28.4 C
Yerevan

Իսկ Ինչո՞ւ Է Լռում Եվրո­պան

Նիկոլ Փաշինյա­նը Քիշնև­ում կայա­նա­լիք Եվրո­պա­կան քաղա­քա­կան խորհրդի գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ պետք է հրա­պա­րա­կի Ալիևի հայտա­րա­րությունը բոլոր մասնա­կիցնե­րի առաջ և հռե­տո­րա­կան հարց տա գագաթնա­ժո­ղո­վի բոլոր մասնա­կիցնե­րին. «ինչու է Եվրո­պան դատա­պարտում ֆաշիզմը և ռուսա­կան ագրե­սիան Ուկրաի­նա­յի դեմ, բայց աչք փակում արցա­խա­հա­յության դեմ Ադրբե­ջա­նի նման դրսև­որման վրա։

Կարեն Օհանջանյան

Փաշինյա­նը Քիշնև­ում պետք է հայտա­րա­րի՝ ինչո՞ւ է Եվրո­պան անտե­սում Ալիևի՝ արցա­խա­հա­յությանն ուղղված սպառնա­լիքնե­րը

«Առա­ջին լրատվական»–ի զրուցա­կիցն է «Հելսինկյան նախա­ձեռնություն-92» Լեռնա­յինՂարա­բա­ղի կոմի­տեի համա­կարգող, խաղա­ղության և մարդու իրա­վունքնե­րի միջազգա­յին մրցա­նակնե­րիդափնե­կիր Կարեն Օհանջանյա­նը։

-Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը հայտա­րա­րել է, որ Արցա­խի խորհրդա­րա­նը պետք է ցրվի և բոլոր պաշտոնյա­նե­րը լքեն իրենց պաշտոննե­րը, իսկ արցա­խա­հա­յությա­նը մնում է մեկ ճանա­պարհ՝ ենթարկվել Ադրբե­ջա­նի օրենքնե­րին։ Բանակցություննե­րի ֆոնին այսպի­սի հայտա­րա­րությունն ինչպե՞ս եք գնա­հա­տում, ինչո՞ւ է Ալիևը նորից անցնում կոշտ հռե­տո­րա­բա­նության։

Ադրբե­ջա­նի ղեկա­վար հանդի­սա­ցող լկտի ֆաշիստի նման հայտա­րա­րությունը հնա­րա­վոր է դարձել այդ վայրագ հանցագործի‘արցախյան վերջին պատե­րազմում և դրա­նից հետո՝  մարդկության դեմ կատա­րած հանցա­գործություննե­րի համար՝ միջազգա­յին հանրության անպատժե­լիության պատճա­ռով։ Այդ ինքնա­սի­րա­հարվա­ծը յորացրել է մեկ կանոն. միջազգա­յին իրա­վունքը դադա­րել է գոյություն ունե­նալ Ուկրաի­նա­յի և ողջ քաղա­քա­կիրթ աշխարհի դեմ ֆաշիստա­կան ​​Ռուսաստա­նի ագրե­սիա­յի պայմաննե­րում, և ինչ էլ որ նա անի արցա­խա­հա­յության հետ, աշխարհը լավա­գույն դեպքում  հանդես կգա չեզոք հայտա­րա­րությամբ «առա­ջա­ցած խնդիրնե­րը լուծե­լու համար անհրա­ժեշտ է խաղաղ երկխո­սություն». այդքա­նով կմո­ռացվեն  Ադրբե­ջա­նի հանցա­գործություննե­րը։ Եվ նրան թվում է, թե այսօր եկել է այն պահը, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրո­նա­ցած է Ուկրաի­նա­յի վրա, և ոչ մեկի ձեռքը չի մեկնի Արցա­խին օգնության համար։ Ավե­լին, Հանրա­պե­տության տոնի առթիվ Ալիև­ին ուղղված Բայդե­նի հայտա­րա­րության բովանդա­կության մեջ ասվում էր, որ մենք երկուսս՝ ԱՄՆ‑ն և Ադրբե­ջա­նը, ապա­հո­վում ենք ողջ Եվրո­պա­յի էներգե­տիկ անվտանգությունը, և որ ԱՄՆ‑ն Ադրբե­ջա­նը համա­րում է  Հարա­վա­յին Կովկա­սում կայունության հիմնա­կան տարրը։  Թվում է, թե ԱՄՆ նախա­գա­հի այս կեղծա­վոր խոսքե­րից հետո հայե­րը պետք է հուսալքվեն և համա­կերպվեն ֆաշիստ Ալիևի սպառնա­լիքնե­րի հետ։ Բայց ոչ, մենք պետք է գիտակցենք այսօրվա միջազգա­յին իրա­վունքի ողջ այլա­սերվա­ծությունը՝ ի դեմս միջազգա­յին միջկա­ռա­վա­րա­կան կառույցնե­րի, որոնք դատա­պարտում են ռուսա­կան ռեժի­մը որպես ֆաշիստի՝ Ուկրաի­նա­յում կատարվող հանցա­գործություննե­րի պատճա­ռով և չեն նկա­տում Ադրբե­ջա­նի այդ ֆաշիստա­կան ​​գործո­ղություննե­րը արցա­խա­հա­յության և նույնիսկ Հայաստա­նի որոշ հատվածնե­րի դեմ։

Գնա­հա­տե­լով այս պահվածքը՝ մենք պետք է մեղադրենք միջազգա­յին առա­ջա­տար միջկա­ռա­վա­րա­կան կառույցնե­րին Ադրբե­ջա­նի ֆաշիզմը կոծկե­լու և երկա­կի ստանդարտներ դրսև­ո­րե­լու մեջ, եթե հարցը վերա­բե­րում է ուկրաի­նա­ցի­նե­րի և հայե­րի կյանքին, նրանք բացա­ռա­պես ուկրաի­նա­կան կյանքի  պաշտպա­նությունն են կարև­ո­րում։ Այս անբա­րո­յա­կան պահվածքը հանգեցրել է այնպի­սի իրա­վի­ճա­կի, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը գնում է վա-բանկ և ցանկա­նում մեկընդմիշտ վերջ դնել ղարա­բա­ղա­հա­յության հարցին։ Ուկրաի­նա­յի պատե­րազմը ցույց տվեց նաև որոշ պահեր, որոնք մեզ հնա­րա­վո­րություն տվե­ցին այլ կերպ նայել մեր պաշտպա­նա­կան դոկտրի­նին և հնա­րա­վո­րություննե­րին։ 2020 թվա­կա­նի պատե­րազմի ժամա­նակ թուրքա­կան «Բայրաքթա­րի» անօ­դա­չու թռչող սարքե­րը եղել են հիմնա­կան սպառնա­լիք հանդի­սա­ցող զենքը, այսօր գործո­ղություննե­րի թատե­րա­բե­մում ռուսա­կան անօ­դա­չու թռչող սարքե­րի դեմ պայքա­րի առա­ջա­դեմ համա­կարգե­րը այդ զենքե­րը դուրս են բերում մարտա­կան ​​տարածքից։ Ուզում եմ նշել, որ և՛ Հայաստա­նը, և՛ Արցախն արդեն կարող են պայքա­րել Ադրբե­ջա­նի այս առա­վե­լության դեմ։ Իսկ Ալիևի ամբարտա­վան հայտա­րա­րության հետ կապված՝ ուզում եմ նրան հիշեցնել պատմա­կան մեկ արտա­հայտություն՝ «Մոլոն լավե», որը հունա­րե­նից թարգմա­նած նշա­նա­կում է «արի՛ վերցրու»։ Սա լեգենդար արտա­հայտություն է, որն ասել է Լեո­նի­դաս թագա­վո­րը Ք.ա. 480 թվա­կա­նին Թերմո­պի­լեի ճակա­տա­մարտում: Ուստի ես կհորդո­րեի Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րի դիմա­կով այս ֆաշիստին, որ շատ չպարծե­նա, մենք կգտնենք տարբե­րակներ՝  այդ մարդասպա­նին հարվա­ծե­լու համար։ Ալիևը  սխալ հաշվարկներ է արել՝ քանի դեռ ժամա­նակն իր օգտին է Արցա­խին այժմ տիրա­նա­լու իր ցանկության  հարցում։

-Երբ միջազգա­յին հանրությունն ասում էր իջեցնել Արցա­խի  կարգա­վի­ճա­կի նշա­ձո­ղը, ՀՀ իշխա­նություններն այն իջեցրե­ցին։ Իսկ ո՞ւր է հիմա միջազգա­յին հանրությունը, երբ Ալիևը վերջնագրե­րով է խոսում։

Ուզում եմ նշել, որ միջազգա­յին հանրությունը չի կարող ապրիո­րի ասել՝ իջեցնել կարգա­վի­ճա­կի նշա­ձո­ղը։ Կարգա­վի­ճա­կի հարցը մեր ժողովրդի ընտրության հիմքն է, դա միջազգա­յին իրա­վունքով ամրագրված իրա­վունք է։ Այլ բան, երբ կողմե­րը բանակցա­յին գործընթա­ցում փոխզի­ջում են փնտրում, կարե­լի է դիտարկել ընտրված կարգա­վի­ճա­կի իրա­կա­նացման տարբե­րակներ, որոնք հարմար են հակա­դիր տեսա­կետնե­րի կրողնե­րին։ Սակայն իմ նախորդ պատասխա­նում նշել էի, որ միջազգա­յին հանրությունը ագրե­սիվ հարձակման է ենթարկվել Ռուսաստա­նի կողմից և այժմ չի կարող ամբողջությամբ անցնել Արցա­խի խնդրին, հատկա­պես սեփա­կան  շահե­րի լույսի ներքո՝ էներգե­տիկ անվտանգության հետ կապված։Եվ այնուա­մե­նայնիվ, միջազգա­յին կառույցնե­րի և արևմտյան կառա­վա­րություննե­րի հետ աշխա­տե­լու տեղ կա: Ալիևի նման անկեղծ ֆաշիստա­կան ​​հայտա­րա­րությունից հետո Նիկոլ Փաշինյա­նը Քիշնև­ում կայա­նա­լիք Եվրո­պա­կան քաղա­քա­կան խորհրդի գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ պետք է հրա­պա­րա­կի Ալիևի հայտա­րա­րությունը բոլոր մասնա­կիցնե­րի առաջ  և հռե­տո­րա­կան հարց տա գագաթնա­ժո­ղո­վի բոլոր մասնա­կիցնե­րին. «ինչու է Եվրո­պան դատա­պարտում ֆաշիզմը և ռուսա­կան ագրե­սիան Ուկրաի­նա­յի դեմ, բայց աչք փակում արցա­խա­հա­յության դեմ Ադրբե­ջա­նի նման դրսև­որման վրա։ Ինչո՞վ է պայմա­նա­վորված Ուկրաի­նա­յում ֆաշիզմի զոհե­րի հանդեպ կարեկցանքը և Արցա­խում Ադրբե­ջա­նի կողմից մարդկության դեմ ռասսա­յա­կան հիմքով հանցա­գործություննե­րի բացարձակ անտե­սումը»։ Հիմա եկել է Ադրբե­ջա­նի հետ բանակցա­յին գործընթա­ցը սառեցնե­լու ժամա­նա­կը։ Հայաստա­նի վարչա­պե­տը պետք է Հայաստա­նի արտգործնա­խա­րար Միրզո­յա­նին հանձնա­րա­րի անհա­պաղ գործարկել բոլոր դիվա­նա­գի­տա­կան ​​ուղի­նե­րը և միջազգա­յին միջկա­ռա­վա­րա­կան կառույցնե­րին, արևմտյան երկրնե­րի կառա­վա­րություննե­րին տեղե­կացնել նախա­գահ Ալիևի ֆաշիստա­կան ​​հայտա­րա­րություննե­րի մասին և հարձա­կում սկսել դիվա­նա­գի­տա­կան ​​ճակա­տում։ Այսքա­նից հետո Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունը պետք է լինի չափա­զանց նախա­ձեռնող։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է լրջո­րեն սկսեն  մտա­ծել արհեստա­կան ինտե­լեկտի կիրառման ուղղությամբ, որպեսզի կարո­ղա­նան ոչ միայն պաշտպա­նել Հայաստա­նի ժողովրդին թշնա­մու պոտենցիալ սպառնա­լիքնե­րից, այլև համարժե­քո­րեն պաշտպա­նել իրենց եղբայրնե­րին Արցա­խում։

-Արցա­խի Ազգա­յին ժողովն, օրի­նակ, մշտա­պես պատրաստա­կամ է շատ կոշտ արձա­գանքել ՀՀ վարչա­պե­տին, իսկ Ալիևի այդ հայտա­րա­րություննե­րին ի պատասխան՝ ի՞նչ կարող է անել Արցա­խի գործա­դիր և օրենսդիր իշխա­նությունը։

-Ուզում եմ նշել, որ երկրի խորհրդա­րա­նը կոշտ հայտա­րա­րությամբ է հանդես գալու, չկասկածե՛ք։ Այսօր Արցա­խի իշխա­նություննե­րից պահանջվում է պահպա­նել հանգստություն, տոկունություն և ապա­հո­վել երկրի քաղա­քա­ցի­նե­րի համար նորմալ կենսա­պայմաններ, որոնց Ալիևը նետել է մարդկության պատմության մեջ ամե­նա­մեծ համա­կենտրո­նացման ճամբար։ Այս հարցում իշխա­նություննե­րը պետք է օպե­րա­տիվ աշխա­տեն Հայաստա­նի իշխա­նություննե­րի և միջազգա­յին կառույցնե­րի հետ իրենց դիվա­նա­գի­տա­կան ​​առա­քե­լություննե­րի միջո­ցով և պատրաստվեն հետ մղել Ադրբե­ջա­նի և ռուսա­կան անողնա­շար խաղա­ղա­պահ ուժե­րի ցանկա­ցած սադրանք… Պետք է համո­զել միջազգա­յին հանրությա­նը ղարա­բաղյան հակա­մարտության գոտի ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լություն ուղարկե­լու հարցում։ Մենք աշխա­տում ենք այս և այլ հարցե­րի շուրջ՝ ապա­հո­վե­լու մեր ժողովրդի անվտանգությունը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից

Առնչվող Հոդվածներ