24 C
Yerevan

Թուրքիա­յի Մասին

Ինչպես Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րում, այնպես էլ Թուրքիա­յի պարա­գա­յում Հայաստա­նը պետք է գործի՝ քաղա­քա­կան ռացիո­նալ հաշվարկներ կատա­րե­լով։

Ռոբերտ Անանյան

Թուրքիան չափա­զանց վտանգա­վոր պետություն է։ Հայաստա­նի պես համեստ ռազմա­կան, տնտե­սա­կան, քաղա­քա­կան ռեսուրսներ ունե­ցող պետության համար վտանգա­վոր է ունե­նալ այսպի­սի ագրե­սիվ հարև­ան, և հարա­բերվել նրա հետ, փորձել հարա­բե­րություն կառուցել։ Տեսեք, թե քանի պետություն է ներխուժել Թուրքիան, և չնա­յած արժա­նա­ցել է միջազգա­յին հանրության քննա­դա­տություննե­րին, անպա­տիժ է մնա­ցել։ Ահա մի քանի օրի­նակներ.

Սիրիա. Թուրքիան ներգրավված է Սիրիա­յի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի մեջ 2011 թվա­կա­նից: 2016 թվա­կա­նին Թուրքիան սկսեց «Եփրա­տի վահան» գործո­ղությունը՝ աջակցե­լու սիրիա­կան ընդդի­մության ուժե­րին՝ Իսլա­մա­կան պետության և Սիրիա­յի հյուսի­սում գտնվող քրդա­կան աշխարհա­զո­րա­յիննե­րի դեմ պայքա­րում: 2018 թվա­կա­նին Թուրքիան սկսել է «Ձիթե­նու ճյուղ» գործո­ղությունը՝ Սիրիա­յի Աֆրին շրջա­նում քուրդ զինյալնե­րին թիրա­խա­վո­րե­լու համար: 2019 թվա­կա­նին Թուրքիան սկսել է «Խաղա­ղության աղբյուր» գործո­ղությունը՝ Սիրիա­յի հյուսի­սում «անվտանգ գոտի» ստեղծե­լու և քրդա­կան ուժե­րին թիրա­խա­վո­րե­լու համար։

Իրաք. Թուրքիան Հյուսի­սա­յին Իրա­քում մի քանի ռազմա­կան գործո­ղություններ է իրա­կա­նացրել իր կողմից ահա­բեկչա­կան համարվող Քրդստա­նի աշխա­տա­վո­րա­կան կուսակցության (PKK) դեմ։ Վերջին գործո­ղությունը մեկնարկել է 2020 թվա­կա­նի հունի­սին։

Կիպրոս. 1974 թվա­կա­նին Թուրքիան ներխուժեց և գրա­վեց Կիպրո­սի հյուսի­սա­յին մասը՝ կիպրա­հույն ազգայնա­կաննե­րի պետա­կան հեղաշրջումից հետո, որոնց աջակցում էին հույն զինվո­րա­կաննե­րը:

Լիբիա. 2019 թվա­կա­նին Թուրքիան զորքեր և զինտեխնի­կա ուղարկեց Լիբիա­յում միջազգայնո­րեն ճանաչված Ազգա­յին համա­ձայնության կառա­վա­րությա­նը (GNA) աջակցե­լու նպա­տա­կով՝ գենե­րալ Խալիֆա Հաֆթա­րի ուժե­րի դեմ, որը վերահսկում էր Լիբիա­յի արև­ելյան և հարա­վա­յին մասե­րը:

Լեռնա­յին Ղարա­բաղ. 2020 թվա­կա­նին Թուրքիան ռազմա­կան աջակցություն է ցուցա­բե­րել Ադրբե­ջա­նին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ պատե­րազմում հաղթե­լու նպա­տա­կով։ Թուրքիան Հայաստա­նի կողմից օբյեկտի­վո­րեն մեղադրվում է սիրիա­ցի վարձկաննե­րին Ադրբե­ջան տեղա­փո­խե­լու, և նրանց պատե­րազմի մեջ ներգրա­վե­լու հարցում։

Չկա որևէ երաշխիք, որ Թուրքիան մի օր չի ներխուժի նաև Հայաստան։ Միայն Հայաստա­նում բնակվող հայաստանցի­ներն են, որ էակա­նո­րեն զգում են այս վտանգը, և առա­ջին հարվածն են ընդունե­լու թուրքա­կան հարձակման պարա­գա­յում։ Իմ համոզմամբ՝ Ռուսաստա­նի բանա­կը, որ գտնվում է հայ-թուրքա­կան սահմա­նին, ունի սիմվո­լիկ բնույթ, և ռազմա­կան ոչ մի կարև­ո­րություն, ուժ չի ներկա­յացնում՝ հատկա­պես այսօր։

Ռուսաստա­նը չի՛ պաշտպա­նե­լու Հայաստա­նին, եթե Թուրքիան մեկ օր հարձակվի մեզ վրա։ Եթե Ռուսաստա­նը մեզ չի աջակցել իրե­նից փոքր Ադրբե­ջա­նի հարձա­կումնե­րի պարա­գա­յում, չի աջակցե­լու նաև Թուրքիա­յի հարձակման պարա­գա­յում։ Իսկ որ Թուրքիան ցանկության դեպքում կարող է մեկ օր կեղծ հայտա­րա­րել, որ մի խումբ քուրդ ահա­բե­կիչներ են անցել Հայաստա­նի սահմա­նը, և ինքը զորքով գալիս է նրանց հետև­ից, հուսամ՝ ոչ ոք չի կասկա­ծում կեղծա­րա­րության նրանց տաղանդի վրա։

ԱՄՆ-ում, Ռուսաստա­նում, Եվրա­միության երկրնե­րում ապրող իմ շատ սիրե­լի հայրե­նա­կիցնե­րը հեռվից շատ հանգիստ ընդունում են այս իրա­վի­ճա­կը, որում այսօր հայտնվել ենք։ Երբ Հայաստա­նը վտանգվի, նրանք ցույցեր, պիկետներ կանեն թուրքա­կան դեսպա­նատնե­րի առաջ, գուցե նաև դրա­մա­հա­վաք անեն Հայաստան հիմնադրա­մի խողո­վա­կով, որոշնե­րը՝ գուցե գան մեզ հետ պատե­րազմե­լու։ Բայց 44-օրյա պատե­րազմն արդյո՞ք 10 միլիոն հայե­րի պատե­րազմ էր Ադրբե­ջա­նի դեմ։ Հարցին հենց պատասխա­նեք, կհասկա­նաք, թե քանի հոգով ենք Թուրքիա­յի հնա­րա­վոր հարձակմա­նը դիմագրա­վե­լու։ Այո, եթե Թուրքիան մտա­դիր լինի մեկ օր հարձակվել Հայաստա­նի վրա՝ առանց մեր կողմից առիթներ տալու էլ դա կանի, ինչպես դա արել է Լիբիա­յի, Սիրիա­յի, Կիպրո­սի, Իրա­քի, Լեռնա­յին Ղարա­բա­ղի պարա­գա­նե­րում, բայց Հայաստա­նը չպետք է Թուրքիա­յին նույնիսկ փոքր շանս տա՝ հարձակման, վնա­սե­լու պատրվակ գտնե­լու։

Չի՛ կարե­լի կեղծ փաստարկնե­րի թուրքա­կան զինա­նո­ցը ավե­լացնել՝ թեկուզ մեկ փամփուշտով, որը մեզ վրա կարող են կրա­կել։

Ինչպես Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րում, այնպես էլ Թուրքիա­յի պարա­գա­յում Հայաստա­նը պետք է գործի՝ քաղա­քա­կան ռացիո­նալ հաշվարկներ կատա­րե­լով։ Չի՛ կարե­լի այսքան դժվա­րին, բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան, անվտանգա­յին իրա­վի­ճա­կում Թուրքիա­յին տալ հնա­րա­վո­րություն՝ Հայաստա­նի վրա ճնշումներ գործադրե­լու։ Դա թուլացնում է մեր երկրի դիրքե­րը միջազգա­յին ասպա­րե­զում։ Եթե մենք ուզում ենք ապրել Հարա­վա­յին Կովկա­սում՝ որպես պետություն, և ոչ թե որպես ռուսա­կան գուբերնիա կամ թուրքա­կան վիլա­յեթ, պետք է իրա­կա­նացնենք հաշվարկված արտա­քին քաղա­քա­կա­նություն։ Չի կարե­լի ընտրել այսրո­պեա­կան շահը, հայրե­նա­սի­րա­կան քայլ կատա­րել՝ և չափա­զանց ծանր վնասներ կրել երկա­րա­ժամկետ հեռանկա­րում։

Հայաստա­նը անկախ պետություն է, և պետք է հավերժ գոյություն ունե­նա։ Չափա­զանց տխուր է, երբ մենք ենք հնա­րա­վո­րություն տալիս ուրիշնե­րին՝ մեզ վրա ճնշումներ գործադրել, գործիքներ կիրա­ռել։ Մի բան է, երբ հանի­րա­վի մեղադրում են քեզ անի­րա­կան քայլե­րի մեջ, մեկ ուրիշ բան, երբ դու ես առիթ ստեղծում՝ քեզ սպառնա­լու, պատասխան քայլեր կատա­րե­լու սպառնա­լիք տալու։ Ինչպե՞ս հնա­րա­վոր եղավ գլխի ընկնել, որ Հռո­մի ստա­տուտի վավե­րա­ցումը ՌԴ-ից լուրջ վտանգներ կստեղծի, բայց նույնը հնա­րա­վոր չեղավ կանխա­տե­սել հիմա։ Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիա­յին առնչվող հարցե­րում մենք կարո­ղա­նում ենք ասել, որ մենք ինքնիշխան պետություն ենք, և դա մեր ներքին գործն է, իսկ Ռուսաստա­նին վերա­բե­րող հարցե­րում՝ լռում ենք։ Եթե այդ սկզբունքը չի գործադրվում մի պարա­գա­յում, ի՞նչ հաշվարկով եք գործադրում էն մյուսի դեպքում։ Սա վկա­յում է մեր՝ ոչ հասուն, տաքարյուն, երբեմն՝ մանկա­միտ գործե­լաո­ճի մասին։ Պետք է ուղղա­կի Հայաստան պետության համար դասա­վո­րել առաջնա­հերթություննե­րը։

Իմ համոզմամբ՝ մեզ համար առաջնա­հերթը պետք է լինի Հայաստա­նի պետա­կան շահը, և բոլոր հարցե­րը պետք է բխեն Հայաստա­նի պետա­կան շահը պաշտպա­նե­լու տրա­մա­բա­նությունից։ Ես մերժում եմ հայրե­նա­սի­րության այն տեսակնե­րը, որոնք վտանգում են իմ պետա­կա­նությունը, նոր սպառնա­լիքներ են ստեղծում։ Դա արկա­ծախնդիր պահվածք է, ոչ թե հայրե­նա­սի­րա­կան զգա­ցումնե­րից բխած գործո­ղություն։ Իմ կարծի­քով՝ Հայաստա­նի պետա­կան շահն անվտանգ, ազատ, ինքնիշխան և հավերժ ապրելն է այս ռեգիո­նում։

Դուք ազատ եք, և իրա­վունք ունեք ձեր սեփա­կան մեկնա­բա­նությունը տալ Հայաստա­նի պետա­կան շահին։ Ինչպես ուզում եք՝ վարվեք, բայց նայեք մեր պատմությա­նը, և գիտակցեք ձեր ընտրության հետև­անքնե­րը։ Չեմ վախեցնում, ուղղա­կի նայեք մեր պատմությա­նը, թե ինչպես է հայ ժողովրդի բնօրրա­նը կրճատվել հարյուրամյակնե­րի ընթացքում՝ զրկվել ենք Արևմտյան Հայաստա­նից, Նախի­ջա­նից, Արցա­խի մի մասից, Ադրբե­ջա­նի տարածքում գրե­թե կես միլիոն հայի ներկա­յությունից (քաղա­քա­կան լրջա­գույն գործի­քից), հիմա էլ կանգնած ենք բուն Արցա­խի հայա­թափման վտանգի առաջ։ Ու էլի խելքի չենք գալիս՝ էմո­ցիո­նալ ենք անհաշվարկ, տգետ։ Մնացյա­լը՝ հեքիաթներ են։ Հերթը մի՛ բերեք-հասցրեք Հայաստա­նին։

Հոդվա­ծը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ