19.2 C
Yerevan

Անվտանգությունը Հավա­քա­կան Պատասխա­նատվություն Է

Հայաստա­նը հնա­րա­վո­րություն չի ունե­ցել իրա­կա­նացնե­լու այդ համա­պարփակ անվտանգա­յին հայե­ցա­կարգի մշա­կումը, որովհետև գոնե մինչևև 2018թ. Հայաստա­նը չի եղել ժողովրդա­վա­րա­կան պետություն: Այդ հայե­ցա­կարգի ձևա­վորման համար ժողովրդա­վա­րությունն անհրա­ժեշտ է, պնդեց Արծրուն Հովհաննիսյա­նը, քանի որ միայն այդպես է հնա­րա­վոր օրգա­նա­կան փոխկա­պակցվա­ծություն ունե­նալ իշխա­նության և ժողովրդի միջև:

Արծրուն Հովհաննիսյան

1inAM‑ը հյուրընկա­լել է ԱԺ Պաշտպա­նության և Անվտանգության հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի փորձա­գետ, գնդա­պետ Արծրուն Հովհաննիսյա­նին:

Զրույցի հիմնա­կան թեման եղել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյա­նի կողմից ԱԺ-ում համա­պարփակ անվտանգությա­նը վերա­բերվող օրի­նա­գի­ծը: Արծրուն Հովհաննիսյա­նը դրա­կան է գնա­հա­տել ներկա­յացվա­ծը՝ հույս հայտնե­լով, որ այն իրոք կդառնա մեր հանրա­պե­տության համար անկյունա­քա­րա­յին մի երև­ույթ, երի վրա կխարսխվի պետա­կան անվտանգության հարցե­րի լուծման ինստի­տուտը: Մինչև հիմա Հայաստա­նը չի կարո­ղա­ցել իր անվտանգության լուծման հստակ բանա­լին ունե­նալ առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ չի եղել համա­պարփակ անվտանգության ծրա­գիր, այսինքն պետությունը չի ունե­ցել իր հայե­ցա­կարգը, թե ինչից ինչպես է պետք պաշտպանվել, ումից և ինչու: Ամեն ինչ ընթա­ցել է իներցիոն սկզբունքով, այսինքն մեր արձա­գանքը աշխարհում և մեր շուրջը տեղի ունե­ցող երև­ույթնե­րի նկատմամբ եղել է ուշա­ցած և ոչ համա­չափ: Իսկ այդ հայե­ցա­կարգի ձևա­վո­րումը հնա­րա­վո­րություն է տալիս այդ հարցե­րին ցուցա­բե­րե­լու գիտա­կա­նո­րեն մշակված, գիտակցված ու հստակ մոտե­ցում:

Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ Հայաստա­նը հնա­րա­վո­րություն չի ունե­ցել իրա­կա­նացնե­լու այդ համա­պարփակ անվտանգա­յին հայե­ցա­կարգի մշա­կումը, որովհետև գոնե մինչևև 2018թ. Հայաստա­նը չի եղել ժողովրդա­վա­րա­կան պետություն: Այդ հայե­ցա­կարգի ձևա­վորման համար ժողովրդա­վա­րությունն անհրա­ժեշտ է, պնդեց Արծրուն Հովհաննիսյա­նը, քանի որ միայն այդպես է հնա­րա­վոր օրգա­նա­կան փոխկա­պակցվա­ծություն ունե­նալ իշխա­նության և ժողովրդի միջև: Սա վաղուց արդեն ապա­ցուցված երև­ույթ է: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են բոլո­րիս կողմից գովերգվող Շվե­դիան, Նովե­գիան կամ նման այլ երկրներ իրա­կա­նացնում իրենց անվտանգությունը, որը ոչ թե հենված է կենացնե­րի վրա, այլ լուրջ համա­պարփակ անվտանգա­յին հայե­ցա­կարգի վրա: Այդ երկրնե­րում ողջ հասա­րա­կությունն է ներգրա­ված գործընթա­ցում: Եթե համե­մա­տե­լու լինենք վերջին տարի­նե­րին մեր կողմից շրջա­նառվող «ազգ-բանակ» թեզի հետ, ապա պետք է հասկա­նանք, որ խոսքը միայն մարտա­կան հերթա­պա­հություն իրա­կա­նացնող անձնա­կազմի մասին չէ խոսքը: Օրի­նակ կանանց վերա­բերյալ ոչ թե պետք է կարծել, որ հենց սկզբից խոսքը գնում է ժամկե­տա­յին զինծա­ռա­յության մասին, այլ վարժա­կան հավաքնե­րի, որտեղ նրանց կսո­վո­րեցնեն առա­ջին հերթին այն, թե ինչպես պատրաստ լինել որո­շա­կի ճգնա­ժա­մե­րի և սուր իրա­վի­ճակնե­րի: Պատշպա­նության մեխա­նիզմը միայն կրա­կե­լու մեջ չէ, այն ունի բազմա­թիվ այլ ուղղություններ, որոնք կենսա­կան նշա­նա­կություն ունեն այն մեխա­նիզմնե­րը գործի նդե­լու հարցում:

Ինչպե՞ս Ֆինլանդիան կարո­ղա­ցավ պայքա­րել ԽՍՀՄ դեմ: Այն բանի շնորհիվ, որ ուներ իր երկի­րը, իր ունեցվածքը պահպա­նող, այդ գիտակցմամբ լցված քաղա­քա­ցի: Այդ է ամե­նից կարև­ո­րը ու հենց դրան պիտի ձգտենք: Ու հավա­նա­բար հենց այդ է պատճա­ռը, որ նույն այդ Սկանդի­նա­վիա­յում կամ այլ, զարգա­ցած հասա­րա­կություններ ունե­ցող երկրնե­րում զինծա­ռա­յությունից ազատված քաղա­քա­ցի­նե­րը ևս ենթա­կան են վարժա­կան հավաքնե­րի, որտեղ նրանք մասնակցում են ծառա­յության այլընտրանքա­յին գործո­ղություննե­րին: Անվտանգության կայա­ցումը մի երև­ույթ է, որին պիտի մասնա­կից լինի ողջ հասա­րա­կությունը: Բանակն այդ մեխա­նիզմի միայն մի մասն է:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև խոսեց ԱԺ Պաշտպա­նության և Անվտանգության հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րի մասին, նշե­լով, որ եթե աշխա­տանքնե­րը շարունակվեն այն տեմպով, ինչպես վերջին երկու ամիսնե­րին, ապա վերջին անգամ աշխա­տանքնե­րի համար երկա­րացված վեցամսյա ժամկե­տը բավա­րա կլի­նի: Աշխա­տանքնե­րի ավարտից հետո արդյունքնե­րը կներկա­յացվեն: Նա հստա­կեցրեց, որ քննվել և ուսումնա­սիրվել են ոչ միայն 44-օրյա պատե­րազմի օրե­րը, այլև, շատ հարցե­րի ուսումնա­սիրման համար անհրա­ժեշտ է եղել ուշադրություն դարձնել նաև վերջին տարի­նե­րի վրա: 

Արծրուն Հովհաննիսյա­նը վստա­հեցրեց, որ անվտանգա­յին հարցե­րը չեն կարող կապված լինել մեկ պատե­րազմում թույլ տված որո­շա­կի սխալնե­րի կամ քաղա­քա­կան մեկ որոշման արդյունք: Այն ինչ տեղի ունե­ցավ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ՝ արդյունք էր տասնամյակնե­րի պահվածքի տրա­մա­բա­նության:

Աբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ