Հայաստան

Կովկասը Կդառնա՞ Թեժ Կետ

90-ականներին հաղթեցինք, որովհետև կային մտավորականներ, իսկ հիմա ամեն ինչ վերածվել է առևտրի։ Նույնիսկ դժվար դրության ժամանակ Կովկասում ամենահզոր երկիրը մենք էինք, մեզ հետ էին սեղանի շուրջ պայմանավորվում։ Այսօր պետք է հասնենք դրան, այլապես այստեղ այնտեղ վազելը ոչինչ չի տալու։

Արբակ Խաչատրյան

Վախենամ աղետը տեղափոխվի  Հարավային Կովկաս. Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը չպետք է նպաստեն դրան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով եղավ Ադրբեջանում,որտեղ մասնակցել էին Հեյդար Ալիևի 100 ամյակին նվիրված միջոցառումներին։ Ինչպե՞ս եք գնահատում վրաց-ադրբեջանական այս փուլի մտերմությունն, այն ինչքանո՞վ է սպառնում Հայաստանին։

Չեմ կարծում, թե ձևական միջոցառումներին մասնակցությունն էական հանգամանք է։ Դա ոչ մի բան չի փոխում, վաղն էլ ադրբեջանցիները Շևառնաձեին նվիրված միջոցառումներին կարող են մասնակցել։  Ամենամեծ վտանգը մեր տարածաշրջանում այն է, որ Վրաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել, ինչն էլ այնտեղ քաղաքացիական պատերազմի կհանգեցնի։Ուկրաինական թեժ կետն այդպիսով կտեղափոխվի մեր տարածաշրջան։Վրաստանի բանկային սիստեմն ամբողջությամբ ամերիկյան է։ 2008 թվականին պառկեցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի տակ, հիմա պատերազմի ժամանակ ռուսական փողեր տեսան, միանգամից որոշեցին ՌԴ-ի հետ դիվանագիտություն խաղալ։ Այսինքն՝ սա այն քամելեոնական քաղաքականությունն է, որի մասին ես խոսում էի։  Իբրև թե հիմա էլ ցույց են տալիս, որ ինչ ուզում են՝ անում են, իրենք անկախ են։ Պատկերացնու՞մ եք մի քանի տարի առաջ ԱՄՆ-ին նման բան ասեին։ Սա անխուսափելիորեն հանգեցնելու է պատժամիջոցների։ Եթե մեր ղեկավարներն անմեղսունակ են, իրենցը՝ առևտրական։ Վրաստանի երիտասարդությունն ու ընդդիմությունն այլ  տրամադրվածություն ունի։ Սա կհանգեցնի ցույցերի, ես դրանում կասկած չունեմ։ Բոլորը ուրախ կլինեն, որ այս տարածաշրջանի երեք հանրապետությունների ղեկավարները ամեն մեկն իր խնդրով նպաստի, որ այս տարածաշրջանը  դառնա բախման օջախ։Սա է ամենավտանգավորը, թե չէ՝ Ալիևի կամ մյուսի ծնունդը նշելը ոչինչ չի փոխում։Նախկինում ասել եմ՝ Ալիևի տղայի վրա «դոն Կորլեոնեի» փոշի է դրել, հիմա այդ փոշին մի փոքր հաստացել է։ Համենայնդեպս այս երեք  ղեկավարները չեն մտածում, թե ինչպես կարող են ուկրաինական թեժ կետը տեղափոխել այստեղ։Մնացածը հետաքրքիր չէ։ Այսօր ով ում փաթաթվում է, վաղը՝ թշնամի է դառնում։

-Համենայնդեպս Վրաստանում չկա այն գիտակցությունը, որ Հայաստանի հետ որպես քրիստոնյա երկիր, հարաբերությունները պետք է սերտացնել։ Թբիլիսին կարծես ավելի շատ Բաքվի ու Անկարայի ուղղությամբ է շարժվում, որն ամբողջությամբ կլանել է իրեն։

-Երբ 2008 թվականին Ռուսաստանում հարձակվեցին վրացիների վրա, ինձ այն ժամանակվա հայ  համայնքի ղեկավարներն ասում էին՝ տես մեզ  հետ ռուսներն ինչքան լավ են, իսկ վրացիներին ինչ օրն են գցում։ Ուղիղ 15 տարի առաջ ես հարցազրույց տվեցի այն մասին, որ Հայաստանը շուտով «չուլ» է դառնալու, քանի որ նրանք գոնե կարողացան իրենց որոշ ժամանակ պաշտպանել, հավատրիմ մնալ իրենց սկզբունքներին։ Հասկացեք՝ այսօր սրա հետ լավ կամ վատ լինելը ոչ մի կապ չունի։ Մենք 90-ականներին հաղթեցինք, որովհետև կային մտավորականներ, իսկ հիմա ամեն ինչ վերածվել է առևտրի։ Նույնիսկ դժվար դրության ժամանակ Կովկասում ամենահզոր երկիրը մենք էինք, մեզ հետ էին սեղանի շուրջ պայմանավորվում։ Այսօր պետք է հասնենք դրան, այլապես այստեղ այնտեղ վազելը ոչինչ չի տալու։Այժմ ինձ հետաքրքրում է միայն մեր տարածաշրջանի տուրբուլենտությունը։ Վախենամ՝ մի կատաստրոֆա էլ այստեղ լինի ու դրանից հետո աշխարհի բաժանում սկսվի։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *