուռքն իրե­նից և՛ ընդհա­նուր, և ռեգիո­նալ առումնե­րով: Իսկ երբ մեզ համար պարզ լինի այդ ամե­նը, շատ ավե­լի հեշտ և տրա­մա­բանված կլի­նի աշխա­տանք սկսել ամեն հայ համայնքի հետ անհա­տա­պես՝ այդ ամե­նը միա­վո­րե­լով Հայրե­նիք-Սփյուռք մեծ ծրագրում: 

5. Շատ լավ, իսկ եթե փորձենք այդ ամե­նը փոքր ինչ ավե­լի գործնա­կան հողի վրա դիտարկել, ապա ինչպե՞ս եք պատկե­րացնում այդ ամե­նի արդեն գործընթա­ցա­յին իրա­վի­ճա­կը, հատկա­պես եթե խոսք է գնում նաև հայրե­նա­դարձության անհրա­ժեշտության մասին:

-Իրա­կա­նության մեջ հայրե­նա­դարձությունը հանգրվա­նա­յին գործընթաց է՝ 3 հիմնա­կան պատճառնե­րով՝

ա- Այսօրվա պայմաննե­րով, Հայաստա­նը տնտե­սա­պես ի վիճա­կի չէ զանգվա­ծա­յին ներգաղթողնե­րին պատշա­ճո­րեն ներգրավելու/ամրագրելու։

բ- Թե՛ տեկատվա­կան և թե՛ հոգե­բա­նա­կան իմաստով՝ Սփյուռքը պատրաստ չէ ներգաղթե­լու գաղա­փա­րի իրա­կա­նացման։ Այստեղ շատ ավե­լի լուրջ և նուրբ մոտե­ցում է պետք կիրա­ռել:

գ- Համա­կարգա­յին տրա­մա­բա­նությամբ էլ Հայաստա­նը պատրաստ չէ գոհա­ցում տալու սփյուռքա­հայ կենցա­ղա­յին նվա­զա­գույն պահանջնե­րին։ Օրի­նա­կի համար, միջակ կարգի սփյուրքա­հա­յի առաջնա­հերթություննե­րից  են բնա­կա­րա­նը, առողջա­պա­հա­կան ապա­հո­վագրությունը և գոնե առա­ջի­կա տարի­նե­րի ընթացքում նոր միջա­վայրին ընտելանալու/հարմարվելու օժանդա­կություննե­րը: Չեմ կարծում, որ ՀՀ Կառա­վա­րությունը վերո­հիշյալ պահանջնե­րով ի վիճա­կի է այսօր, Աշտա­րա­կի Ակա­դե­միա­կան Քաղա­քի (44 հազար բնա­կիչ) նման Հայաստա­նի մարզե­րից մեկում մեջ սփյուռքա­հայ մի ավան կառուցել։

Մի խոսքով, հայրե­նա­դարձության ծրագրի համար՝ Հայաստա­նը նախա­պատրաստա­կան հսկա աշխա­տանք ունի կատա­րե­լու և շատ կարև­որ է որ ներգաղթի առա­ջին հանգրվա­նը պսակվի փայլուն հաջո­ղությամբ՝ երկրորդի ապա­հո­վագրման ակնկա­լի­քով։ Այլա­պես տեղի կունե­նա այն, ինչ եղավ ԽՍՀՄ ժամա­նակ, երբ հազա­րա­վոր սփյուռքա­հա­յեր եկան Հայկա­կան ԽՍՀ, բայց կարճ ժամա­նակ անց նրանց մի մեծ մաս հետ վերա­դարձավ, քանի որ բախվեց վերը նշված խնդիրնե­րին: Այսինքն հայրե­նա­դարձությունը չպետք է տեղի ունե­նա հենց այնպես, գլխա­քա­նակ հաշվե­լու համար: Եթե մենք կազմա­կերպված հայրե­նա­դարձություն ենք ուզում, ապա պիտի պատրաստ լինենք նաև դրա ծանրության տակ մտնե­լու: Ու նաև պետք է հասկա­նալ, որ եկողնե­րը օտարներ ու հակա­ռա­կորդներ չեն, եկողնե­րը մեր ազգի մի մասն են, մեր անցյա­լի տառա­պանքը կիսողնե­րը, մեր եղբայրնե­րը: Մոտե­ցումից շատ բան է կախված:

6. Մենք Սփյուռքի մասին խոսե­լիս նաև նշում ենք, որ Սփյուռքը դրսում գործե­լով ևս մեծ ուժ է, որ պետք է գործել այնպես, որ այդ ուժը որևէ կերպ չթուլա­նա և այստեղ տեղա­փոխվե­լով պահպա­նի իր կարո­ղունա­կությունը:

-ՀՀ դեսպա­նե­րը, հյուպա­տոսներն ու հանձնա­կա­տա­րի անձնա­կազմը պետք է ձգտեն սփյուռքը դարձնել Հայաստա­նի Փափուկ Ուժը (Soft Power) ոչ միայն քաջա­լե­րե­լով ու հայ գործա­րարներ ներգրա­վե­լով երկրի տնտե­սության մեջ այլ նաև մասնա­կից դարձնել մանա­վանդ օտարնե­րին, որոնց գործունեությունը Հայաստա­նում անվտանգա­յին հզոր ազդակ է հայության համար, որ հզոր տնտե­սության կողքին և նոր փոքրա­մասնություններ ներգրա­վե­լով հայրե­նա­դարձության գործընթա­ցը հետզհե­տե կդառնա հեզա­սահ եւ բնա­կան երև­ույթ։

7. Իսկ մենք կկարողանա՞նք այդ վիթխա­րի գործը չտա­պա­լել: Հարցը շատ լուրջ է դրված:

 ‑Հայաստա­նի իշխա­նություննե­րը վերջին 2 տասնամյակնե­րի ընթացքում հայրե­նա­դարձության 2 ոսկե առիթներ բաց թողե­ցին իրենց անկազմա­կերպ եւ անլուրջ մոտե­ցումնե­րի հետև­անքով՝ դրանք Լիբա­նա­նի և Սիրիա­հա­յության արտա­գաղթողներն էին, ովքեր հազարնե­րով նախընտրե­ցին գնալ արմտյան երկրներ, ուր անմի­ջա­պես ստա­ցան սոցիա­լա­կան, առողջա­պա­հա­կան ապա­հո­վագրումներ և ֆինանսա­կան ժամա­նա­կա­վոր աջակցություններ։ Մինչդեռ Հայաստա­նը բացա­ռիկ հնա­րա­վո­րություններ ուներ իրա­կա­նացնե­լու այդ ամե­նը և չկորցնել այդ մարդկանց: Ի՞նչը ստի­պեց այդ մարդկանց Հայաստա­նի փոխա­րեն մեկնել արևմուտք: Նշածս խնդիրնե­րի բաց լինե­լը, քանի որ ՀՀ բնակչությունն ինքն էլ տառա­պում էր իշխա­նություննե­րի անկազմա­կերպ կառա­վարման հետև­անքով: Բնա­կան է, որ մի դժվա­րությունից փախչո­ղը չէր ցանկա­նա գալ և ընկնել նույն խնդրի մեջ: 

8. Դուք նշե­ցիք, որ հայրե­նա­դարձության հետ մեկտեղ նաև պիտի հնա­րա­վոր լինի այնպի­սի կազմա­կերպչա­կան գործո­ղություններ անել, որ օտարնե­րին ևս ներգրա­վենք մեր տնտե­սության մեջ՝ այդկերպ նաև հզո­րացնե­լով Հայաստա­նի անվտանգա­յին վահա­նը:

Միանգա­մայն ճիշտ է: Հայաստա­նը պետք է գրա­վիչ լինի ո՛չ միայն հայե­րի, այլև օտաերկրա­ցի­նե­րի համար: Պատկե­րացրեք, եթե Հայաստանն այնքան կայուն երկիր դառնա, որ օտարնե­րը ձգտեն գալ, աշխա­տել, ներդրումներ կատա­րել, դա կնշա­նա­կի, որ Հայաստա­նը ոչ միայն հայրե­նիք է, որ կարե­լի է սիրել և տառա­պել, այլև Հայաստա­նը երկիր է, ուր կարե­լի է գալ, հարստա­նալ ու հարստացնել: Երբ օտա­րը իր կամքով քայլե­լով գա Հայաստան, հայը վազե­լով կվե­րա­դառնա: Հայաստա­նը պիտի դառնա երա­զանքի երկիր, ուր շատե­րը կձգտեն: Ու եթե ավե­լի կոնկրետ հարցե­րով դիտարկենք այդ միտքը, ապա Հայաստա­նից ներս գործող հայրե­նա­դարձության գերա­տեսչությունը պետք է լինի այնքան մասնա­գի­տա­ցած ու կազմա­կեպված, որ գոնե առա­ջին տարվա ընթացքում կարո­ղա­նա հարե­նա­դարձվո­ղին արա­գո­րեն մատուցել նախնա­կան այն կարև­որ օժանդա­կություննե­րը, որ կապ ունեն ապաստա­նա­յին, առողջա­պա­հա­կան, կրթա­կան, արև­ե­լա­հա­յե­րե­նի տիրա­պետման, վարորդա­կան արտո­նագրի, աշխա­տանքի հայթայթման և սոցիա­լա­կան այլ անմի­ջա­կան ոլորտնե­րի հետ։ Շատ անգամ այս հարցե­րը մակե­րե­սա­յին են թվում, բայց գրե­թե միշտ հենց այս հարցերն են, որոնց օդում առկախ մնա­լը ամե­նից բացա­սա­կան վերա­բերմունքն է առա­ջացնում, իսկ երբ այդ հարցե­րին պատշաճ մոտե­ցում ցուցա­բերվի, կարող ենք համա­րել, որ հայրե­նա­դարձության խնդրի մեկնարկին, գոնե սկզբունքա­յին առումով պատրաստ ենք:

Առնչվող Հոդվածներ