24 C
Yerevan

Լավ Տարբե­րակ Չկա

Հնա­րա­վոր է նոր ձևա­չա­փի ստեղծում, ես պայմա­նագրի ստո­րագրմա­նը չեմ հավա­տում։ Գուցե ինչ-որ ճանա­պարհա­յին քարտե­զի շուրջ պայմա­նա­վորվա­ծություն լինի, ինչը ևս կարող ենք հաջո­ղություն համա­րել։ Բայց նույնիսկ դա ոչ թե շաբաթնե­րի, այլ ամիսնե­րի հարց է։ Գուցե լինի ինչ-որ հռչա­կա­գիր՝ բավա­կա­նին զգուշա­վոր ձևա­կերպումնե­րով, իրա­վա­բա­նո­րեն չպարտադրող:

Վադիմ Դուբնով

Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցում Մոսկվան ու արևմուտքը տարա­ձայնություն չունեն. Հայաստա­նի համար «լավ տարբե­րակներ» չկան. Դուբնով

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է ռուսաստանցի քաղա­քա­գետ Վադիմ Դուբնո­վը։

-Պարոն Դուբնով, հայտնի  դարձավ, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը կիրա­կի օրը հանդի­պե­լու են Բրյուսե­լում, ապա հունի­սի 1‑ին նաև Մոլդո­վա­յում։ Նկա­տի ունե­նա­լով այն հանգա­մանքը, որ սա հաջորդում է արտգործնա­խա­րարնե­րի ամե­րիկյան բանակցություննե­րին, կարո՞ղ ենք ենթադրել, որ պրո­ցեսն ամբողջությամբ տեղա­փոխվում է արևմուտքի հովա­նու ներքո։

Ես չեմ կարծում, որ գործընթացն ամբողջությամբ տեղա­փոխվում է արևմուտք, գործընթացնե­րը «4 կամ 6 ձեռք են ընթանում»։Սա բավա­կա­նին բարդ «նվա­գա­խումբ է», գործընթացնե­րը միմյանց հետ համա­ձայնեցվում, նաև մրցակցում են։ Այնտեղ կան և՛ ներդաշնա­կության և՛ դիսո­նանսի տարրեր։ Մի խոսքով՝  սա բավա­կա­նին բարդ խաղ է, որտեղ անտա­գո­նիզմն ավե­լի քիչ է, քան  ընդունված է համա­րել։ Մոսկվա­յի և արևմուտքի միջև կան օրա­կարգի բաժա­նումներ։ Մոսկվան ու արևմուտքն ունեն տարբեր առաջնա­հերթություններ, տարբեր նպա­տակներ, բայց վերջին  հաշվով դրանք իրար միացվե­լու են։

Եթե գնա­հա­տենք վաշինգտոնյան բանակցություննե­րը՝ սկեպտի­կո­րեն կամ  լավա­տե­սությամբ նայե­լու սանդղա­կով, ապա ես ավե­լի մոտ եմ երկրորդ տարբե­րա­կին։ Ինձ թվաց, որ 4 օրվա ընթացքում մարդիկ եթե ոչ փոխըմբռնում, ապա գոնե խնդիրնե­րի  հասկացվա­ծություն  ձեռք բերե­ցին՝ առ այն, թե խնդի­րը որ ուղղությամբ է շարժվե­լու։ Իմ դիտարկմամբ՝ 4 օր արտգործնա­խա­րարնե­րը քննարկել են Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սության թեման, նաև ամե­նա­բարդ հարցը՝ Ղարա­բա­ղի հայե­րի կարգա­վի­ճա­կը։

Չմո­ռա­նանք, որ Մոսկվա­յում ևս հանդի­պում է նախա­տեսված, ինչը ևս բավա­կա­նին կարև­որ է։

-Վերջին  փուլում պայմա­նա­գիրն ու՞մ հովա­նու ներքո կստո­րագրվի, հնարավո՞ր է հենց այդ փուլում հակա­ռակ կողմը խոչընդոտներ ստեղծի և գործընթա­ցը տապալվի։

-Հարցն այն  է, թե մենք ինչ նկա­տի ունենք ասե­լով՝ ինչ-որ մեկի հովա­նի։ Եթե հարցն այն է, թե որ կողմն է բերե­լու ստո­րագրման համար գրիչնե­րը, դա մի հարց է, որն այնքան էլ կարև­որ չէ։ Իսկ եթե ինչ-որ մեկի մասին հիշա­տա­կումը՝ դա այլ։ Բայց հիմա այնքան վաղ է խոսել խաղա­ղության պայմա­նագրի մասին, որ նույնիսկ ակտուալ էլ չէ այդ հարցը քննարկե­լը։

-Կարծում եք՝ որևէ պայմա­նագրի ստո­րագրումը, թեկուզ շրջա­նա­կա­յին, մոտ ապա­գա­յում հավա­նա­կան չէ՞։

-Հնա­րա­վոր է նոր ձևա­չա­փի ստեղծում, ես պայմա­նագրի ստո­րագրմա­նը չեմ հավա­տում։ Գուցե ինչ-որ ճանա­պարհա­յին քարտե­զի շուրջ պայմա­նա­վորվա­ծություն լինի, ինչը ևս կարող ենք հաջո­ղություն համա­րել։ Բայց նույնիսկ դա ոչ թե շաբաթնե­րի, այլ ամիսնե­րի հարց է։ Գուցե լինի ինչ-որ հռչա­կա­գիր՝ բավա­կա­նին զգուշա­վոր ձևա­կերպումնե­րով, իրա­վա­բա­նո­րեն  չպարտադրող։ Մենք գիտենք, որ եռա­կողմ համա­ձայնա­գի­րը նույնպես իրա­վա­բա­նա­կան ուժ չուներ, բայց այսքան ժամա­նակ քիչ թե  շատ աշխա­տում էր։ Ուստի հիմա հնա­րա­վոր է  նոր ձևա­չա­փի ստեղծում, բայց ոչ ավե­լին։

-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն ու արևմուտքը տարբե՞ր պատկե­րա­ցումներ ունեն Ղարա­բա­ղի հայե­րի ապա­գա­յի մասին։ Կա՞ մի տարբե­րակ, որն ավե­լի ձեռնտու է Հայաստա­նին։

-Հայաստա­նին «լավ տարբե­րակներ» չեն մնա­ցել, խոսքը մանրուքնե­րի մասին է, ոչ ավե­լին։ Թե՛ Մոսկվան և թե՛ արևմուտքը հասկա­նում են, որ Ղարա­բա­ղի ապա­գան այսպես թե այնպես կապված են նրա հետ, ինչ մենք կոչում ենք Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նություն։ Ես կարծում եմ, որ Լաչի­նի անցա­կետն արդեն ոչ մի տեղ չի անհե­տա­նա։ Այս սերունդը  կապրի դրա հետ, իսկ հաջորդ սերունդնե­րի մասին դեռ չենք կարող խոսել։ Հիմա հարցն այն է, թե այս ամենն ինչ ձևա­կերպումներ կստա­նա և խոսքը մեծա­մա­սամբ այն մասին է, թե Մոսկվան այդ առևտրի արդյունքում ինչ կունե­նա՝ հիմնա­կա­նում կոմունի­կա­ցիոն հարցե­րի հետ կապված։ Ըստ իս՝  սկզբունքա­յին տարա­ձայնություններ չկան, կան միայն մանրուքներ։ Ինչ էլ ասեն՝ Ղարա­բաղն աշխարհի ամե­նա­վերջին կետն է, որտեղ Մոսկվան ու արևմուտքը  վառ արտա­հայտված անտա­գո­նիզմ չունեն։

Հոդվա­ծը՝1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ