15 C
Yerevan

«Մեր Ուղին»-ը 3 Տարե­կան Է

Այսօր՝ մայի­սի 28-ին, տոնե­լով առա­ջին հանրա­պե­տության հիմնադրման հերթա­կան տարե­դարձը, «Մեր Ուղին»-ը շնորհա­վո­րում է բոլո­րին՝ հանրա­պե­տության արժեքնե­րը կրողնե­րին կոչե­լով ամրության, գաղա­փա­րա­կան միասնության և անբե­կուն կամքի:

Մեր Ուղին

2020թ. այս օրը իր գործունեությունը սկսեց «Մեր Ուղին» սոցիալ-քաղա­քա­կան հարթա­կը՝ որպես գաղա­փարնե­րի ներկա­յացման, քննարկման և մեկնա­բանման յուրօ­րի­նակ երև­ույթ:

Մայի­սի 28‑ը պատա­հա­բար չէր ընտրված: Լինե­լով գաղա­փարնե­րի և ազատ մտքե­րի մեկնա­բանման ու ներկա­յացման հարթակ՝ «Մեր Ուղին»-ը իր ծննդյան օր ընտրեց մայի­սի 28‑ը՝ հայկա­կան առա­ջին հանրա­պե­տության հիմնադրման օրը՝ հարգանքի տուրք մատուցե­լով մի քանի հարյուրամյա շղթա­նե­րում ապրող հայ ժողովրդի գերմարդկա­յին ջանքե­րին: Մայի­սի 28‑ը միայն իրա­վա­կան քաղա­քա­կան ստա­տուս չմնաց, այլ դարձավ համայն հայության՝ կրկին ապրե­լու, վերածնվե­լու և պայքա­րե­լու խորհրդանշա­կան օր: Թեև առա­ջին հանրա­պե­տությունը չդի­մա­ցավ ծանրա­գույն մարտահրա­վերնե­րին և 2020թ. կործանվեց, սակայն մայի­սի 28‑ի խորհուրդը չնվա­զեց: Այն շարունա­կեց մնալ որպես հայի պետության վերածնունդի նոր հույս ու հիշե­ցում այն բանի, որ նույնիսկ ամե­նա­ծանր փորձությունն ի զորու չէ հաղթել ժողովրդին, եթե նա չի ցանկա­նում պարտվել:

Մայի­սի 28‑ն ընդունե­լով որպես նոր վերածննդի խորհրդա­նիշ՝ «Մեր Ուղին»-ը փորձեց նորո­վի մուտք գործել հայկա­կան իրա­կա­նություն՝ գործե­լով չափա­զանց բարդ և հակա­սա­կան պայմաննե­րում:

2020–2023թթ. Հայաստա­նի և հայ ժողովրդի համար նշա­նա­վորվե­ցին որպես ծանրա­գույն փորձություննե­րի տարի­ներ: 

Ամե­նից ծանրն իհարկե 2020թ. էր, երբ Հայաստա­նում մոլեգնող կորո­նա­վա­րա­կին գումարվեց սեմպետմբե­րի 27-ին սկսված ծանր պատե­րազմը: Հետա­գա տարի­ներն աչքի ընկան հուսա­հա­տության, թուլության, հակա­սա­կան պայքա­րի, ներքա­ղա­քա­կան ծակող-կտրող գործընթացնե­րի տարի­ներ:

«Մեր Ուղին»-ը այս երեք տարի­նե­րի ընթացքում անա­չա­ռո­րեն անդրա­դարձավ Հայաստա­նին և հայ ժողովրդին վերա­բե­րող կարև­ո­րա­գույն իրա­դարձություննե­րին, մեկնա­բա­նեց և հանրությա­նը ներկա­յացրեց ներքին և արտա­քին ամե­նա­բարդ խնդիրնե­րին վերա­բերվող բազմա­թիվ իրա­դարձություններ, անցկացրեց տասնյակ հարցազրույցներ հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան, մտա­վո­րա­կան գործիչնե­րի հետ, տվեց սեփա­կան կարծիքն այս կամ այն իրա­դարձություննե­րի վերա­բերյալ:

Փորձե­լով նոր խոսք առաջ բերել հայկա­կան մեդիա­դաշտում՝ «Մեր Ուղին»ը զարգացրեց նյութե­րի մշակման նոր ձևա­չափ, հարցազրույցնե­րի նոր մոտե­ցում և հարցե­րի բարձրացմանն ուղղված նոր մեկնա­բանման սկզբունքներ:

Այսօր՝ մայի­սի 28-ին, տոնե­լով առա­ջին հանրա­պե­տության հիմնադրման հերթա­կան տարե­դարձը, «Մեր Ուղին»-ը շնորհա­վո­րում է բոլո­րին՝ հանրա­պե­տության արժեքնե­րը կրողնե­րին կոչե­լով ամրության, գաղա­փա­րա­կան միասնության և անբե­կուն կամքի:

Լինե­լով «Մայիս 28»-ի ոգու արժե­հա­մա­կարգը կրող հարթակ և հավա­տա­րիմ մնա­լով իր որդեգրած գաղա­փարնե­րին՝ «Մեր Ուղին»-ը կշա­րունա­կի իր հավաստած արժեքնե­րի պաշտպա­նումն ու զարգա­ցումը:

Կեցցե՛ Մայի­սի 28‑ը

Կեցցե՛ Առա­ջին Հանրա­պե­տությունը

Կեցցե՛ հայ ժողո­վուրդը

Առնչվող Հոդվածներ