16.3 C
Yerevan

Մայի­սի Մեկ՝ Տո՞ն, Թե Ծաղր

Այն մարդիկ, ովքեր պետք է բռնեին անարդա­րության ձեռքը, իրենք սկսե­ցին սրի­կա­յություններ անել: Նրանք, ովքեր պիտի կանխեին շահա­գործումը, իրենք դարձան շահա­գործողներ, նրանք, ովքեր պիտի պաշտպա­նեին աշխա­տա­վոր մարդու իրա­վունքնե­րը, իրենք սկսե­ցին խախտել դրանք: Արհա­մարհե­լով ու թքե­լով հասա­րակ մարդու իրա­վունքնե­րի վրա, նրանք բացեի­բաց ցույց տվին բոլո­րին, որ մարդը ոչ մի արժեք էլ չի ներկա­յացնում իրե­նից, որ մարդն ընդա­մե­նը արտադրա­կան միա­վոր է, որին պետք է քամել մինչև վերջ ու դեն նետել:  Ընդ որում նրանք ողջ հասա­րա­կությա­նը ցույց տվին, որ աշխա­տանքը կարե­լի է չհարգել, որ մարդուն, հայրե­նակցին կարե­լի է գաղութա­րա­րի նման ճզմել: 

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր մայի­սի մեկն է՝ աշխա­տա­վո­րի օրը: Հրա­շա­լի է հնչում «աշխա­տա­վո­րի օր», այսինքն օր, որը նվիրված է աշխա­տող մարդուն: Նվիրված չէ որևէ առասպե­լա­կան հերո­սի, որևէ արնա­խում աստծո կամ գերագնա­հատված առաջնորդի, որի վրա էլե­գանտություն է քսվել, այլ նվիրված է հասա­րակ աշխա­տող մարդուն: Ընդ որում այս օրվա խորհուրդը համա­մարդկա­յին է և ժամա­նա­կից դուրս, որովհետև աշխա­տող մարդը ի սկզբա­նե եղել է ամեն ինչի հիմքը, իսկ աշխա­տանքը՝ ամե­նից կարև­ո­րը մարդկության պատմության մեջ: Եվ ահա, 19-րդ դարից սկսվեց մի զարմա­նա­լի բան: Աշխա­տող մարդիկ, ովքեր հազա­րամյակնե­րով աշխա­տել, ստեղծել են ու  փոխա­րե­նը միայն տանջանք ստա­ցել, նրանցից խլել են գրե­թե ամեն ինչ, որո­շե­ցին, որ բավա­կան է այդպես: Ու Հայաստա­նի համար կորած մոլորված Ավստրա­լիա­յում 1856թ. աշխա­տողնե­րը սկսե­ցին խոսել իրենց իրա­վունքնե­րի մասին ու մի քանի տասնամյակ տևած ծեծ ու ջարդից հետո վերջա­պես աշխարհում սկսե­ցին ընդունել, որ աշխա­տող մարդը իրա­վունքներ ունի և մայի­սի մեկը դարձավ աշխա­տո­ղի օրը:

Թվում է, թե հրաշք պատա­հեց ու վերջա­պես մարդկությունը, թեև շատ մեծ դժվա­րությամբ, բայց հասավ նրան, որ հասա­րակ աշխա­տող, ստեղծող մարդն այլևս չնույնացվի ստրուկի հետ, ունե­նա քնե­լու և հանգստա­նա­լու, ինչպես նաև իր կատա­րած աշխա­տանքը վայե­լե­լու, դրա դիմաց վարձատրվե­լու իրա­վունք:

Բայց իրո՞ք այդպես եղավ ու այդպես է:

Այսօր մայի­սի մեկն է ու աշխարհի շատ երկրնե­րում շատերն են իրար շնորհա­վո­րում, իսկ այ Հայաստա­նում այդ տոնն ավե­լի շատ քմծի­ծաղ է առա­ջացնում, քան ոգև­ո­րություն: Պարզ է, թե ինչու: Հայաստանն այն երկրնե­րից մեկն է, որտեղ աշխա­տող մարդը ունի պարտա­կա­նություններ ու շատ քիչ իրա­վունքներ: Չլի­ներ ԽՍՀՄ‑ի սոցիա­լիստա­կան ժառանգությունը, հայ գործա­տունե­րը հավա­բար հաճույքով կանցնեին ցարա­կան ժամա­նակնե­րի փառա­վոր անցյա­լին, երբ բանվո­րին շահա­գործում էին 12–15 ժամ, գյուղա­ցուն՝ պլո­կում մինչև վերջին շապի­կը և շատ գոհ էին: Բայց քանի որ աշխարհը մի քիչ զարգա­ցավ ու հայկա­կան միջա­վայրը, որի ավագ սերունդը կարո­տով է հիշում, թե ինչ ճոխ էին նշում մայի­սի մեկը ԽՍՀՄ օրոք ու բոլորն էլ աշխա­տանք ունեին, ստիպված է գոնե առերև­ույթ պաշտպա­նել աշխա­տո­ղի իրա­վունքնե­րը: Ինչո՞ւ առերև­ույթ, որովհետև իրա­կա­նում աշխա­տո­ղի շահե­րը ոչ միայն չեն պաշտպանվում, այլև ոտնա­հարվում են հնա­րա­վոր բոլոր ձևե­րով: Ընդ որում զավեշտ է այն, որ ստրկա­տի­րոջ հոգե­բա­նությամբ մարդկանց տանջել ու չվճա­րե­լու կեղտոտ ոճը շատ լավ յուրացրին հենց ԽՍՀՄ կարգե­րը փառա­բա­նող մարդիկ: Դե բնա­կան է, եթե առաջ պետությունը բոլո­րին էր շահա­գործում, հիմա մի փոքր մասը՝ մյուսին:

Բայց թողնենք ագահ գործա­տուին ու անցնեն փոքր ինչ ավե­լի խորը դաշտ՝ օրենսդրություն և օրենսդիրներ: Բանն այն է, որ հիմա Հայաստա­նում բոլոր կուսակցություննե­րը այս կամ այն չափով սոցիա­լիստ են, եթե նույնիսկ անունն ու տեսա­կը չի շոշա­փում այդ բառե­րը: Սոցիա­լիստ են այնքա­նով, որ բոլորն էլ ընդունում են աշխա­տող մարդու իրա­վունքնե­րը, պատրաստա­կամ են պաշտպա­նել այդ ամե­նը, որովհետև Սահմա­նադրությունը, որից ոչ ոք բան չի հասկա­նում, ասում է, որ Հայաստա­նը, ի թիվս այլ բանե­րի, նաև ՍՈՑԻԱԼԱԿԱՆ պետություն է: Ինչևէ: Հիմնա­կան զավեշտն այն է, որ այդ սոցիա­լա­կա­նը հասկա­ցող կուսակցություննե­րում կան և՛ ծայրա­հեղ հարուստներ, և՛ ծայրա­հեղ աղքատներ: Հայաստա­նում քաղա­քա­կան գործիչնե­րի մի մասը մշտա­պես եղել է լավ ապա­հովված, կերած խմած մարդ, ում բիզնեսնե­րում աշխա­տել են հաճախ իր կուսա­կիցնե­րը, հաճախ էլ այլ քաղա­քա­ցի­ներ, որոնց վարձատրել են շատ քիչ, ընդ որում աշխա­տա­վարձ վճա­րե­լը լավություն ներկա­յացնե­լով: Սոցիա­լա­կան երկրի սոցիա­լա­կան անհա­վա­սա­րությունը իր դեմքը ցույց տվեց 1991թ. սկսած, երբ մի խումբ մարդիկ ու նրանց արբանյակնե­րը սկսե­ցին ունե­նալ ամեն ինչ, իսկ լայն զանգվածնե­րը հայտնվե­ցին խորը աղքա­տության մեջ: Ու այդպես շարունակվեց տասնամյակներ: Լայն զանգվածնե­րը տեսնում էին, թե ինչպես են այս ու այն կողմից հարուստներ հայտնվում, գործա­րա­նա­տե­րեր, սեփա­կա­նա­տե­րեր ու իրենք իրենց հարցնում, թե ինչպես այդ ամե­նը պատա­հեց: Չէ որ դրա­նից ընդա­մե­նը մի քանի տարի առաջ իրենք բոլորն էլ պետա­կան աշխա­տողներ էին ու ոչ ոք սեփա­կա­նա­տեր չէր: Ինչպե՞ս պատա­հեց, որ մեկը հանկարծ դարձավ խոշոր բիզնեսմեն, իսկ մյուսը՝ աղքատ մարդ: Եվ ինչպե՞ս պատա­հեց, որ քաղա­քա­կան կուսակցություննե­րը, որոնք սկսե­ցին երկիր կառա­վա­րել, թքե­ցին իրենց կանո­նադրության վրա էլ, աշխա­տո­ղի իրա­վունքնե­րի վրա էլ ու Հայաստա­նում մարդուն աշխա­տեցնել ու փողը չտալ, կամ գոնե հազար դրամ պակաս տալը դարձավ նորմալ մի երև­ույթ: Ինչպե՞ս պատա­հեց, որ մի ողջ ժողո­վուրդ հաշտվեց այդ այլանդա­կության հետ: Ինչպե՞ս պատա­հեց որ իրենց սոցիա­լիստ հռչա­կած սարդե­րը սկսե­ցին իրենց պահել ցարա­կան ժամա­նակնե­րի կապի­տա­լիստնե­րի նման: 1991թ. առ այսօր քանի՞ հասա­րակ աշխա­տո­ղի իրա­վունքներ են խախտվել ու քանի՞ անգամ: Քանի քանիսն են աշխա­տել ու գումար չստա­ցել կամ չափից ավե­լի քիչ ստա­ցել: Երևի մի քանի միլիոն: Քանի՞ մարդ է ստիպված եղել շատ աշխա­տել, քիչ ստա­նալ ու մի կերպ դիմա­նալ: Տասնյակ հազարներ: Թեև այլ կերպ չէր էլ լինի: Իրեն սոցիա­լիստ հռչա­կած կուսակցության մեջ եթե կան հարուստներ ու չքա­վորներ, այդ կուսակցությունն արդեն իսկ ձախողված է: Ինչպե՞ս կարող է նա երկրում սոցիա­լա­կան արդա­րություն հաստա­տել, եթե անգամ իր շարքե­րում կա ամե­նա­մեծ սոցիա­լա­կան անհա­վա­սա­րությունը:

Ամեն անգամ երբ հայաստանյան աշխա­տա­շուկա­յի աղա­ղա­կող անարդա­րություննե­րին ես բախվում ու փորձում ես հասկա­նալ, թե որտեղ է թաղված շան գլուխը, ուզած-չուզած նայում ես օրենսդիր-գործա­դի­րին: Որովհետև այն մարդիկ, ովքեր պետք է բռնեին անարդա­րության ձեռքը, իրենք սկսե­ցին սրի­կա­յություններ անել: Նրանք, ովքեր պիտի կանխեին շահա­գործումը, իրենք դարձան շահա­գործողներ, նրանք, ովքեր պիտի պաշտպա­նեին աշխա­տա­վոր մարդու իրա­վունքնե­րը, իրենք սկսե­ցին խախտել դրանք: Արհա­մարհե­լով ու թքե­լով հասա­րակ մարդու իրա­վունքնե­րի վրա, նրանք բացեի­բաց ցույց տվին բոլո­րին, որ մարդը ոչ մի արժեք էլ չի ներկա­յացնում իրե­նից, որ մարդն ընդա­մե­նը արտադրա­կան միա­վոր է, որին պետք է քամել մինչև վերջ ու դեն նետել:  Ընդ որում նրանք ողջ հասա­րա­կությա­նը ցույց տվին, որ աշխա­տանքը կարե­լի է չհարգել, որ մարդուն, հայրե­նակցին կարե­լի է գաղութա­րա­րի նման ճզմել: Աշխա­տանքի նկատմամբ արհա­մարհանքը արմա­տա­վորվեց հենց այդ սոցիալ-կապի­տա­լիստնե­րի պատճա­ռով: Տեսնե­լով նրանց գործո­ղություննե­րը՝ ավե­լի մանր չարչի­նե­րը մորե­խի նման վրա տվին ու սկսե­ցին ամեննաստո­րա­ցուցիչ առա­ջարկներն ու պայմաննե­րը տալ մարդկանց:

Տասնամյակնե­րով նման իրա­վի­ճա­կը հանգեցրեց հասա­րա­կա­կան մեծ սթրե­սի, մեծ անհա­վա­սա­րության, անարդա­րության, բարիքնե­րի անհա­վա­սար բաշխման: Սկսեց ծաղկել կոռուպցիան՝ ավե­րե­լով և՛ տնտե­սությունը, և՛ մարդկանց հավա­տը: Բնա­կան է, որ նման պայմաննե­րում քրեա­կան բարքե­րը շատ արագ հաստա­տուն տեղ գտան՝ այլա­սե­րե­լով հասա­րա­կությա­նը: Սկսեց իշխել չաշխա­տե­լու, ապօ­րի­նի ճանա­պարհով հարստա­նա­լու տենչը ու հասա­րակ աշխա­տող մարդիկ սկսե­ցին բառի բուն իմաստով տանջվել ու շատ քիչ ստա­նալ: Հայաստա­նի բնակչության գերակշիռ մասը տարի­նե­րով ի վիճա­կի չեղավ անգամ մի քանի օրով որևէ տեղ մեկնել հանգստա­նա­լու, մեծ թիվ կազմեց թերասնումը։ Ողջ օրը հագե­ցած էր միայն ծանր աշխա­տանքով։ Չկար հնա­րա­վո­րություն, ժամա­նակ, տրա­մադրություն և միջոցներ, տրա­մադրություն, որ հասա­րակ մարդը իր կյանքը նաև հոգև­որ արժեքնե­րով լցնի։ Նման կյանքով ապրող հասա­րա­կությունը դյուրագրգիռ է, լարված, կասկա­ծա­միտ, անհանգիստ, չվստա­հող, հուսա­հատ, դեմո­տի­վացված որևէ բան անե­լու։ Մեծա­հա­սակնե­րը չգի­տեն, թե ինչպես ապրեն չնչին թոշա­կով, երի­տա­սարդնե­րը՝ քիչ աշխա­տա­վարձով։ Սա նշա­նա­կում է հասա­րա­կությա­նը խելա­գար դարձնել։ Սա նշա­նա­կում է ուղղա­կիո­րեն հիմքից պոկել պետության ապա­գա­յի ամեն հույս։ Եթե հասա­րա­կությունը խոշոր հաշվով միայն զրկանքներ է կրում, նրա­նից հնա­րա­վոր չէ քաղա­քա­կան գրա­գի­տություն, մեծ հայրե­նա­սի­րություն ու գաղա­փա­րա­կան խորություն պահանջել։ Մարդկանցից շատե­րը թքած ունե­ցան ամեն ինչի վրա, որովհետև միայն հացի մասին մտա­ծո­ղը չի կարող ավե­լի բարձր մտա­ծել։ Իսկ հացի մասին ստիպված են մտա­ծել։ Համա­կարգա­յին աղքա­տությունը Հայաստա­նի ամե­նա­ծանր խնդիրնե­րից դարձավ։ 

Ընթացքում կես-քրեա­կան, կես-բիզնես կուսակցություններն ավե­լի ընդարձա­կե­ցին իրենց ունեցվածքը՝ հաստա­տե­լով մենաշնորհ: Հայաստա­նից տեղի ունե­ցավ ծանրա­գույն արտա­գաղթ: 20–25 տարվա ընթացքում երկրից մեկնեց ու չվե­րա­դարձավ միլիո­նից ավել մարդ՝ ծանր հարված հասցնե­լով Հայաստա­նի կադրա­յին հնա­րա­վո­րություննե­րին: 

Տասնյակ տարի­նե­րով նման խայտա­ռակ վիճա­կի պահպա­նում բնա­կա­նա­բար աղե­տա­լի հետև­անքներ ունե­ցավ ողջ երկրի տնտե­սության համար և մայիսմեկյան շնորհա­վո­րանքը վերածվեց սարկազմի, սև հումո­րի: 

Այսօր, երբ հերթա­կան անգամ շնորհա­վո­րանք է հղվում աշխա­տա­վո­րի տոնի առթիվ, մարդկանցից շատե­րը այդ շնորհա­վո­րանքի հետև­ում տեսնում են աղքա­տության, անարդա­րության, անհա­վա­սա­րության ու կեղծի­քի ստվե­րը:

Առնչվող Հոդվածներ