27.1 C
Yerevan

Ի՛նչ է Անե­լու Հայաստա­նը

Ինչքան հնա­րա­վոր է փորձե­լու է ձգձգել, բայց այս պարա­գա­յում չունենք երաշխիքներ, որ ժամա­նա­կը Հայաստա­նի օգտին է աշխա­տե­լու։

Սուրեն Սուրենյանց

Փաշինյա­նը չի գնա­լու խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման, վստահ չեմ, որ ժամա­նակ ձգձգե­լը Հայաստա­նի օգտին է աշխա­տե­լու

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է «Դեմոկրա­տա­կան այլընտրանք» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Սուրեն Սուրենյանցը։

–Պարոն Սուրենյանց, ի՞նչ դիտարկումներ ունեք Բրյուսե­լում անցկացված հանդիպման հետ կապված։ Շառլ Միշե­լը հայտա­րա­րել է, որ դիրքո­րո­շումնե­րը շատ են մոտե­ցել դեպի Նախիջև­ան և Նախիջև­ա­նի միջո­ցով երկաթգծի վերա­գործարկման հարցում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյանն էլ բացա­ռել է միջանցքի տրա­մադրման հարցը։ Ամփո­փե­լով՝ ի՞նչ արդյունքներ գրանցվե­ցին այս հանդիպման ժամա­նակ։

-Միշե­լի ձևա­կերպման մեջ արտա­տա­րածքա­յին միջանցքի մասին խոսք չկա, նույնիսկ երկաթգծի պարա­մետրե­րը չեն նշվում։ Ինֆորմա­ցիա­յի պակա­սի պատճա­ռով այժմ վաղա­ժամ եմ համա­րում պնդումներ անել։

Այնտեղ այլ կետե­րի հետ կապված շատ հստակ պնդումներ կան՝ օրի­նակ տարածքա­յին ամբողջա­կա­նության, որը մի շարք հարցեր է առաջ բերե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի, անկլավնե­րի հետ կապված։ Երկա­թուղու հետ կապված հարցը գուցե այդ հանդիպման ամե­նադրա­կան կետն էր, որովհետև այստեղ ես սուվե­րե­նության խախտման ակնարկ չեմ տեսնում։Համենայնդեպս այն, ինչ լսել ենք Միշե­լից, նման պնդումներ անե­լու հիմքեր չի ստեղծում։

-Միշե­լը խոսեց նաև միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նություննե­րը ճանա­չե­լու մասին, ինչը լայն քննարկման առարկա է դարձել։ Կարծում եք այստեղ որևէ նոր բան կա՞։

-Սա 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 6‑ի քառա­կողմ հայտա­րա­րության շարունա­կությունն է։ Պարզա­պես այս անգամ Միշե­լը շատ հստակ նշեց Հայաստա­նի տարածքի և Ադրբե­ջա­նի տարածքի չափը։ Սա արվեց՝ թերևս հատուկ ընդգծե­լու համար, որ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության մեջ ներառվում է նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղը։ Սա էր նորությունը։Կարող է լեգի­տիմ հարց առա­ջա­նալ՝ Հայաստա­նը կարո՞ղ էր չճա­նա­չել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Իմ կարծի­քով՝ 44 օրյա պատե­րազմից հետո մենք դրա հնա­րա­վո­րությունը չունենք։ Մենք պարտվել ենք պատե­րազմում, կորսվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության օրա­կարգը։ Բայց այստեղ կա մի կարև­որ հանգա­մանք՝ Ղարա­բա­ղի անկա­խության օրա­կարգը տապա­լե­լով հանդերձ, Հայաստա­նը նույնիսկ պատե­րազմից հետո հնա­րա­վո­րություն ուներ Լեռնա­յին Ղարա­բա­ղի սուբյեկտության հարցը բարձրացնել։ Խոսքը քաղա­քա­կան ինքնա­վա­րության մասին է։ Ե՛վ անցած տարվա հոկտեմբե­րին և՛ առա­վել ևս Բրյուսե­լում, պարզ է դառնում, որ Հայաստանն այդ հարցը չի բարձրացրել։ Սա ես դիվա­նա­գի­տա­կան ձախո­ղում եմ համա­րում։ Կրկնում եմ՝ խոսքն անկա­խության օրա­կարգի մասին չէ։ Խոսքն այն բանի մասին է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը վարչա­տա­րածքա­յին ինքնա­վա­րություն ունե­նար Ադրբե­ջա­նի կազմում։ Միշե­լի հայտա­րա­րությունից պարզ է դառնում, որ այժմ խոսքն ընդա­մե­նը իրա­վունքնե­րի ու անվտանգության մասին է։ Նույնիսկ միջազգա­յին մեխա­նիզմի մասին նա չի հիշա­տա­կում, խոսում է շատ ընդհա­նուր Բաքվի ջանքե­րի , այդ շրջա­նակնե­րում միջազգա­յին կազմա­կերպություննե­րի հետ համա­գործակցության մասին, որը միանգա­մայն այլ բան է, քան միջազգա­յին մեխա­նիզմով Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունը։

Վտանգա­վոր եմ համա­րում նաև այն հանգա­մանքը, որ ընդհանրա­պես անդրա­դարձ չեղավ Լաչի­նի միջանցքում անցա­կե­տի տեղադրմա­նը։ Սա ևս մեկ լրա­ցուցիչ արգումա­նետ է, որ գոյություն չունի Լեռնա­յին Ղարա­բա­ղի սուբյեկտության հարց։ Ցավոք սրտի սա խոսում է դիվա­նա­գի­տա­կան հետընթա­ցի մասին, որովհետև եթե Ադրբե­ջա­նի կազմում Ղարա­բա­ղը շատ կոնկրետ սուբյե­տություն չունե­նա, երաշխա­վորված չէ այնտեղ հայե­րի անվտանգությունն ու իրա­վունքնե­րը։

Խիստ կարև­որ է նաև անկալվնե­րի հարցը, որն Ալմա Աթա­յի հռչա­կագրով անպայման առաջ է գալու։ Այսպես կոչված անկլավնե­րը Հայաստա­նի համար ստրա­տե­գիա­կան տարածքում են գտնվում՝ թե՛ Տիգրա­նա­շե­նը և թե՛ Տավուշի անկլավնե­րը։ Վերջա­պես Միշե­լի հայտա­րա­րության մեջ որևէ բառ գրված չէր այն մասին, որ Ադրբե­ջա­նի զորքե­րը պետք է լքեն Հայաստա­նից օկուպացված տարածքնե­րը, այսինքն նրանք, որ զբա­ղեցրել են 2021–2022 թվա­կաննե­րին։

Ամփո­փե­լով նշեմ, որ Բրյուսե­լում, նոր բաներ չկա­յին, բայց Հայաստա­նի համար մտա­հո­գիչ տենդենցներ առա­ջա­ցան։

-Ձեր կարծի­քով՝ մեր հասա­րա­կությունը պատրա՞ստ է իրա­դարձություննե­րի զարգացման այս սցե­նա­րին։

-Ես խորա­պես համոզված եմ, որ Փաշինյա­նը չի գնա փաստա­թուղթ ստո­րագրե­լու։ Ինքը ներքա­ղա­քա­կան համա­տեքստից վախե­նում է։ Իր բոլոր ելույթնե­րում կարմիր թելով անցնում է ձեր ասած թեզը։ Մի քանի անգամ Փաշինյա­նը հրա­պա­րա­կավ հայտա­րա­րել է, որ համոզված չէ, որ հայ ժողովւրդը կարող է համա­ձայն լինել խաղա­ղության պայմա­նագրի այն պարա­մետրե­րի հետ, որ հիմա քննարկվում է։ Որպես իշխա­նության ղեկա­վար ինքը մի քանի անգամ ապա­ցուցել է, որ իր իշխա­նության հնա­րա­վոր կորստի գնով չի գնա­լու խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը։ Ինչքան հնա­րա­վոր է փորձե­լու է ձգձգել, բայց այս պարա­գա­յում չունենք երաշխիքներ, որ ժամա­նա­կը Հայաստա­նի օգտին է աշխա­տե­լու։

-Այսինքն՝ հասա­րա­կության հնա­րա­վոր վերա­բերմունքը որպես պատճա­ռա­բա­նություն ներկա­յացնել ու չստո­րագրել։

-Այո՛։ Ես մի շարք մտա­հո­գություններ բարձրա­ձայնե­ցի, վստահ եմ, որ ինքը վախե­նա­լու է այդ նույն անկեղծությամբ հասա­րա­կության հետ կիսվել։
Հոդվա­ծը‘ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ