15 C
Yerevan

Մտա­վո­րա­կան Սով Սփյուռքում

Այլևս չկան այն մտա­վո­րա­կաննե­րը, որոնք մտա­վո­րա­կան են ոչ թե կրթությամբ, այլ էությամբ: Որովհետև նրանց բացա­կա­յության իրա­կան հետև­անքնե­րը մենք զգում ենք շատ ավե­լի ուշ, երբ անցնում են տարի­ներ ու նրանց թողած տեղը այդպես էլ չի լցվում: 

Մեր Ուղին

Սփյուռքի խնդիրնե­րի մասին խոսե­լիս հարկա­վոր է նշել ոչ միայն նրա հզոր պոտենցիա­լը, ազգա­յին գործունեությունը, կիրակնօրյա դպրոցնե­րը, հավա­քույթնե­րը, ճաշկե­րույթնե­րը, ճառե­րը և այլն, այլև խոսել խնդիրնե­րի և այդ խնդիրնե­րից ամե­նա­մե­ծե­րից մեկի՝ մտա­վո­րա­կա­նության, ավե­լի շուտ մտա­վո­րա­կա­նության բացա­կա­յության մասին:

Սփյուռքում, ինչպես և Հայաստա­նում, չունենք կայա­ցած մտա­վո­րա­կան խավ: Այսինքն չկա այն խավը, որ բաղկա­ցած է հասա­րա­կա­կան գործունեություն ծավա­լող մտա­վո­րա­կաննե­րից՝ գրողներ, լրագրողներ, հումա­նի­տար և ճշգրիտ գիտության ամե­նա­տարբեր ճյուղե­րի ներկա­յա­ցուցիչներ, որոնք գործում են ընդհա­նուր տրա­մա­բա­նության մեջ, թեկուզ և հաճախ միմյանց հակա­ռա­կե­լով, գաղա­փա­րա­կան հակադրություններ դնե­լով և ըմբոստա­նա­լով: 

Այդ ամե­նը վաղուց չկա: Կան միայն անհատ մարդիկ, ովքեր կամ լուռ են կամ փորձում են ինչ-ինչ հարցե­րից խոսել, դիրքա­վորվել, բայց նրանց ձայնը կորում է համընդհա­նուր աղմուկի մեջ:

Մտա­վո­րա­կա­նության մասին խոսե­լիս հարկա­վոր է նշել առա­ջին հերթին այն, որ նրանք պարզա­պես այն կամ այն խմբե­րի ներկա­յա­ցուցիչներ չեն, ովքեր փորձում են սեփա­կան տեսա­կե­տը պնդել դիմա­ցի­նին և դրա­նով «լուծել հարցե­րի հարցը», իրա­կա­նում միայն թեթև ինքնա­փիառ և համա­պա­տասխան վարձատրություն հովա­նա­վոր կամ պատվի­րա­տու կուսակցության, հերթա­կան «ազգա­յին միության» կողմից: Մտա­վո­րա­կա­նությունը վաղուց հալվել մաշվել է և նրանց փոխա­րի­նող չկա:

Մտա­վո­րա­կան ասե­լով պետք է հասկա­նալ ոչ թե ուղղա­կի կիրթ կամ հայտնի մարդկանց, ոչ, մտա­վո­րա­կա­նը, այն էլ Սփյուռքում, երկու գերխնդիր է ունե­ցել՝ պահպա­նել ինքնության գիտակցումը հայրե­նազրկված ժողովրդի մեջ և «թարգմանչի» դեր կատա­րել մայրե­նի և օտար լեզունե­րի միջա­վայրում ապրող հայրե­նա­կիցնե­րի համար: Դա մի ծանրա­գույն աշխա­տանք էր, որի կատարման բարդությունը հաճախ անհնա­րի­նության մակարդա­կի էր հասնում: Բայց այն մարդիկ, որոնց մտա­վո­րա­կան ենք անվա­նում, հենց այդ ճգնա­ժա­մա­յին պահե­րին էին գալիս և իրենց վերցնում նմա­նը չունե­ցող բարդ ու տաժա­նե­լի և սովո­րա­բար չգնա­հատվող աշխա­տանքը:

Այսօր Սփյուռքում չունենք օրի­նակ Շահան Շահնուր, Վահե Հայկ, Լևոն Շանթ, Վահե Օշա­կան և այդ մակարդա­կի մտա­վո­րա­կաններ: Այդ ցանկը կարե­լի է անվերջ շարունա­կել: Նրանց մեջ էին մտնում ոչ թե պարզա­պես գրողներ, այլ մարդիկ, ովքեր իրենց միտքն ու գրի­չը ծառա­յեցնում էին ինքնության պահպանմա­նը, օգնում էին, որ իրենց հայրե­նա­կիցնե­րը շփո­թա­հար ու վախե­ցած չմնան օտար ու անծա­նոթ նոր «հայրե­նի­քում»: Նրանք իրոք, որ շրջա­պա­տող աշխարհը թարգմա­նում էին իրենց հայրե­նա­կիցնե­րի համար: Եվ հենց նրանք էին, որ մի կողմից օգնում էին իրենց հայրե­նա­կիցնե­րին հայ մնալ, իսկ մյուս կողմից աշխարհի համար էին թարգմա­նում, թե ինչ է հայը, ինչ է հայությունը: Նրանց շնորհիվ ոչ միայն հայերն էին հայ մնում, այլև աշխարհն էր ավե­լի հայա­նում: Եվ աշխարհն ու հայը ոչ թե խանգա­րում ու խմբագրում էին միմյանց, այլ դառնում էին իրար փոխլրացնող, մշա­կութա­յին հարուստ ու հետաքրքիր երանգա­վորված ամբողջություն: Նրանք գրողներ էին, հասա­րա­կա­կան գործիչներ, հայկա­կան երեք ավանդա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչներ, ուսուցիչներ, նկարիչներ…նրանք գրա­գետ էին սկզբունքո­րեն և կիրթ՝ մարդկա­յին առումով: Նրանք ինչ որ լսա­րա­նա­յին գերա­զանցիկներ չէին, ովքեր բավա­կա­նա­նում էին փոքրիկ փառքե­րով և աղա­վաղված ճառե­րով: Նրանք սեղա­նի թամա­դա­ներ չէին, այլ ազգա­յին «բժիշկներ», ովքեր իրենց մատը մշտա­պես պահում էին ազգա­յին զարկե­րա­կի վրա և հետև­ում դրա անխա­փան աշխա­տանքին:

Բազմա­թիվ լրագրերն ու հանդեսնե­րը, որ տպվում էին մերձա­վոր արև­ելքում՝ Սիրիա, Լիբա­նան, Իրաք, հյուսի­սում՝ Ռուսաստան, Եվրո­պա­յում, և նույնիսկ օվկիա­նո­սից այն կողմ՝ գրե­թե գոյություն չունեն: Դրանցից միայն հատ ու կենտ նմուշներ են մնա­ցել, որ այլևս այն դերն ու նշա­նա­կությունը չունեն, ինչ որ առաջ: Իհարկե կարե­լի է ամեն ինչ թարմացնել, տպա­գիր մամուլը դարձնել թվանշա­նա­յին, նորացնել, բայց ի՞նչ անել այդ նոր ու թարմ խմբագրատնե­րում:

Կիրակնօրյա հայկա­կան դպրոցնե­րի ու քոլեջնե­րի թիվը կտրուկ պակա­սել է, շատե­րը գոյություն ունեն որպես խորհրդանշան այն բանի, որ մի ժամա­նակ ամեն ինչ այլ է եղել:

Այս ամբողջ աղե­տը մտա­վո­րա­կաննե­րի պակա­սից է, քանի որ լավ ուսուցի­չը կարող է անգամ գոմում դասա­վանդել, իսկ վատ ուսուցի­չը նույնիսկ պալա­տում մնա­լու է վատ ուսուցիչ:

Չկա մտա­վո­րա­կան խավ, որը կարո­ղա­նա ժամա­նա­կա­կից տեխնո­լո­գիա­ներն ու նորություննե­րը կիրա­ռել հօգուտ հայության: Ընդ որում հայությունն ինքն էլ արդեն բավա­կան չափով գլո­բա­լի­զացվել է նախկին հայը մնա­լու համար: Այստեղ խոսքը անուննե­րի, զգեստնե­րի, մի խոսքով կենցա­ղա­յին մշա­կույթի մասին չէ: Կենցա­ղը կարե­լի է անընդմեջ փոխել, խոսքը ինքնության ու դրա պահպանման մասին է, որն այսօր անհա­վա­նա­կան կերպով ձախողվում է, որովհետև այլևս չկան այն մտա­վո­րա­կաննե­րը, որոնք մտա­վո­րա­կան են ոչ թե կրթությամբ, այլ էությամբ: Որովհետև նրանց բացա­կա­յության իրա­կան հետև­անքնե­րը մենք զգում ենք շատ ավե­լի ուշ, երբ անցնում են տարի­ներ ու նրանց թողած տեղը այդպես էլ չի լցվում: 

Եվ այդ պարա­գա­յում ավե­լի է կարև­որվում մտա­վո­րա­կաննե­րի ու մտա­վո­րա­կա­նի դերը, գոյությունը: Նրանցից ամեն մեկը ապա­գան ու հային հայ պահող, ընկե­րա­յին միջա­վայրը առողջ ու գաղա­փա­րով լցնող անհատներ են:  

Հենց այս ամե­նի մասին է անդրա­դարձել Կ. Յովհա­նէ­սեանն իր  «Եթե ողջ ըլլար» հոդվա­ծում՝ տպված Ազդա­կում 2023թ. մարտի 29-ին: Հոդվա­ծը նվիրված է Վազգեն Էթիե­մե­զեա­նի ծննդյան 80-րդ տարե­դարձին: 

Հոդվա­ծը՝ aztag.daily կայքից։

Առնչվող Հոդվածներ