Ակումբները չունեն հստակ մեկ նշանակություն, այլ կերպ ասած՝ դասական առումով գրանսենյակ չեն, նախատեսված չեն միայն պաշտոնական կամ ժամանցային միջոցառումների համար, այլ մի ամբողջ մթնոլորտի փունջ են, որում արտացոլվում են հայ հասարակական-քաղաքական-մշակութային կյանքի ամենից կարևոր երանգները:
Մեր Ուղին
Գէորգ Թորոյանի «Դաշնակցական ակումբները» հոդվածում անդրադարձ է ակատարվում նախ «ակումբ» բառի բացատրությանը և ապա, թե ինչ է իրենից ենթադրում ակումբ ասվածը և ինչ պիտի հասկանալ: Հատկապես, որ խոսքը գնում է հարյուրամյա կուսակցական ակումբների մասին:
Իննչպես կարող ենք հասկանալ, ակումբները իրենք իրենցով արդեն իսկ դարձել են սկզբունքային և հոգեբանական կենտրոններ: Ամենից առաջ: Ակումբները չունեն հստակ մեկ նշանակություն, այլ կերպ ասած՝ դասական առումով գրանսենյակ չեն, նախատեսված չեն միայն պաշտոնական կամ ժամանցային միջոցառումների համար, այլ մի ամբողջ մթնոլորտի փունջ են, որում արտացոլվում են հայ հասարակական-քաղաքական-մշակութային կյանքի ամենից կարևոր երանգները:
Թերևս կարելի է ասել, որ պիտի լինեին այդ երանգները, բայց գոնե այս պահին այդ ակումբները այլևս այն սկզբունքային ինտելիգենտ դերը չեն տանում, ինչ որ առաջ էր: Սթափությունը կորցնող կուսակցության ակումբները ևս գունազրկվել են, դարձել են ավելի շատ խորհրդանշական հիշողություն, քան թե աշխատող երևույթ:
Ակումբները դատարկվել են ոչ թե մարդկային քանակի նվազման կամ ֆինանսական բարդությունների պատճառով, այլ դատարկվել են իրենց էությամբ: Դատարկվել են, որովհետև նախ և առաջ պարապ են գաղափարապես և սկզբունքորեն: Իսկ այդ պարապությունը մշտապես լցվում է այլ բանով: Հաճախ կարևոր չէ, թե ինչով, քանի, որ դատարկվելով դատարկվում է նաև ակումբ երևույթը: Փոխվում է ընկալումն ու վերաբերմունքը ակումբի նկատմամբ: Այն դադարում է լինել այն վայրը ուր ձգտում ես, երբ հոգիդ անհանգիստ է, երբ գաղափարը եռում է: Ինչպես նաև այն վայրն է, ուր կարելի է գնալ այդ եռացող հոգին խաղաղեցնելու, հանդիպելու քեզ նման մտածող մարդկանց, վեճերը հանդարտեցնելու, աշխատելու:
Մի խոսքով ակումբը ասես ազգային տան նման մի բան լինի:
Այսօր ակումբը չունի այն գրավչությունը, որ ուներ: Կուսակցությունը կղզիացավ, ճահճացավ ու նաև քայքայեց մի ողջ սերնդի դաստիարակության և կրթման հրաշալի մի երևույթ:
Մեր Ուղին
Գէորգ Թորոյանի հոդվածը՝ asbarez.am կայքից։