Հայաստան

Անվտանգությունը Հավաքական Պատասխանատվություն Է

Հայաստանը հնարավորություն չի ունեցել իրականացնելու այդ համապարփակ անվտանգային հայեցակարգի մշակումը, որովհետև գոնե մինչևև 2018թ. Հայաստանը չի եղել ժողովրդավարական պետություն: Այդ հայեցակարգի ձևավորման համար ժողովրդավարությունն անհրաժեշտ է, պնդեց Արծրուն Հովհաննիսյանը, քանի որ միայն այդպես է հնարավոր օրգանական փոխկապակցվածություն ունենալ իշխանության և ժողովրդի միջև:

Արծրուն Հովհաննիսյան

1inAM-ը հյուրընկալել է ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանին:

Զրույցի հիմնական թեման եղել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի կողմից ԱԺ-ում համապարփակ անվտանգությանը վերաբերվող օրինագիծը: Արծրուն Հովհաննիսյանը դրական է գնահատել ներկայացվածը՝ հույս հայտնելով, որ այն իրոք կդառնա մեր հանրապետության համար անկյունաքարային մի երևույթ, երի վրա կխարսխվի պետական անվտանգության հարցերի լուծման ինստիտուտը: Մինչև հիմա Հայաստանը չի կարողացել իր անվտանգության լուծման հստակ բանալին ունենալ առաջին հերթին այն պատճառով, որ չի եղել համապարփակ անվտանգության ծրագիր, այսինքն պետությունը չի ունեցել իր հայեցակարգը, թե ինչից ինչպես է պետք պաշտպանվել, ումից և ինչու: Ամեն ինչ ընթացել է իներցիոն սկզբունքով, այսինքն մեր արձագանքը աշխարհում և մեր շուրջը տեղի ունեցող երևույթների նկատմամբ եղել է ուշացած և ոչ համաչափ: Իսկ այդ հայեցակարգի ձևավորումը հնարավորություն է տալիս այդ հարցերին ցուցաբերելու գիտականորեն մշակված, գիտակցված ու հստակ մոտեցում:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը հնարավորություն չի ունեցել իրականացնելու այդ համապարփակ անվտանգային հայեցակարգի մշակումը, որովհետև գոնե մինչևև 2018թ. Հայաստանը չի եղել ժողովրդավարական պետություն: Այդ հայեցակարգի ձևավորման համար ժողովրդավարությունն անհրաժեշտ է, պնդեց Արծրուն Հովհաննիսյանը, քանի որ միայն այդպես է հնարավոր օրգանական փոխկապակցվածություն ունենալ իշխանության և ժողովրդի միջև: Սա վաղուց արդեն ապացուցված երևույթ է: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են բոլորիս կողմից գովերգվող Շվեդիան, Նովեգիան կամ նման այլ երկրներ իրականացնում իրենց անվտանգությունը, որը ոչ թե հենված է կենացների վրա, այլ լուրջ համապարփակ անվտանգային հայեցակարգի վրա: Այդ երկրներում ողջ հասարակությունն է ներգրաված գործընթացում: Եթե համեմատելու լինենք վերջին տարիներին մեր կողմից շրջանառվող «ազգ-բանակ» թեզի հետ, ապա պետք է հասկանանք, որ խոսքը միայն մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մասին չէ խոսքը: Օրինակ կանանց վերաբերյալ ոչ թե պետք է կարծել, որ հենց սկզբից խոսքը գնում է ժամկետային զինծառայության մասին, այլ վարժական հավաքների, որտեղ նրանց կսովորեցնեն առաջին հերթին այն, թե ինչպես պատրաստ լինել որոշակի ճգնաժամերի և սուր իրավիճակների: Պատշպանության մեխանիզմը միայն կրակելու մեջ չէ, այն ունի բազմաթիվ այլ ուղղություններ, որոնք կենսական նշանակություն ունեն այն մեխանիզմները գործի նդելու հարցում:

Ինչպե՞ս Ֆինլանդիան կարողացավ պայքարել ԽՍՀՄ դեմ: Այն բանի շնորհիվ, որ ուներ իր երկիրը, իր ունեցվածքը պահպանող, այդ գիտակցմամբ լցված քաղաքացի: Այդ է ամենից կարևորը ու հենց դրան պիտի ձգտենք: Ու հավանաբար հենց այդ է պատճառը, որ նույն այդ Սկանդինավիայում կամ այլ, զարգացած հասարակություններ ունեցող երկրներում զինծառայությունից ազատված քաղաքացիները ևս ենթական են վարժական հավաքների, որտեղ նրանք մասնակցում են ծառայության այլընտրանքային գործողություններին: Անվտանգության կայացումը մի երևույթ է, որին պիտի մասնակից լինի ողջ հասարակությունը: Բանակն այդ մեխանիզմի միայն մի մասն է:

Արծրուն Հովհաննիսյանը նաև խոսեց ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ եթե աշխատանքները շարունակվեն այն տեմպով, ինչպես վերջին երկու ամիսներին, ապա վերջին անգամ աշխատանքների համար երկարացված վեցամսյա ժամկետը բավարա կլինի: Աշխատանքների ավարտից հետո արդյունքները կներկայացվեն: Նա հստակեցրեց, որ քննվել և ուսումնասիրվել են ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերը, այլև, շատ հարցերի ուսումնասիրման համար անհրաժեշտ է եղել ուշադրություն դարձնել նաև վերջին տարիների վրա: 

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ անվտանգային հարցերը չեն կարող կապված լինել մեկ պատերազմում թույլ տված որոշակի սխալների կամ քաղաքական մեկ որոշման արդյունք: Այն ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արդյունք էր տասնամյակների պահվածքի տրամաբանության:

Աբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *