28.4 C
Yerevan

Կովկա­սը Կդառնա՞ Թեժ Կետ

90-ականնե­րին հաղթե­ցինք, որովհետև կային մտա­վո­րա­կաններ, իսկ հիմա ամեն ինչ վերածվել է առևտրի։ Նույնիսկ դժվար դրության ժամա­նակ Կովկա­սում ամե­նահզոր երկի­րը մենք էինք, մեզ հետ էին սեղա­նի շուրջ պայմա­նա­վորվում։ Այսօր պետք է հասնենք դրան, այլա­պես այստեղ այնտեղ վազե­լը ոչինչ չի տալու։

Արբակ Խաչատրյան

Վախե­նամ աղե­տը տեղա­փոխվի  Հարա­վա­յին Կովկաս. Ադրբե­ջա­նը, Վրաստանն ու Հայաստա­նը չպետք է նպաստեն դրան

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է փորձա­գետ Արբակ Խաչատրյա­նը։

-Պարոն Խաչատրյան, Վրաստա­նի խորհրդա­րա­նի պատվի­րա­կությունը պաշտո­նա­կան այցով եղավ Ադրբեջանում,որտեղ մասնակցել էին Հեյդար Ալիևի 100 ամյա­կին նվիրված միջո­ցա­ռումնե­րին։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում վրաց-ադրբե­ջա­նա­կան այս փուլի մտերմությունն, այն ինչքանո՞վ է սպառնում Հայաստա­նին։

Չեմ կարծում, թե ձևա­կան միջո­ցա­ռումնե­րին մասնակցությունն էական հանգա­մանք է։ Դա ոչ մի բան չի փոխում, վաղն էլ ադրբե­ջանցի­նե­րը Շևառնա­ձեին նվիրված միջո­ցա­ռումնե­րին կարող են մասնակցել։  Ամե­նա­մեծ վտանգը մեր տարա­ծաշրջա­նում այն է, որ Վրաստա­նի դեմ կարող են պատժա­մի­ջոցներ կիրառվել, ինչն էլ այնտեղ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի կհանգեցնի։Ուկրաինական թեժ կետն այդպի­սով կտե­ղա­փոխվի մեր տարածաշրջան։Վրաստանի բանկա­յին սիստեմն ամբողջությամբ ամե­րիկյան է։ 2008 թվա­կա­նին պառկե­ցին ԱՄՆ‑ի ու Եվրո­պա­յի տակ, հիմա պատե­րազմի ժամա­նակ ռուսա­կան փողեր տեսան, միանգա­մից որո­շե­ցին ՌԴ‑ի հետ դիվա­նա­գի­տություն խաղալ։ Այսինքն՝ սա այն քամե­լեո­նա­կան քաղա­քա­կա­նությունն է, որի մասին ես խոսում էի։  Իբրև թե հիմա էլ ցույց են տալիս, որ ինչ ուզում են՝ անում են, իրենք անկախ են։ Պատկերացնու՞մ եք մի քանի տարի առաջ ԱՄՆ-ին նման բան ասեին։ Սա անխուսա­փե­լիո­րեն հանգեցնե­լու է պատժա­մի­ջոցնե­րի։ Եթե մեր ղեկա­վարներն անմեղսունակ են, իրենցը՝ առևտրա­կան։ Վրաստա­նի երի­տա­սարդությունն ու ընդդի­մությունն այլ  տրա­մադրվա­ծություն ունի։ Սա կհանգեցնի ցույցե­րի, ես դրա­նում կասկած չունեմ։ Բոլո­րը ուրախ կլի­նեն, որ այս տարա­ծաշրջա­նի երեք հանրա­պե­տություննե­րի ղեկա­վարնե­րը ամեն մեկն իր խնդրով նպաստի, որ այս տարա­ծաշրջա­նը  դառնա բախման օջախ։Սա է ամե­նավտանգա­վո­րը, թե չէ՝ Ալիևի կամ մյուսի ծնունդը նշե­լը ոչինչ չի փոխում։Նախկինում ասել եմ՝ Ալիևի տղա­յի վրա «դոն Կորլեո­նեի» փոշի է դրել, հիմա այդ փոշին մի փոքր հաստա­ցել է։ Համե­նայնդեպս այս երեք  ղեկա­վարնե­րը չեն մտա­ծում, թե ինչպես կարող են ուկրաի­նա­կան թեժ կետը տեղա­փո­խել այստեղ։Մնացածը հետաքրքիր չէ։ Այսօր ով ում փաթաթվում է, վաղը՝ թշնա­մի է դառնում։

-Համե­նայնդեպս Վրաստա­նում չկա այն գիտակցությունը, որ Հայաստա­նի հետ որպես քրիստոնյա երկիր, հարա­բե­րություննե­րը պետք է սերտացնել։ Թբի­լի­սին կարծես ավե­լի շատ Բաքվի ու Անկա­րա­յի ուղղությամբ է շարժվում, որն ամբողջությամբ կլա­նել է իրեն։

-Երբ 2008 թվա­կա­նին Ռուսաստա­նում հարձակվե­ցին վրա­ցի­նե­րի վրա, ինձ այն ժամա­նակվա հայ  համայնքի ղեկա­վարներն ասում էին՝ տես մեզ  հետ ռուսներն ինչքան լավ են, իսկ վրա­ցի­նե­րին ինչ օրն են գցում։ Ուղիղ 15 տարի առաջ ես հարցազրույց տվե­ցի այն մասին, որ Հայաստա­նը շուտով «չուլ» է դառնա­լու, քանի որ նրանք գոնե կարո­ղա­ցան իրենց որոշ ժամա­նակ պաշտպա­նել, հավատրիմ մնալ իրենց սկզբունքնե­րին։ Հասկա­ցեք՝ այսօր սրա հետ լավ կամ վատ լինե­լը ոչ մի կապ չունի։ Մենք 90-ականնե­րին հաղթե­ցինք, որովհետև կային մտա­վո­րա­կաններ, իսկ հիմա ամեն ինչ վերածվել է առևտրի։ Նույնիսկ դժվար դրության ժամա­նակ Կովկա­սում ամե­նահզոր երկի­րը մենք էինք, մեզ հետ էին սեղա­նի շուրջ պայմա­նա­վորվում։ Այսօր պետք է հասնենք դրան, այլա­պես այստեղ այնտեղ վազե­լը ոչինչ չի տալու։Այժմ ինձ հետաքրքրում է միայն մեր տարա­ծաշրջա­նի տուրբուլենտությունը։ Վախե­նամ՝ մի կատաստրոֆա էլ այստեղ լինի ու դրա­նից հետո աշխարհի բաժա­նում սկսվի։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ