ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Մեր Ուղին»-ը 3 Տարեկան Է

Այսօր՝ մայիսի 28-ին, տոնելով առաջին հանրապետության հիմնադրման հերթական տարեդարձը, «Մեր Ուղին»-ը շնորհավորում է բոլորին՝ հանրապետության արժեքները կրողներին կոչելով ամրության, գաղափարական միասնության և անբեկուն կամքի:

Մեր Ուղին

2020թ. այս օրը իր գործունեությունը սկսեց «Մեր Ուղին» սոցիալ-քաղաքական հարթակը՝ որպես գաղափարների ներկայացման, քննարկման և մեկնաբանման յուրօրինակ երևույթ:

Մայիսի 28-ը պատահաբար չէր ընտրված: Լինելով գաղափարների և ազատ մտքերի մեկնաբանման ու ներկայացման հարթակ՝ «Մեր Ուղին»-ը իր ծննդյան օր ընտրեց մայիսի 28-ը՝ հայկական առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ հարգանքի տուրք մատուցելով մի քանի հարյուրամյա շղթաներում ապրող հայ ժողովրդի գերմարդկային ջանքերին: Մայիսի 28-ը միայն իրավական քաղաքական ստատուս չմնաց, այլ դարձավ համայն հայության՝ կրկին ապրելու, վերածնվելու և պայքարելու խորհրդանշական օր: Թեև առաջին հանրապետությունը չդիմացավ ծանրագույն մարտահրավերներին և 2020թ. կործանվեց, սակայն մայիսի 28-ի խորհուրդը չնվազեց: Այն շարունակեց մնալ որպես հայի պետության վերածնունդի նոր հույս ու հիշեցում այն բանի, որ նույնիսկ ամենածանր փորձությունն ի զորու չէ հաղթել ժողովրդին, եթե նա չի ցանկանում պարտվել:

Մայիսի 28-ն ընդունելով որպես նոր վերածննդի խորհրդանիշ՝ «Մեր Ուղին»-ը փորձեց նորովի մուտք գործել հայկական իրականություն՝ գործելով չափազանց բարդ և հակասական պայմաններում:

2020-2023թթ. Հայաստանի և հայ ժողովրդի համար նշանավորվեցին որպես ծանրագույն փորձությունների տարիներ: 

Ամենից ծանրն իհարկե 2020թ. էր, երբ Հայաստանում մոլեգնող կորոնավարակին գումարվեց սեմպետմբերի 27-ին սկսված ծանր պատերազմը: Հետագա տարիներն աչքի ընկան հուսահատության, թուլության, հակասական պայքարի, ներքաղաքական ծակող-կտրող գործընթացների տարիներ:

«Մեր Ուղին»-ը այս երեք տարիների ընթացքում անաչառորեն անդրադարձավ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող կարևորագույն իրադարձություններին, մեկնաբանեց և հանրությանը ներկայացրեց ներքին և արտաքին ամենաբարդ խնդիրներին վերաբերվող բազմաթիվ իրադարձություններ, անցկացրեց տասնյակ հարցազրույցներ հասարակական, քաղաքական, մտավորական գործիչների հետ, տվեց սեփական կարծիքն այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ:

Փորձելով նոր խոսք առաջ բերել հայկական մեդիադաշտում՝ «Մեր Ուղին»ը զարգացրեց նյութերի մշակման նոր ձևաչափ, հարցազրույցների նոր մոտեցում և հարցերի բարձրացմանն ուղղված նոր մեկնաբանման սկզբունքներ:

Այսօր՝ մայիսի 28-ին, տոնելով առաջին հանրապետության հիմնադրման հերթական տարեդարձը, «Մեր Ուղին»-ը շնորհավորում է բոլորին՝ հանրապետության արժեքները կրողներին կոչելով ամրության, գաղափարական միասնության և անբեկուն կամքի:

Լինելով «Մայիս 28»-ի ոգու արժեհամակարգը կրող հարթակ և հավատարիմ մնալով իր որդեգրած գաղափարներին՝ «Մեր Ուղին»-ը կշարունակի իր հավաստած արժեքների պաշտպանումն ու զարգացումը:

Կեցցե՛ Մայիսի 28-ը

Կեցցե՛ Առաջին Հանրապետությունը

Կեցցե՛ հայ ժողովուրդը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *