20.4 C
Yerevan

Ամեն Ինչ Հանուն Իշխա­նության

ՀՀ‑ն դեռ կազդուրվե­լու կարիք ունի, տարա­ծաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքա­կան դաշինքի գրկա­խառնության ներքո, Հայաստանն այլ դաշնա­կից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցնե­րով են պատկե­րացնում այդ Սարդա­րա­պա­տը և ռազմա­կան կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ‑ն կարող է խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրել, բարե­լա­վել իրա­վի­ճա­կը և ՌԴ‑ի հրա­մա­նով փորձում են վիժեցնել այդ գործընթա­ցը»,- կարծում է Սուքիասյա­նը:

Հայկ Սուքիասյան

Մեկ ճանա­պարհ ունեն միայն՝ տեռոր. ինչու է Հայաստա­նի ընդդի­մությունն ուզում երկի­րը կրկին ներքա­շել պատե­րազմի մեջ

Քաղա­քա­գետ Հայկ Սուքիասյա­նը կարծում է, որ Հայաստա­նի ընդդի­մությունը, հիմնա­կա­նում՝ խորհրդա­րա­նա­կան, ՀՀ‑ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության, թե՛ տեռո­րի։ Նա համոզմունք ունի, որ ընդդի­մությունը պատրաստ է ձեռնարկել նմա­նա­տիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրա­կա­նացնի երկրում։

Սուքիասյա­նը նաև նկա­տում է՝ սրա պատճառն այն է, որ նրանք փողո­ցա­յին պայքա­րում որևէ հաջո­ղություն չեն կարո­ղա­նում արձա­նագրել:

«Նրանք ցանկա­նում են քաղա­քա­կան ցնցումնե­րով ՀՀ‑ի ձեռք բերվող կայունությունը խաթա­րել, նպա­տակ ունեն ոչնչացնել պետությունը, բանակն ու ժողովրդին։ Պարզ է, որ ընտրա­զանգված չունեն, այլ բան է, երբ պետությունը վատա­գույն վիճա­կում բևե­ռացվեց, և իրենք մի կերպ սողոսկե­ցին խորհրդա­րան»,- «Հայկա­կան ժամա­նակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ ընդդի­մության՝ ընտրա­զանգված չունե­նա­լու փաստը հիմնա­վո­րե­լով վերջիննե­րիս հանրա­հա­վաքնե­րի ժամա­նակ արձա­նագրվող մարդկանց սակավ թվա­քա­նա­կով:

Անդրա­դառնա­լով ԱԺ փոխխոսնակ, սակայն խորհրդա­րա­նի աշխա­տանքնե­րին հազվա­դեպ մասնակցող Իշխան Սաղա­թելյա­նի մայի­սի 28-ին արած հայտա­րա­րությա­նը, այն է՝ ««Դաշնակցությունն» իր բոլոր ուժե­րով ու միջոցնե­րով պայքա­րե­լու է մինչև վերջին շունչը, ժողովրդին ոտքի է հանե­լու և ներքին ու արտա­քին թշնա­մուն դուրս է վռնդե­լու երկրից, նոր Սարդա­րա­պատ լինե­լու է, և այդ Սարդա­րա­պա­տում հաղթե­լու ենք»՝ քաղա­քա­գետն ասում է.

«Նրանք ժողովրդի վերքերն են օգտա­գործում և դրանց վրա հաղթա­նա­կի մասին խոսում, բայց 30 տարի մսխել են Արցա­խի հաղթա­նա­կը, թալա­նել ու կողոպտել Հայաստա­նը, սարքել անի­րավ պետություն, ձևա­վո­րել արտա­գաղթող ժողո­վուրդ։ Դաշնակցությունը երեք անգամ կոա­լի­ցիա է կազմել օլի­գարխնե­րի հետ, բայց չէ՞որ լինե­լով սոցիա­լիստա­կան կուսակցություն, պետք է պայքա­րեր աղքա­տության հաղթա­հարման դեմ։ Նման հայտա­րա­րություննե­րով ընդա­մե­նը փորձում են անկա­յունացնել՝ առանց այդ էլ մեր ոչ բարվոք իրա­վի­ճա­կը։ ՀՀ‑ն գիշեր-ցերեկ խնդիրնե­րի մեջ է, իրենք էլ ռևանշիստի պես են իրենց դրսև­ո­րում։ Դավադրություններ են ձեռնարկում պետության դեմ»:

Ըստ զրուցակցի՝ ընդդի­մությունը բավա­կա­նին լավ է տեղե­կացված ՀՀ‑ի ներկա­յիս հնա­րա­վո­րություննե­րի ու միջոցնե­րի մասին, որոնց պատճա­ռը նաև իրենք են:

«Ունեն իրենց լուման այս իրա­վի­ճա­կի համար։ Ես չունեմ համո­զում, որ այս իշխա­նությունն ունի հնա­րա­վո­րություն ռազմա­կան ճանա­պարհով հարցը լուծե­լու և չի լուծում, իսկ իրենք խաղում են ժողովրդի հետ։ Երկու տարի է անցել, բայց ՀՀ‑ն դեռ կազդուրվե­լու կարիք ունի, տարա­ծաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքա­կան դաշինքի գրկա­խառնության ներքո, Հայաստանն այլ դաշնա­կից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցնե­րով են պատկե­րացնում այդ Սարդա­րա­պա­տը և ռազմա­կան կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ‑ն կարող է խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրել, բարե­լա­վել իրա­վի­ճա­կը և ՌԴ‑ի հրա­մա­նով  փորձում են վիժեցնել այդ գործընթա­ցը»,- կարծում է Սուքիասյա­նը:

Քաղա­քա­գե­տը նաև չի կարծում, թե ընդդի­մությա­նը կհա­ջողվի պայքա­րի դուրս գալ և, ինչպես վերջիններս են նշում, 5–6 ամսվա ընթացքում հասնել հեղաշրջման:

«Իրենց կողքին ժողո­վուրդ չկա, իրենք են իրենց ընտա­նի­քի անդամնե­րով, քաղա­քա­կան աղանդի մի քանի մարդկանցով և վերջ։ Ոչինչ չեն կարող անել, մեկ ճանա­պարհ ունեն միայն՝ տեռոր ու ապստամբություն։ Այս առումով իշխա­նությունը պետք է վերահսկի գործընթա­ցը ու ապա­հո­վի անվտանգությունը։ Սակայն նրանք իրա­կա­նում եթե լինեին ընդդի­մություն, կաջակցեին ՀՀ-ին։ Ունեն մանդատ, կարող են հանդի­պել այլ երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, միջազգա­յին կառույցնե­րում բարձրա­ձայնեն, մեր երկրի անվտանգությա­նը վերա­բե­րող հարցե­րում օգնեն պետությա­նը, բայց միայն խանգա­րում են նպա­տա­կաուղղված»,- նկա­տում է նա։

Ըստ Սուքիասյա­նի՝ ընդդի­մությունը ևս իր ներսում ունի խժդժություններ, մասնա­վո­րա­պես՝ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի հետ, միմյանց մեղադրում են Հայաստա­նում հեղաշրջում իրա­կա­նացնել չկա­րո­ղա­նա­լու համար:

Առնչվող Հոդվածներ