27.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Փետրվա­րին Սուլթա­նովն ավե­լի ինքնավստահ էր եւ այլեւս չէր ցանկա­նում հաշվի նստել հեռա­վոր Փարի­զի որո­շումնե­րի հետ։

Թիֆլի­սի «Աշխա­տա­վոր» թերթի այս կարճ հաղորդագրությունն ազդա­րա­րում էր Ղարա­բա­ղի ողբերգա­կան ու հերո­սա­կան պայքա­րի հերթա­կան շրջա­փուլը.

«Ամսոյս 21-ին Խանքենդում ասկյարնե­րը հանկարծա­կի թափվել են հայե­րի վրա եւ կոտո­րած սարքել։ Ավերված ու թալանված են հայե­րի տներն ու խանութնե­րը։ Սպանված հայե­րի թիվը հասնում է 60–65 հոգու։ Ճանա­պարհնե­րը հայե­րի համար միանգա­մայն անա­պա­հով են ու անանցա­նե­լի»։

1920թ. փետրվա­րին երկրա­մա­սը շրջա­փա­կե­լու եւ հնա­զանդեցնե­լու Ադրբե­ջա­նի նախա­պատրաստա­կան աշխա­տանքը մոտե­ցել էր ավարտին, ինչին հաջորդե­լու էին արյունա­լի բախումներն ու Ղարա­բա­ղի խաղաղ հայ բնակչության զանգվա­ծա­յին ջարդե­րը։

ՍՈՒԼԹԱՆՈՎԻ ՊԱՀԱՆՋԸ

Ղարա­բա­ղը գրե­թե ամբողջո­վին շրջա­պա­տե­լուց եւ շուրջ 10 000 զինվոր ու սպա կենտրո­նացնե­լուց հետո գենե­րալ-նահանգա­պետ Սուլթա­նո­վը փետրվա­րի 14-ին Շուշիում խորհրդակցություն է հրա­վի­րում, որին մասնակցում էին Ազգա­յին խորհրդի մի շարք անդամներ, նահանգա­պե­տին կից Խորհրդի հայ ներկա­յա­ցուցիչներ, մտա­վո­րա­կաններ։ Սուլթա­նո­վը պահանջում է անհա­պաղ ու վերջնա­կա­նա­պես ընդունել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը։ Խորհրդակցության մասնա­կիցներն ասում են, որ նման պատասխա­նա­տու որո­շում ընդունե­լու լիա­զո­րություն չունեն, եւ անհրա­ժեշտ է հրա­վի­րել նոր համա­գումար վերջնա­կան որոշման համար։ Սուլթա­նո­վը համա­ձայնվում է, սակայն պահանջում է, որ համա­գումա­րը հրա­վիրվի Շուշիում, որպեսզի ինքն ու իր ներկա­յա­ցուցիչնե­րը կարո­ղա­նան մասնակցել։

Ադրբե­ջանցի­նե­րը լավ գիտեին, որ Զանգե­զուրի հարցը ուժով լուծե­լու համար անհրա­ժեշտ էր հպա­տա­կեցնել ամբողջ Ղարա­բա­ղը։ Բացի այդ, Հայաստա­նի կառա­վա­րությունը եւ ընդհանրա­պես Ղարա­բա­ղի հայությունը սկսում էր աստի­ճա­նա­բար վերա­կազմա­վո­րել ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը, ինչը կարող էր հետա­գա­յում դժվա­րություններ ստեղծել ինչպես Ղարա­բա­ղը, այնպես էլ Զանգե­զուրը գրա­վե­լու գործում։ 1920թ. հունվա­րին Ղարա­բա­ղում ստեղծված ինքնա­պաշտպա­նության կոմի­տեն փորձում էր համախմբել ու կազմա­կերպել հայկա­կան պառակտված ուժե­րը, եւ որոշ հաջո­ղություններ արդեն արձա­նագրում էր։«Երկու կողմե­րը՝ Սուլթա­նովն ու ղարա­բաղցիք պատրաստվում էին տենդա­գին ու առանց ծածկե­լու»:

«Փետրվա­րին համարյա ադրբե­ջանյան ամբողջ բանա­կը — մոտ 10 000 հոգի — հավաքված էր Ղարա­բա­ղի ճակա­տում։ Ղարա­բաղցիք տեսնում էին այդ եւ նույնպես պատրաստվում վիժեցնե­լու Սուլթա­նո­վի ծրագրե­րը։ Գավա­ռում գործում էր Ինքնա­պաշտպա­նության մարմի­նը՝ սպա Զ. Մեսյա­նի, Ա. Միքա­յելյա­նի եւ ուրիշնե­րի մասնակցությամբ։ Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի միջեւ հաստատված էր համա­գործակցություն, եւ Ղարա­բա­ղը դրսից ստա­նում էր ռազմամթերք ու նյութա­կան օգնություն։ Երկու կողմե­րը՝ Սուլթա­նովն ու ղարա­բաղցիք պատրաստվում էին տենդա­գին ու առանց ծածկե­լու»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։

7‑ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Ադրբե­ջա­նի իշխա­նությունն ընդունե­լու պահանջը Սուլթա­նո­վը հիմնա­վո­րում էր 1919թ. օգոստո­սի 23‑ի Ղարա­բա­ղի հայության 7‑րդ համա­գումա­րի որո­շումով, ըստ որի՝ Ազգա­յին խորհուրդը ժամա­նա­կա­վո­րա­պես ընդունել էր Ադրբե­ջա­նի իշխա­նությունը։ Համա­ձայն այդ որոշման՝ Ղարա­բա­ղի խնդի­րը վերջնա­կա­նա­պես պետք է լուծվեր Փարի­զի հաշտության համա­ժո­ղո­վում։ Ադրբե­ջա­նը շեշտում էր միմիայն իր իշխա­նությունն ընդունե­լու կետը, այնինչ 7‑րդ համա­գումա­րի վերջնա­կան փաստա­թուղթը բաղկա­ցած էր 26 կետից։ Ըստ Ադրբե­ջա­նի եւ Ղարա­բա­ղի ստո­րագրած համա­ձայնության՝ Շուշիի, Ջեբրա­յի­լի, Ջիվանշի­րի շրջաննե­րը, որոնք ժամա­նա­կա­վո­րա­պես համարվում էին Ադրբե­ջա­նի կազմում, ձեւա­վո­րում էին առանձին, հատուկ վարչա­կան միա­վոր՝ գենե­րալ-նահանգա­պե­տության կազմում, որի հայկա­կան շրջաննե­րում իշխա­նությունը ձեւա­վորվում էր միայն հայե­րից։ 15-րդ հոդվա­ծով զորքե­րը տեղա­կայվում էին Խանքենդում եւ Շուշիում՝ խաղաղ ժամա­նա­կի անձնա­կազմով (в составе мирного времени)։





16-րդ հոդվա­ծով հայե­րով բնա­կեցված Ղարա­բա­ղի լեռնա­յին շրջաննե­րում զորքե­րի տեղա­շարժ կարող էր իրա­կա­նացվել խորհրդի անդամնե­րի 2/3‑ի համա­ձայնության դեպքում։ 19-րդ հոդվա­ծով մինչեւ Ղարա­բա­ղի խնդրի վերջնա­կան լուծումը Խաղա­ղության համա­ժո­ղո­վում Ղարա­բա­ղում դադա­րեցվում էր հայ եւ մուսուլման բնակչության զինա­թափման գործընթա­ցը։ Այս դրույթնե­րը Ադրբե­ջա­նը հետեւո­ղա­կա­նո­րեն խախտում էր։

«ԱՅՍՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ»

1919-ին ձեռք բերված համա­ձայնությամբ՝ Ադրբե­ջա­նը պետք է ապա­հո­վեր նաեւ Ղարա­բա­ղի ներքին անվտանգությունը, սակայն ժամա­նա­կը ցույց տվեց, որ համա­գումա­րին հաջորդած վեց ամսում Սուլթա­նո­վը ոչինչ չէր անում ավա­զակնե­րին ու օրի­նա­խախտնե­րին պատժե­լու եւ կայունություն հաստա­տե­լու համար։ Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության կոմի­տեի անդամ Արսեն Միքա­յելյա­նը գրում է, որ Սուլթա­նովն ամեն ինչ անում էր, որպեսզի Ղարա­բա­ղում տարածվի ավա­զա­կությունը, թալա­նը եւ գողությունը. որքան թույլ լիներ օրի­նա­պա­հությունը, այնքան մեծ կլի­ներ «ուժեղ ձեռքի», այսինքն՝ Ադրբե­ջա­նի իշխա­նությունը հաստա­տե­լու ցանկությունը։

1919‑ի օգոստո­սի համա­ձայնա­գիրն Ադրբե­ջա­նի համար միայն ժամա­նակ շահե­լու միջոց էր, եւ ինչպես նշել է դեպքե­րի մասնա­կից Աբրա­համ Կիսի­բեկյա­նը. «Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը ստիպված էր նման պայմա­նա­գիրն ընդունե­լու, որովհե­տեւ նա դեռ իրեն ապա­հով չէր զգում եւ միեւնույն ժամա­նակ մտա­ծում էր, «այսօրվա ժամա­նա­կա­վո­րը» վաղը կդարձնենք մշտա­կան, այլ կերպ արտա­հայտած‘ «Դու իմ ոտքին տեղ արա, ես իմ հետույքին տեղ կանեմ», ինչպես ասում է ժողովրդա­կան առա­ծը» (Աբրա­համ Կիսի­բեկյա­նի հուշե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղի 1919–1920թթ. իրա­դարձություննե­րի մասին, Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի, թիվ 2, 2009թ.)։«Ֆրանսիան, Իտա­լիան չեն կարող եփել իրենց ապուրը, ո՜ւր մնաց մեր կաշան»:

1920‑ի փետրվա­րին Սուլթա­նովն ավե­լի ինքնավստահ էր եւ այլեւս չէր ցանկա­նում հաշվի նստել հեռա­վոր Փարի­զի որո­շումնե­րի հետ։ Հայտնի խորհրդակցության ժամա­նակ նա ասել էր. «Ազգա­յին խորհուրդը ինչպե՞ս է նայում Ղարա­բա­ղի ապա­գա­յի վրա։ Խաղա­ղության համա­ժո­ղովն այլեւս գոյություն չունի։ Ֆրանսիան, Իտա­լիան չեն կարող եփել իրենց ապուրը, ո՜ւր մնաց մեր կաշան եւ մենք ինքներս պետք է ելնենք այս աննորմալ վիճա­կեն» (Արսեն Միքա­յելյան, Ղարա­բա­ղի վերջին դեպքե­րը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։

Խանքենդի ջարդե­րի նույն օրե­րին Շուշի-Եվլախ ճանա­պարհին, որն անցնում էր Ասկե­րա­նի միջով, թաթարնե­րը հարձակվում են ջրա­ղացնե­րում ցորենն աղա­լու բերած հայ գյուղա­ցի­նե­րի վրա եւ սպա­նում մոտ 10 հոգու։ Նույն օրե­րին Աղդա­մում սպանվում է խաչենցի 15 հայ։

8‑ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվա­րի 28-ին հրա­վիրվում է Ղարա­բա­ղի հայե­րի 8‑րդ համա­գումա­րը, որը պետք է քննարկեր Սուլթա­նո­վի պահանջնե­րը եւ վերջնա­կան որո­շում կայացներ։ Հայաստա­նի կառա­վա­րությունը նույնպես հետեւում էր Ղարա­բա­ղի իրա­դարձություննե­րին։ Փետրվա­րի 26-ին արտա­քին գործե­րի նախա­րար Խատիսյա­նը հեռագրում է Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Եվանգուլյա­նին, որ 7‑րդ համա­գումա­րի որո­շումներն ընդունե­լուց բացի, որեւէ այլ զիջում ադրբե­ջանցի­նե­րին անել չի կարե­լի։ Մի քանի օր անց ղարա­բաղցի­նե­րին Երեւա­նի հայրե­նակցա­կան միության նախա­գահ Բալա­յա­նը հայտնում է Հայաստա­նի վարչա­պե­տին, որ Ադրբե­ջա­նը կոպտո­րեն խախտում է 7‑րդ համա­գումա­րի որո­շումնե­րը, մասնա­վո­րա­պես՝ ցանկա­նում է զորք տեղա­կա­յել Վարանդա­յում եւ Ջրա­բերդում (Нагорный Карабах 1918–1923гг. Сборник документов и материалов, Ереван 1992):

Համա­գումարն աշխա­տանքը սկսում է փետրվա­րի 28-ին Շուշիի Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրո­ցի դահլի­ճում, սակայն առա­ջին իսկ օրը պարզվում է, որ ներկա են մոտ 10 պատգա­մա­վոր 100–150‑ի փոխա­րեն։ Մի քանի ժամ անց Շոշ գյուղից տեղե­կություն է ստացվում, որ այնտեղ իր աշխա­տանքն է սկսել 8‑րդ համա­գումա­րը, որին ներկա է 100-ից ավե­լի պատգա­մա­վոր, ովքեր կոչ են անում Շուշիում հավաքվածնե­րին գնալ եւ միա­նալ մեծա­մասնությա­նը։ Արշա­վիր Քամալյա­նին ուղարկում են Շոշ, սակայն շուտով նա վերա­դառնում է եւ ասում, որ պատգա­մա­վորնե­րը հրա­ժարվում են Շուշի գալ։

Այստեղ հարկ է նշել, որ Ղարա­բա­ղում զգա­լի տարա­ձայնություններ կային Շուշիի քաղա­քա­յին եւ գավառնե­րի բնակչության միջեւ։ Քաղա­քում բավա­կա­նին ուժեղ դիրքեր ունեին բոլշեւիկնե­րը, էսէռնե­րը եւ այլ կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչներ, որոնք մշտա­պես դեմ էին ՀՅԴ‑ի գործունեությա­նը եւ հիմնա­կա­նում հանդես էին գալիս Ադրբե­ջա­նի իշխա­նությունն ընդունե­լու օգտին։ Արսեն Միքա­յելյա­նը գրում է, որ Գյուլիստա­նի, Ջիվանշի­րի, Խաչե­նի պատգա­մա­վորնե­րը գիշե­րը զինված անցնում են ադրբե­ջանցի­նե­րի հսկո­ղության տակ գտնվող Շուշի-Եվլախ ճանա­պարհը, եւ հասնում Շոշ՝ կտրա­կա­նա­պես հրա­ժարվե­լով գնալ Շուշի։

«Երկու օր շարունակ տեղի են ունե­նում բանակցություններ գավա­ռի եւ քաղա­քի միջեւ եւ գրա­վոր առա­ջարկ-պատասխաններ։ «Քաղա­քը» կամե­նում է համո­զել «գավա­ռին», որ գա քաղաք, որ հոն ապա­հով է եւ ազատ կերպով կրնան իրենց կարծիքնե­րը հայտնել։ Գավա­ռը չի վստա­հում քաղաք երթալ եւ Սուլթա­նո­վի սպառնա­լի­քի տակ գործել ու պահանջում է, որ քաղա­քի փոքրա­մասնությունը ենթարկվի գավա­ռի մեծա­մասնության կամքին։ Այդ բանակցություննե­րը ոչ մի արդյուք չեն տալիս եւ համա­ձայնություն տեղի չի ունե­նում» (Արսեն Միքա­յելյան, Ղարա­բա­ղի վերջին դեպքե­րը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։

Արսեն Միքա­յելյա­նը նաեւ գրում է, որ գավառնե­րի բնա­կիչներն ավե­լի ռազմա­կան էին, լի վրե­ժով ու ադրբե­ջանցի­նե­րին մինչեւ վերջ դիմադրե­լու ու Ղարա­բա­ղից դուրս քշե­լու վճռա­կա­նությամբ՝ «քաղա­քի մեղկ եւ թույլ տրա­մադրությանց դիմաց կար գավա­ռի տրա­մադրությունը»։

Ներքին տարա­ձայնություննե­րը բացա­սա­կան ազդե­ցություն են ունե­նում համա­գումա­րի որո­շումնե­րի վրա։ Աբրա­համ Կիսի­բեկյա­նը գրում է, որ Շուշիում քննարկվում էր երկու տեսա­կետ. «Ադրբե­ջա­նի կողմնա­կիցներ, որը գլխա­վո­րում էր բոլշեւիկյան կուսակցությունը՝ բժ. Ս. Համբարձումյա­նի եւ Ալ. Ծատուրյա­նի ղեկա­վա­րությամբ եւ Հայաստա­նի կողմնա­կիցներ՝ գլխա­վո­րում էր դաշնակցա­կան կուսակցությունը՝ Հովակ Ստե­փանյա­նի ղեկա­վա­րությամբ» (Աբրա­համ Կիսի­բեկյա­նի հուշե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղի 1919–1920թթ. իրա­դարձություննե­րի մասին, Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի, թիվ 2, 2009թ.):

Շոշի 96 պատգա­մա­վորնե­րը, թվարկե­լով Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի ապօ­րի­նություննե­րը, հատուկ հայտա­րա­րություն են ընդունում, որտեղ ասված էր, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը պարբե­րա­բար խախտել է Ղարա­բա­ղի ժամա­նա­կա­վոր համա­ձայնության ամե­նագլխա­վոր կետե­րը։ Միա­ժա­մա­նակ համա­գումա­րը խստո­րեն դատա­պարտում էր 1920թ. փետրվա­րին Խանքենդում, Ասկե­րա­նում եւ Շուշի-Եվլախ խճուղու վրա կատարված սպա­նություննե­րը։ Ինչ վերա­բե­րում էր Ղարա­բա­ղի պատկա­նե­լությա­նը, ապա համա­գումա­րը վերա­հաստա­տում էր նախորդ՝ 7‑րդ համա­գումա­րի բոլոր դրույթնե­րը՝ հայտա­րա­րե­լով, որ Ղարա­բա­ղի խնդի­րը վերջնա­կա­նա­պես պետք է լուծվի Փարի­զի խաղա­ղության համա­ժո­ղո­վում։ Համա­գումա­րը նաեւ առանձնա­հա­տուկ նշում էր, որ Խանքենդի սպա­նություննե­րի կրկնությունը կստի­պի «Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայությա­նը իրենց կյանքի եւ պատվի պաշտպա­նության համար համա­պա­տասխան միջոցնե­րի դիմել»։

«ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅԼԵՒՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ»

8‑րդ համա­գումա­րից հետո Ղարա­բա­ղում ստեղծված իրա­վի­ճա­կը այսպես է նկա­րագրում Աբրա­համ Կիսի­բեկյա­նը.

«Համա­գումա­րը վերջա­ցավ: Քաղա­քում հասա­րա­կա­կան կյանքը կանգ առավ: Վաղուց դադա­րել էին լույս տեսնել թերթե­րը, դադա­րե­ցին պարապմունքնե­րը դպրոցնե­րում: Ազգա­յին խորհուրդն այլեւս գոյություն չուներ, նահանգա­պե­տին կից խորհրդի հայ անդամնե­րի գոյությունը նույնպես դադա­րել էր: Քաղա­քի աչքի ընկնող գործիչնե­րից շատե­րը խուսա­փե­լով Սուլթա­նո­վի հետապնդումնե­րից‘ հեռա­ցել էին, իսկ մնա­ցածներն անօգնա­կան ու անպաշտպան, սարսա­փա­հար սպա­սում էին ամեն մի պատա­հա­րի, իսկ թե քաղա­քի ինքնա­պաշտպա­նության մասին ի՞նչ էին մտա­ծում, ոչ ոք ոչինչ չգի­տեր: Ասում էին, որ բոլոր տղա­մարդիկ գտնվում են գավա­ռում ստեղծված կենտրո­նա­կան շտա­բի կարգադրության տակ:

Շատ բաներ էին խոսում, միայն մի բան էր պարզ, որ երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնվում եւ բոլորն էլ զգում էին, որ շուտով կռիվ կլի­նի…»:

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ