Ազատ բեմ

Ամեն Ինչ Հանուն Իշխանության

ՀՀ-ն դեռ կազդուրվելու կարիք ունի, տարածաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքական դաշինքի գրկախառնության ներքո, Հայաստանն այլ դաշնակից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցներով են պատկերացնում այդ Սարդարապատը և ռազմական կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ-ն կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բարելավել իրավիճակը և ՌԴ-ի հրամանով փորձում են վիժեցնել այդ գործընթացը»,- կարծում է Սուքիասյանը:

Հայկ Սուքիասյան

Մեկ ճանապարհ ունեն միայն՝ տեռոր. ինչու է Հայաստանի ընդդիմությունն ուզում երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, հիմնականում՝ խորհրդարանական, ՀՀ-ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության, թե՛ տեռորի։ Նա համոզմունք ունի, որ ընդդիմությունը պատրաստ է ձեռնարկել նմանատիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրականացնի երկրում։

Սուքիասյանը նաև նկատում է՝ սրա պատճառն այն է, որ նրանք փողոցային պայքարում որևէ հաջողություն չեն կարողանում արձանագրել:

«Նրանք ցանկանում են քաղաքական ցնցումներով ՀՀ-ի ձեռք բերվող կայունությունը խաթարել, նպատակ ունեն ոչնչացնել պետությունը, բանակն ու ժողովրդին։ Պարզ է, որ ընտրազանգված չունեն, այլ բան է, երբ պետությունը վատագույն վիճակում բևեռացվեց, և իրենք մի կերպ սողոսկեցին խորհրդարան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ ընդդիմության՝ ընտրազանգված չունենալու փաստը հիմնավորելով վերջիններիս հանրահավաքների ժամանակ արձանագրվող մարդկանց սակավ թվաքանակով:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, սակայն խորհրդարանի աշխատանքներին հազվադեպ մասնակցող Իշխան Սաղաթելյանի մայիսի 28-ին արած հայտարարությանը, այն է՝ ««Դաշնակցությունն» իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, ժողովրդին ոտքի է հանելու և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու երկրից, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում հաղթելու ենք»՝ քաղաքագետն ասում է.

«Նրանք ժողովրդի վերքերն են օգտագործում և դրանց վրա հաղթանակի մասին խոսում, բայց 30 տարի մսխել են Արցախի հաղթանակը, թալանել ու կողոպտել Հայաստանը, սարքել անիրավ պետություն, ձևավորել արտագաղթող ժողովուրդ։ Դաշնակցությունը երեք անգամ կոալիցիա է կազմել օլիգարխների հետ, բայց չէ՞որ լինելով սոցիալիստական կուսակցություն, պետք է պայքարեր աղքատության հաղթահարման դեմ։ Նման հայտարարություններով ընդամենը փորձում են անկայունացնել՝ առանց այդ էլ մեր ոչ բարվոք իրավիճակը։ ՀՀ-ն գիշեր-ցերեկ խնդիրների մեջ է, իրենք էլ ռևանշիստի պես են իրենց դրսևորում։ Դավադրություններ են ձեռնարկում պետության դեմ»:

Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը բավականին լավ է տեղեկացված ՀՀ-ի ներկայիս հնարավորությունների ու միջոցների մասին, որոնց պատճառը նաև իրենք են:

«Ունեն իրենց լուման այս իրավիճակի համար։ Ես չունեմ համոզում, որ այս իշխանությունն ունի հնարավորություն ռազմական ճանապարհով հարցը լուծելու և չի լուծում, իսկ իրենք խաղում են ժողովրդի հետ։ Երկու տարի է անցել, բայց ՀՀ-ն դեռ կազդուրվելու կարիք ունի, տարածաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքական դաշինքի գրկախառնության ներքո, Հայաստանն այլ դաշնակից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցներով են պատկերացնում այդ Սարդարապատը և ռազմական կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ-ն կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բարելավել իրավիճակը և ՌԴ-ի հրամանով  փորձում են վիժեցնել այդ գործընթացը»,- կարծում է Սուքիասյանը:

Քաղաքագետը նաև չի կարծում, թե ընդդիմությանը կհաջողվի պայքարի դուրս գալ և, ինչպես վերջիններս են նշում, 5-6 ամսվա ընթացքում հասնել հեղաշրջման:

«Իրենց կողքին ժողովուրդ չկա, իրենք են իրենց ընտանիքի անդամներով, քաղաքական աղանդի մի քանի մարդկանցով և վերջ։ Ոչինչ չեն կարող անել, մեկ ճանապարհ ունեն միայն՝ տեռոր ու ապստամբություն։ Այս առումով իշխանությունը պետք է վերահսկի գործընթացը ու ապահովի անվտանգությունը։ Սակայն նրանք իրականում եթե լինեին ընդդիմություն, կաջակցեին ՀՀ-ին։ Ունեն մանդատ, կարող են հանդիպել այլ երկրների ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներում բարձրաձայնեն, մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում օգնեն պետությանը, բայց միայն խանգարում են նպատակաուղղված»,- նկատում է նա։

Ըստ Սուքիասյանի՝ ընդդիմությունը ևս իր ներսում ունի խժդժություններ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, միմյանց մեղադրում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել չկարողանալու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *