28.4 C
Yerevan

Բաքուն Կհա­մարձակվի՞ Իսրա­յե­լը Հակադրել Իրա­նին

Իսկապե՞ս Ադրբե­ջա­նը պատրաստ է նման ռիսկի դիմել, թե՞ ոչ, որովհետև նման ռիսկի դիմե­լը կարող է շատ լուրջ հետև­անքներ ունե­նա Ադրբե­ջա­նի համար։Եթե Ալիևը գնա նման քայլե­րի, հստակ ու կոպիտ ապտակ կստա­նա իրա­նա­կան կողմից։

Մովսես Քեշիշյան

Բաքուն ուժեղ ապտակ կստա­նա, եթե որո­շի ընդդեմ Իրա­նի քայլե­րով Իսրա­յե­լին պարտք վերա­դարձնել

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է իրա­նա­հայ քաղա­քա­կան մեկնա­բան Մովսես Քեշիշյա­նը։

–Պարոն Քեշիշյան, պաշտո­նա­կան այցով Ադրբե­ջա­նում գտնվող Իսրա­յե­լի նախա­գահ Հերցոգն Ալիևի հետ հանդիպմա­նը քննարկել է անվտանգության գլո­բալ և տարա­ծաշրջա­նա­յին կառուցվածքը, որում «Իրա­նը սպառնա­լիք և վտանգ է ստեղծում»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս քննարկումնե­րի մասին, արդյոք Ալիևը կմտնի հակաի­րա­նա­կան գործո­ղություննե­րի մեջ, թե՞ Բաքու-Թեհրան հարա­բե­րություննե­րը մեղմացման են գնում։

-Իսկա­պես թվում է, որ Իրան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունը որոշ չափով մեղմվել է, սակայն պետք է նշել, որ Ադրբե­ջա­նը չի հրա­ժարվում ոչ միայն Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը խորացնե­լուց, այլ դրանց հակաի­րա­նա­կան երանգ տալուց։ Բաքուն ինքնա­բե­րա­բար լարում է իրա­նա­կան կողմին, որպեսզի ավե­լի հստակ ու կոպիտ մոտե­ցում ցուցա­բե­րի իր նկատմամբ ու որո­շա­կի քայլե­րի դիմի։

Այնուա­մե­նայնիվ իհարկե չի երև­ում, որ Իրա­նը պատրաստվում է կոպիտ միջոցնե­րի դիմել Ադրբե­ջա­նի նկատմամբ, բայց եթե գործնա­կան առումով որո­շա­կի քայլեր նկա­տի ադրբե­ջա­նա­կան կողմից, այսինքն եթե Ադրբե­ջա­նը իսրա­յե­լա­կան նկրտումնե­րին տրվի, համա­գործակցի հակաի­րա­նա­կան քայլե­րի հարցում, ապա այդ դեպքում Իրա­նը անտարբեր չի մնա­լու ու վստա­հա­բար ավե­լի լուրջ քայլե­րի է գնա­լու։

-Կարծում եք Իսրա­յե­լից հնչող հայտա­րա­րություննե­րը ռեա՞լ են գործո­ղություննե­րի առումով, թե՞ պարզա­պես հռե­տո­րա­բա­նության մակարդա­կով է արվում։

–Կարծում եմ իսրա­յե­լա­կան աշխուժությունը լոկ հռե­տո­րա­բա­նություն չէ՝ մանա­վանդ, երբ որո­շա­կի հարցեր են արծարծվում Իրան-արևմուտք համա­ձայնություննե­րի մասին։ Սա բնա­կա­նա­բար դուր չի գալիս Իսրա­յե­լին, այսինքն՝ Իրան-արևմուտք հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը կտա­նի նրան, որ Իրա­նի վիճակն ավե­լի կամրապնդվի, Իրանն ավե­լի ազդե­ցիկ դիրքում կհայտնվի ոչ միայն տարա­ծաշրջա­նում, այլ ավե­լի լայն համա­տեքստում։ Իսրա­յելն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունե­նա։ Գուցե կկա­րո­ղա­նա դա անել ԱՄՆ-ում լոբբիստա­կան կառույցնե­րի միջո­ցով։ Թվում է, որ Իրանն էլ խելա­ցի քաղա­քա­կա­նություն է որդեգրել, չի պատրաստվում նախա­հարձակ լինել որևէ կողմի նկատմամբ, որն իրեն կոպիտ ճնշման տակ չի առնում։ Իրա­նը դեռ համբե­րությամբ սպա­սում է այն բոլոր երկրնե­րի քայլե­րին, որոնք փորձում են Իրա­նին ներքա­շել որո­շա­կի գործո­ղություննե­րի մեջ․ վերջերս թալի­բա­նա­կան Աֆղանստա­նը որոշ այդպի­սի քայլե­րի դիմեց, իսկ Իրա­նը դեռ համբե­րությամբ է զինված։

Վստա­հա­բար հետև­ել եք Հերցո­գի հայտա­րա­րություննե­րին, երբ նա նշեց, որ Իսրա­յելն ու Ադրբե­ջա­նը որո­շա­կի հարցե­րում համա­ձայն են՝ այդ թվում նաև այն հարցում, որ Իրա­նը խանգա­րիչ դերա­կա­տա­րում ունի միջազգա­յին գետնի վրա։Եթե իսկա­պես Ադրբե­ջանն այդ հայտա­րա­րության հետ համա­ձայնել է, ապա դա խնդիր է։ Պետք է տեսնել՝ իսկապե՞ս Ադրբե­ջա­նը պատրաստ է նման ռիսկի դիմել, թե՞ ոչ, որովհետև նման ռիսկի դիմե­լը կարող է շատ լուրջ հետև­անքներ ունե­նա Ադրբե­ջա­նի համար։Եթե Ալիևը գնա նման քայլե­րի, հստակ ու կոպիտ ապտակ կստա­նա իրա­նա­կան կողմից։

-Գուցե Ալիևը Իսրա­յե­լին պա՞րտք ունի վերա­դարձնե­լու պատե­րազմի ժամա­նակ իրեն աջակցե­լու համար։

-Մի քիչ բարդ հարց է, որովհետև նման պարտքի վերա­դարձը կարող է Բաքվի կյանքի գնով ավարտվել։ Վերջին հաշվով Իրա­նը գուցե որոշ հարցե­րում համբե­րա­տար է, ատամնե­րը սեղմում է, բայց եթե հարցե­րը լրջա­ցան, Ադրբե­ջա­նը փորձի պարտքի զգա­ցումից դրդված ծառա­յություն մատուցել Իսրա­յե­լին, իրա­նա­կան կոպիտ պատասխան կհնչի։ Այդ դեպքում Բաքուն հազիվ թե կարո­ղա­նա այդ հարվա­ծին դիմա­նալ։ Կարծում եմ՝ դա շատ լավ հասկա­նում են Ադրբեջանում։Իսրայելի արտգործնա­խա­րա­րը ժամա­նա­կին Թել Ավի­վում Բայրա­մո­վի հետ հանդիպման ժամա­նակ հայտա­րա­րեց, որ միասնա­կան ճակատ են կազմում Իրա­նի դեմ, իսկ Բայրա­մո­վը դեռ Բաքու չհա­սած հերքեց այդ ճակա­տում Ադրբե­ջա­նի մասնակցության հարցը՝ ցույց տալով, որ Ադրբե­ջա­նը նման խենթության չի գնա­լու։ Եթե փորձեն գնալ նման քայլե­րի՝ այդ ժամա­նակ իրա­նա­կան կողմի պատասխա­նը շատ կոպիտ ու լուրջ է լինե­լու։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3277894.html

Առնչվող Հոդվածներ