15.1 C
Yerevan

Հանրա­պե­տությում

Գողթա­նի հայկա­կան գյուղե­րի վրա առա­ջին հարձա­կումը տեղի է ունե­նում 1919‑ի դեկտեմբե­րի 22‑ի գիշե­րը։ Թաթա­րա­կան հրո­սակնե­րը զգա­լի ավե­րա­ծություն են գործում գյուղում, սպա­նում բազմա­թիվ բնա­կիչնե­րի, սակայն օգտվե­լով մթությունից՝ շատե­րը կարո­ղա­նում են փախչել եւ հասնել Վերին Ագուլիս։

1920 թվա­կա­նի հունվա­րը սկսվում է Ագուլի­սի հայ բնակչության ջարդե­րի անսպա­սե­լի ու ծանր տեղե­կությամբ։ 1919թ. դեկտեմբե­րի վերջին տեղի ունե­ցած սարսա­փե­լի եղեռնա­գործության լուրը Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րին Գորի­սից հեռագրել էր Մելիք-Յոլչյա­նը՝ հայտնե­լով, որ Ներքին եւ Վերին Ագուլիսնե­րը ամբողջո­վին ավերված են, եւ զոհե­րի թիվը շուրջ 1400 է։

«Հառաջ», 13 հունվա­րի, 1920թ., թիվ 9

«Լրա­ցուցիչ ստուգված տեղե­կություննե­րի համա­ձայն՝ Նախի­ջեւա­նի եւ Օրդուբա­դի թաթարնե­րը թրքա­կան ու ադրբե­ջա­նա­կան սպա­ներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի եւ ուրիշնե­րի գլխա­վո­րությամբ Ներքին Ագուլի­սի կոտո­րա­ծից հետո, գազա­նո­րեն խողխո­ղել են Վերին Ագուլի­սի ամբողջ բնակչությունը։ Վերին Ագուլի­սում սպանված է 400, իսկ Ներքին Ագուլի­սում՝ 1000 մարդ։ Թե՛ Ներքին եւ թե՛ Վերին Ագուլիսնե­րի բնակչությունը բոլո­րո­վին անզեն էր եւ պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգա­մանքը չփրկեց նրանց»։

Խալիլ Բեյը

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Գողթան գավա­ռի կենտրոն Վերին եւ Ներքին Ագուլիսնե­րի վրա թուրք-թաթա­րա­կան հարձա­կումն անսպա­սե­լի էր։ Այս բնա­կա­վայրը գրե­թե չէր մասնակցել 1919թ. ամռան պաշտպա­նա­կան մարտե­րին եւ ընդունել էր ադրբե­ջա­նա­կան իշխա­նությունը։ Ագուլիսցի­նե­րը նաեւ հանձնել էին զենքը եւ փորձում էին խաղաղ գոյա­տեւել թաթա­րա­կան միջա­վայրում. որեւէ սպառնա­լիք, նախա­հարձակ գործո­ղություն նրանց կողմից չէր իրա­կա­նացվել։

1920թ. հունվա­րի սկզբին Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խան Խոյսկին, ի պատասխան Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի հարցման, խնդրում է Երեւա­նում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչին անմի­ջա­պես գնալ գյուղե­րը եւ անձամբ պարզել իրադրությունը։ Խան Խոյսկին միա­ժա­մա­նակ խնդրում էր ստուգել, թե արդյոք որեւէ միջա­դեպ տեղի է ունե­ցել Ագուլի­սում, եւ ինչ առնչություն ունեն դրա հետ Օրդուբա­դի եւ Նախի­ջեւա­նի մահմե­դա­կաննե­րը։

Խան Խոյսկին

Հունվա­րի 4‑ին Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի պաշտո­նա­կա­տար Միրբա­բաեւը հայտնում է, որ 1919թ. դեկտեմբե­րի 27-ին իրեն հեռագրել են, թե Զանգե­զուրից փախած թաթա­րա­կան որոշ խմբեր փորձել են հարձակվել Ագուլի­սի վրա, սակայն տեղի իշխա­նության ջանքե­րով բռնություններ չեն եղել։ «Հետեւանքը եղել է այն, որ հայե­րը Ներքին Ագուլի­սը թողնե­լով գաղթել են Վերին Ագուլիս։ Նախի­ջեւա­նից եկավ ամե­րի­կա­կան գնդա­պետ Շելլի, նա հայտնում է նույնը, մարդկա­յին զոհեր, ասում է, չեն եղել։ Թե ի՞նչ է եղել դրա­նից հետո, ոչինչ հայտնի չէ»,- հայտնում էր Միրբա­բաեւը։ Թեեւ Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան շրջա­նակնե­րը կոտո­րա­ծի փաստը չէին հաստա­տում, սակայն հանցա­գործությունը Զանգե­զուրից արտաքսված թաթարնե­րի վրա բարդե­լու հնա­րա­վո­րություն էին թողնում։

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Ուշագրավ է, որ Ագուլի­սի կոտո­րա­ծի մասին տեղե­կություննե­րի տարա­ծումից անմի­ջա­պես հետո Ադրբե­ջա­նը սկսում է տարբեր հարթություննե­րում մեղադրել Հայաստա­նի իշխա­նություննե­րին մահմե­դա­կան բնակչության հալա­ծանքնե­րի համար։ Վրաստա­նում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Վեքի­լո­վը հուշա­գիր է ներկա­յացնում Գերա­գույն կոմի­սար գնդա­պետ Հասքե­լին՝ ասե­լով, որ հայե­րը ավե­րել են «Երեւա­նի նահանգի մի շարք մահմե­դա­կան գյուղեր»։ Որեւէ այլ տեղե­կություն եւ ապա­ցույց չներկա­յացնե­լով՝ Վեքի­լո­վը խնդրում էր Հասքե­լին «օգտա­գործե­լու հեղի­նա­կության ուժը եւ ձեռք առնել Ձեզնից կախված բոլոր միջոցներն անմի­ջա­պես դադա­րեցնե­լու հայկա­կան զորքե­րի կողմից մահմե­դա­կան գյուղե­րի ավե­րումը եւ խաղաղ բնակչության տմարդի ոչնչա­ցումը»։ Հայկա­կան կողմը հերքում է Վեքի­լո­վի ներկա­յացրած անհիմն մեղադրանքնե­րը։

«Օգտա­գործե­լու հեղի­նա­կության ուժը եւ ձեռք առնել Ձեզնից կախված բոլոր միջոցներն անմի­ջա­պես դադա­րեցնե­լու հայկա­կան զորքե­րի կողմից մահմե­դա­կան գյուղե­րի ավե­րումը եւ խաղաղ բնակչության տմարդի ոչնչա­ցումը»։

ԿՈՏՈՐԱԾԸ

Գողթա­նի հայկա­կան գյուղե­րի վրա առա­ջին հարձա­կումը տեղի է ունե­նում 1919‑ի դեկտեմբե­րի 22‑ի գիշե­րը։ Թաթա­րա­կան հրո­սակնե­րը զգա­լի ավե­րա­ծություն են գործում գյուղում, սպա­նում բազմա­թիվ բնա­կիչնե­րի, սակայն օգտվե­լով մթությունից՝ շատե­րը կարո­ղա­նում են փախչել եւ հասնել Վերին Ագուլիս։ Ագուլիսցի­նե­րը օգնություն են խնդրում Օրդուբա­դից, եւ գյուղ է գալիս Էդիֆ բեյը, որը խոստա­նում է պաշտպա­նել նրանց։ Շուտով պարզվում է, որ Օրդուբադ է եկել ամե­րի­կա­ցի գնդա­պետ Շելլին, որը պետք է տեղե­կություններ հավա­քեր Ողջի եւ Գեղվա ձորե­րի մահմե­դա­կաննե­րի մասին, որոնց Կապարգողթի մարտիկնե­րը դուրս էին մղել ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող այդ բնա­կա­վայրե­րից։ Հայե­րը փորձում են Շելլիին հրա­վի­րել Վերին Ագուլիս, սակայն դա նրանց չի հաջողվում, եւ ամե­րի­կա­ցի գնդա­պե­տը շուտով հեռա­նում է։ Հենց գնդա­պետ Շելլիի խոսքին էր հղում անում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Միրբա­բաեւը՝ ասե­լով, թե ոչ մի սպանվա­ծի մասին իրենք չեն լսել։

Դեկտեմբե­րի 25-ին Օրդուբա­դից գալիս է Մոլլա Շեյխ Ղաֆա­րը, այցե­լում Արամ Տեր-Միքա­յելյանցի տանը հավաքված ագուլիսցի­նե­րին եւ հայտնում, որ «թուրքե­րը հարձակվում էին միայն թալա­նե­լու նպա­տա­կով, այլ ոչ թե սպա­նության, եւ որ իրենք եկել են նրանց ազա­տե­լու համար։ Չանցավ կես ժամ, մեկ էլ հանկարծ սկսվեց այրվել Սարգիս Հախնա­զարյա­նի տունը, եւ հետո սկսե­ցին բոցա­վառվել ուրիշ տներ եւս գյուղի այս ու այն կողմում։ Սկսվեց ավե­լի հաճա­խա­կի հրա­ցա­նաձգություն» (Արգամ Այվազյան, Նախի­ջեւա­նը 1905թ. եւ 1918–1919թթ. Կրա­կե շղթա­յի գոյա­մարտե­րում, Երեւան, 2005):

Շուտով Շեյխը հայե­րին առա­ջարկում է տեղա­փոխվել գյուղի թաթա­րա­կան մասը, որտեղ իբր ավե­լի անվտանգ էր։ Գողթա­նի հաշտա­րար դատա­վոր Իվան Տեր-Անտոնյա­նը վկա­յում է, որ թալա­նին ու սպա­նություննե­րին մասնակցում էին տեղի թուրքե­րը։ «Կոտո­րածն ուներ բոլո­րո­վին կազմա­կերպված բնույթ։ Անկասկած, նախա­ձեռնությունը բխում էր բարձր իշխա­նությունից, իսկ թալա­նին ու կոտո­րա­ծին մասնակցում էր տեղա­կան պաշտո­նեությունը» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993, Նախի­ջեւան-Շարուրը 1918–1921թթ., Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի, թիվ 1–2, Երեւան, 1993թ.

Ակա­նա­տեսնե­րի վկա­յություններն ընթերցե­լիս տպա­վո­րություն է ստեղծվում, թե Խալիլ բեյի սպա­նե­րից Էդիֆ էֆենդին հանդես է եկել հայե­րի պաշտպա­նությամբ։ Կային նույնիսկ տեղե­կություններ, որ թաթարնե­րը բողո­քում էին Խալիլ բեյին, թե Էդիֆին ագուլիսցի­նե­րը կաշա­ռել են։ Սակայն մամուլը գրում էր, որ Էդիֆ էֆենդու «հայա­սի­րությունը» ավե­լի շուտ խորա­մանկություն էր, քան անզեն բնակչությա­նը պաշտպա­նե­լու անկեղծ ցանկություն։

ՀԵՌՈՒՆ ԳՆԱՑՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԻ ՄԱՍԸ

1920թ. հունվա­րին հայկա­կան քաղա­քա­կան շրջա­նակն ու մամուլը փորձում էին վերլուծել ու հասկա­նալ Վերին եւ Ներքին Ագուլիսնե­րի հայության դաժան հաշվե­հարդա­րի պատճառնե­րը։ Ամե­նա­պարզ եւ հասկա­նա­լի բացատրությունը թալա­նի մոլուցքն էր. Ագուլի­սի հայությունը թեեւ շրջա­պատված էր թաթարնե­րով, սակայն շարունա­կում էր լինել հարուստ եւ բարե­կե­ցիկ, ինչը չէր կարող թուրքե­րի աչքից աննկատ մնալ։ Թաթարնե­րը Ագուլի­սը կոչում էին «Ոսկու ձոր» եւ լավ գիտեին, որ հայ բնակչությունն ամբողջո­վին անզեն է ու անպաշտպան։

Վերին Ագուլի­սը

Սակայն հայե­րի բնաջնջումը միայն թալա­նով բացատրե­լը շատ պարզունակ կլի­ներ։ Առա­վել իրա­տե­սա­կան է, որ Ադրբե­ջա­նը ցանկա­նում էր քայլ առ քայլ հայա­թա­փել այն շրջաննե­րը, որոնց նկատմամբ ուներ տարածքա­յին հավակնություններ։ Այդ են վկա­յում ողջ Նախի­ջեւա­նում, ինչպես նաեւ բազմա­թիվ այլ շրջաննե­րում 1919թ. ընթացքում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րը։ Սիմոն Վրացյա­նը գրում է, որ Ագուլի­սի դեպքե­րի օրե­րին Բաքվից տեղե­կություն է ստացվում, որ Ադրբե­ջա­նը մտադրություն ունի թուրքե­րով ու թաթարնե­րով վերաբնա­կեցնել Նախի­ջեւա­նի հարա­վա­յին շրջաննե­րը։

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ագուլի­սի ջարդե­րը համընկան հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի հերթա­կան փուլին։ 1919թ. նոյեմբե­րի 23‑ի զինա­դա­դա­րը եւ դեկտեմբե­րին Բաքվում սկսված բանակցություննե­րը հունվա­րին շարունակվում են Թիֆլի­սում։ Չնա­յած դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րին, փոխա­դարձ շնորհա­վո­րանքնե­րին ու տարբեր մակարդակնե­րի հանդի­պումնե­րին՝ արդեն մեծ անվստա­հություն կար բանակցա­յին գործընթա­ցի նկատմամբ։ 1920թ. հունվա­րի 14-ին «Հառա­ջը» գրում էր, որ ամիսներ շարունակ հայե­րի դեմ իրա­կա­նացված գազա­նություննե­րը հրա­պա­րակվել են մամուլում, զեկուցվել ամե­րիկյան ու բրի­տա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րին, սակայն որեւէ արդյունք չկա։ Ստեղծված պայմաննե­րում ո՞րն է հետա­գա բանակցություննե­րի եւ խաղա­ղության մասին տարա­տե­սակ հայտա­րա­րություննե­րի իմաստը:

«Հառաջ», 14 հունվա­րի, 1920թ., թիվ 10

«Եվ այս բոլո­րը մի՞թե կատարվում է հանուն անդրկովկասյան ժողո­վուրդնե­րի համե­րաշխության, սերտ միության, որ այնքան հաճախ հոլովվում է վերջին ժամա­նակներս մեր հարեւաննե­րի բերա­նում: Հայ արնա­քամ ժողո­վուրդն իրա­վունք ունի՞ այս բոլո­րից հետո չվստա­հե­լու իր հարեւաննե­րին: Ի՞նչ արժեք ունեն մեր ավերված ժողովրդի աչքում երեք հանրա­պե­տություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի պաշտո­նա­կան մի շարք տեսակցություննե­րը, զանա­զան կոնֆե­րանսնե­րը, եւ, վերջա­պես, վերջերս հրա­պա­րակ նետած ոչինչ չնշա­նա­կող կոնֆե­դե­րա­ցիա­յի լոզունգը, երբ այդ ժողովրդի կոկորդը դեռ չէ ազատված նենգա­միտ հարեւա­նի սրած դանա­կից»:

Թիֆլի­սը

Եվ իսկա­պես, 1920թ. հունվա­րի վերջին կրկին համա­ձայնություն է ստո­րագրվում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, որով բոլոր հակա­սություննե­րը պետք է կարգա­վորվեին «ոչ թե զենքով, այլ համա­ձայնության կամ արբիտրա­ժի միջո­ցով», իսկ առաջ եկած «թյուրի­մա­ցություններն ու բախումնե­րը» վերացնե­լու համար պետք է ստեղծվեին կառա­վա­րա­կան պատվի­րա­կություններ։

ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամա­նա­կը ցույց տվեց, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­սություննե­րը հանգուցա­լուծվում էին միայն զենքի ուժով. թուրք-թաթա­րա­կան հարձա­կումնե­րից զերծ մնա­ցած Գողթա­նի վեց հայկա­կան գյուղե­րը Ղազա­րի գլխա­վո­րությամբ արդեն 1920 թվա­կա­նի հունվա­րին անցնում են պատժիչ գործո­ղություննե­րի՝ ճնշե­լով ադրբե­ջա­նա­կան այն բնա­կա­վայրե­րը, որտե­ղից մշտա­պես հարձա­կումներ էին լինում։ Իսկ երկու ամիս անց Ագուլի­սի վրե­ժը լուծում են Նժդե­հի մարտիկնե­րը՝ արշա­վե­լով Օրդուբա­դի վրա։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ