27.1 C
Yerevan

Արցա­խի Ճակա­տա­գիրն Ու Արևմուտք-ՌԴ Հարա­բե­րություննե­րը

Կան շատ հարցեր, որոնք դեռ շատ երկար պետք է որոշվեն։ Հարցն այն է, որ այդ բոլոր խնդիրնե­րը տարբեր են, գտնվում են տարբեր հարթություննե­րի մեջ, բայց շատ ուժեղ կապված են իրար հետ։ Դա և՛ սահմաննե­րի դելի­մի­տա­ցիան է, և՛ Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունը և շատ այլ մեծ ու փոքր հարցեր։

Վադիմ Դուբնով

Բրյուսե­լի համար գլխա­ցա­վանք է ԼՂ  հարցի հումա­նի­տար բաղադրի­չը միջազգա­յին իրա­վունքի հետ համադրե­լը. Դուբնով

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է ռուսաստանցի քաղա­քա­գետ, հրա­պա­րա­կա­խոս Վադիմ Դուբնո­վը։

-Պարոն Դուբնով, Մայի­սի 25-ին Մոսկվա­յում ՌԴ նախա­գա­հի միջնորդությամբ տեղի է ունե­նա­լու Փաշինյան-Ալիև հանդի­պում։ Ի՞նչ սպա­սե­լիքներ կան այս հանդի­պումից, արդյոք սա լինե­լու է Վաշինգտո­նի ու Բրյուսե­լի շարունա­կությունը, թե՞  նոր պրո­ցե­սի հետ գործ ունենք։

Պայմա­նագրի ստո­րագրման մասին խոսք լինել  չի կարող։ Սա կլի­նի Պրա­հա­յի, Վաշինգտո­նի ու Բրյուսե­լի հանդի­պումնե­րի շարունա­կությունը։ Ինչ-որ ձևով կկորդի­նացվեն այն քայլե­րը, որոնք քննարկվել են արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումնե­րի ժամա­նակ։ Իհարկե մենք չգի­տենք՝ կոնկրետ ինչ են նրանք քննարկել, բայց  գործ ունենք քայլ առ քայլ գործո­ղության մասին։ Այստեղ պայմա­նա­վորվե­ցին, այնտեղ վավե­րացրե­ցին  ու այդպես շարունակ։ Արտգործնա­խա­րարնե­րը խոսե­ցին որո­շա­կի առա­ջընթա­ցի մասին՝ նախա­պատրաստե­լով ավե­լի բարձր մակարդա­կով հանդի­պում։ Հենց այդ հանդիպման ժամա­նակ էլ կվա­վերցվի այն, ինչի շուրջ պայմա­նա­վորվել են արտա­քին գերա­տեսչություննե­րի ղեկա­վարնե­րը։

Օրա­կարգն ինչ-որ ձևով բաժանվել է։ Բանակցություննե­րի արևմտյան սեղա­նին քննարկվում է Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սության հարցը, իսկ մոսկովյան սեղա­նին՝  հաղորդակցություննե­րի հարցը։ Դա հաստատվեց նաև վերջին հանդիպման ժամա­նակ, երբ Լավրովն այդքան երկար խոսեց հաղորդակցություննե­րի հարցի մասին։ Իհարկե կան նաև քաղա­քա­կան կարև­որ հարցեր, որովհետև Լաչի­նի միջանցքում անցա­կե­տի տեղադրումից հետո իրա­վի­ճա­կը փոխվում է նաև  Զանգե­զուրի ուղղությամբ, որն անշուշտ ևս կքննարկվի Մոսկվա­յում։

-Կարծում եք արևմուտք-Ռուսաստան անտա­գո­նիզմի պայմաննե­րում հնարավո՞ր է օրա­կարգ կիսել, թե՞ ամեն դեպքում խոսքը մրցակցության մասին է։

-Ես չեմ կարծում, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցում կա անտա­գո­նիզմ։ Կողմերն  ինչ-որ առումով գուցե մրցակցում են, բայց  ոչ այն ձևով, ինչպես ընդունված է համա­րել՝ այն, որ իրար խանգա­րում են կամ  միմյանց ջանքե­րը  բլո­կա­վո­րում։ Մոսկվան՝ հաշվի առնե­լով իր հետաքրքրություննե­րը հաղորդակցություննե­րի հարցում, պատրաստ է ինչ-որ բան զիջել ղարա­բաղյան հարցում։ Բարդ պրո­ցես է, բայց ոչ անտա­գո­նիզմ։ Բոլո­րը հասկա­նում են, որ իրա­վի­ճա­կը հենց այնպի­սին է, ինչպես վերջին շաբաթնե­րի ընթացքում ներկա­յացնում է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը։  Չեմ կարծում, որ այդ փաստարկված բանե­րը որևէ մեկը կարող է լրջո­րեն վիճարկել, բայց  դրա շուրջ հնա­րա­վոր են քննարկումներ և առևտուր։

-Իսկ առհա­սա­րակ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումն իրատեսակա՞ն եք  համա­րում, կողմերն այդ վերջին քայլը կկատարե՞ն։

Ես չեմ կարծում, որ դա այսօրվա հարց է։ Կան շատ հարցեր, որոնք դեռ շատ երկար պետք է որոշվեն։ Հարցն այն է, որ այդ բոլոր խնդիրնե­րը տարբեր են, գտնվում են տարբեր հարթություննե­րի մեջ, բայց շատ ուժեղ կապված են իրար հետ։ Դա  և՛ սահմաննե­րի դելի­մի­տա­ցիան է, և՛ Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունը և շատ այլ  մեծ ու  փոքր հարցեր։ Դրանք բաժանված են բանակցություննե­րի հարթակնե­րի միջև։ Քանի դեռ  բանակցություններ կան, խոշոր էսկա­լա­ցիա­ներ չեն լինի, բայց դա չի նշա­նա­կում, որ խաղա­ղության պայմա­նագրի  հանգուցա­լուծում է հնա­րա­վոր։

-Մոսկվան առհա­սա­րակ հետաքրքրվա՞ծ է խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրությամբ, թե՞ պրո­ցե­սը ձգձգելն ավե­լի ձեռնտու է։

-Մոսկվան պատրաստ է խաղա­ղության պայմա­նագրին, բայց միայն հաշվի առնե­լով այն հետաքրքրություննե­րը, որ ինքն ունի հաղորդակցություննե­րի հարցում և նաև նկա­տի ունե­նա­լով իր դերն առհա­սա­րակ տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րում։

-Իսկ Ղարա­բա­ղի հայե­րի ճակա­տա­գի­րը, անվտանգությունը որևէ կողմին հետաքրքի՞ր է։

-Մոսկվա­յի համար այդ հարցը կիրա­ռա­կան է, իսկ Բրյուսե­լի համար շատ կարև­որ է։ Այս կոնֆլիկտի հումա­նի­տար բաղադրի­չը միջազգա­յին իրա­վունքի հետ համադրե­լը Բրյուսե­լի համար  գլխա­ցա­վանք է դարձել։ Ամե­րի­կա­ցի­ներն էլ իրենց խաղն են խաղում, բայց իհարկե նրանց համար ղարա­բաղյան հակա­մարտության հանգուցա­լուծումը գլո­բալ առումով հաջո­ղություն է։ Դրա համար էլ Ղարա­բա­ղի հայե­րի անվտանգությունը մտնում է այդ պլաննե­րի մեջ։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ