19.2 C
Yerevan

Բռնա­պե­տա­կան Եռյա­կի Վտանգվա­ծությունը

Իր հաղթա­նակն ապա­հո­վե­լու համար Էրդո­ղա­նը շարունակ մանի­պուլացնում է հասա­րա­կությա­նը, ուռճացնում է երկրի տնտե­սա­կան ցուցա­նիշնե­րը, վարկա­բե­կում ու ահա­բե­կում է ընդդի­մությա­նը, օգտա­գործում է վարչա­կան ռեսուրսնե­րը, կարող է իրա­կա­նացնել տարա­տե­սակ ընտրա­կեղծիքներ և արդյունքում հավա­քել 50%+1 քվե՝ առա­ջին փուլում հաղթե­լու համար։ Հարցա­խույզնե­րի համա­ձայն՝ նրա վարկա­նի­շը կազմում է 40–45%, և նա կարող է վերոնշյալ մեթոդնե­րով իրեն հավե­լել ևս մի քանի տոկոս և հաղթել։ Համոզված ենք, որ Էրդո­ղա­նը ձգտե­լու է 2014‑ի և 2018‑ի նման 2023-ին էլ հաղթել նախա­գա­հա­կան ընտրություննե­րի հենց առա­ջին փուլում՝ խորհրդանշա­կան օրով (արդար ընտրություննե­րի դեպքում նա չի կարող հաղթել առա­ջին փուլում)։

Հայկ Գաբրիելյսն

Մայի­սի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդա­վա­րա­կան Թուրքիա

2023 թ. մայի­սի 14-ին Թուրքիա­յում անցկացվե­լու են խորհրդա­րա­նա­կան ու նախա­գա­հա­կան ընտրություններ։ Նախա­գա­հա­կան ընտրություննե­րում պայքա­րե­լու են գործող նախա­գահ, իշխող Cumhur («Ժողո­վուրդ») դաշինքի թեկնա­ծու Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը, ընդդի­մա­դիր Millet («Ազգ») դաշինքի թեկնա­ծու, հիմնա­կան ընդդի­մա­դիր ուժ «Հանրա­պե­տա­կան-ժողովրդա­կան» կուսակցության (ՀԺԿ) նախա­գահ Քեմալ Քըլըչդա­րօղլուն, «Երկիր» կուսակցության նախա­գահ, նախկին ՀԺԿ-ական Մուհա­րեմ Ինջեն, Իգդի­րում ծնված, Մոսկվա­յում ուսա­նած, Ադրբե­ջա­նում աշխա­տած, «Ազգայնա­կան շարժում» կուսակցության նախկին պատգա­մա­վոր Սինան Օղա­նը։ Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին էլ մասնակցե­լու է 26 կուսակցություն‘ թեև մասնակցե­լու իրա­վունք ուներ 36 կուսակցություն (մի շարք կուսակցություններ նախընտրել են հանդես գալ դաշինքում գտնվող ավե­լի ուժեղ կուսակցություննե­րի ընտրա­ցուցակնե­րով)։

Ապրի­լի 17-ին Բարձրա­գույն ընտրա­կան խորհրդի նախա­գահ Ահմեթ Յենե­րը հայտա­րա­րեց, որ ընտրողնե­րի ընդհա­նուր թիվը կազմում է 64.113.941 մարդ. «Թուրքիա­յում ընտրե­լու իրա­վունք ունե­ցողնե­րի թիվը կազմում է 60.697.843 մարդ, որի 50.6%-ը (30.710.790) կանայք են, 49.4%-ը (29.987.053)՝ տղա­մարդիկ։ Թուրքիա­յում առա­ջին անգամ քվեարկե­լու իրա­վունք է ստա­ցել 4.904.672 մարդ։ Եթե նախա­գա­հա­կան ընտրություննե­րը կարիք ունե­նան երկրորդ փուլի (մայի­սի 28), ապա այդ թիվը կաճի 47.523-ով։ Արտա­սահմա­նաբնակ թուրքե­րի շրջա­նում ընտրողնե­րի թիվը կազմել է 3.416.098 մարդ (1.595.158 կին և 1.820.940 տղա­մարդ)։ Նրանց համար 74 երկրում բացվե­լու է 694 ընտրա­տե­ղա­մաս։ Եվս 103 ընտրա­տե­ղա­մաս բացվե­լու է 46 մաքսա­կե­տում, Թուրքիա­յում բացվե­լու է 191.884 ընտրա­տե­ղա­մաս»։

Գալիք ընտրություննե­րը լինե­լու են վճռո­րոշ թե՛ Աթա­թուրքի «Հին Թուրքիա­յի», թե՛ Էրդո­ղա­նի «Նոր Թուրքիա­յի» համար։ Առնվազն նախորդ տասնամյա­կի մեկնարկից՝ Էրդո­ղա­նը բոլոր (ներքին/արտաքին քաղա­քա­կան, տնտեսական/ենթակառուցվածքային, ռազմա­կան-ռազմարդյունա­բե­րա­կան, կրոնական/կրթական) ոլորտնե­րում կերտում էր «Նոր Թուրքիա»՝ կարև­ո­րե­լով 2023թ.-ը։ Նա դա անում էր, որպեսզի 2023‑ն այդպի­սով դառնա ոչ միայն/ոչ այնքան Թուրքիա­յի Հանրա­պե­տության («Հին Թուրքիա­յի») 100-ամյա­կը, որքան իր «Նոր Թուրքիա­յի» ծնունդը և 100-ամյա­կի մեկնարկը, որպեսզի 2023‑ը դառնա ոչ թե քեմա­լա­կաննե­րի (Աթա­թուրքի հիմնած ՀԺԿ‑ի), այլ իսլա­մա­կաննե­րի տոնը։ Եվ դրա համար Էրդո­ղանն ընտրել է ոչ միայն խորհրդանշա­կան տարի, այլև օր. 73 տարի առաջ՝ 1950 թ. մայի­սի 14‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում, հաղթել է իսլա­մին մեծ տեղ տվող Դեմոկրա­տա­կան կուսակցությունը, որով ավարտվել է ՀԺԿ‑ի միա­հե­ծան 27-ամյա կառա­վա­րումը (1923–1950թթ.)։

Թուրքիա­յում անցկացված հարցա­խույզնե­րը գրե­թե հավա­սար են համա­րում Էրդո­ղա­նի ու Քըլըչդա­րօղլուի հնա­րա­վո­րություննե­րը՝ այս կամ այն կողմի թեթև­ա­կի առա­վե­լությամբ։ Մեր կարծի­քով՝ նման պայմաննե­րում առաջնա­յին կարև­ո­րություն ունի կողմե­րի վճռա­կան տրա­մադրվա­ծության աստի­ճա­նը․ Էրդո­ղանն ունի լուրջ առա­վե­լություն։  Էրդո­ղա­նը պարզա­պես «դատա­պարտված» է հաղթե­լու գալիք ընտրություննե­րում, եթե չի ցանկա­նում պարտության դեպքում ընտա­նի­քի անդամնե­րի հետ միա­սին հայտնվել բանտում, ասպա­րե­զը լքել պարտված՝ թեկուզ ընտրություննե­րի տեսքով, ինչը կվնա­սի նրա պատմա­կան հետքին՝ սուլթա­նա­կան հակումնե­րին (որպես սուլթան՝ նա պետք է Թուրքիա­յի ղեկին գտնվի ցմահ, կամ առնվազն այնքան, որքան որ կցանկա­նա), եթե չի ցանկա­նում իր «Նոր Թուրքիա­յի» ապա­մոնտա­ժում։ Բարդ է պատկե­րացնել, որ սիմվո­լիկ հարվածնե­րի մեծ սիրա­հար Էրդո­ղա­նը պարտվի նման խորհրդանշա­կան օրում[1]։

Էրդո­ղանն ունի բազում անա­վարտ նախագծեր, որոնց իրա­գործումը նրա­նից պահանջում է հաղթել գալիք ընտրություննե­րում. իր 20-ամյա կառա­վարման երկա­րաձգում՝ նաև 2028 թ. ընտրություննե­րին մասնակցե­լու հեռանկա­րով, ՀԺԿ‑ի հնա­րա­վոր գլխատում/վերացում, Ստամբուլի ջրանցքի կառուցում, Թուրքիա­յում իսլա­մա­կան երանգնե­րով նոր Սահմա­նադրության ընդունում, Թուրքիան միջուկա­յին (զենքով) ու տիե­զե­րա­կան երկրի վերա­ծում, Ասրի­կա նախագծի իրա­գործում (Ասիա­յի ու Աֆրի­կա­յի, նաև Հարա­վա­յին Ամե­րի­կա­յի իսլա­մա­կան (61) երկրնե­րի մասնակցությամբ հետմո­դեռնիստա­կան խալիֆա­յության ստեղծում՝ Ստամբուլ կենտրո­նով), Թուրքիա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նության ընդլայնում՝ ի հաշիվ Սիրիա­յի ու Կիպրո­սի։

Միևնույն ժամա­նակ, չենք համա­րում, թե Քըլըչդա­րօղլուն ունի նման երա­զանքներ և տրա­մադրված է նման վճռա­կա­նությամբ։ Նա, թերևս, «հանգիստ» կարող է տանուլ տալ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը և հրա­ժա­րա­կան տալ ՀԺԿ նախա­գա­հի պաշտո­նից (2010-ից նրա գլխա­վո­րած ՀԺԿ‑ն տարբեր ընտրություննե­րում ու հանրաքվե­նե­րում քանիցս տանուլ է տվել Էրդո­ղա­նի և նաև Ահմեթ Դավութօղլուի գլխա­վո­րած «Արդա­րություն ու զարգա­ցում» կուսակցությա­նը)։

Մինչդեռ Էրդո­ղա­նը երկար ժամա­նակ հանգա­մա­նա­լից պատրաստվում է ընտրություննե­րին, մասշտա­բա­յին քայլեր է ձեռնարկում ընտրողնե­րին իր կողմը գրա­վե­լու համար։ Խոսքը աշխա­տա­վարձե­րի ու թոշակնե­րի բարձրացման, մասշտա­բա­յին բնա­կա­րա­նա­շի­նության ծավալման և փետրվա­րի 6‑ի ավե­րիչ երկրա­շարժե­րի աստի­ճա­նա­կան հաղթա­հարման, գազի ու էլեկտրաէ­ներգիա­յի սակագնե­րի զեղչե­րի, նոր ենթա­կա­ռուցվածքներ շահա­գործման հանձնե­լու, ռազմարդյունա­բե­րա­կան ոլորտի նվա­ճումնե­րի ցուցադրման, ինչպես նաև արտա­քին քաղա­քա­կան ոլորտում գրանցած հաջո­ղություննե­րի մասին է[2]։

Բացի այդ, նա մեծ ջանքեր է գործադրել ընդդի­մությա­նը ջլա­տե­լու ուղղությամբ, որոնք առնչվում են ընդդի­մության միասնա­կան թեկնա­ծուի դերում Ստամբուլի քաղա­քա­պետ Էքրեմ Իմա­մօղլուի առա­ջադրումը կանխարգե­լե­լուն, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշե­նե­րի միջո­ցով ընդդի­մա­դիր դաշինքից երկրի նախկին նախա­գահ Աբդուլլահ Գյուլին ու քրդա­մետ «Ժողո­վուրդնե­րի դեմոկրա­տիա» կուսակցությա­նը հեռու պահե­լուն, Մ. Ինջեի միջո­ցով Քըլըչդա­րօղլուի քվե­նե­րը նվա­զեցնե­լուն և այլն։

Եվ, վերջա­պես, իր հաղթա­նակն ապա­հո­վե­լու համար Էրդո­ղա­նը շարունակ մանի­պուլացնում է հասա­րա­կությա­նը, ուռճացնում է երկրի տնտե­սա­կան ցուցա­նիշնե­րը, վարկա­բե­կում ու ահա­բե­կում է ընդդի­մությա­նը, օգտա­գործում է վարչա­կան ռեսուրսնե­րը, կարող է իրա­կա­նացնել տարա­տե­սակ ընտրա­կեղծիքներ և արդյունքում հավա­քել 50%+1 քվե՝ առա­ջին փուլում հաղթե­լու համար։ Հարցա­խույզնե­րի համա­ձայն՝ նրա վարկա­նի­շը կազմում է 40–45%, և նա կարող է վերոնշյալ մեթոդնե­րով իրեն հավե­լել ևս մի քանի տոկոս և հաղթել։ Համոզված ենք, որ Էրդո­ղա­նը ձգտե­լու է 2014‑ի և 2018‑ի նման 2023-ին էլ հաղթել նախա­գա­հա­կան ընտրություննե­րի հենց առա­ջին փուլում՝ խորհրդանշա­կան օրով (արդար ընտրություննե­րի դեպքում նա չի կարող հաղթել առա­ջին փուլում)։

Էրդո­ղա­նի հաղթա­նա­կին կարող է նպաստել նաև Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը, որը հանուն դրա համա­ձայնվել է գազա­յին զեղչ անել Թուրքիա­յին, մինչև 2024‑ը հետաձգել Թուրքիա­յի կողմից 20 միլիարդ դոլար գազի պարտքի մարումը, ինչն Էրդո­ղա­նին հնա­րա­վո­րություն է տվել բարձրացնել թոշակներն ու աշխա­տա­վարձե­րը (դա արժե­ցել է 13 միլիարդ դոլար), նվա­զեցնել գազի սակա­գի­նը սպա­ռողնե­րի համար։ Պուտի­նը նաև համա­ձայնվել է Թուրքիա­յում գազա­յին հանգույց ստեղծե­լուն, «հացա­հա­տի­կի միջանցքի» հերթա­կան երկա­րաձգմա­նը, ապրի­լի 27-ին Աքքույուի ԱԷԿ-ում միջուկա­յին վառե­լի­քի բեռնմա­նը (ինչից հետո ատո­մա­կա­յա­նը կստա­նա ռազմա­վա­րա­կան օբյեկտի կարգա­վի­ճակ), ինչպես նաև տեսա­կա­պով դրան մասնակցե­լուն։

Սրանք ինքնին խոշոր քայլեր են, որոնք դեռ կարող են շարունակվել մինչև մայի­սի 14‑ը (Պուտի­նը կարող է համա­ձայնվել Թուրքիա­յի միջնորդությամբ Ուկրաի­նա­յում ժամա­նա­կա­վոր հրա­դա­դա­րի հաստատմա­նը, ռազմա­գե­րի­նե­րի փոխա­նակմա­նը, Ստամբուլում/Անթալիայում Ուկրաի­նա­յի հետ բանակցե­լուն և այլն)։ Զուր չէ, որ թուրք փորձա­գետնե­րը կարև­ո­րում են ընդդի­մության կողմից Մոսկվա պատվի­րա­կություն ուղարկե­լը՝ փարա­տե­լու համար Պուտի­նի մտա­հո­գություննե­րը Թուրքիա­յում ընդդի­մության հաղթա­նա­կի հնա­րա­վո­րության մասով։

Միևնույն ժամա­նակ, ներկա դրությամբ չենք տեսնում ԱՄՆ‑ի լուրջ հակա­քայլե­րը՝ միտված Էրդո­ղա­նի վերընտրվե­լը կանխարգե­լե­լուն (ԱՄՆ դեսպա­նի հանդի­պումը Քըլըչդա­րօղլուի հետ ընդհանրա­պես բավա­կան չէ)։ Էրդո­ղանն ամե­նա­խո­ցե­լի վիճա­կում հենց հիմա է՝ փետրվա­րի 6‑ի ավե­րիչ երկրա­շարժե­րից հետո և մայի­սի 14‑ի ընտրություննե­րից առաջ։ Թուրքիան շարունա­կում է Ռուսաստա­նին մեծա­պես աջակցել արևմտյան պատժա­մի­ջոցնե­րը շրջանցե­լու հարցում, ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվե­դիա­յի անդա­մակցումը, և ԱՄՆ‑ն կարող է կոշտ պատժա­մի­ջոցներ ձեռնարկել Թուրքիա­յի դեմ։ Սակայն, ներկա­յումս մենք չենք տեսնում ԱՄՆ‑ի կողմից նման քայլեր, և դա այն դեպքում, որ ընտրություննե­րում հաղթե­լու դեպքում 5 տարով ազատվում են Էրդո­ղա­նի ձեռքե­րը ներքին ու արտա­քին ճակատնե­րում, և նա դիմե­լու է կոշտ միջոցնե­րի։

Այլ կերպ ասած՝ գալիք ընտրություննե­րում հաղթե­լու վճռա­կա­նության մասով պայմա­նա­կան «Քըլըչդա­րօղլու-Բայդեն» երկյա­կը զգա­լի զիջում է «Էրդո­ղան-Պուտին» երկյա­կին։ Հայաստա­նի համար օգտա­կար կլի­նի Էրդո­ղա­նի հեռա­ցումը, քանի որ դրա­նով կքանդվի վերջին տարի­նե­րին կարծրա­ցած «Էրդո­ղան-Պուտին» երկյա­կը։ Այստեղ հաշվի ենք առնում այն, որ վերջին տարի­նե­րին Էրդո­ղա­նը ռազմա­կան միջամտություններ է իրա­կա­նացրել միայն այն երկրներում/գոտիներում, որոնցում մեծ ազդե­ցություն է ունե­ցել Պուտի­նը, որ առանց վերջի­նիս բարե­հաճ վերա­բերմունքի Էրդո­ղա­նը չէր համարձակվի զարգացնել Ադրբե­ջա­նի հետ «մեկ ազգ, երկու պետություն» թեզը։ Ուկրաի­նա­կան պատե­րազմում Պուտի­նի հնա­րա­վոր հաղթա­նա­կը և նաև ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նին Դոնալդ Թրամփի հնա­րա­վոր վերա­դարձը  (երկու դեպքում էլ նման զարգացման հավա­նա­կա­նությունը ցածր է) առա­վել սանձարձակ ու ագրե­սիվ կդարձնի Էրդո­ղա­նի պահվածքը, ինչը շահե­կան չէ Հայաստա­նի համար։

Ինչ վերա­բե­րում է Քըլըչդա­րօղլուին, ապա նրա հաղթա­նա­կի դեպքում Թուրքիան ավե­լի կսերտացնի հարա­բե­րություններն ԱՄՆ‑ի ու ԵՄ‑ի հետ, առա­վել զուսպ քաղա­քա­կա­նություն կվա­րի Ռուսաստա­նի ու Ադրբե­ջա­նի հանդեպ, ինչը շահա­վետ է Հայաստա­նի համար (խնդրա­հա­րույց կարող է լինել Մ. Աքշե­նե­րի գործո­նը, որին հաղթա­նա­կի դեպքում Քըլըչդա­րօղլուն ու նրա կուսակցությունը զգա­լի պարտա­կան կլի­նեն՝ նաև հետա­գա­յում)։ Ակնկալվում է, որ Քըլըչդա­րօղլուի հաղթա­նա­կի դեպքում Թուրքիա­յում վերելք կապրի ժողովրդա­վա­րությունը։

Հայաստա­նի տեսանկյունից շահե­կան կլի­նի ժողովրդա­վա­րա­կան, դեպի Արևմուտք և ոչ թե դեպի Արև­ելք գնա­ցող Թուրքիա­յի կայա­ցումը, ինչը բացառված է Էրդո­ղա­նի կառա­վարման շարունակմամբ։ Ժողովրդա­վա­րա­կան Թուրքիան Հայաստա­նի համար կարող է դառնալ պատուհան դեպի Եվրո­պա (ԵՄ-ին Թուրքիա­յի անդա­մակցե­լու դեպքում Հայաստա­նը կսահմա­նակցի ԵՄ-ին)։ Ապրի­լի 24-ին լրա­նում է Հայոց ցեղասպա­նության 108-ամյա­կը, և ակնհայտ է, որ Հայոց ցեղասպա­նության ճանաչման հնա­րա­վո­րությունը որո­շա­կի կաճի ժողովրդա­վա­րա­կան Թուրքիա­յի պարա­գա­յում։ Ժողովրդա­վա­րա­կան Թուրքիա­յում զգա­լի կստվա­րա­նա հայ համայնքը. բազմա­թիվ ծպտյալ, իսլա­մա­ցած հայեր վերա­դարձ կկա­տա­րեն իրենց հայկա­կան ինքնությա­նը (միգուցե նաև կրթա­կան-կրո­նա­կան ոլորտնե­րում ՀՀ‑ի աջակցությամբ), Թուրքիա­յում կարող են քաղա­քա­ցիություն շնորհել Հայոց ցեղասպա­նության զոհե­րի ժառանգնե­րին։

Եվ եթե հայ համայնքի թվա­քա­նակն աճի տասնյակ անգամնե­րով, ապա այն կդառնա Թուրքիա­յի 3‑րդ խոշոր կրո­նա­կան փոքրա­մասնությունը (ներկա­յումս 4‑րդն է)՝ գերա­զանցե­լով մոտ կես միլիոն շիա­նե­րին և զիջե­լով միայն սուննի­նե­րին ու ալև­ի­նե­րին, կվե­րածվի փոքրի­շա­տե լուրջ գործո­նի հետա­գա ընտրություննե­րում, որի (նաև ՀՀ‑ի) հետ Թուրքիա­յում հաշվի կնստեն թե՛ իշխա­նությունը, թե՛ ընդդի­մությունը։ Դա էլ իր հերթին կնպաստի ժամա­նա­կա­կից Թուրքիա­յում հայկա­կան պատմամշա­կութա­յին ժառանգության պահպանմանն ու վերա­կանգնմա­նը։ Բացի այդ, հայ համայնքի ստվա­րա­ցումը կարև­որ կլի­նի ՀՀ-Թուրքիա միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րում՝ դրանցում որպես կամուրջ/կապող օղակ հանդես գալու տեսանկյունից։ Եվ, վերջա­պես, ՀՀ‑ն հնա­րա­վո­րություն կունե­նա հայկա­կան ստվար համայնքի միջո­ցով որո­շա­կի ներազդել Թուրքիա­յի իշխա­նություննե­րի վրա։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքա­գետ
Երև­ան

Հոդվա­ծը՝ theanalyticon.com կայքից։

Առնչվող Հոդվածներ