15.8 C
Yerevan

Երև­անյան Խորհրդա­ժո­ղով

(մայի­սի 26–27)

«Բոլո­րը հանուն պետության և պետությունը հանուն բոլո­րի»

Հաջողված երկիր ունե­նա­լու համար անհրա­ժեշտ է ունե­նալ թե՛ հզոր պետություն, թե՛ հզոր հասա­րա­կություն, ուր կան առողջ կուսակցություններ, հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ, արհեստակցա­կան միություններ, գիտա­կից քաղա­քա­ցի­ներ և այլն: Առանց հզոր հասա­րա­կության կունե­նանք բռնա­պե­տություն:

Աշխարհում թևա­ծող համա­վա­րա­կը, Ուկրաի­նա­յում և Կովկա­սում տեղի ունե­ցող պատե­րազմնե­րը, ժողովրդա­վա­րության և բռնա­պե­տության միջև ուժգնա­ցող լարվա­ծությունը, համաշխարհայնացման ճգնա­ժա­մե­րը վկան են այն բանի, որ աշխարհը փոխվում է, մարդկությունը՝ նույնպես։ Եվ այս փոփոխվող աշխարհում որոշ ժողո­վուրդներ ավե­լի շատ ցավա­լի պատմա­կան փորձություննե­րի են ենթարկվում, քան մյուսնե­րը: Դրանցից է նաև հայ ժողո­վուրդը, որը վերջին տարի­նե­րին նույնքան վճռո­րոշ ճակա­տագրա­կան իրո­ղություննե­րի է ակա­նա­տես լինում, որքան և 105 տարի առաջ՝ 1918 թվա­կա­նի մայի­սի 28-ին, երբ գոյութե­նա­կան բարդ պահ էր։

Այնուա­մե­նայնիվ, չնա­յած այս զուգա­հեռ պատմա­կան փաստե­րին, հայ ժողո­վուրդն իր ինքնիշխա­նության վերա­կանգնման դասե­րը չյուրացրեց։ Իրոք, ո՛չ 1918-ին, ո՛չ 1920-ին, ո՛չ էլ 1991-ին կամ 2020-ին, պատմությունը թույլ չտվեց պայմաններ ստեղծել ազգա­յին ինքնիշխա­նության մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու ունակ վերնա­խա­վի և ինքնիշխան քաղա­քա­կան տարածքի ստեղծման համար:

Սակայն այսօր, ավե­լի քան երբևէ, Պետությունն ինքը պետք է հայության այս ընդհա­նուր արժեքնե­րի խորհրդա­նի­շը լինի։ Այսօր, ավե­լի քան երբևէ, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պետք է Հայկա­կան աշխարհի վերա­կազմա­վորման ծանրության կենտրո­նը դառնա հասա­րա­կա­կան գործունեության բոլոր ոլորտնե­րում։ Այսօր, ավե­լի քան երբևէ, պետությունն ինքը պետք է լինի ընդհա­նուր շահի հիմքն ու ցուցի­չը, սոցիալ տնտե­սա­կան արդա­րության ապա­հո­վո­ղը, այսինքն՝ իշխա­նության և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության հավա­սա­րակշռության այն կետը, այն չեզոք գոտին, որտեղ յուրա­քանչյուր հայ քաղա­քա­ցի պետք է գտնի իր տեղը և ինքն իրեն հաղթող ճանա­չի։

Միայն թե, իրա­կա­նում, Հայաստա­նում ընդհա­նուր շահ երբեք չի եղել, քանի որ չկա ինքնիշխան պետության ավանդույթ, ոչ էլ հասա­րա­կա­կան պայմա­նա­գիր, որոնք վերնա­խա­վի և ժողովրդի միջև փոխվստա­հության հիմքն են կազմում։ Իսկ առանց հասա­րա­կա­կան պայմա­նագրի, չի կարող լինել ո՛չ պետություն, ո՛չ էլ ժողովրդա­վա­րություն, այլ պարզա­պես կլի­նի օլի­գարխիկ իշխա­նությա­նը սպա­սարկող վարչա­կարգ, ինչ բնույթ էլ, որ այն ունե­նա: Առանց հասա­րա­կա­կան պայմա­նագրի չի կարող ինքնիշխա­նություն կամ պատշաճ քաղա­քա­կան համա­կարգ լինել, այլ պարզա­պես կլի­նի բարե­կա­մա­կան ​​կարգ, ուր անձնա­կան կապե­րը ավե­լի կարև­որ են քան ինստի­տուցիո­նալ կապե­րը:

Պետությունը չէ, որ պետք է ծառա­յի վարչա­կարգե­րին, այլ վարչա­կարգերն ու նրանց գաղա­փա­րա­խո­սություննե­րը պետք է ծառա­յեն պետության պատշաճ գործունեությա­նը: Ինքնիշխան տարածքի և ժողովրդի վրա հիմնվող հայկա­կան պետությունը չի կարող միջազգա­յին ասպա­րե­զում մյուս պետություննե­րի կողմից սխալ ընկալվող միա­վոր լինել։ Հայկա­կան պետությունը պարտա­վո­րություններ ունի միջազգա­յին հանրության հանդեպ, և հակա­ռա­կը՝ միջազգա­յին հանրությունը պարտա­վո­րություններ ունի հայկա­կան պետության հանդեպ, ուստի միջազգա­յին հանրությունը պետք է իր ողջ ուշադրությունը սևե­ռի Հայաստա­նի Հանրա­պե­տության, և մասնա­վո­րա­պես Արցա­խի Հանրա­պե­տության մտա­հո­գիչ ճակա­տագրի վրա, որի ինքնո­րոշման իրա­վունքը պետք է ճանաչվի Արցա­խի Հանրա­պե­տության անվտանգության սկզբունքի և ՄԱԿ‑ի «Պաշտպա­նության պատասխա­նատվության մասին» կոնվենցիա­յի  համա­ձայն, և եթե նույնիսկ գոյություն ունեն մի քանի ուղի­ներ այս միջազգա­յին նորմի կիրա­ռումը երաշխա­վո­րե­լու համար, ՄԱԿ‑ը պետք է օգտա­գործի գործող օրենքով նախա­տեսված ամբողջ գործի­քա­կազմը, որպեսզի Արցա­խի հայ բնակչությա­նը դուրս բերի Ադրբե­ջա­նի բռնա­պե­տության, Անկա­րա-Բաքու պանթուրքա­կան ծավա­լա­պաշտության և Թուրքիա­յի ու Ռուսաստա­նի մաքիա­վե­լիա­կան քաղա­քա­կա­նության ճիրաննե­րից, ընդ որում չպետք է նույնացնել Էրդո­ղա­նի և Պուտի­նի բռնա­պե­տա­կան ​​վարչա­կարգերն ու թուրք և ռուս քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րը։

Այս դատա­պարտող դիտարկումը երկնքից չի ընկել։ Այն 2023 թվա­կա­նի մայի­սի 26-ին և 27-ին Երև­ա­նում տեղի ունե­ցած երկօրյա մտքե­րի փոխա­նակման և բանա­վե­ճե­րի արդյունքն է՝ հայոց աշխարհի չորս կողմե­րից ժամա­նած պահանջա­տեր դիտորդնե­րի միջև, ովքեր, ներշնչված Քրիստա­փոր Միքա­յելյա­նի եւ Արամ Մանուկյա­նի մտքե­րով, «ազատ մտա­ծե­ցին և միա­սին խոսե­ցին»՝ նոր մտա­ծո­ղության, նոր ինքնիշխա­նության և նոր հույսի համար պայմաննե­րի ստեղծման նպա­տա­կով՝ որպես գաղա­փարնե­րի, վարքագծի և ուղերձնե­րի փոփո­խության համար անհրա­ժեշտ երեք հիմնա­րար սկզբունքներ։

Եթե ​​առա­ջի­կա ամիսնե­րին Հայաստա­նում նմա­նա­տիպ և ավե­լի բաց ձևա­չա­փով այլ հանդի­պումներ սպասվեն, ապա որևէ կերպ չհա­վակնե­լով դառնալ մեկ այլ կուսակցության հիմք, ոչ էլ որևէ քաղա­քա­կան կազմա­կերպություն, այլ ընդա­մե­նը գաղա­փար։ Արդեն կարե­լի է որոշ նկա­տա­ռումներ նշել, որոնք այսուհետև կբա­ցա­հայտվեն տարբեր հարթակնե­րում՝ բանա­վե­ճի և կարծիքնե­րի փոխա­նակման համար։ 

Այս որա­կա­կան թռիչքը բխում է պատմա­կան անհրա­ժեշտությունից՝ որպեսզի պատրաստվի նոր սերունդնե­րը ունե­նա­լու բանա­լի­նե­րը իրենց և Հայաստա­նի Հանրա­պե­տության ապա­գա­յի ու մեր պետության համար, որ հիմնված է անվտանգության, կրթության և արդար սոցիալ տնտե­սա­կան զարգացման վրա։ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը հրա­վի­րում ենք պատասխա­նատվության այս երեք առաջնա­հերթություննե­րի նկատմամբ՝ դեպի 21-րդ դար հաջող թռիչք կատա­րե­լու համար։

Այնուա­մե­նայնիվ, այս հարա­ցուցա­յին փոփո­խությունը աշխարհի հանդեպ բաց դիրքո­րո­շում, ներա­ռա­կան մոտե­ցում և իրա­տե­սա­կան մտա­ծո­ղություն է պահանջում: Եթե ​​Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը արդիա­կա­նացվում է, մասնա­վո­րա­պես՝ նոր տեխնո­լո­գիա­նե­րի, արհեստա­կան ​​ինտե­լեկտի և գիտա­կան ​​առա­ջընթա­ցի ոլորտում, ապա հարկ է նշել, որ նրա քաղա­քա­կան վերնա­խա­վը դեռևս 21-րդ դար մուտք չի գործել։ Եկել է բաց թողա­ծը լրացնե­լու ժամա­նա­կը:

Եթե ​​Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը ավե­լի  հանդուրժող և լայնա­խոհ է, ապա հարկ է նշել, որ նրա քաղա­քա­կան վերնա­խա­վը աչքի է ընկնում հատվա­ծա­կա­նությամբ և պատասխա­նատվության զգացման բացա­կա­յությամբ: Եկել է նշյալ անդունդը լցնե­լու և հասա­րա­կությունը իր պատյա­նից դուրս բերե­լու ժամա­նա­կը՝ մեր իշխա­նա­կան վերնա­խա­վը վերածնե­լու համար։

Եթե ​​Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը հայտնի է ողջ աշխարհում հարմարվե­լու իր ունա­կությամբ, ապա պարզ է, որ քաղա­քա­կան վերնա­խա­վը ճկունության պակաս  ունի և  աչքի է ընկնում   սփյուռքյան ներուժի ներգրավման ոչ պատշաճ գործե­լա­կերպով: Եկել է նաև ժամա­նա­կը վերա­կանգնե­լու հայության միջև հասա­րա­կա­կան կապը՝ պետության և նրա համաշխարհայնացված ազգի հարա­բե­րություննե­րի միջո­ցով, Հայաստա­նի Հանրա­պե­տության և նրա սփյուռքյան ցանցե­րի միջև հայկա­կան փափուկ ուժի(soft power) ստեղծման միջո­ցով, որտեղ յուրա­քանչյուրի ներուժը‘ հայ կամ օտա­րազգի, բայց անպայմա­նո­րեն հայա­սեր, իր օգնությունը կբե­րի վաղվա Հայաստա­նին։

Հաջողված երկիր ունե­նա­լու համար անհրա­ժեշտ է ունե­նալ թե՛ հզոր պետություն, թե՛ հզոր հասա­րա­կություն, ուր կան առողջ կուսակցություններ, հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ, արհեստակցա­կան միություններ, գիտա­կից քաղա­քա­ցի­ներ և այլն: Առանց հզոր հասա­րա­կության կունե­նանք բռնա­պե­տություն:

Ամեն արդիա­կան պետություն և արդիա­կան մտա­ծո­ղություն  խարսխված է լուրջ գիտե­լի­քի ու ընդունե­լի և պատասխա­նա­տու ուժե­րի հավա­սա­րակշռության վրա՝ առանց ավե­լորդության կամ չափա­զանցության, և կործա­նա­րար երև­ա­կա­յության, որը երազնե­րը մղձա­վանջի է վերա­ծում ու հավա­քա­կան վախ և անհանգստություն է առա­ջացնում: 

Սակայն, հայ ժողո­վուրդը չափա­զանց երկար ժամա­նակ անհա­սա­նե­լի երա­զանքնե­րով է սնվել, որոնք իրա­կան կյանքում իսկա­կան մղձա­վանջ են դարձել բոլո­րի համար: Հետև­ա­բար, եկել է նրան նոր ձգտումնե­րի իրա­տե­սա­կան միջոցներ հաղորդե­լու ժամա­նա­կը, որոնք հիմնված կլի­նեն փոփոխվող աշխարհի վրա՝ մարդասպան գաղա­փա­րա­խո­սություննե­րից հեռու, բայց և մարտահրա­վերնե­րը կանխա­տե­սե­լու և բոլո­րի կարո­ղություննե­րը ներգրա­վե­լու համար՝ հանուն համե­րաշխության գործե­լու ժամա­նա­կը:

«Բոլո­րը հանուն Հայաստա­նի և Հայաստա­նը հանուն բոլո­րի», «Բոլո­րը հանուն Պետության և Պետությունը հանուն բոլո­րի»։

Կեցցե՛ 1918 թվա­կա­նի մայի­սի 28-ին ծնված և 1991 թվա­կա­նի սեպտեմբե­րի 21-ին վերա­կանգնված Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։

Կեցցե՛ հայոց պետա­կան ինքնիշխա­նությունը, կեցցե՛ հայ ժողո­վուրդը։   

Հարգանքով՝ 

Խորհրդա­ժո­ղո­վի Կազմա­կերպիչ Մարմին 

29 Մայիս 2023

Առնչվող Հոդվածներ