Բոլոր ավագները մի ժամանակ եղել եղել են իրենց ավագ սերնդի փչացած ջահելությունը։ Բոլոր ծերունիները մի ժամանակ երիտասարդ են եղել։ Ու միշտ նրանք սովորել են այն, ինչ նրանց համար պատրաստել են ավագները։
Արայիկ Մկրտումյան
Այսօրվա երեխան վաղվա դեռահասն է
Ոչ մի երեխա չի ծնվում անբարոյական, անդաստիարակ, թմրամոլ։ Ոչ մի սերունդ փչացած չի ծնվում։
Մարդիկ ծնվում են արդեն պատրաստի փչացած միջավայրում։ Նրանք ծնվելիս չեն ընտրում, նրանց պարտադրվում են խաղի կանոնները։
Աշխարհում անընդմեջ ու անընդհատ զարվուրելի բաներ են կատարվել և կատարվում։ Դրանցից ոչ մեկը 15֊20 տարեկան մարդիկ չեն։ Թմրանյութը նրանք չեն հնարել, պատերազմն իրենք չեն սկսել։
Այդ երեխաները չեն հիմնել խաղատներն ու մոլեխաղերը, նրանք չեն թալանել ու փչացրել համակարգը, նրանք չեն պղծել հայրենիքի գաղափարն ու էությունը։
Բայց նրանք են ամենաշատը տառապում։
Դուք բողոքում եք, որ ջահելներն անկիրթ են, անդաստիարակ, լկտի, բայց չեք ասում թե նրանք ումից են այդ ամենը սովորել։ Չէէ, ջահելը մեղավոր չէ որ նա ծնվել է արդեն իսկ փչացած համակարգում։
Ամեն սերունդ ինքն է պատասխանատու իր հաջորդների լավ ու վատ լինելու համար։ Պետք չէ սեփական բացթողումների ու սխալների պատասխանը երիտասարդներից պահանջել։ Ու եթե նրանք այն շորերը չեն հագնում և այն երաժշտությունը չեն լսում, ինչ և ավագները, դա նրանց ավելի վատը չի դարձնում։
Բոլոր ավագները մի ժամանակ եղել եղել են իրենց ավագ սերնդի փչացած ջահելությունը։ Բոլոր ծերունիները մի ժամանակ երիտասարդ են եղել։ Ու միշտ նրանք սովորել են այն, ինչ նրանց համար պատրաստել են ավագները։
Ու եթե ջահելը ինչ որ բան լավ չի անում ու փչանում է, միայն նրա համար, որ ավագը նրան չի կարողացել տալ այնքան լավ, որ նա չընտրի կեղտն ու աղբը։
Բողոքել, որ հայ աղջիկը ինսթագրամում կիսամերկ է, բայց ի՞նչ անի նա, եթե դպրոցում, բակում, համալսարանում տեսել է, որ կիսամերկ ինսաթագրամը լավ բան է, եթե նա լսել է, որ տղաները լկտիներին են սիրում, եթե տարիքով տղամարդիկ նրա նկարների տակ ամենաայլանդակ մեկնաբանություններն են գրում։ Ի՞նչ անի նա։
Ի՞նչ անի երիտասարդ տղան, եթե նա դպրոցում տեսնում է, որ սովորելն ամոթ է, պլան քաշելը՝ տղամարդկություն, ի՞նչ անի եթե տեսնում է, որ ուրիշից խլելն ու չաշխատելը հարգի է, իսկ աշխատելը՝ հարիֆություն։
Իսկ երբ իրար հանդիպում են այդ տղան ու աղջիկը, նրանից մեկը ստիպված է իրեն լկտի պահել, իսկ մյուսը՝ գողական։
Մի՞թե կասեք, որ նրանք են ընտրել այդ ամենը։
Ես ավագ սերնդին չեմ մեղադրում։ Ես արդեն ոչ երիտասարդ եմ, ոչ էլ՝ դեռևս ավագ։ Ջահելներն ինձ բիձա են համարում, ավագները՝ ջահել։ Ես հասկանում եմ երկուսին էլ։
Բայց մի ճնշեք ջահելներին։ Սովորեցրեք եթե կարող եք։ Որովհետև նրանք ապրում են այն երկրում, որը նրանց համար ձևավորել են ավագները։
Նոր սերունդը նոր հնարավորություն է։
Նոր սերունդը փչացած չէ։
Վաղվա ջահելները էսօրվա երեխաներն են, որոնց ասում ենք շնորհավոր։ էհ, մի դատարկ բառ է, կասենք, ինչ կա որ։ Բայց ասելով չէ։ Երեխան սպունգ է, ինչի մեջ դնես, էդ էլ կքաշի ջանը։ Շնորհավորել պետք չէ, կրթել է պետք, որ մեծանա մարդ, ոչ թե վայրենի հրեշ։ Այսօրվա երեխան վաղվա հասուն մարդն է։ Երբ ցանկանում ենք, որ երեխան ունենա անհոգ մանկություն և մեծանա ապահով երկրում, պետք է նաև հասկանանք մեր ասածի իմաստը, թե չէ դառնում է պարապ խոսք։
Ունենք երեխայի տոն, բայց չունենք քաղցած, շոր չունեցող, աղքատ երեխայի տոն։ Մինչդեռ նրանք ավելի շատ ունեն այն լավ ապագայի կարիքը, որ նրանց խոստանում են անընդհատ։ Նրանց միայն շոր ու սնունդ չի պետք, նրանց հույս է պետք, հավատ, ապրելու պատճառ։ Ուրեմն այսօր երեխաների ընդամենը մի՞ մասի տոնն է։
Այսօր նաև ընտանիք ու տուն չունեցող երեխայի օրն է։ Իսկ մենք այսօրը նշում ենք որպես գունավոր թռվռան մի օր։ Վատ չի, իրոք, բայց քիչ է։
Մենք էդպես էլ չհասկացանք, որ էսօր ոչ թե պիտի բավարարվենք երեխանեերի մի մասին արհամարհելով, իսկ մյուս մասին կոնֆետ ու փուչիկ տալով, այլ մենք ինքներս հասկանանք, որ սա երեխաների՝ ապագայի տոնն է։ Մեր ու նրանց ապագայի։
Հասկանո՞ւմ ենք արդյոք, թե այսօր ինչ օր է։ Այսօր երեխայի օրն է։ Այսօր ՄԱՐԴ֊ու օրն է։
Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։